Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ


«Բորիսն իմ սրտում է ապրում, ու միշտ այդպես է լինելու». Բորիս Կարախանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելացի երեխա էր, հոգատար: Աստծո կողմից պարգև էր ինձ՝ իմ մյուս երեխաների նման: Փոքրուց իրեն հետաքրքիր էր զինվորական կյանքը: Բորիսն ուռուցք ուներ, որը բուժեցինք: Կարող էր չմեկնել ժամկետային զինծառայության, բայց ինձ ասաց՝ եթե անգամ իմ թղթերը ցույց տաս ամբողջ աշխարհին, միևնույնն է, գնալու եմ ծառայության: Իր խոսքն ինձ համար եղել է օրենք: Հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, նա տեսել է իր օրինակը: Մեր տանն անընդհատ հիշում էինք մեր տղաներին: Այնպես որ, չնայած մեր ընտանիքում զինվորական չունեինք, բայց երևի թե մեր անցած ուղին, մեր հայրենասիրությունը նաև իրեն փոխանցվեցին, ու զինվորական դառնալու ուղին բռնեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Բորիսի մայրիկը:

Բորիսի ընտանիքի արմատներն Արցախից են: Նա ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Ավարտել է գյուղի Կառլեն Եսայանի անվան միջնակարգ դպրոցը: Ընդունվել է Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին, բայց այդպես էլ ուսումը չի հասցրել ավարտել: «Բորիսը տղաներիցս ավագն է, տան հինգ երեխաներիցս մեկը»: Բորիսը ժամկետային զինծառայող եղել է 2018 թ.-ի հունվարի 8-ից մինչև 2020 թ.-ի հունվարի 8-ը: Վեց ամիս Լուսակերտում դասընթացների է մասնակցել, այդ ընթացքում աչքի ընկել իր առաջադիմությամբ: «Վերադարձել է Մարտակերտ, ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանականում, ինչպես իմ մյուս տղան: Եղել է դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնակատար: Եղել է զինվորական խորհրդի նախագահը, որը պաշտպանում էր զինվորների իրավունքները դիվիզիայում: Արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանների: Իմ երկու որդին էլ «Հայոց բանակի գերազանցիկ» են:

Երբ հունվարի 8-ին զորացրվեց, անմիջապես իր թղթերը ներկայացրեց, որ պայմանագրային ծառայությունը շարունակի Օմարում: Ինքն է որոշել ծառայել Քարվաճառում՝ Օմարում: Իրենց զորամասը եղել է Չթռլու կոչվող տարածքում»: Մայրիկն ասում է՝ որդուն առաջարկում էին պայմանագրային ծառայության անցնել Արցախում: «Ես էլ իրեն նույնն ասացի, արձագանքեց՝ «մա՛մ, իմ ընկերների հետ 44-օրյա պատերազմի միջով եմ անցել, իրենց լավ եմ ճանաչում, գիտեմ, թե ով ինչի կգնա հանուն ինձ: Ես նման ընկերներ էլ որևէ տեղ չեմ գտնի, իրենք ուրիշ են»: 2020 թ.-ի պատերազմից հետո Օմարից զորամասը տեղափոխվում է Ջերմուկ, Բորիսն էլ է տեղափոխվում այնտեղ: «Տղաները չեն լքել Օմարը, հարձակման պահին իրենց մի դիրքը վերցրել են, բայց որոշ ժամանակ հետո մեր տղաները նորից իրենց դիրքում էին:

Տղաները մեր երկրի տարբեր հատվածներից էին, բայց հարազատ եղբոր նման էին, իրար թիկունքի կանգնած: Հիմա էլ իրենք ինձ զանգում են, կապի մեջ են մեզ հետ, միշտ հետաքրքրվում են, թե ինչով կարող են օգնել. «Եթե անգամ մենք դիրքերում ենք, դա կապ չունի: Ոչնչից չնեղվեք, միայն ասեք, թե ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել»: Առաջին օրվանից, որ Բորիսս չկա, տղաները կան, մեր կողքին են: Ես էլ իրենց եմ ասում՝ ի դեմս բոլորիդ, Բորիս ունեմ, կաշխատեք ողջ ու առողջ դիրքերից իջնել, առաջինը ես իմանամ, որ ապահով եք ու տանը»: Բորիսի հրետանին պաշտպանում էր Գորայքի սարերը: «Ծանր օրեր էին, ձմռանն ավելի ծանր էր, բայց ինքն ուրախ էր, ասում էր՝ մա՛մ, իսկ ո՞վ է ասել, որ ծառայությունը պետք է հեշտ լինի:

Ուրախությամբ էր բարձրանում դիրքեր, ընկերների հետ մեկ ընտանիք էին դարձել, գուցե նաև իրենց անցած ուղին իրենց այդքան միահամուռ դարձրեց: Բորիսն ասում էր՝ իմ համար սահմանը սկսվում է Հայաստանի հյուսիսից, վերջանում Արցախով: Ես հայրենիք եմ պահում, ոչ թե միայն Արցախը: Իր համար հայրենիքը Հայաստանն էր, ծննդավայրը՝ Արցախը: Մենք էլ ենք այդպես մտածում, դա է ամենաճիշտ տարբերակը»: 2022 թվականի սեպտեմբերի 13: «Ես այդ օրն Արցախում էի: Այդ ընթացքում սկսվեց պատերազմը: Իր հետ կապ չկար, ընկերների հետ կապվեցի, հետո արդեն Բորիսը զանգեց սեպտեմբերի 13-ի առավոտյան, հարցրեցի՝ «Բորի՛ս, ի՞նչ են ասում», ասաց՝ «մա՛մ, ինչ որ այդտեղ է եղել, ավելի ահավոր վիճակում այստեղ է»: Բաց չէր խոսում: Ասաց, որ իրեն էլ չզանգեմ, ինքը լավ է:

44-օրյա պատերազմի ժամանակ էլ նույնն էր ասում: Ձայնը տարօրինակ էր, ուզում էի հասկանալ, թե ինչ վիճակ է, զոհեր ունե՞նք: Այլ կերպ ձևակերպեցի հարցս՝ մերոնցից շա՞տ կան, արձագանքեց՝ ձորը լիքն է: Արդեն ամեն ինչ հասկանալի էր: Իրեն միայն ասացի, որ զգույշ մնա: Մի անգամ էլ զանգեց՝ մա՛մ, ոչինչ չեմ ասում, ուղղակի քույրերիս լավ կպահես, Ալեքսին տղամարդ կսարքես: Մի տեսակ բարկացա՝ մենք քո համար ենք անհանգստանում, իսկ դու ինչեր ես ասում: Ասաց, որ էլի կզանգի, «մա՛մ, քեզ պինդ կպահես»: 2020 թ.-ից հետո մեզ կարծես պատրաստեր այս օրվան: Մի անգամ ասաց՝ մա՛մ, ծառայության մեջ երկու տղա ունես, որ հանկարծ մեզանից մեկը չլինի, շատ մամաների նման չուշաթափվես, չգոռաս, քեզ չկորցնես: Գիտեմ, որ դժվար է, բայց ոնց մեզ տղամարդու նման մեծացրել ես, այդպես էլ տղամարդավարի մեր մեկի չլինելը կտանես: Հիմա եմ հասկանում, որ պատրաստում էր այդ օրվան, նույնիսկ իր զոհվելու օրվան էր պատրաստում:

Բորիսին ասել էի, որ վերադառնում եմ Հայաստան, որովհետև փոքր տղաս դպրոցում էր, ասացի՝ գուցե ճանապարհները փակվեն, երեխեն մենակ չմնա: Բորիսն էլ համաձայնեց: Վերադարձի ճանապարհին փորձում էի կապվել իր հետ, ապարդյուն: Տղաներից մեկի հետ կապվեցի, ասացի՝ լա՞վ եք, արձագանքեց՝ այո, «իսկ Բորիսն ո՞ւր է, չի պատասխանում զանգերին», պատասխանեց՝ «Բորիսը ձորում է»: Իսկ Բորիսն ասել էր, որ ձորը լիքն է: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կարծես սրտիս վրա քար դրած լինեին, քարն ավելի ծանրացավ: Ինձ հետ խոսող տղան հավաստիացրեց, որ Բորիսը ողջ է: Խնդրեցի, որ երբ կապվի Բորիսի հետ, ասի, որ ինձ զանգի և ուղղակի մամա ասի»: Սեպտեմբերի 14-ին մայրիկն արդեն գիտեր, որ որդին անմահացել է: «Ես եմ իմ որդուն ճանաչել, չեմ թողել, որ ուրիշը գնա, ես եմ գնացել Աբովյան և ճանաչել իրեն: Չուզեցի, որ իմ ներսում կասկածներ մնան… 44-օրյա պատերազմն անփորձանք անցել էր, չէի սպասում, որ Ջերմուկում այդպես կլինի»: Տիկին Արմինեի համար կորուստը կրկնակի է, ծննդավայր Արցախի ու որդու կորստի ցավը միաձուլվել, մեկ են դարձել:

Մայրիկն ասում է՝ խոստացել էր Բորիսին ուժեղ լինել ու իր խոստմանը տեր է լինելու: «Խոստացել էի իրեն, որ չպետք է ինձ կորցնեմ, պետք է քայլեմ, ապրեմ, շարունակեմ ընտանիքս սրբությամբ պահել: Ամուսին ու ծնողներ եմ կորցրել, Արցախում սրբավայր ունեմ: Արցախի հողի հետ է խառնված իմ երեխաների մանկությունը, դա բավարար էր, որ ես ինձ կորցնեի, բայց ոչ, ես Բորիսին խոստացել եմ, որ երբեք չեմ կոտրվելու: Բորիսն իմ սրտում է ապրում, ու այդպես միշտ է լինելու: Հիմա ուզում եմ, որ խաղաղություն լինի, որ էլ մեր նման մայրիկներ չլինեն: Մենք վերջինը լինենք: Հիմա երրորդ տղաս էլ ուզում է գնալ ծառայության, չնայած օրենքով ազատված է պարտադիր զինծառայությունից: 18 տարեկան է, ամռանն ուզում է մեկնել պաշտպանելու հայրենիքը: Դա ուղղակի ցանկություն չէ, պայքարում է ծառայության մեկնելու համար: Ես էլ չեմ ասում՝ մի գնա, դա իր որոշումն է: Մյուս տղաս էլ կարող էր շուտ զորացրվել Բորիսի զոհվելուց հետո, բայց ծառայեց մինչև վերջին օրը: Ի դեմս իմ տղաների, ես ունեմ այն համոզմունքը, որ տղամարդը բանակում է կայունանում»:

Հ. Գ. - Բորիս Կարախանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Հրազդանի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»