Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքով Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում


Ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», հիանալի տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ «թավշահեղափոխական» հարայ-հրոցից հետո 2018-ին տեղի ունեցավ կործանաբեր իշխանափոխությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ձևավորեց իր «դուխով» կառավարությունը, նրան ու նրա քաղաքական շրջապատին առանձնապես չճանաչող-ոգևորվածները նշում էին, թե՝ «ազնի՜վ, մաքո՜ւր, ժողովրդի ծոցից ելա՜ծ, չկոռումպացվա՜ծ, երիտասա՜րդ, նո՜ր դեմքեր են, իրենք հաստատ լավ իշխանություն կլինեն...»: Անցել է արդեն գրեթե 6 տարի: Վերը հիշատակված ոգևորված հայրենակիցների գերակշիռ մեծամասնությունը ձերբազատվել է 2018-ին ունեցած պատրանքներից: Նրանք, ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», մեզանից ոչ պակաս, իսկ հաճախ՝ մեզանից էլ լավ են տեսնում, թե ի՜նչ ունենք իրականում: Կոռուպցիոն սկանդալների, կոռուպցիոն ռիսկերի, ընդհանրապես կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների թեման ոչ միայն շարունակում է արդիական մնալ, այլև նորանոր «գեղարվեստական» ձևեր է ստանում:

Գուցե Արցախն աղետի մատնելու և մյուս փաշինյանական «նվաճումների» խորապատկերում այս հանգամանքը «փոքր» կամ «անկարևոր» մեղք թվա, բայց, շատ մեղմ ասած, թե՛ իշխանության ընդհանուր նկարագրի առումով, թե՛ երկրի զարգացման հնարավորությունների առումով դա էական հանգամանք է: Ի մասնավորի, փաշինյանական իշխանության, նրա ու իր ՔՊ-ի նկարագրի մասին բավականին ուշագրավ մանրամասնություններ է հուշում իրենց «կուսակցական ֆինանսների» գոյացման տեխնոլոգիան: Առերևույթ, այսինքն՝ ձևի համար, Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի ցուցադրի թափանցիկություն, հաշվետվողականություն, իբր տեսեք՝ «քյաբաբ առ քյաբաբ», կներեք, լումա առ լումա հաշված է, գրանցված է, այս-այն: Բայց որպեսզի նաև «ժողովրդականություն» ապահովվի, ցուցադրվում է, այսպես ասած, հանգանակություն կամ նվիրատվություն:

Իբր՝ տեսեքտեսեք՝ մարդիկ գիշերները անկողնում շուռումուռ են գալիս, չեն կարողանում աչք կպցնել, մինչև առավոտյան վերջապես չեն վազում առաջին պատահած դրամատունն ու բարձի տակ պահած դրամները չեն նվիրաբերում սրընթաց դեպի «ապագա» սլացող ՔՊ-ին: Դե, կուսակցական, քաղաքական նվիրատվությունը կամ հանգանակությունը ամենևին նոր բան չէ, աշխարհում ընդունված բան է: Բայց... ՔՊ-ի ամեն մի նման հանգանակությունից որոշ ժամանակ անց տարբեր լրատվամիջոցներ, լրագրողներ բացահայտում ու անհերքելի փաստերով ցույց են տալիս, որ այդ նվիրատվությունների մեխանիզմը առավելապես «կենտրոնացված» գումարների տարրաբաշխման հայտնի սխեման է՝ հաշվի առնելով նվիրատվության առավելագույն շեմի օրենսդրական սահմանափակման փաստը:

Մոտ 1 ամիս առաջ, օրինակ՝ «Ինֆոքոմն» էր նման բացահայտումներ արել, խայտառակ մանրամասնություններ էին ի հայտ եկել. մասնավորապես, պարզվել էր, որ գումարի նվիրատու արձանագրված անձանց մի մասը տեղյակ չէ, որ ինքը նման բան է արել, այսինքն՝ ՔՊ-ին փող է նվիրաբերել: Ու, ընդհանրապես, հավաքված մոտ 500 միլիոն դրամի մի մասի ծագումը կասկածելի էր թվացել հետաքննողներին: Հիմա էլ «Սիվիլնեթն» է մեկ այլ հետաքննություն անցկացրել: Ու էլի՝ խայտառակ մանրամասնություններ, նմանօրինակ հանգամանքներ: Լավ, մարդն ինչպե՞ս կարող է չիմանալ, որ ինքը, իբրև թե, 1 կամ նույնիսկ 2,5 միլիոն դրամ (առավելագույն չափն է ֆիզիկական անձանց համար) նվիրել ՔՊ-ին կամ առհասարակ որևէ մեկին: Ուրեմն, տվյալ անձի անձնագրային տվյալները օգտագործվել են նշված հարցում շահագրգիռ որևէ մեկի կամ անձանց խմբի կողմից: Իսկ դրանից արդեն քրեական հոտ է գալիս: Նույնը՝ զանազան մեծուփոքր բիզնեսներ ունեցողների պարագայում:

Այդ ո՞նց է լինում, որ մեկ էլ հանկարծ նրանք, որ ուրիշ հանգամանքներում «կմեռնեն», մինչև 200 դրամ «թեյավճար» կտան, հանկարծ որոշում են միլիոններ ցնծալ Փաշինյանի կուսակցության համար: Թե ինչպես է լինում, երևի թե պարզ է: Թե ինչպես է դա կոչվում՝ նույնպես հասկանալի է: Ակամայից հիշում ես «նախկինների» մասին Փաշինյանի պատմածները, թե՝ ճամպրուկներ էին տանում կառավարական շենքեր: Հիմա ճամպրուկ պետք չի, իրենք բանկային փոխանցումներով են «աշխատում», «նվիրատվություններով», «ճերմակ ձեռնոցներով»: ՔՊ-ական նվիրատուների մասին: Ու կապ չունի՝ խոսքը տեղերում ավագանու անդամի թեկնածուների մասին է, թե՞ «բարձրաստիճան» պաշտոնյաների: Հիմա դա ի՞նչ է, թեկնածուական վճա՞ր, կուսակցական «անդամավճա՞ր», թե՞ մեկ այլ բան: Չէ, այս անգամ չենք հարցնի, թե քպականներին որտեղի՞ց այդքան գումար, որ մի բան էլ այդպես առատորեն միլիոնավոր դրամներ են նվիրաբերում «կուսակցական օբշագին»:

Ի դեպ, երբ 2018-ին նման մի պատմություն բացահայտվեց՝ էլի ՔՊ-ին գումարներ նվիրելու հետ կապված, ուշադրություն գրավեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ իշխանություն դարձած փաշինյանականները, որոնց մեծ մասը դրանից առաջ միասին մեկ տեղում դրած 500 հազար դրամ միայն կինոներում էր երևի տեսել, միահամուռ 5-ական միլիոն դրամ էին «հանգանակել»: Ենթադրելի էր, որ ինչ-որ «աղբյուր» որոշակի գումար էր «փոխանցել», բայց որպեսզի դա օրինական, «թափանցիկ», «մաքուր» և այլն լինի, «բաշխել» էին յուրայինների միջև: Դե, 6 տարի հետո վերոնշյալ հարցն ինքնին դուրս է գալիս... Փաշինյանը այս բացահայտումներն իրեն բնորոշ «կռուտիտային» ոճով փորձում է ներկայացնել որպես... թափանցիկություն:

Ծիծաղելի կլիներ այլ հանգամանքներում, բայց ոչ հիմա: Իսկ իրականում այս ամենը շատ պարզ բաների մասին է խոսում: Դրանցից մեկն այն է, որ այս իշխանությունների՝ «համակարգային կառուպցիայի վերացման», «կոռուպցիայի դեմ պայքարի» ու նմանատիպ այլ հայտարարությունները պարզապես հերթական, մեղմ ասած, փուչիկն են: Ու պատահական չեն տնտեսագետներից մեկի խոսքերը մեզ տված հարցազրույցում. «Իշխանափոխությունից հետո ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Աճ տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պետական մեքենան ակտիվ աշխատում է` վարկաբեկելու բոլոր այն անձանց, ովքեր առնչվում են շարժման հետ. Տիգրան ԱբրահամյանՊայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն