Երևան, 27.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը շարունակում է քայլերթը. իրավիճակը լարված է Ռուսաստանն ամսական 24,000 զինվոր է կորցնում Ուկրաինայում. Շոլց Խարկովում սուգ է հայտարարվել ԶՊՄԿ-ն շնորհավորել է քիմիկոսների մասնագիտական տոնը՝ մաղթելով անվտանգ ու արգասաբեր աշխատանք Քաղաքացիներին ձեռք ու nտքերից բռնած բերման են ենթարկnւմ Գայի պողոտան ևս փակ է Չկա թուղթ, որը կկարողանա ապահովի հայրենիքի անվտանգությունը, մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ. Արշակ Կարապետյան «Բարսելոնան» ուժեղ էր «Սեւիլիայից» «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության պողոտայում (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը փակ է


«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռազմական ցանկացած գործողություն, որում ներգրավված են Հայաստանի հարևանները, կարող է ընդգրկել մեր տարածաշրջանը: Այս համատեքստում կարևոր է քննարկել Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունը, և թե փոխադարձ ռազմական հարվածները կարո՞ղ են լայնածավալ պատերազմի սկիզբ դառնալ:

«Աշխարհաքաղաքական միջավայրն այնպիսին է, որ լայնածավալ գործողությունների հավանականություն միշտ կա: Հիմա այն հատկապես բարձր է, որովհետև կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց մի ուղղությունը շահագրգռված է հաստատված կարգերի և ազդեցության գոտիների փոփոխությամբ, մյուսը՝ սեփական ազդեցության պահպանմամբ և ընդարձակմամբ: Սա բերում է բախման այս ուժերի միջև, որը տեսնում ենք տարբեր տարածաշրջաններում մի կողմից՝ հիբրիդային դիմակայության տեսքով, մյուս կողմից՝ բաց և ուղիղ պատերազմների և ռազմական գործողությունների միջոցով: Սա հանգեցնում է նրան, որ աշխարհում ստեղծվում է ռազմական գործողությունների մասշտաբայնացման հնարավորություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

Նշում է՝ իրանա-իսրայել յան հակամարտությունն այս պահին ավելի հիբրիդային հակամարտության տեսք ունի: «Սա Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա առաջին ուղիղ հարձակումն էր: Այն ունի հիբրիդային բաղադրիչ, քանի որ այս հարձակումն ուներ ավելի շատ տեղեկատվական, քան ուղիղ ռազմական նշանակություն: Եթե դիտարկելու լինենք ռազմական բալանսի տեսանկյունից, էական ոչինչ չի փոխվել այդ հարձակման արդյունքում:Բայց տեղեկատվական և տարածաշրջանային բալանսի դիտարկման տեսանկյունից այստեղ բավականին փոփոխություններ կան. ցուցադրվեց, որ Իսրայելը միայնակ, առանց իր դաշնակիցների աջակցության, ի զորու չէ դիմակայել իրանական հնարավոր հարձակումներին: Սա սկսել են քննարկել արաբական, իրանական մամուլում: Սա բերում է տարածաշրջանում Իրանի դերակատարման նոր փոփոխության և կշռի մեծացման: Հիմա տպավորություն է, որ ավելի լայնամասշտաբ գործողություններ պետք է սկսվեն, որովհետև Իսրայելը կպատասխանի: Սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ Իրանը լայն առումով պետք է որ շահագրգռված չլինեն լայնածավալ ռազմական գործողություններով:

Իսրայելը ոչ թե ու ոչ միայն մարտնչելու է իրենից կիլոմետրեր հեռու գտնվող Իրանի դեմ, այլ հենց իր սահմաններին հարակից տարածքներում ունի լրջագույն խնդիրներ՝ Գազայի հատվածում, Լիբանանի հարավում, Եմենի հատվածում: Ընդ որում, եթե Իրանը մտնի լայն պատերազմի մեջ, շատ հնարավոր է՝ արաբական աշխարհի կոնսոլիդացիա Իրանի շուրջ: Արաբական տարբեր լրատվամիջոցներում և վերլուծական շրջանակներում որոշակի ոգևորություն է նկատվում այն առումով, որ քննարկվում է Իրանի կշիռը և դերը տարածաշրջանում: Տպավորություն է ստեղծվում, որ հնարավոր է՝ արաբական աշխարհի բազմաթիվ երկրների կողմից համախմբում Իրանի շուրջ, եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ:

Կարելի է ենթադրել, որ Իսրայելը չպետք է շահագրգռված լինի նման մասշտաբային ռազմական գործողությունների և Իրանի հետ ուղիղ բախման հարցում: Հաշվի առնենք այն հաղորդագրությունները, որ Իրանը կարճ ժամանակահատվածում կարող է ունենալ միջուկային մարտագլխիկներ, իսկ այդպիսի ռազմական գործողությունները Իրանի համար ստեղծելու են լեգիտիմ հիմքեր, որպեսզի նա հնարավորինս արագ ստեղծի և հայտարարի իր՝ միջուկային տերություն լինելու մասին: Կարծում եմ՝ դա այս պահին ո՛չ Արևմուտքին է անհրաժեշտ, ո՛չ էլ Իսրայելին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ բայց կան ներքին քաղաքական շահեր, որոնցով պայմանավորված՝ հնարավոր է՝ իսրայելական վարչակազմը գնա արկածախնդրության. «ԱՄՆ-ն չի խրախուսում Իսրայելի՝ պատասխան գործողություններ սկսելու հնարավորությունը: Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու իսրայել յան հնարավոր քայլերը չեն ստանալու աջակցություն ԱՄՆ-ի կողմից կամ չեն ստանալու այնպիսի աջակցություն, ինչպիսին ենթադրում է Իսրայելը: Ռազմական աջակցություն հնարավոր է, բայց քաղաքական աջակցություն չի լինի այն ծավալով, որն ակնկալում են Իսրայելում»: Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին թշնամին պարբերաբար կրակում էր հայկական զինված ուժերի դիրքերի, բնակելի տների վրա: Ադրբեջանը նաև ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է խախտում հրադադարը: «Նույնիսկ Հայաստանի իշխանություններն են հայտարարում, որ նոր պատերազմի վտանգը լրիվ իրական է:

Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունները, որ պատրաստ են Տավուշի չորս գյուղը «վերադարձնել» Ադրբեջանին, վերջինիս համար օրինական հիմքեր են ստեղծում, որպեսզի նա որոշի, թե ինչ միջոցներով է այս գյուղերը վերցնելու՝ ռազմական գործողությունների՞, թե՞ բանակցությունների: Սրա հեղինակը Ադրբեջանը չէ, այլ Հայաստանի իշխանությունները և իրենց կատարած հայտարարությունները: Թե ինչպիսի հիմնավորումներ կլինեն՝ վարչատարածքային բաժանման մասին օրենք և այլն, բացարձակ նշանակություն չունի: Ադրբեջանական կողմի ակտիվությունը սկսվել է այս հայտարարությունից հետո, իսկ դրանից հետո ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցները շրջանցում են այս հատվածը՝ այն համարելով վիճարկելի տարածք: Պատերազմի հավանականությունը շարունակում է չափազանց բարձր մնալ:

Տեղեկատվական գրոհների մասին խոսելիս պետք է հաշվի առնենք Ադրբեջանի ձեռագիրը. յուրաքանչյուր ռազմական մեծ օպերացիայից առաջ Ադրբեջանն իր համար ստեղծել է տեղեկատվական հիմք և իր ռազմական գործողությունները սովորաբար փաթեթավորել է որպես պատժիչ օպերացիա՝ արդար ինքնապաշտպանության իրացում, ինչը նշանակում է, որ որևէ կողմից առնվազն չեն ընդունելու իրենց նկատմամբ որևէ պատժամիջոց, բանաձև և այլն: Հիմա փորձ է արվում պատժիչ օպերացիաների համար ստեղծել տեղեկատվական հիմք, որով պարբերաբար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեղադրվում են ադրբեջանական զինուժի նկատմամբ գործողություններ կատարելու, հրաձգության և այլնի մեջ: Սա ցուցիչ է, որ Ադրբեջանն առնվազն դիտարկում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ որոշում ունենալը և այն կիրառելը: Թե ինչպիսի պայմաններում սա կկիրառվի, կախված է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններից, այլև տարածաշրջանային անվտանգային միջավայրից»,-շեշտում է քաղաքագետը:

Ասել, որ կա պատերազմի իրական վտանգ, բայց քաղաքացիներին չներշնչել վստահություն, որ նրանք պաշտպանված են, հակառակը՝ շարունակել իրական ու պատմական Հայաստանի մասին քննարկումները, հարձակումը եկեղեցու վրա և այլն. մեր զրուցակիցը սա համարում է գաղափարական մուտացիա: «Սա առողջ բանականության արդյունք չէ, այլ հիվանդ: Ժամանակին զգուշացնում էինք՝ չի կարելի թույլ տալ, որ պարտված իշխանությունը վերարտադրվի, այն իր հետ բերում է հոգեբանական տարբեր բարդույթներ և, ի վերջո, բանականության մուտացիա: Այն, ինչ մեզ թվում է տրամաբանությունից վեր, տեսնում ենք պրակտիկ կիրառության մեջ: Այստեղ կան նաև քաղաքական և ենթաքաղաքական շահեր, որոնց նպատակով այս դիսկուրսը հրապարակ է նետվում:

Այն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին հրամցվելու նպատակ: Այստեղ բանականության մուտացիան այն է, որ կարծում են, թե դրանով կչեզոքացնեն արտաքին վտանգները: Բնականաբար, դրանով Թուրքիան չի դադարելու Թուրքիա լինելուց, Ադրբեջանն էլ չի դադարելու Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելուց: Պարբերաբար խոսում էին հայրենասիրության մեր էտալոնի փոփոխության կամ վերաձևակերպման, հայրենիք և պետություն դիսկուրսի մասին, թե որն է առաջնահերթ ու երկրորդական, հետո հայրենիքն ու պետությունն իրար հակադրելու մասին, փողոցում գովազդային պաստառներ են՝ հայրենիքը պետությունն է, դա կտրանսֆորմացվի, որ պետությունը իշխանությունն է: Սրանք ներքին վախերն են, որոնք այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա կամ տոտալիտար վարչակարգի հաստատում:

Ըստ էության, բոլոր բարոյական սահմաններն անցնելուց հետո մնում է միայն վարչահրամայական ապարատի ամրապնդումը և ժողովրդին նոր նարատիվներով կերակրելը: Արդյունքում կստանան այնպիսի զանգված, որի համար լայն առումով միևնույն կլինի, թե իր բնակության վայրը ինչպես կկոչվի, ում ենթակայության տակ կլինի, կարևորը առևտուրն է ու դրամական միջոցներ վաստակելը: Փորձ է արվում այս նարատիվը տարբեր խմորումների միջոցով մտցնել հասարակական դիսկուրսի մեջ, դրանց քննարկումը դարձնել հասարակության սեփականությունը, որից հետո հասարակական ենթագիտակցության մեջ առաջացնել փոփոխություններ, որոնցով կմուտացվի նաև պատմական հայրենիքի ընկալումը: Մեր ունեցած ավանդական ընկալումները, որպես էթնիկ տեսակ, տարածաշրջանի տիրոջ զգացումով ապրող ժողովուրդ, ևս կմուտացվեն: Արդյունքում դառնալու ենք պարզապես տարածաշրջանային ժողովուրդներից մեկը՝ կորցնելով սեփական դեմքը, նպատակը, սեփական առաքելության գիտակցումը»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը շարունակում է քայլերթը. իրավիճակը լարված է Ռուսաստանն ամսական 24,000 զինվոր է կորցնում Ուկրաինայում. Շոլց Խարկովում սուգ է հայտարարվել ԶՊՄԿ-ն շնորհավորել է քիմիկոսների մասնագիտական տոնը՝ մաղթելով անվտանգ ու արգասաբեր աշխատանքՔաղաքացիներին ձեռք ու nտքերից բռնած բերման են ենթարկnւմ Գայի պողոտան ևս փակ է Չկա թուղթ, որը կկարողանա ապահովի հայրենիքի անվտանգությունը, մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ. Արշակ Կարապետյան «Բարսելոնան» ուժեղ էր «Սեւիլիայից» «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության պողոտայում (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը փակ էԱնվտանգության արևմտյան մոդելը լիակատար ձախողման է մատնվել. ՌԴ ԱԳՆ Հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները․ Ucom Բնական աղետի հետևանքների զգալի հատվածը պետական կառույցների կողմից աղետների նկատմամբ զրո դիմակայունության արդյունք է․ Մանե ԹանդիլյանՑավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին. Տիգրան ԱվինյանՄարդիկ քվեարկել են այն Նիկոլ Փաշինյանի օգտին, ով ասում էր. «Արցախը Հայաստան է և վերջ», այլ ոչ թե այն Փաշինյանի, ով ուրացավ Արցախը. Արա Աբրահամյան Sonnenkraft-ը ներկայացրել է «կավե» արևային վահանակ կարմիր կղմինդրներով սալիկապատված տանիքների համար Երկխոսություն Ռուսաստանի և աշխարհի միջև. Մոսկվայում կայացած համաժողովում հանդիպել են գիտությունն ու աշխարհաքաղաքականությունը Նոր Գեղի, Ֆ. Թևոսյան 9 հասցեում, իր հյուրընկալ դռները բացեց 88 սուպերմարկետի թվով 7-րդ մասնաճյուղը Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին. Վահան Զանոյան Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթումՈւզում եմ կոչ անել ձեզ շատ սիրել մեր հայրենիքը. բարի երթ ձեզ. Նաիրի Սարգսյան Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարած այցի ֆոնին, ՔՊ ղեկավարը լուրջ մեղադրանք ներկայացրեց. Աբրահամյան Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը Դեմարշ Հայաստանի դեմ. Ռուսաստանը կանչել է իր դեսպանին Նոր մասնագիտություններ` շնորհիվ ԶՊՄԿ-ի ՊՆ-ն կորցրել է չափը. կոչումներ՝ ինչի՞ դիմաց Նանոմասնիկների ոլորտում ռուս գիտնականների առաջընթացը մեծացրել է արևային մարտկոցների ծառայության ժամկետըՀանրահավաքը ցնցելու է վարչախմբի հիմքերը Ուղերձ ոչնչի և Փաշինյանի վախերի մասին Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք. Վահե ՀովհաննիսյանՈ՞ր երկրում են առաջին անգամ սեղանի թենիս խաղացել. «Փաստ»Ժամանակն է, որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Համահայկական ճակատ» կուսակցության չգրանցելը իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում ձևավորվել է քաղաքական կոալիցիա. «Փաստ»Սելարայանի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Ֆաթեհ»-ին Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը Ինչո՞ւ է Արևմուտքը աջակցում Հայաստանի հաշվին Ադրբեջանի տարածքային ընդլայնմանը. «Փաստ»Հայաստանի վարչապետը բացահայտել է իր էությունը. նա ատում է քրիստոնեությունը. «Փաստ»Արցախը հազարամյակներով անառիկ պահած, իրական հայկական հայրենիք է, ու մենք այնտեղ կվերադառնանք. Չալաբյան«Հակոբը չէր ուզի ինձ կոտրված տեսնել, մի անգամ ասել էր՝ ուզում եմ մամայիս նման ուժեղ լինել». կրտսեր սերժանտ Հակոբ Եղիազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Իսկ «ձեռքը կտրելն» ի՞նչ եղավ. «Փաստ»Կարելի է գտնել այլ դաշնակիցներ, բայց որքանո՞վ է դա ձեռնտու հենց իրեն՝ Հայաստանին. Գասումյանով Այս գործը պարզապես հրաշալի են անում. երբ թշնամիների շահերն առավել մոլեռանդ են պաշտպանում. «Փաստ»«Փոփոխություն հնարավոր է անել՝ բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը». «Փաստ»Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը. «Փաստ»Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ»