Երևան, 23.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
3 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ. հայ ըմբիշների արդյունքը միջազգային մրցաշարում Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ Սահմանագծման համար պետք է միջազգային պայմանագիր ու երկկողմ համաձայնեցված քարտեզ լինի. Ավետիք Չալաբյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո չի ազատվել աշխատանքից. Կոստանյան Վարչախումբը խտրականություն չի դնում եկեղեցու դեմ պայքարում Եթե մենք չհաղթենք այս պայքարի մեջ, ապա կարող ենք մոռանալ թե՛ Արցախի մասին, թե՛ ապագա Հայաստանի. Վահե Դարբինյան Թուրքիան իր բաժինն է ուզում հարավկովկասյան պատառից Ինչպե՞ս չհայտնվել կոտրված տաշտակի առջև. ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունը՝ քաղաքական երկարակեցության բանալի՞. «Փաստ» Փաշինյանը հիմա էլ ՀԱՊԿ-ին է մեղադրում պարտության մեջ Ի՞նչ էին անում Հայաստանում ամերիկյան և ռուսական հատուկ ծառայությունները


Ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դնել. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ գլխավոր քպականը մտավարժանքներ է անում՝ Հայաստանի «իրական» ու «պատմական» տարբերակներով, նրա կրկնակ-գաղափարակիցները նետվել են հանրային հարթակներ ու, միմյանց հերթ չտալով, արտասանում են, թե՝ «սուտ է, մենք գյուղեր չենք տալիս Ադրբեջանին...»: Ասածները հայտնի են, իբր, իրենք ցանկանում են ոչ թե Ոսկեպար, Բաղանիս կամ մյուս գյուղերը հանձնել Ադրբեջանին, այլ... այդ բնակավայրերին մերձակա տարածքները, որոնք, ըստ փաշինյանականների՝ «նրանցն է եղել», այսինքն՝ թշնամուն է պատկանել:

Ի լրումն, հայտարարում են, որ դրանք ամայի, անբնակ տարածքներ են, ավերակներ են, այնտեղ ռեստորան-բաղնիքզուգարան չկա, ու, ընդհանրապես, ինչ-որ կարկառուն քպական էլ... այդ տարածքներում թունավոր օձ է տեսել: Իբր՝ «մեզ պե՞տք է տարածք, որտեղ թունավոր օձեր կան», որտեղ բաղնիք-զուգարան, կախիչ-ցնցուղ չկա...»: Դե, բառացի չեն ասում, բայց այն, ինչ ասում են քպական քարոզիչները, այդ շրջածիրում է: Ահավասիկ, նախօրեին էլ մի կարկառուն քպական նույն ձայնապնակն էր զլել՝ մի փոքր այլ հնչերանգով: Ասում է, թե՝ իրենց հանիրավի են մեղադրում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու մտադրություն ունենալու (մտադրությունը ո՞րն է, եթե հենց այդ են ուզում անել) մեջ, բայց դա մանիպուլ յացիա է, որովհետև այդ գյուղերը չեն հանձնելու:

Առիթ եղել է Փաշինյանի ավերիչ մտադրություններին ու ցանկություններին անդրադառնալու, բայց թերևս կարիք կա ավելի հանգամանորեն կանգ առնել Հայաստանի ու հայության շահերին հակասող այդ «նախագծի» վրա: Նախագիծ, որը պայմանականորեն կարելի է բնորոշել որպես՝ «Հայաստանը տանք թշնամուն, հանգիստ ապրենք»: Տնաքանդություն, էլի: Ճիշտ այնպես, ինչպես նույն ՔՊ-ն քարոզում էր, թե՝ Արցախը տանք թուրքին, որ հանգիստ ապրենք: Ի՞նչ է նշանակում՝ «գյուղերը չենք տալիս»: Նախ՝ նույնիսկ դպրոցականի մակարդակ, անգամ՝ աշխարհագրությունից ոչ այնքան լավ դպրոցականի մակարդակ ունեցողը, նայելով քարտեզին, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը և ինչ է կատարվելու Փաշինյանի նախանշած տարածքները թշնամուն նվիրելու հետևանքով:

Առաջինը՝ մեր բանակի դիրքերը Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից թշնամուն հանձնելու հետևանքով թշնամին առաջ է շարժվելու և դիրքավորվելու է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի անմիջական մերձակայքում: Դրա հետևանքով Ոսկեպարը գրեթե ամբողջովին, իսկ Կիրանցն ու Բաղանիսը երեք կողմից հայտնվելու են թշնամական շրջապատման մեջ: Հարցն այն չէ միայն, որ թշնամին բացարձակ վերահսկողության տակ կվերցնի հայկական բնակավայրերը, կկարողանա անարգել գնդակահարել բնակիչներին, երեխաներին, կանանց, ծերերին, բոլորին: Ու կգնդակահարեն, չկասկածեք: Այդ Փաշինյանի համար է Ալիևը կիրթ ու կառուցողական:

Հայ մարդկանց համար թե՛ Ալիևի ռեժիմը, թե՛ Էրդողանի հանցագործ պետությունը ոխերիմ թշնամի են, որոնց ցանկությունն ու նպատակը Հայաստանի ոչնչացումն է, հայության բնաջնջումը: Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ, փաշինյանական ընկալմամբ, ինչ-որ «անպետք տարածք» (կարծես պետություններն առհասարակ «անպետք տարածքներ» կարող են ունենալ) պարզապես հանձնվում է թշնամուն ու՝ վերջ: Ո՛չ, հարցն այն է, որ այդպիսով թշնամական բացարձակ վերահսկողության տակ են անցնում միանգամից մի ամբողջ շարք հայկական բնակավայրեր, Հայաստանի Տավուշի մարզի մի զգալի հատված:

Ըստ էության, Նոյեմբերյանի շրջանը գրեթե կտրվում է Տավուշի մարզից ու Հայաստանի Հանրապետությունից: Ավելին, նշված տարածքում վերահսկողություն հաստատելուց հետո թշնամին լիարժեք հնարավորություն է ստանում ծավալվել դեպի Լոռու մարզ, դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի՝ ուր խելքը փչի: Չհաշված արդեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները, երկաթուղին, հիմնական գազատարը: Տվյալ անդրադարձում հատուկ ուշադրություն կցանկանայինք հրավիրել այն հանգամանքին, որ նման պայմաններում Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի ու նաև մերձակա այլ բնակավայրերի դատարկել-հայաթափելն ընդամենը «տեխնիկայի հարց» է, բավականին կարճ ժամանակի խնդիր:

Քանի՞ օր, քանի՞ շաբաթ, քանի՞ ամիս ոսկեպարցիները կամ բաղանիսցիները կդիմանան թշնամական ուղիղ նշանառության կրակահերթերի տակ: Ո՞վ կցանկանա ապրել մի վայրում, որտեղ իրեն թուրքի ասկյարը, զուտ իր հաճույքի համար, ցանկացած պահի կարող է պարզապես գնդակահարել: Կարող է սպանել իր կնոջը, երեխային, ծեր մորը կամ հորը: Ու ի՞նչ է այդ դեպքում հայտարարելու Փաշինյանը, կամ դա ո՞ւմ է արդեն հետաքրքիր լինելու: Իրենք իրենց համար ապահով, հազարավոր թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված՝ Երևանում են լինելու, իսկ թշնամու նշանառության տակ մնալու են անպաշտպան, դավաճանված ոսկեպարցիները, բաղանիսցիները, հայ մարդիկ: Հասկանալի է, որ կարճ ժամանակ անց գյուղերը կդատարկվեն: Եվ գյուղերի տարածքներն էլ կանցնեն թշնամու տիրապետության տակ: Էհ, չստացվե՞ց, որ Փաշինյանը ամենաուղիղ ձևով նպատակադրվել է թշնամուն հանձնել հենց Ոսկեպարը, հենց Կիրանցը, հենց Բաղանիսը: Ո՞ւմ հասկանալի չէ սա: Ի վերջո, սա բարդ մաթեմատիկա չէ, անգամ հանրահաշիվ չէ, սա տարրական թվաբանություն է: Եվ այստեղ ծագում է մյուս հարցը՝ ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դրած լինել հոգովսրտով քպականները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

3 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ. հայ ըմբիշների արդյունքը միջազգային մրցաշարումՄոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ Սահմանագծման համար պետք է միջազգային պայմանագիր ու երկկողմ համաձայնեցված քարտեզ լինի. Ավետիք Չալաբյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո չի ազատվել աշխատանքից. ԿոստանյանԻնչո՞ւ են սառույցի վրա քարեր սահեցնում. մարզաձև, որ մեծ ճանաչում ստացավ առաջին հերթին օլիմպիական խաղերի շնորհիվ. «Փաստ»Վարչախումբը խտրականություն չի դնում եկեղեցու դեմ պայքարում Եթե մենք չհաղթենք այս պայքարի մեջ, ապա կարող ենք մոռանալ թե՛ Արցախի մասին, թե՛ ապագա Հայաստանի. Վահե Դարբինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Ինքնաթիռների կործանում, օդանավակայանի միջազգային տերմինալի տանիքի փլուզում, ճոպանուղու վթար. «Փաստ»Թուրքիան իր բաժինն է ուզում հարավկովկասյան պատառից Ինչպե՞ս չհայտնվել կոտրված տաշտակի առջև. ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունը՝ քաղաքական երկարակեցության բանալի՞. «Փաստ»Փաշինյանը հիմա էլ ՀԱՊԿ-ին է մեղադրում պարտության մեջ Ի՞նչ էին անում Հայաստանում ամերիկյան և ռուսական հատուկ ծառայությունները Թշնամին սահմանային բախման համար ո՛չ տեղի, ո՛չ ժամանակի դեֆիցիտ չունի. Հրայր ԿամենդատյանԿաշառքի գործով ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Ինչո՞ւ է Հայաստան իջել «ԿՎՀ-ի դեսանտը». «Փաստ»«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունովԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումՎերաբացվել է Ամիօ Բանկի «Արմավիր» մասնաճյուղը Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն. Հայկ ԿոստանյանԿա պատրաստակամություն միասնաբար իշխանափոխության հասնելու. Մենուա Սողոմոնյան «Պատիվ ունեմ» խմբակցության և ՀՀԿ Գործադիր մարմնի կողմից ցավակցություն հայտնեցի Իրանին և մեր բարեկամ ժողովրդին. Տիգրան ԱբրահամյանՉկա մի կետ, որտեղ Ադրբեջանը կանգնելու է, զիջումների շատ մեծ ցուցակ ունի. Ավետիք Չալաբյան Շտապե՛ք գնել ԱԶԱԼԻԱ ննջասենյակի հավաքածուն՝ ընդամենը 399.000 դրամով Ուզում են ապացուցել, թե այդ քանակի ցեղասպանություն տեղի չի ունեցել․ Նաիրի ՍարգսյանԵրևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար. Հայկ ԿոստանյանԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր Ձեռք բերեք Afina ննջասենյակի հավաքածուն՝ 299.000 դրամով Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ Փոշու կառավարման համակարգը Քաջարանում. պատմում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. Մեսրոպ ԱռաքելյանՄեր ցավակցությունն ենք հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարՔՊ-ին սարսափեցնում է հանրահավաքի հեռանկարը Գվարդիոլան՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ Ի՞նչ է անում Երևանում ԱՄՆ ԿՀՎ փոխտնօրենը Ձե՛ռք բերեք SMART հեռուստացույցներ զեղչված գնով և վայելե՛ք գերազանց ձայնն ու անթերի պատկերը ԱՄՆ 13 կոնգրեսական դիմել է Պենտագոնի ղեկավարին՝ կոչ անելով թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին