Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը


Իսկապե՞ս Կրակովում է առաջին անգամ ստեղծվել... կրակովյան երշիկը ․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրակովյան երշիկը եփած-ապխտած երշիկի տեսակ է, որը հայտնի է Կենտրոնական Եվրոպայի երկրներում, հիմնականում՝ Լեհաստանում, Գերմանիայում, Ավստրիայում և նախկին ԽՍՀՄ տարածքներում։ Այն նման կերպ է անվանվել լեհական Կրակով քաղաքի պատվին, և բնական է, որ ծագել է Լեհաստանում՝ մոտավորապես 18-19-րդ դարերում, ենթադրաբար՝ Կրակովում։ Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ կտրականապես պնդում են, որ կրակովյան երշիկը գոյություն է ունեցել դեռևս 17-րդ դարում, անգամ 16րդ դարում... Ինչևէ... Ավանդական խոշոր աղացած խոզի մսից երշիկը՝ համեմունքների, աղի և կարտոֆիլի օսլայի ավելացումով (մսի պարունակությունը պետք է ներառի առնվազն 85% խոզապուխտ), լեհական Գալիցիայում և Փոքր Լեհաստանում հայտնի էր որպես բարձրորակ մսամթերք առնվազն 19-րդ դարի սկզբից:

Իսկ Կրակովի ամենահմուտ երշիկագործներից մեկը վարպետ Վինսենթ Սատալեցկին էր (մահացել է 1914 թ.), որը խոհարարական գաղտնիքները ժառանգել էր իր հորից: Կրակովի կենտրոնում՝ Ֆլորյանսկա փողոցում գտնվում էր «Սատալեցկու տունը», որտեղ մինչև 1918 թվականը գտնվում էր կրակովյան երշիկի արտադրության և վաճառքի առաջին գործարանը։ Առկա էր ինչպես երկարատև պահպանման («չոր»), այնպես էլ սովորական տեսականի, որը նախատեսված չէր երկարաժամկետ պահպանման համար: Ամեն դեպքում, համեմունքներով խոզի աղացած մսից երշիկը միաժամանակ հագեցնող էր, համեղ և էժան: Դրա հիմնական սպառողը միջին խավն էր։

Զարմանալի չէ նաև այն, որ այդ երշիկի պատրաստումը բավականին շահավետ էր, և արտադրողները գործնականում մրցակցություն չունեին։ Ընդ որում, ոչ մի խիստ բաղադրատոմս չկար։ Գերմանիայում և Ավստրիայում «կրակաուերը» պատրաստվում էր կոպիտ աղացած (առնվազն 5 մմ) տավարի մսից և խոզի ենթամթերքներից (հիմնականում՝ խոզի փորոտիք): Օգտագործվող համեմունքներն են եղել աղը, սև պղպեղը, աղացած կարմիր պղպեղը, մշկընկույզը և սխտորը։ Պատրաստի զանգվածը լցոնել են առնվազն 45 մմ տրամագծով աղիքի մեջ։ Այնուհետև 1 ժամ տաք ապխտել են, ապա սառը ծխեցրել 6 ժամ: Այս երշիկեղենի մեկ այլ տեսակի՝ Կրակովյան խոզապուխտի համար վերցվում է եփելու համար հավասար քանակությամբ ցածր յուղայնությամբ խոզի և տավարի միս ջլերով, իսկ պատրաստման գործընթացը նույնն է:

Ավստրիայում «գերազանց որակի կրակաուերը» (Krakauer mit hervorhebender Bezeichnung) երշիկ է, որը պատրաստված է 85 % աղացած նիհար խոզի և 15 % տավարի մսից՝ կարտոֆիլի օսլայի ավելացմամբ: Ռուսական Կրակովյան երշիկը, այսինքն՝ այն, ինչ արտադրվում է նաև Հայաստանում, նկատելիորեն տարբերվում է լեհական կրակովյան երշիկից։ Լեհաստանում այն բաղկացած է միայն մսից, իսկ մեզ մոտ մսի մեջ բեկոն են ավելացնում։ Թերահավատը կասի, որ դա խնայողության պատճառով է, իսկ ուրիշը կասի, որ նման երշիկը ավելի հյութալի է, ավելի քնքուշ: Երկուսն էլ ճիշտ կլինեն։ Նշենք նաև, որ 20-րդ դարի կեսերին կրակովյան երշիկն ուներ կրտսեր քույր՝ օդեսական երշիկը։ Վերջինս ավելի հաստ էր, ուներ ավելի քիչ միս, բայց ավելի շատ պղպեղ, սխտոր և ճարպ: Այլ էական տարբերություններ չկային։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան