Երևան, 13.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ» Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ» Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ» Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ» Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


Զինվորակա՞ն, բայքերական, թե՞ «երաժշտական» բաճկոն. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեքաբաճկոնը կաշվից պատրաստված կարճ բաճկոն է։ Դրա անվանումը կապված է այն կոճկելու կայծակաճարմանդի տեղադրության յուրահատկության հետ. այն կենտրոնում չէ և հաճախ անկյունագծով է։ Հյուսիսի և հարավի միջև ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի զինվորական համազգեստն է հենց դարձել այդ ժամանակակից կաշվե բաճկոնի նախահայրը: Սակայն այն ավելի երկար էր, քան սովորական բաճկոնը, և պատրաստված էր բրդից։ Զինվորական համազգեստը կաշվե բաճկոնի հետ միավորող կարևոր հատկանիշը ազդրի ձախ կողմից աջ ուսը հասնող թեք ճարմանդն էր։ Հենց դա էլ կարելի է համարել թեքաբաճկոնի նախատիպը: Թեքաբաճկոնները, որոնք հայտնի են նաև որպես բայքերական բաճկոններ, 20-րդ դարում են հանրահայտ դարձել:

Սկզբում այն եղել է միայն բայքերների հագուստի մաս, այսինքն՝ եղել է բայքերական բաճկոն, սակայն ժամանակի ընթացքում «գաղթել» է ապստամբ ոճի երկրպագուների զգեստապահարաններ: Իրականում թեքաբաճկոնն ու բայքերական բաճկոնը նույնը չեն: Առաջին բայքերական բաճկոնները ներկայացրել են Ջեք և Իրվին Շոթ եղբայրները (հիմնել են նաև Schott ապրանքանիշը 1913 թվականին)։ Դա հաստ կաշվից պատրաստված ծանր բաճկոն էր, որը պաշտպանում էր այն կրողին ընկնելու դեպքում։ 1928 թվականին Շոթ եղբայրները նաև ներկայացրել են աշխարհում առաջին կայծակաճարմանդով կաշվե բաճկոնը, որը հեղափոխություն էր այդ ոլորտում։ Այն ժամանակ կայծակաճարմանդների վատ որակի պատճառով որոշվել էր բաճկոնի կտրվածքը դարձնել ասիմետրիկ՝ կայծակաճարմանդի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Այդպես էլ հայտնվել է այն կաշվե բաճկոնը, որն այն ժամանակ որոշվել է անվանել Perfecto՝ ի պատիվ Իրվին Շոթի սիրելի սիգարի տեսակի։ Schott ապրանքանիշը զբաղվում էր (և շարունակում է նաև հիմա) ԱՄՆ բանակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի համար համազգեստի արտադրությամբ:

Հետևաբար, երբ շատ օդաչուներ, թոշակի անցնելով, անցնում էին մոտոցիկլետների, որպես կանոն, դիմում էին իրենց արդեն ծանոթ ապրանքանիշին: Դասական թեքաբաճկոնը պատրաստված էր կովի կաշվից՝ երկար թևերով, ինչը թույլ էր տալիս ծածկել ձեռքերը մոտոցիկլետ վարելիս, իսկ ձեռքերի կայծակաճարմանդները թույլ էին տալիս բայքերներին հատուկ ձեռնոցներ կրել: Նման կաշվե բաճկոնների իրական ժողովրդականությունը եղել է 1950-ականներին այն բանից հետո, երբ Մարլոն Բրանդոն խաղաց հանցավոր խմբավորման առաջնորդի դերը «Վայրենին» (1953) ֆիլմում: Այդ ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ բայքերական մշակույթի վրա Միացյալ Նահանգներում և աշխարհում: Մեկ այլ ապստամբ ևս՝ Ջեյմս Դինը, սիրահարվել էր այդ կաշվե բաճկոնին։ Նման կերպ կաշվե թեքաբաճկոնը դարձավ ազատության, ապստամբության, ռոքնռոլի և, իհարկե, բայքերական մշակույթի անձնավորում: 1960-ականներին և 1970-ականներին կաշվե թեքաբաճկոնը ձեռք բերեց երաժշտական ֆոն, այն ճանապարհներից և բայքերների ուսերից անցավ դեպի պանկերի և ռոքնռոլերների զգեստապահարաններ:

1974 թվականին Նյու Յորքում ծնվեց Ramones խումբը, իսկ 1975 թվականին Լոնդոնում՝ Sex Pistols-ը։ Բացի կեղտոտ խոսքերից, ազատության և բողոքի տեքստերից, այդ խմբերն այլ ընդհանրություն ունեին՝ թեքաբաճկոնները: Այնուամենայնիվ, դասական ծանր մոդելների փոխարեն նրանք ընտրեցին հարմարեցված՝ երբեմն կարճեցված բաճկոնները, որոնք զարդարված էին մետաղական կցամասերով և ունեին ուսադիրներ: Պանկ շարժման ժողովրդականության աճին զուգահեռ մեծացել է նաև թեքաբաճկոնի ժողովրդականությունը: 1970-ականներից հետո դրանք սկսեցին ավելի ու ավելի հաճախ հայտնվել կինոյի և հեռուստատեսության էկրաններին։ Այսօր էլ թեքաբաճկոնը մնում է ապստամբության, բողոքի, ազատության խորհրդանիշ և արմատավորված է բայքերական մշակույթի և ծանր երաժշտության մեջ: Այո, իհարկե նման բաճկոն այսօր կարելի է ավելի ու ավելի շատ տեսնել այն վայրերում, որտեղ դժվար է պատկերացնել, օրինակ՝ հիփ-հոփ համերգի ժամանակ, գրասենյակում կամ ինչ-որ նորաձև սրճարանում: Բայց դա չի հերքում սիմվոլիկան:

Ի վերջո, այդ բաճկոնով ոչինչ այնքան լավ ու բնական չէ, որքան մուգ ջինսե տաբատը, ծանր կոշիկները և վանդակավոր ֆլանել վերնաշապիկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ»Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ. Տիգրան Աբրահամյան Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է Բազմաթիվ կոնգրեսականներ իրենց դժգոհությունն են արտահայտել Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ ՈՒԵՖԱ-ում հավանական են համարել՝ խաղից դուրսի որոշման կանոնները կարող են փոխվել Փաշինյանը պարտավոր էր գտնվել Մոսկվայում․ Մհեր Ավետիսյան «Ես ափսոսում եմ, որ հազար ու մի հարց չեմ տվել մայրիկիս, քանի դեռ նա կար». Նազենի Հովհաննիսյան Մեր պապերը հաղթել են ֆաշիզմին, եթե չլիներ այդ հաղթանակը, չէր լինի այսօրվա Հայաստանը. Մհեր Ավետիսյան Մեր ժողովուրդը որտեղ հայտնվել է, այդ երկրի զարդն է եղել. Արսեն Գրիգորյան Մեր սերունդներին դաստիարակելու ենք մեր հերոսների կերպարով. Մենուա Սողոմոնյան Պուտինը պետք է Զելենսկու հետ անձամբ հանդիպի Ստամբուլում. Ֆրանսիայի ԱԳ նախարար Եթե մեր սերունդը կարողանա իր երեխաներին՝ մեր ապագա սերնդին, գոնե անվտանգ երկիր ու պետություն ժառանգել, ապա այս նոր սերունդը իսկապես կկառուցի մեր երազանքների Հայաստանը․ Մհեր Ավետիսյան ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը Ոսկու գինը առաջին անգամ իջել է մեկ ունցիա Ծնվել է Սարիկ Անդրեասյանի 2-րդ դուստրը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը ներկայացնում է աշխարհին. Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ստուգվել է ստացված ահազանգը, որոնողական աշխատանքները վերսկսվել են Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը Սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում Գնացողները չեն վերադառնա, քանի դեռ ապահով չէ․ Սյունիքում անվտագային ճգնաժամ է Խոշոր վթար Երեւան–Էջմիածին ավտոճանապարհին Ամեն օր պետք է զոհերի մայրերի կողքին լինենք. Դավիթ Սարգսյան Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիային նվիրված հուշահամալիր (լուսանկարներ, տեսանյութ) Չինաստանում ահռելի լեռնաշղթան արևային կայանի է վերածվել Մհեր Ավետիսյանի այցը Աբովյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Իրական եվ պատմական թշնամու տնտեսական դեմքը․ Հրայր Կամենդատյան Նիկոլի արածն ի՞նչ է` ճանապարհներ սարքելը, որ հետո տա թուրքի՞ն. քաղաքացի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր մեր երկրի դեմ իրականացվող տեղեկատվական ահաբեկչությանը․ Ավետիք Չալաբյան Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Երեկ մենք Ալավերդիում բացեցինք մեր թվով չորրորդ տարածքային գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլար