Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը


«Մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ». ջոկի հրամանատար Նարեկ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարության մարմնացում էր, որևէ մեկին չէր նեղացնում: Ամենուրեք առաջին տեղում էր: Մանկապարտեզում ամենալավ դերերն իրեն էին վստահում, ավելի հաճախ հեղինակի խոսքերն էին տալիս: Մի օր դաստիարակին խնդրեցի՝ Նարեկին ինչ-որ հերոսի դեր տալ, որպեսզի անընդհատ ներկայացումներում չլինի հաղորդավարի պես: Երբ երեխաներից որևէ մեկը մոռանում էր իր տեքստը, նա հուշում էր, բոլորի տեքստերն ու բանաստեղծություններն անգիր գիտեր: Այն, ինչ իրեն վստահում էին, հրաշալիորեն կատարում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինան՝ Նարեկի մայրիկը:

Նշում է՝ դպրոցի ամենասիրված աշակերտներից մեկն էր որդին: Նարեկը դպրոց սկսել է հաճախել, երբ հինգ տարեկան ութ ամսական էր: «Ընդունակ էր, ու որոշեցի, որ հենց այդ տարիքում պետք է սկսի դպրոց հաճախել: Շատ լավ էր սովորում, բայց մի տեսակ հանգստություն կար ներսում, ինչի պատճառով կարող էր ծուլանալ: Դա ավելի շատ արտահայտվեց ավագ դպրոցում, երբ հույսը դնելով իր ընդունակությունների ու խելքի վրա՝ կարող էր ընթացքում քիչ բան անել, քննություններից առաջ մի քանի ժամով փակվել սենյակում, ամբողջը սովորել և կազմ ու պատրաստ գնալ դպրոց»: Նարեկը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, այնուհետև հաճախել Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց։

«Յոթերորդ դասարանից վճռականորեն որոշել էր դիզայն սովորել: Իր ուսուցիչներն ասում էին, որ հրաշալի բժիշկ կարող է դառնալ, բայց Նարեկը հստակ էր իր որոշման մեջ. «Մա՛մ, գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ամենաարդիական ուղղությունն եմ ընտրել, որն ավելի ու ավելի է զարգանալու»: Նա նաև իր եղբորն է խորհուրդ տվել, թե ինչ ուղղությամբ շարունակի կրթությունը, նույնն էլ՝ ընկերների պարագայում: Կարծես հոգեբան լիներ, կարող էր նստել ու անվերջ լսել իր զրուցակցին, իսկ վերջում խորհուրդներ տալ: Անիմացիաներով էր զբաղվում, թարգմանություններ անում: Հրաշալիորեն տիրապետում էր անգլերենին, այնքան լավ էր յուրացնում լեզուն, դասախոսները հիանում էին իր ընդունակությամբ: Շատ խրոխտ ձայն ուներ, երաժշտական հրաշալի ճաշակ, որը ժառանգել էր իր հայրիկից ու ինձանից: Ամուսինս հարվածային գործիքներ էր նվագում: Նարեկը, կարծես, բոլորիցս լավագույն հատկանիշներն էր ժառանգել»:

Նարեկը 2018 թ.-ին ընդունվել և մեկ կիսամյակ սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետում: Պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. ձմեռային զորակոչի ամենավերջին օրը՝ հունվարի 31-ին: Մայրիկն ասում է՝ պետք է ազատվեր պարտադիր զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով: «Անընդհատ ստուգումներ և ուղեգրումներ... Ինչ-որ պահի բարկացավ՝ գնալու եմ բանակ: Երբեք չի խուսափել զինվորական ծառայությունից, անգամ նման մտքեր չի ունեցել: Իր հասակակից ընկերներին ճանապարհել էր ծառայության, ասաց՝ ոչ մեկից լավը չեմ, կներկայանամ ու կմեկնեմ ծառայության: Մեկ օրվա ընթացքում հավաքվել ենք, առավոտյան Նարեկն ուրախզվարթ գնաց զինկոմիսարիատ:

Բոլորը հուզվել էին, լալիս էին, ինքն էլ զարմանում էր՝ ինչո՞ւ եք լացում: Իր մեջ այնքան մեծ ուժ կար: Իր այդ ուժը դրսևորվել է թե՛ ծառայության, թե՛ պատերազմի ողջ ընթացքում»: Նարեկի ծառայության առաջին երեք ամիսն անցել է Կապանում, այնուհետև տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Բուհում մի կիսամյակ հասցրեց սովորել, բայց հրաշալի գծագրեր էր անում: Երբ զորակոչվեց Կապանի զորամաս, նկատել էին իր ունակությունները և իրեն վստահել զորամասի քարտեզագրությունը: Երբ ներկայացրել էր գծագրված քարտեզները, կոչումով ավելի բարձր զինվորականը, կարծես, չէր հավատացել, հարց ու փորձ էր արել Նարեկին, թե նա՞ է կատարել այդ աշխատանքը: Ասել էին, որ նորից գծի քարտեզները, ինչից նա շատ էր վիրավորվել, բայց աշխատանքը կատարել էր»: Կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ: 19-ամյա Նարեկն իր գիտելիքների, առաջնորդ լինելու հատկության, զինվորների նկատմամբ անսահման հոգատարության շնորհիվ հարգանք էր վայելում իր ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում:

Պատերազմը փոխեց Նարեկի կյանքի ընթացքը: «Պատերազմի ժամանակ իմ երկու տղան ծառայում էին, փոքր տղաս՝ Լուսակերտում: Փոքրիս հետ կարողացա խոսել, Նարեկս անհասանելի էր: Որոշ ժամանակ հետո զանգեց: Ասաց՝ մա՛մ, մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում էին: Ծառայության ընթացքում մի քանի ամիսը մեկ գնում էր Ջրական՝ շինաշխատանքներ կատարելու: Բայց այդ պահին այնքան վատ վիճակում էի, որ չհասկացա, թե ինչ նկատի ունի, հետո վերլուծեցինք իր խոսքերը, և պարզ դարձավ, որ Ջրական են գնում: Այս զանգից հետո կապն իր հետ կորավ, հետո վերականգնվեց: Որևէ բանից չի դժգոհել: Չի ասել, թե ինչ վտանգավոր տեղում է. «Երրորդ գիծ ենք, բունկերում ենք, մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ»: Տղաներն ասում են՝ կարծես հրաբուխի մեջ լինեին»:

25 օր Նարեկը մաքառել է 44-օրյա պատերազմում: «Ամբողջ գիշեր չի քնել, փորել ու պատրաստել է տղաների խրամատային փոսերը, որ ապահով լինեն: Բայց իրենը չի հասցրել փորել: Ով եկավ մեր տուն, ասաց, որ Նարեկն իր կյանքը փրկել է»: Տղաները, նահանջի հրամաններ ստանալով, Ջրականից հասնում են Սանասար, այնտեղից՝ Գորիս, իսկ հետո անցնում Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը։ Այդ ճանապարհին կորցնում են ընկերներ, իրենց հրամանատարին ու բժշկին, մի քանի անգամ փրկվում մահից: Բայց հոկտեմբերի 22-ին, երբ Նարեկը սկսել էր տուն վերադառնալու իր 100-օրյա հետհաշվարկը, զոհվում է: Կասետային ռումբի բեկորը խոցում է Նարեկի սիրտը: Նարեկը շուտ է «վերադառնում» տուն: Հիմա Նարեկի տան մշտական հյուրերը նրա ընկերներն են. «Տղայիս ընկերները, որոնք զորացրվել և վերադարձել են, մեր տան ամենաթանկ հյուրերն են: Իրենց միշտ ասում եմ՝ իմ Նարեկի մարմնացումն եք, ձեր միջոցով եմ իմանում, թե նա ինչեր է արել: Նարեկը նորակոչիկների հանդեպ անասելի հոգատար է եղել:

Ծառայության ընթացքում անարդարությունների հանդիպելով՝ ինքն իրեն խոստացել է, որ իրեն հանդիպած վատ բարքերը սերժանտ դառնալուց հետո փոխելու է: Ծառայության ընթացքում նորակոչիկների մի քանի խումբ է ընդունել ու ճանապարհել, յուրաքանչյուրի մասին հոգ տարել, որ որևէ խնդիր չունենա, որևէ մեկը չնեղացնի: Ամուսինս մահացել էր Ապրիլ յան պատերազմից հետո: Խելագարի պես էր սիրում իր որդիներին ու Քառօրյա պատերազմից հետո ներքին անհանգստություն ուներ: Այդ օրերին Նարեկը տան մեծի դերն իր վրա էր վերցրել, բոլորիս մասին հոգ էր տանում: Նա էր բոլոր ցավակցություններն ընդունում, բոլորին դիմավորում և ճանապարհում, կարծես հիմնական հարվածն իր վրա վերցրած լիներ: Այդպիսին էր Նարեկը»:

Տիկին Մարինան ասում է՝ Նարեկից հետո անիմաստ էր համարում ապրելը: «Կարծես իր հետ մեծացա, իմ կյանքի ու ապրելու իմաստն իմ որդիներն են, իրենք իմ հպարտությունն են: Նարեկից հետո, երբ ծանրագույն օրերի միջով էի անցնում, փոքր տղաս ինձ ասաց՝ մա՛մ, խնդրում եմ, գոնե դու ինձ մենակ չթողնես: Նա 13 տարեկանում կորցրել էր հորը, 18-ում կորցրեց եղբորը: Նարեկն իր թևերն ու ուժն էր, շատ մտերիմ էին, անբաժան իրարից: Ու հիմա ապրում եմ հանուն փոքր տղայիս, հանուն նրա, որ միշտ պատմեմ իմ Նարեկի մասին»:

Հ. Գ. - Նարեկ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև «Գոյապայքար» ՀԿ-ի կողմից: Ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել