«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ
Общество![«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ](/timthumb.php?src=disc/12-04-24/aecd31f55441d0807cee555ab7464020.jpg&w=780)
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ
Արտյոմ Խաչատրյանի և խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հրավերով
տեղի է ունեցել գործարար նախաճաշ Հայաստան ժամանած Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն
դեպարտամենտի խորհրդի անդամների և գործարարաների հետ:
Երեք տասնյակից ավել ֆրանսահայ գործարարներ բիզնես նախաճաշի ընթացքում քննարկել են
Հայաստանում գործարար կապերի խորացման ու համագործակցության նոր ճանապարհներ
նախագծելուն ուղղված հարցեր: Ֆրանսահայ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել
Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ
Մարտին Վասալը, Մարսելի նախկին փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը և այլոք:
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ
Արտյոմ Խաչատրյանը ներկայացրել է ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային
ծրագրերն ու բիզնես ուղղությունները, որին հաջորդել է մասնագիտական քննարկում:
«Հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունների խորացումը կարևոր է մեզ համար: Մենք հայ-
ֆրանսիական բիզնես համագործակցության նախադեպ ունենք՝ ի դեմս Հայաստանում արդեն երկու
տարի ակտիվ գործունեություն ծավալող, 1889 թվականին Ֆրանսիայում հիմնադրված PAUL
սրճարանի, որ մեր հայրենակիցների սիրելի վայրերից մեկն է դարձել».- նշել է «Գալաքսի»
ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ
Խաչատրյանը:
Բիզնես նախաճաշը կազմակերպվել էր նորաբաց Courtyard by Marriott Yerevan հյուրանոցային
համալիրում։
Նշենք, որ 1999թ հիմնադրված «Գալաքսի» ընկերությունների խումբը պարբերաբար նախաճաշի
ձևաչափով հանդիպումներ է կազմակերպում գործարար համայնքի հետ` նոր նախագծերի
քննարկման և համայնքի զարգացման համար:
![](disc/12-04-24/5056e7599e8033e7f02bb14f697b9d7f.jpg)
![](disc/12-04-24/fda6cf65af6ff1fbd22d6f5b2e8e896e.jpg)
![](disc/12-04-24/93b799985a8327fdedaa4f4757dd13c5.jpg)
![](disc/12-04-24/625e2c1e6ba12c26c65f28d0323d643c.jpg)
![](disc/12-04-24/c8e9e883201b7718e420a96014c1cedd.jpg)