Երևան, 23.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Պատիվ ունեմ» խմբակցության և ՀՀԿ Գործադիր մարմնի կողմից ցավակցություն հայտնեցի Իրանին և մեր բարեկամ ժողովրդին. Տիգրան Աբրահամյան Ուզում են ապացուցել, թե այդ քանակի ցեղասպանություն տեղի չի ունեցել․ Նաիրի Սարգսյան Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար. Հայկ Կոստանյան ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր Ձեռք բերեք Afina ննջասենյակի հավաքածուն՝ 299.000 դրամով Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ Փոշու կառավարման համակարգը Քաջարանում. պատմում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. Մեսրոպ Առաքելյան Մեր ցավակցությունն ենք հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. Ավետիք Չալաբյան


«Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային օրակարգից շեղում, մանիպուլ յացիաներ: Մի կողմից՝ ինքն իր համար կարող է այդ հարցերը հանգիստ քննարկել, բայց, ի վերջո, փորձելու է հիմնավորված ներկայացնել, որ ազնիվ է եղել, քննարկել է, այս ու այն արել, ժողովուրդն էլ այս է ընտրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, երբ Նիկոլ Փաշինյանի՝ հանրային դաշտ նետված պատմական ու իրական հայրենիքի քննարկման մասին հարց ենք ուղղում: Ինչո՞ւ են սա անում:

«Նպատակ ունեն, ուզում են իշխանությունը պահել, մնալ իշխանության, այլ իմաստներով՝ հասկանալով նախկինում արած քայլերի հետևանքները, որ մի օր, միևնույնն է, կանգնելու են պատասխանատվության առջև: Իրականության մեջ ինձ համար այնքան էլ իրավական պատասխանատվության հարցը չէ այստեղ, որքան ազգային արժեհամակարգի կամ Աստծո առջև կանգնելը: Իրենք սիրում են վերջինի մասին խոսել, բայց Աստծո դատաստանից որևէ մեկը չի կարողանալու խուսափել: Այլ հարց է, թե ինչո՞ւ են այս րոպեին դա անում: Եթե այս ամենին ժողովուրդը հանգիստ վերաբերվի, ինքն էլ հանգիստ իր մնացած հերթական զիջումները կանի ու կգնա: Բայց դրա գլխավոր փիլիսոփայության հարցն ուրիշ տեղ է: Ցանկացած պարտված իշխանություն բերելու է նոր պարտություն: Չի կարող պարտված իշխանությունը բերել հաղթանակներ կամ փոփոխություններ: Քանի դեռ իրենք են, այս է լինելու:

Ամբողջ խնդիրն այնքան էլ այն չէ, թե մեր ներքին հասարակությունում կարողացա՞նք միավորվել, ինչ-որ բան փոփոխել, որքան այն, որ թշնամին օգտվում է սրանից: Բանակցությունները ևս գիտություն է: Գիտական մեծությունների աշխատությունների մեջ գրված է, որ շատ ժամանակ, երբ կան խնդիրներ, պետք է բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ բան փոխել, դու բանակցողին ես փոխում, որ դրա հետ միասին նոր հնարավորությունների դուռ բացվի: Կօգտագործվի՞ այդ նոր բանակցողը, թե՞ ոչ, դա արդեն երկրորդ խնդիրն է, այսինքն՝ ինքը որքա՞ն պատրաստված կլինի, դասերը ինչպե՞ս կքաղի նախկինից և այլն: Բայց դու պետք է բանակցող փոխես, որ ինչ-որ բան փոխվի բանակցային սեղանի շուրջ: Այլ պարագայում քեզ միշտ ճնշելու են և օգտագործելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ ինչո՞ւ է ժողովրդավարության մեջ ձևավորվել այն երևույթը, որ երբ կա սխալ, մարդիկ ինքնահրաժարական են տալիս: «Սա ինքնակամ երևույթ չէ: Արժեքային դաշտի բարձր իմաստով կամ ռազմական, քաղաքական խոր արժեքային համակարգ ունեցող երկրում դա պատվի համար է արվում: Օրինակ՝ Գերմանիայում պարզել էին, որ պաշտպանության նախարարը, որն առաջադիմական էր համարվում, անգամ մտածում էին, որ ապագա կանցլերն է լինելու, իր թեզի մի մասը քոփի-փեյսթով է գրել, դրանից հետո նա միանգամից հրաժարական տվեց: Անգլիայի կին վարչապետի պարագայում ինչ-որ փոքրիկ միջադեպ եղավ, ու նա հեռացավ: Նույնը՝ Նոր Զելանդիայի պարագայում: Այդ մարդիկ էլ կարող էին ասել՝ սխալվել ենք, ներողություն, և անցնեին առաջ, բայց՝ ոչ: Ասում են՝ «երկու անգամ հրաժարական ենք տվել», սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մանիպուլյատիվ է:

Հրաժարական տվողը գնում է: Իսկ մեզ մոտ մեծ թատրոնի բեմադրություն էր դրվում օրենքի իմաստով: Հրաժարական տվողը մեկ օր իր պաշտոնից դուրս չի եկել, միշտ էլ եղել է պաշտոնակատարի կարգավիճակով: Դրա համար էլ այդ հրաժարականներից հետո եղած ընտրությունները չեն տարբերվել նախկին մեր երեսուն տարվա որևէ ընտրության փորձից: Իրենք միշտ ասում են, որ մեր մոտ ընտրություններով փոփոխություն չի եղել: Սրանք էլ չեն տարբերվել, դրա համար նույն կերպ փոփոխություն չի եղել, նույն մարդն է»,-ընդգծում է Պողոսյանը:

Ասում է՝ Հայաստանը հերթական մի փուլի առջև է կանգնած: «Մեր թշնամիները չեն թաքցնում իրենց նպատակները: Ալիևն իր շտապողական գործողությունների մեջ է, ասում է՝ «պետք է այս հողերն էլ տաք, անկլավներն էլ տաք, «Զանգեզուրի միջանցքն» էլ տաք»: Ադրբեջանը, Թուրքիան իրենց ժամանակն են վերցրել: Փորձում են ժամանակ ձգել, որովհետև, ուշ թե շուտ, գալու են: Ալիևը հենց այնպես չի ասել՝ եթե կամավոր չտաք, ուժով եմ վերցնելու: Դրա համար էլ վախեցնում էր, թե՝ սա չանենք, պատերազմ է լինելու, այն մյուսը չանենք, պատերազմ է լինելու: Բայց այդ պատերազմն, այսպես թե այնպես, լինելու է, որովհետև պատերազմի մեջ ենք: Մեր պատերազմը չի ավարտվել, ու հիմա պատերազմի մեջ ենք, պարզապես ոչ թե ակտիվ ռազմական գործողություններ են, այլ մի քանի կրակոց, տեղեկատվական պատերազմի մեջ ենք, դպրոցների հետ կապված տելեգրամյան ալիքներով տարածված լուրը պատերազմի քայլ չի՞: Հիմա, եթե պատերազմը չի ավարտվել, ինչի՞ մասին ենք փորձում խոսել:

Պատերազմը կանգնեցնելո՞ւ մասին, բայց իրենք ասացին, որ Ադրբեջանը պայմանները չի ընդունում, տարաձայնություններ ունենք և այլն, և այլն: Չի ընդունելու այնքան ժամանակ, մինչև իրեն չպարտադրվի: Պարտադրելու համար պետք է ռեսուրս ունենաս: Իսկ ռեսուրս ձևավորելու համար պետք է նստես ու նայես, թե ինչ կա չկա, եթե շատ պարզ ասենք: Ալիևին երևի ժամանակին ինչ-որ մեկն ասել է՝ նավթ ունեք, կհարստանաք, հետո ձեր հարցերը կլուծեք: Իրենք խելոք լսել են: Եթե վաղը մեզ մեկն ասի՝ ինչոր բան ունեք, գնացեք և արեք, միակ բանը, որ մեզ կարող են բոլոր կողմերից առաջարկել, ազգային միասնությունն է: Ուրիշ ռեսուրս չունենք, մնացածը շատ փոքր ֆինանսական ներհոսքերի խնդիրներ կարող են ապահովել կամ չապահովել: Մեր միակ ռեսուրսն ազգային միասնությունն է, աշխարհի տասը միլիոն հայերով հավաքվենք իրար գլուխ, փորձենք ինչ-որ բան նախաձեռնել և անել: Բայց քանի որ դա էլ է հիմքում եղել քայքայված, այս պատկերն ենք ունենում»,նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը: Ըստ նրա, եթե իրականում Սփյուռքում լավ հետազոտություն անենք, բոլոր մարդկանց համար շատ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի ընկալվել հայրենիք, այլ եղել է իրենց գյուղը, օրինակ՝ Վանում, Ղարսում կամ ուրիշ տեղ:

«Բայց դա միավորվում էր, երբ ասում էինք՝ Հայաստան: Ի՞նչ հետևանք է ունենալու այս բաժան-բաժան անելը: Սփյուռքին վանելու ենք մեզանից այն իմաստով, որ մարդն ասելու է՝ իմ համար հայրենիքը նաև Արարատից այն կողմ է, շատերին բերելու են հասցնեն մինչև Արարատ՝ Խոր Վիրապի կողքով, ու վերջ: Հերթական պառակտման գծի հետևանքը, որը կարող է ներազդել բոլորիս վրա: Ո՞նց անենք, որ բոլոր հայերին միավորենք: Պետք է ասես, որ նա էլ է իմ հայրենիքը, որ այն մարդը գա ու քո կողքին կանգնի: Բաժան-բաժան իրավիճակից կարողանում են օգտվել, մանիպուլ յատիվ աշխատանք կատարել: Ի՞նչ տարբերություն՝ այսօր պատմական Հայաստանի դեմ են խոսելու, թե՞ նրա, որ խաղողն ընդհանրապես Արարատյան դաշտավայրում չի աճել, և միայն ծիրան պետք է աճեցնել: Ինչ-որ թեմա են գտնելու, որ պառակտեն»,-շեշտում է մեր զրուցակիցը: Իսկ Արցախը… Արցախը իրակա՞ն Հայաստան էր, թե՞ պատմական:

«Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը: Մոնթեն հենց այնպես չի ասել՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության անձնագրերն էին, մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության ֆինանսական միջոցներն էին, մի տարածք, որտեղի կրթական համակարգն ամբողջովին Հայաստանի Հանրապետության նախարարությունում էր գրվում և որոշվում, սոցիալական բոլոր օրենքները, օրենսդրական ամբողջ դաշտը, Հայաստա՞ն է, թե՞ ինչ: Հայերեն էին խոսում մարդիկ, մեքենաների պետհամարանիշները հայկական էին, ամեն ինչ հայկական էր: Երբ Հայաստանի Հանրապետության որևէ գործող բանկ Արցախի Հանրապետությունում վարկ էր տալիս ու գրավ վերցնում, դա հիմա Հայաստանի՞նն էր, թե՞ ոչ: Հիմա այս դիսկուրսի գաղափարն իրենց կողմից բաժան-բաժան անելն է, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով են առաջնորդվում: Ավելի շատ խմբերի բաժանել ու դրանք մանրացնել, արգումենտ փնտրելու գաղափարի մեջ են, բոլոր այն թեմաները, որոնք կարող են միավորել, փորձելու են բաժանել: Պետք է ամեն կերպ չնպաստենք իրենց օրակարգին թեկուզ քննարկումների տեսքով, որ կարողանանք ինչ-որ բան փոխել»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումՎերաբացվել է Ամիօ Բանկի «Արմավիր» մասնաճյուղը Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն. Հայկ ԿոստանյանԿա պատրաստակամություն միասնաբար իշխանափոխության հասնելու. Մենուա Սողոմոնյան «Պատիվ ունեմ» խմբակցության և ՀՀԿ Գործադիր մարմնի կողմից ցավակցություն հայտնեցի Իրանին և մեր բարեկամ ժողովրդին. Տիգրան ԱբրահամյանՉկա մի կետ, որտեղ Ադրբեջանը կանգնելու է, զիջումների շատ մեծ ցուցակ ունի. Ավետիք Չալաբյան Շտապե՛ք գնել ԱԶԱԼԻԱ ննջասենյակի հավաքածուն՝ ընդամենը 399.000 դրամով Ուզում են ապացուցել, թե այդ քանակի ցեղասպանություն տեղի չի ունեցել․ Նաիրի ՍարգսյանԵրևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար. Հայկ ԿոստանյանԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր Ձեռք բերեք Afina ննջասենյակի հավաքածուն՝ 299.000 դրամով Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ Փոշու կառավարման համակարգը Քաջարանում. պատմում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. Մեսրոպ ԱռաքելյանՄեր ցավակցությունն ենք հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարՔՊ-ին սարսափեցնում է հանրահավաքի հեռանկարը Գվարդիոլան՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ Ի՞նչ է անում Երևանում ԱՄՆ ԿՀՎ փոխտնօրենը Ձե՛ռք բերեք SMART հեռուստացույցներ զեղչված գնով և վայելե՛ք գերազանց ձայնն ու անթերի պատկերը ԱՄՆ 13 կոնգրեսական դիմել է Պենտագոնի ղեկավարին՝ կոչ անելով թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին ԱՄՆ-ում 10 տարում արևային վահանկների թիվը եռապատկվելու էՎարչախումբը հարվածում է փաստաբաններին, որ ընդդիմադիրներին զրկի օգնությունից Ոչ ոք սպայի պատիվը չի զրոյացրել, սպայի պատվի համար մենք պարտավոր ենք հարկ եղած դեպքում տալ մեր կյանքը, զոհվել մեր երկրի համար․ Արշակ Կարապետյան Կրակոց՝ Կոտայքի մարզում. վնասազերծվել է «Մակարով» ատրճանակով զինված տղամարդ Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն էՄեր քաղաքացիներին հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաFastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Խմիչք, որ թույլ է տալիս մի քանի ժամով «գնալ» տիեզերք. «Փաստ»Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. «Փաստ»Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»