Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական և իրավական պետությունը ենթադրում է օրենքի ու իրավունքի գերակայություն, ինչն էլ նշանակում է այնպիսի պետական կարգ, որի դեպքում պետական գործունեության համար օրենքը ճանաչվում է որպես բարձրագույն նորմ: Բայց այլ հարց է նպատակ հռչակելը, մեկ այլ հարց՝ իրականում տեղի ունեցող գործընթացները։ ՀՀ գործող իշխանությունների ամենանախընտրած թեմաներից մեկը հենց ժողովրդավարությունն է։ Իրենք ուղղակի առիթ են փնտրում ժողովրդավարությունից խոսելու համար՝ ներկայացնելով, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է դարձել Հարավային Կովկասում։ Բայց երբ դիտարկում ենք կոնկրետ իրողությունները, ապա փաստերը այլ բանի մասին են վկայում։ Լրիվ հակառակի մասին: Իշխանափոխությունից հետո, հատկապես վերջին երեք-չորս տարում առավել տեսանելի է Հայաստանում ժողովրդավարական հետընթացը։

Եվ նույնիսկ արևմտյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցն է արձանագրում Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշի նվազման մասին։ Մասնավորաբար իրավապահ համակարգի առումով Freedom House-ի անդրադարձը հիմնվում է ընդդիմության նկատմամբ ճնշումների կոնկրետ օրինակների, գաղտնալսումների, ոստիկանության բիրտ գործողությունների, ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերի վրա։ Սա նորություն չէ Հայաստանի որևէ քաղաքացու համար: Նորությունն այն է, որ Freedom House-ն է նկատել այդ ամենը: Ակնհայտ է, որ այն ընդդիմադիրները կամ պարզապես ընդդիմախոսները, որոնք քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը, միանգամից հայտնվում են իրավական հետապնդումների կիզակետում։ Ու արդեն օրինաչափություն է դարձել, որ նախընտրական ու հետընտրական շրջաններում իրավապահ համակարգը արհեստական կերպով լծվում է ընդդիմադիր թեկնածուների վրա քրեական վարույթներ նախաձեռնելու գործին։

Ավելին, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է, որ 2023 թվականին հասարակական դիտորդներին անհանգստացրել է ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճը։ Դիտորդներն արձանագրում են ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բազմաթիվ բռնության դեպքեր: Հաջորդ անդրադարձը վերաբերում է Երևանում տարվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հատկապես Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և բռնագաղթի օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանք ցրելու բիրտ մեթոդներին. «2023 թվականի ցույցերը սովորական դարձան և կազմակերպվեցին քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից:

Չնայած անվանականորեն դրանք նվիրված էին այլ` ներքին սոցիալական, քաղաքական կամ իրավական հարցերի, բողոքի ցույցերի օրակարգը հիմնականում թելադրված էր անվտանգության մշտական սպառնալիքներով և Ադրբեջանի հետ հակամարտությամբ: Հաղորդվում էր, որ ոստիկանությունը չափազանց մեծ ուժ է կիրառել ցուցարարների դեմ, հատկապես Ղարաբաղում էթնիկ զտումների հետևանքով առաջացած ցույցերի ժամանակ»։ Նույնիսկ օրենսդրական դաշտում են իշխանություններն իրենց համար արտոնյալ իրավիճակ ստեղծում։ Պատահական չէ, որ Freedom House-ի զեկույցում նշվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 2020 թվականի փոփոխության մասին, որով քրեականացվում էին բռնության հրապարակային կոչերը կամ քարոզչությունը։ Այս օրենսդրական նախաձեռնությունը ընդունման պահից ի վեր օգտագործվել է հիմնականում ընդդիմադիրների դեմ, մինչդեռ իշխանամետ դերակատարների կողմից կատարված իրավախախտումներն անտեսվել են։

Դատական համակարգի մասով ևս ունենք խայտառակ իրավիճակ։ Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու, հակառակն է անում՝ փորձելով դատարանները վերահսկելի դարձնել իշխանությունների համար։ Այդ նպատակին հասնելու համար էլ իշխանությունները ձեռնամուխ եղան ԲԴԽ նախագահի պաշտոնում քպական Կարեն Անդրեասյանի նշանակմանը։ Եվ պատահական չէ, որ Freedom House-ի զեկույցում նշվում է, որ Անդրեասյանը հիշվում է որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով։ Դատավորների նշանակման հարցում նախապատվությունը տրվում է անկողմնակալության և անկախության կասկածելի փորձ ունեցող, իշխանություններին հավատարիմ դատավորներին: Իսկ այն դատավորները, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնուրույնությամբ ու անաչառությամբ, պատիժների են ենթարկվում։ Որպես օրինակ է բերվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական արդյունք ստացած և քաղբանտարկյալներին դատապարտելու փորձ ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում:

Նշվում է նաև, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ վերջինս քննադատում է արդարադատության նախարարությանը և ԲԴԽ-ին։ Անդրադառնալով կալանքներին` զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են խափանման միջոց կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու շարունակական պրակտիկայից։ «Թեև 2021 թվականից Հայաստանը կիրառում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և պաշտոնանկությունը, սակայն նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,- նշված է զեկույցում։ Պարզ ասած՝ Հայաստանը մեծ քայլերով հեռանում է ժողովրդավարությունից, քանի որ ՀՀ իշխանությունները «ժողովրդավարություն» բացականչելու հետ մեկտեղ Հայաստանի ներքին կյանք են ներմուծում ավտորիտարիզմի տարրեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին