Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան


«Ոչ թե ընդհանուր գաղափարն է վատը, այլ այն արժեզրկում են իրենց հերթական սխալներով». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էլեկտրոնային դեղատոմսերը բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Չնայած շատերը դեմ չեն դրանց ներդրմանը՝ հատկապես որոշ դեղամիջոցներ նկատի ունենալով, բայց ընդգծում են՝ առողջապահական համակարգը պատրաստ չէր այս ռեֆորմին, պոլիկլինիկաներն աշխատում են գերծանրաբեռնված:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ այսօր առողջապահության ոլորտում տեղի ունեցող գործընթացները մասնագիտական փորձաքննության ենթարկելը բավական բարդ է: «Դժվար է հասկանալ և մեկնաբանել, թե ինչ է արվում և ինչու: Որպես համեմատական օրինակ՝ բերեմ աղի հետ կապված որոշումը, երբ ռեստորանների սեղաններից աղը հավաքեցին: Եթե ինձ հարցնեն՝ աղի չարաշահման դեմ պայքար մեզ պե՞տք է, թե՞ ոչ, կասեմ, որ միանշանակ պետք է: Հետո կհավելեմ, որ կատարյալ հիմարություն էր այդ նախագիծը: Կհարցնեն, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից՝ պնդում ես, որ պետք էր աղի չարաշահման դեմ պայքար, մյուս կողմից՝ դա հիմարություն ես բնութագրում: Մեկնաբանեմ:

Ախտորոշելով, որ ունենք աղի չարաշահման պրոբլեմ, բերում են գրանտային ծրագիր, որով պետք է գործ անել: Գործը չեն անում, բայց պետք է «մարսեն» այդ փողերը: Նայում են երաշխավորություններին, հասկանում են, որ դրանցից որևէ մեկը չեն արել, տեսնում են, որ ամենավերջում մանր տառերով գրված է, որ սա կանեք, սա կանեք և այլն, օգուտ չի լինի, նոր կարող եք փորձել նաև սեղաններից աղը հավաքել: Եվ երբ բերում ես սեղաններից աղը հավաքելու որոշում, դոնորիդ ասում ես՝ մնացածը արել եմ, օգուտ չի տվել, սա եմ անում, անգամ այս ծայրահեղ քայլին ենք գնացել: Մինչդեռ մենք գործը չենք արել: Հաջորդ օրինակը՝ ծխախոտի դեմ պայքարը: Ոչ մի բան չես անում, որ քո հասարակությունը քիչ ծխի, քարոզչության և մնացած բաների համար բերված փողերը մարսելու համար, դոնորներիդ ասում ես՝ տեսեք, ընդունել եմ աշխարհի ամենախիստ օրենքը: Դոնորն էլ հո չի տեսնում, որ օրենքն ընդունել ես, բայց այդ օրենքին հետևող չկա: Արդյունքում ունենում ես օրինախախտ քաղաքացիների խումբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի խնդրին՝ ընդգծում է՝ չգիտի, թե այս ամենն ինչի համար է արվել, բայց կարող է փաստել մեկ բան՝ շատ զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում այդպիսի անցում չի արվում: «Խոսում եմ մեզ հետ անհամեմատելի եզրեր ունեցող առողջապահական համակարգեր ունեցող երկրների մասին: Այսինքն, ցավազրկողը, որն Իտալիայում և Ֆրանսիայում առանց դեղատոմսի է վաճառվում, մեր մոտ դեղատոմսով է վաճառվում: Ի՞նչ է տեղի ունեցել՝ հերթական անգամ մի քանի հոգի սեղմել են ինքնահավանի կոճակը՝ առանց հանրային քննարկումների, մասնագիտական ու փորձագիտական կարծիքները հաշվի առնելու: Ընդ որում, մասնագիտական և փորձագիտական կարծիքներն էականորեն տարբեր են, որովհետև այնպես չէ, որ այստեղ կարծիք պետք է հայտնեին միայն դեղատները կամ միայն պոլիկլինիկաները, պետք է նաև ներգրավվեին այն կողմերը, որոնք ուղիղ աշխատում են մարդկանց հետ, որոնք գործ ունեն դեղատների և պոլիկլինիկաների հետ: Դեղատները միայն իրենց տեսանկյունից են հարցին նայելու, պոլիկլինիկաները՝ իրենց տեսանկյունից, իսկ քաղաքացին շփվում է և՛ պոլիկլինիկայի, և՛ դեղատան հետ և ունի խնդիրներ:

Քաղաքացու տեսանկյունը դեղատունը և պոլիկլինիկան չեն ներկայացնելու: Երբ ասում ենք համայնքի ներկայացուցիչներ, նկատի ունենք նաև այս մարդկանց շահերը ներկայացնող խմբերին: Եթե քննարկումներ անեին, բնականաբար, որոշումն այս տեքստը չէր ունենա: Ամենասարսափելին այն է, որ համակարգ ներդրած մարդիկ չեն էլ ընդունում ու հասկանում, որ վատ բան են ներդրել, այսինքն՝ ոչ թե ընդհանուր գաղափարն է վատ բան, այլ այն արժեզրկում են իրենց հերթական սխալներով, ինչպես աղի չարաշահման դեմ պայքարի դեպքում: Պայքար պե՞տք է, պետք է, բայց դա բացարձակ ոչ մի կապ չունի սեղանից հավաքվող աղի հետ: Առողջապահության նախարարն, իրավաբան լինելով, գոնե պետք է նայի մինչև իրեն տրված առողջապահության նախարարի այն հրամանները, որտեղ առանց օրենքի, առանց կառավարության որոշման, երեխաների համար աղի օրական սահմանված նորման ավելի շատ է, քան նա ասում է իր հրապարակային խոսքում: Սա նրա համար, որ հասկանանք, թե որքան աբսուրդ է ամեն ինչը: Նա խոսում է հինգ գրամից, բայց առողջապահության նախարարի հրամաններում վեց գրամ է գրված: Նոր համակարգի ներդրման դեպքում առաջին բանը, որ պետք է անեին, օրինակ՝ վեց գրամը հինգ դարձնելն էր»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ փորձագիտական հանրույթը խորքային քննարկման է ենթարկում նաև Արմմեդ համակարգի հարցը: «Սրա հետ կապված կոռուպցիոն լուրջ սկանդալ կարող է հասունանալ, եթե վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը փորձի հասկանալ, թե այդ ո՞ր մի էլեկտրոնային հարթակն է «պիտի»-ներով ծառայություն մատուցում: Կոռուպցիան միայն կաշառքը չէ, կոռուպցիան այն է, երբ բերում ես իրավակարգավորում, որը կոնկրետ ենթակառուցվածքի համար ֆինանսական հոսքեր է ապահովում: Հիմա Արմմեդից օգտվելը փող է, մարդը չի կարող ձրի օգտվել Արմմեդից: Ավտոմատ բերում ես մի համակարգ, որ բոլորը ստիպված լինեն այդ փողը մուծել»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Բայց նախարարությունը, որը վստահ է իր որոշման արդյունավետության հարցում, որպես երկաթյա փաստարկ ներկայացնում է այն, որ մարդիկ ստեղծված իրավիճակում ավելի քիչ կզբաղվեն ինքնաբուժությամբ: «Արտերկրում Իբուպրոֆենի 200 և 400 մգ-ը առանց դեղատոմսի է վաճառվում, իսկ 800ը՝ դեղատոմսով, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են ոչ թե մատների արանքով, երկու-երեք հոգու կողմից սիրողական մակարդակում, այլ ապահովում են ներառականություն: Ինչո՞ւ են ապահովում ներառականություն: Եթե ինձ հարցնեն, թե կոնկրետ հարցի վերաբերյալ ի՞նչ ես կարծում, կարձագանքեմ՝ չեմ կարող կարծել, քանի որ դրա համար հարկավոր են վիճակագրական թվեր, մոնիտորինգներ, տարբեր կարծիքներ լսել: Մինչև բոլորի կարծիքը չլսեմ, ինչպե՞ս կարող եմ ճշգրիտ դիագնոզ դնել: Սա մոտավորապես նման է հետևյալին՝ առանց սոնոգրաֆիայի ներքին որևէ օրգանի բուժում նշանակել, կամ առանց արյան անալիզի որոշել, որ հավանաբար լ յարդն է ախտահարված, և լ յարդի բուժում ենք իրականացնելու:

Պատկերացրեք՝ մարդու լյարդի հետ կապված կասկած ունենանք, բայց ո՛չ արյան անալիզ ունենանք, ո՛չ սոնոգրաֆիա ու սկսենք բուժել: Նույն վիճակն է, երբ առանց իրական վերլուծությունների, որոշում ես այս ոլորտում գործ ու միջամտություն անել»,-հավելում է մեր զրուցակիցը: Հանրային իրական քննարկումներն այժմ իսպառ բացակայում են, իսկ տարիներ առաջ քննարկումների, վերլուծությունների արդյունքում հանրային սեկտորը հասնում էր ոլորտային կտրուկ շրջադարձերի: «Կարող էր կոնֆլիկտային լինել, կարող էին քիչ բան լսել, բայց վերցրեք կամայական ոլորտ և տեսեք, թե ինչ մեխանիզմներով էր աշխատում:

Ավելին, ընդդիմադիր պատգամավորներից սկսած ներկա էին այդ քննարկումներին, և շատ դեպքերում ԱԺ ամբիոնից հաջորդ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ելույթ էին ունենում և հայտնում էին ոչ թե իրենց կարծիքը, այլ հանրային քննարկման ժամանակ ինչ-որ փորձագետից լսած կարծիքը: Այս պրակտիկան հիմա վերացել է, եթե հանրային ինչ-որ քննարկումներ տեղի են ունենում, դրանց հրավիրվում են հիմնականում այն մարդիկ, որոնք գալիս են ծափ տալու այս կամ այն որոշմանը: Մեր երկիրը ժամանակին ուներ սահմանադրական մարմին, որը Սահմանադրությամբ ամրագրված առ այսօր կա՝ Հանրային խորհուրդը: Ինքս դրա անդամ չեմ, ինքնակամ դուրս եմ եկել այդ խորհրդից: Այս պահի դրությամբ, որ հասկանաք, թե որքան է կարևորվում հանրային կարծիքը, անգամ Հանրային խորհուրդը պարալ իզացված է, խորհրդի նախագահ նշանակված չէ, որ հանրային մարմինը հանրային փորձաքննության ենթարկի այս կամ այն որոշումը: Պարալիզացված է, քանի որ խորհրդատվական կարծիքը իշխանությունների համար հիմնականում լինում էր ոչ ականջահաճո»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր