Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան


Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հանրային դաշտ է նետվել պատմական և իրական Հայաստանների մասին դիսկուրսը։ Մինչ այս հարցը երբեք նման լուրջ հանրային ռեզոնանս չէր առաջացրել, քանի որ նույնիսկ անիմաստ է թվում այս թեմայի քննարկումը։ Բայց Նիկոլ Փաշինյանն սկսել է միտումնավոր իր ելույթներում հակադրության դաշտ ստեղծել իրական և պատմական Հայաստանների կոնցեպտների միջև։ Ու իր ելույթներում գրեթե առիթը բաց չի թողնում խոսելու այս մասին։ Ըստ նրա, պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը ու զարգացումը թույլ չտալու համար։ Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ է Փաշինյանը հանկարծ հիշել պատմական հայրենիքի մասին, երբ դրա շուրջ ուղղակի թեմա չկա այս պահին։

Օրինակ՝ ո՞վ է հիմա խոսում Արևմտյան Հայաստանի մասին, չնայած որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում հստակ իրավունքներ ունի նաև տարածքային խնդիրներ բարձրացնելու համար։ Բայց երբ այսօր մեր ունեցած պետականությունն է վտանգի տակ, հանրության ուշադրությունն առաջին հերթին սևեռված է այն հարցի շուրջ, որ եթե հակառակորդին արվող զիջումները շարունակվեն, վաղը կամ մյուս օրը մենք պետություն կունենանք, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ ներկայում ուղղակի «իրական Հայաստանի» գոյությունն է վտանգի տակ։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնում են թշնամուն ու համարում, թե իրական Հայաստանն են պաշտպանում։ Արդյունքում Փաշինյանն, աստիճանաբար շրջանառելով ադրբեջանական թեզերը, մեր իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան։

Ինչպես այսօր է Փաշինյանը հայտարարում, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, այնպես էլ քարոզչության դոզան բարձրացնելու դեպքում չի բացառվում, որ որոշ ժամանակ անց էլ, հագուրդ տալով ադրբեջանական նարատիվներին, հայտարարի, թե այս կամ այն տարածքն էլ է ադրբեջանական, քանի որ ժամանակին ինչ-որ բան է եղել... Այս ամենի հետ մեկտեղ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կայսրությունն է (նկատի ունենալով ԽՍՀՄ-ին կամ նրա իրավահաջորդ Ռուսաստանին) մեզ ասել, թե՝ «դուք պատմություն մի գրեք, մենք կգրենք ձեզ համար պատմություն, որպեսզի հայությունը շարունակի ապրել պատմական Հայաստանի գաղափարներով»։ Թերևս այսպիսի մոտեցումների արդյունքում ՀՀ իշխանությունը փորձում է երևակայական պատճառներ գտնել պատասխանատվությունն իր վրայից գցելու ու իր ձախումները մաքրելու համար։

Օրինակ՝ եթե Արցախը պատմական Հայաստան էր, քանի որ այդպես է դուրս գալիս Փաշինյանի հայտարարություններից, ապա ինչո՞ւ էր 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը նախորդներից ժառանգություն է ստացել կոնկրետ տարածքով պետականություն, ո՞ւր է այդ պետականությունը։ Հիմա չստացվե՞ց, որ հենց իր կառավարման օրոք է, որ իրական հայրենիքը քիչ-քիչ դառնում է պատմական հայրենիք։ Թե՞ փլուզված կայսրությունն է ստիպել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ Պրահայում Փաշինյանը ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդության պայմաններում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն, որ ցանկանում են այնպես անել, որ Արցախի թեման ընդհանրապես փակվի, դրա համար էլ այնպիսի քայլեր են ձեռնարկում և հայտարարություններ անում, որ Հայաստանում անգամ վտարանդի կառավարություն էլ չմնա։

Կամ հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի տարածքը կազմում է 29 հազար 749 քառակուսի կիլոմետր, ու այդ համատեքստում ցանկանում է Տավուշի գյուղերը հանձնել։ Այնինչ, իրականում Հայաստանը հիմա նույնիսկ 29 հազար 749 քառակուսի կիլոմետր տարածք չունի, քանի որ Ադրբեջանն օկուպացված է պահում Հայաստանի տարածքների մի մասը։ Չհաշված, որ Փաշինյանն անձամբ էր նշում, թե Հայաստանն էլ 30 գյուղի վերադարձի խնդիր է բարձրացնում։ Սակայն իրական Հայաստանի՝ իր նշած 30 գյուղերի վերադարձի հարցը, բնականաբար, չի լուծում, փոխարենը պատրաստակամ է անընդհատ հանձնել մեր ստրատեգիական նշանակության տարածքները։ Փաշինյանի նախընտրած արտահայտություններից մեկն այն է, թե ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի։ Հետո էլ ընդունում է, թե ՀՀ տարածքային փոփոխությունները կարող է միայն ժողովուրդը կատարել հանրաքվեի միջոցով, ինչպես նշված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածում՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Այդ դեպքում ինչո՞ւ Տավուշի գյուղերի թեման չեն դնում հանրաքվեի, որ ժողովուրդն իր դիրքորոշումն արտահայտի այն դեպքում, երբ իշխանություններն ամենափոքր նշանակության հարցերում, օրինակ՝ ՍԴ դատավորների փոփոխության, նպատակ ունեին հանրաքվե կազմակերպել։ Այլապես ստացվում է, որ միայն սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկելով՝ իրենք ևս մեկ հակասահմանադրական քայլ են կատարում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ