Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման Խուդոլի


Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն արեց. «Պետք է խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»։ Ըստ Փաշինյանի, փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Եվ իսկապես, դժվար է չհամաձայնել, որ փոփոխությունների գործընթացը հեշտ չէ, բայց այլ հարց է, որ, ըստ էության, Փաշինյանն ինքնախոստովանություն է անում մի քանի «սեգմենտով»։ Նախ՝ ակնհայտ է, որ Փաշինյանն ինքնարդարացման հերթական արարի շրջանակներում խոստովանում է, որ փոփոխությունները ձախողվել են: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանությանը, այլև ընդհանրապես այն բոլոր ոլորտներին, որոնց այս իշխանությունները ձեռք են տվել։

Ընդհանրապես, ո՞րն է փոփոխություններ կատարելու մոտիվացիան։ Ընդունված պրակտիկայի համաձայն, փոփոխությունները ձեռնարկվում են որևէ ոլորտում բարելավում ապահովելու նպատակով, ինչն էլ իրենից ենթադրում է ԲԱՐԵՓՈԽՄԱՆ իրականացում։ Բայց ՀՀ իշխանությունների ձեռնարկած փոփոխությունները իրավիճակի բարելավում չեն արձանագրում գրեթե ոչ մի ոլորտում: Այսինքն, այս պարագայում Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանության մի դրվագը վերաբերում է նրան, որ իրենք այդ փոփոխություններն անում են ինքնանպատակ, այսինքն՝ հենց այնպես ամենատարբեր ուղղություններով փոփոխություններ են կատարվում՝ առանց հաշվարկելու, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել դրանք, առանց վերջնարդյունքի նպատակադրման։

Իսկ եթե վերջնական նպատակադրում չկա, հաշվարկ չկա, ապա վերջնարդյունքը կարող է ավելի վատը լինել, քան կար նախքան այդ գործող ստատուս քվոն։ Շատ դեպքերում էլ պարզվում է, որ այդ փոփոխությունները ոչ թե միտված էին դրական արդյունքներ ստանալուն, այլ ընդամենն իմիտացիա էին՝ ժողովրդին ցույց տալու համար, թե գործընթաց կա։ Օրինակ՝ արդեն տարիներ շարունակ սահմանադրական փոփոխությունների հարցը ներկայիս իշխանությունների օրակարգում է, բայց այդ փոփոխություններն այդպես էլ չեն իրագործվում։ Կարևորը՝ մեկը մյուսի հետևից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովներ ստեղծվեն, ու թեման մնա հանրային քննարկումների մակարդակում։

Այդպիսով, հանրության ուշադրությունը պարբերաբար կշեղվի անվտանգային խնդիրներից։ Իսկ որոշ դեպքերում իշխանությունների նախաձեռնած փոխատեղումները նույնիսկ փոփոխություն համարելն է դժվար, քանի որ նրանք վերցնում, քանդում են նախկինում եղած գործող համակարգը, փոխարենը փորձում ստեղծել նորը, որը խարխուլ հիմքի վրա է, և դեռ հարցական է՝ արդյո՞ք այն կգործի։ Վերջապես՝ ամենակարևոր հանգամանքը. նույնիսկ եթե լավ գաղափար կա, ապա գործող իշխանությունների կողմից այն այնպես է իրագործվում, որ այդ գաղափարն ընդհանրապես կորցնում է իր նշանակությունը. ինչպես ասում են` ուզում էին ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։

Վերցնենք, օրինակ՝ «ակադեմիական քաղաքի» գաղափարը, որը թվում է շատ արդիական, բայց իշխանությունները որոշել են միանգամից քանդել եղած բուհական ու կրթական համակարգը, արհեստականորեն միավորել բուհերն ու կրթական հաստատությունները գերկենտրոնացնել մի վայրում։ Ու արդեն բազմաթիվ մասնագետներ շարունակաբար իրենց մտահոգություններն են հայտնում այս նախաձեռնության հետ կապված՝ ընդգծելով, որ ներկայացված տեսքով ծրագրի իրականացման դեպքում կրթության որակը ոչ միայն չի բարելավվի, այլև կտուժի։ Ամփոփելով՝ նախ նշենք, որ փոփոխություն ենթադրող ծրագրերի իրականացման համատեքստում հաշվի չեն առնվում առկա ռիսկերն ու վտանգները, ինչի մասին փաստացի խոստովանում է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»:

Այսինքն, նախօրոք իրավիճակի վերլուծություն և ախտորոշում չի կատարվում։ Երկրորդ՝ փոփոխություններ են կատարվում այն ժամանակ, երբ դրանք ուղղակի անհրաժեշտ չեն։ Այլ խնդիր է, որ դրանց իրականացման հարցում իշխանությունները որոշակի շահագրգռվածություն ունեն, քանի որ ֆինանսավորում են ստանում դրսից գրանտների, վարկերի կամ աջակցության այլ տեսակների տեսքով։ Այսինքն, գործ ունենք դրսից պարտադրված քայլերի հետ: Իսկ Փաշինյանի իշխանությունը վարպետացել է ուրիշների թելադրանքներն առաջ տանելու հարցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»