Երևան, 27.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին Թուրքիայում երկրաշարժ է եղել Սա նշանակու՞մ է, որ իշխող վերնախավը ցանկություն ունի Հայաստանը պաշտպանելու. Նաիրի Սարգսյան Համահայկական ճակատ շարժման անդամներն ու աջակիցները մայիսի 26-ի ընդվզման հավաքին. լուսանկարներ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը շարունակում է քայլերթը. իրավիճակը լարված է Ռուսաստանն ամսական 24,000 զինվոր է կորցնում Ուկրաինայում. Շոլց Խարկովում սուգ է հայտարարվել ԶՊՄԿ-ն շնորհավորել է քիմիկոսների մասնագիտական տոնը՝ մաղթելով անվտանգ ու արգասաբեր աշխատանք Քաղաքացիներին ձեռք ու nտքերից բռնած բերման են ենթարկnւմ


«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանի երազանքը ջազ-էստրադային երգչուհի դառնալն էր: «Մանկուց միշտ իմացել եմ, որ դառնալու եմ երգչուհի: Մանկապարտեզում երգերի մենակատարի դերն ինձ էին վստահում, փոքրիկ բեմադրությունների ժամանակ գլխավոր դերում էի: Եթե Նոր տարվա հանդես էր, որպես Ձմեռ պապիկ՝ հրավիրվում էր պրոֆեսիոնալ դերասան, իսկ Ձյունանուշը ես էի լինում: Իմ պատկերացումներում ջազ-էստրադային երգչուհի էի: Սովորել եմ Երգի թատրոնում 1,5 տարի:

Կիսատ թողեցի ուսումս, որովհետև ծնողներս որոշեցին, որ պետք է ընդունվեմ Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը: Անկեղծ լինեմ, փոքր տարիքում չեմ սիրել դասական երգեցողությունը: Ծնողներիս հետ պայմանավորվածություն ունեի, որ երրորդ կուրսից փոխադրվելու եմ էստրադային բաժին: Դասական բաժնում սովորելուս նպատակն էր, որ իրենց մեծ ցանկությունը կատարեի: Բայց այնպես ստացվեց, որ առաջին կուրսի ավարտին դասախոսս՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը, ասաց, որ պետք է մրցույթի մասնակցեմ: Շատ թեթև պատրաստվեցի, չէի կարծում, որ որևէ մրցանակային տեղ կզբաղեցնեմ: «Վերածնունդ» մրցույթում մրցանակային տեղ զբաղեցրեցի, ինչից նաև զարմացա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվան:

Պատմում է՝ իր ուսանելու երկրորդ տարում պետք է տեղի ունենար «Պավել Լիսիցյան և Տաթևիկ Սազանդարյան» մրցույթը: «Դասախոսս որոշեց, որ այդ մրցույթին էլ պետք է մասնակցեմ: Պատրաստվելու ընթացքում ուղղակի սիրահարվեցի օպերային արվեստին: Այդ պահից սկսած իմ ուղեղից ջնջեցի այն միտքը, որ պետք է փոխեմ բաժինը ու կենտրոնացա որպես օպերային երգչուհի իմ կյանքը շարունակելու ուղղությամբ»,-նշում է զրուցակիցս: Այս մրցույթում Սիլվա Պետրոսյանն արժանացել է «Կոմիտասի լավագույն կատարում» և Ֆիլհարմոնիայի հատուկ մրցանակներին: Սիլվայի խոսքով, օպերային երգարվեստում կայանալու ճանապարհը շատ դժվար էր, հատկապես, երբ փորձում ես կայանալ Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում: «Ունենք մեկ օպերային թատրոն: Կոնսերվատորիա ընդունվողների թիվը շատ մեծ է, դասական բաժնում ամեն տարի մի քանի տասնյակ դիմորդ և հետո արդեն ուսանող կա: Բայց թատրոնում տեղերը սահմանափակ են, ու այնտեղ հայտնվելը, նկատի ունեմ պրոֆեսիոնալ առումով համապատասխանելը, այդքան էլ հեշտ չէ:

Ցանկացած դերի համար լինում են քաստինգներ, ընտրություն է կատարվում բավականին մեծ թվով մարդկանց միջև: Մեր մասնագիտության դեպքում հանգստի ժամանակ գրեթե չի լինում: Եթե անգամ աշխատանքի վայրում չես, սովորելու և ուսումնասիրելու նյութ ունես: Անկեղծ լինեմ, օրեր են լինում, երբ մի քանի ներկայացում է լինում, այն աստիճանի հոգնածություն եմ զգում, որ անգամ ձայն լսել չեմ ուզում, բայց անգամ այդ դեպքում իմ պարագայում երբեք չի ստացվում լիարժեք հանգստանալ: Մտածում եմ՝ լավ, նոտաներն աչքի անցկացնեմ, վաղը փորձի եմ, և այսպես շարունակ»,-հավելում է Սիլվան: Մասնագիտական հիասթափությունների մասին խոսելիս նա իր կյանքից մի դրվագ է հիշում. «Երգի թատրոնում պայմանավորվել էի, որ պետք է երգի ձայնագրություն անեի, այդ օրը գնացի Կոնսերվատորիա, իմ դասախոսը լսեց ինձ ու ասաց՝ պետք է ընտրություն կատարես, եթե ընդունվում ես դասական բաժին, պետք է առհասարակ չերգես էստրադային երգեր: Այդ օրերին կյանքս չստացված էի համարում:

Զանգահարեցի, ձայնագրությունը չեղարկեցի: Սա իմ առաջին հիասթափությունն էր, որն ավարտվեց մեծ հաջողությամբ: Հետագայում փոքրիկ հիասթափություններ ևս եղել են, հատկապես ուսանողական տարիներին, երբ մի բան փորձում ես ու չի ստացվում կամ չի ստացվում այնպես, ինչպես նախատեսում ու պատկերացնում ես. բայց բնավորությամբ այնպիսին եմ, որ հիասթափությունը տևում է առավելագույնը երկու օր: Դրանից հետո ուժերս մեկտեղում եմ՝ ես դա կարող եմ ու պետք է անեմ, ու սովորաբար արդյունքը շատ ավելի լավն է լինում, քան մինչ այդ նախատեսում էի»: Սիլվան թալիսմանի պես է համարում Վերդիի «Տրավիատա» օպերան: «Կոնսերվատորիայի չորրորդ կուրսում էի սովորում, Օպերային թատրոնում Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ բացվեց երիտասարդական օպերային ծրագիրը: Մասնակցեցի այդ քաստինգին և ընդունվեցի: Այդ ժամանակ լսումները Լևոն Ջավադյանի հետ համատեղ անցկացնում էր Գեղամ Գրիգորյանը, նախատեսում էին «Եվգենի Օնեգին» օպերան: Երբ ինձ լսեց Գեղամ Գրիգորյանը, ասաց՝ պետք է պատրաստես «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերերգը:

Բավականին ծանր դեր է, «տառապում» էի մտքից, ապրումներից, թե կկարողանա՞մ կատարել դերն այդ տարիքում: Ընդունվելուցս մի քանի տարի անց որոշվեց «Տրավիատան» վերականգնել, հրավիրվեց ռեժիսոր: Մասնակցեցի փորձերին, վերջում երգեցի Գեղամ Գրիգորյանի տղայի՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ: Այդ օրվանից սկսված Վիոլետայի դերերգն ինձ համար շրջադարձային եղավ: Ցանկացած նոր ձեռքբերում ունենալուց հետո, միևնույնն է, այն զգացողությունը, որ ապրել եմ «Տրավիատայի» պրեմիերային, երբևիցե չի կրկնվել»,-ասում է զրուցակիցս:

Սիլվայի խոսքով, կարևոր չէ, թե որ թատրոնում ես երգում: «Ամենահաճելին հարազատ թատրոնում երգելն է: Եթե երգում ես քեզ հոգեհարազատ ու սիրելի դերերգեր, հաճույք ես ստանում քո ելույթից, կարող ես քո կարիերան համարել հաջողված: Եթե ցանկացած վայրում քեզ երջանիկ ես զգում, հաջողությունը հենց դա է: Կարևոր չէ, թե որ բեմում ես երգում, կարևոր է, թե ինչպես ես երգում, ինչպես են քեզ ընդունում, ինչպես են ընկալում քո ելույթը: Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց նման ելույթներն են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում: Մենք յուրահատուկ հանդիսատես ունենք: Գուցե միշտ չէ, որ լեփ-լեցուն դահլիճներ ենք ունենում, չնայած վերջերս օպերային արվեստի սիրահարները շատացել են՝ ի ուրախություն բոլորիս, բայց ինչպես ասում են՝ քանակը չէ կարևորը, այլ որակը:

Մարդիկ այժմ թատրոն գալիս են պատրաստված, ամենաքիչը գոնե ծանոթանում են լիբրետոյին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում բեմում: Երբ սկսում են հաճախ գալ ներկայացումների, արդեն համեմատություններ են անցկացնում նախորդների հետ, վերլուծություններ անում, իրենց կարծիքներն ավելի դիպուկ, քննադատություններն ու գովեստի խոսքերն ավելի տեղին են լինում: Սա պարտավորեցնող է ու հաճելի»,եզրափակում է օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը: Ներկայում հանդես է գալիս «Տրավիատա» օպերայում՝ Վիոլետայի, «Բաթերֆլայ» օպերայում՝ Բաթերֆլայի, «Տուրանդոտ» օպերայում՝ Լիուի, «Կարմեն» օպերայում՝ Միքայելայի դերերգերով, և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին Թուրքիայում երկրաշարժ է եղել Սա նշանակու՞մ է, որ իշխող վերնախավը ցանկություն ունի Հայաստանը պաշտպանելու. Նաիրի ՍարգսյանՀամահայկական ճակատ շարժման անդամներն ու աջակիցները մայիսի 26-ի ընդվզման հավաքին. լուսանկարներ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը շարունակում է քայլերթը. իրավիճակը լարված է Ռուսաստանն ամսական 24,000 զինվոր է կորցնում Ուկրաինայում. Շոլց Խարկովում սուգ է հայտարարվել ԶՊՄԿ-ն շնորհավորել է քիմիկոսների մասնագիտական տոնը՝ մաղթելով անվտանգ ու արգասաբեր աշխատանքՔաղաքացիներին ձեռք ու nտքերից բռնած բերման են ենթարկnւմ Գայի պողոտան ևս փակ է Չկա թուղթ, որը կկարողանա ապահովի հայրենիքի անվտանգությունը, մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ. Արշակ Կարապետյան «Բարսելոնան» ուժեղ էր «Սեւիլիայից» «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության պողոտայում (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը փակ էԱնվտանգության արևմտյան մոդելը լիակատար ձախողման է մատնվել. ՌԴ ԱԳՆ Հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները․ Ucom Բնական աղետի հետևանքների զգալի հատվածը պետական կառույցների կողմից աղետների նկատմամբ զրո դիմակայունության արդյունք է․ Մանե ԹանդիլյանՑավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին. Տիգրան ԱվինյանՄարդիկ քվեարկել են այն Նիկոլ Փաշինյանի օգտին, ով ասում էր. «Արցախը Հայաստան է և վերջ», այլ ոչ թե այն Փաշինյանի, ով ուրացավ Արցախը. Արա Աբրահամյան Sonnenkraft-ը ներկայացրել է «կավե» արևային վահանակ կարմիր կղմինդրներով սալիկապատված տանիքների համար Երկխոսություն Ռուսաստանի և աշխարհի միջև. Մոսկվայում կայացած համաժողովում հանդիպել են գիտությունն ու աշխարհաքաղաքականությունը Նոր Գեղի, Ֆ. Թևոսյան 9 հասցեում, իր հյուրընկալ դռները բացեց 88 սուպերմարկետի թվով 7-րդ մասնաճյուղը Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին. Վահան Զանոյան Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթումՈւզում եմ կոչ անել ձեզ շատ սիրել մեր հայրենիքը. բարի երթ ձեզ. Նաիրի Սարգսյան Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարած այցի ֆոնին, ՔՊ ղեկավարը լուրջ մեղադրանք ներկայացրեց. Աբրահամյան Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը Դեմարշ Հայաստանի դեմ. Ռուսաստանը կանչել է իր դեսպանին Նոր մասնագիտություններ` շնորհիվ ԶՊՄԿ-ի ՊՆ-ն կորցրել է չափը. կոչումներ՝ ինչի՞ դիմաց Նանոմասնիկների ոլորտում ռուս գիտնականների առաջընթացը մեծացրել է արևային մարտկոցների ծառայության ժամկետըՀանրահավաքը ցնցելու է վարչախմբի հիմքերը Ուղերձ ոչնչի և Փաշինյանի վախերի մասին Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք. Վահե ՀովհաննիսյանՈ՞ր երկրում են առաջին անգամ սեղանի թենիս խաղացել. «Փաստ»Ժամանակն է, որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Համահայկական ճակատ» կուսակցության չգրանցելը իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում ձևավորվել է քաղաքական կոալիցիա. «Փաստ»Սելարայանի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Ֆաթեհ»-ին Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը Ինչո՞ւ է Արևմուտքը աջակցում Հայաստանի հաշվին Ադրբեջանի տարածքային ընդլայնմանը. «Փաստ»Հայաստանի վարչապետը բացահայտել է իր էությունը. նա ատում է քրիստոնեությունը. «Փաստ»Արցախը հազարամյակներով անառիկ պահած, իրական հայկական հայրենիք է, ու մենք այնտեղ կվերադառնանք. Չալաբյան«Հակոբը չէր ուզի ինձ կոտրված տեսնել, մի անգամ ասել էր՝ ուզում եմ մամայիս նման ուժեղ լինել». կրտսեր սերժանտ Հակոբ Եղիազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Իսկ «ձեռքը կտրելն» ի՞նչ եղավ. «Փաստ»Կարելի է գտնել այլ դաշնակիցներ, բայց որքանո՞վ է դա ձեռնտու հենց իրեն՝ Հայաստանին. Գասումյանով