Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Քաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում


«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և քննարկում սահմանազատման հարցերը, իսկ ապրիլի 19-ին հանձնաժողովներն արդեն կոնկրետ պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Նշվում էր, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թվականի մայիսի 15-ը: Ու պարզ դարձավ, որ այդ պայմանավորվածության արդյունքում Տավուշից գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին։

Օրեր անց էլ արդեն ՀՀ կառավարությունից հայտնեցին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Մինչ սահմանազատման գործընթացին ու Տավուշից գյուղերի հանձնմանը արագ ընթացք է տրվել, մասնագետներն այս գործընթացում իրավական ու ընթացակարգերի առումով խնդիրներ են տեսնում։ Ավելին՝ այն համարվում է լիովին հակաիրավական։ Առաջին հերթին Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումները չունեն իրավական ուժ և ընդամենը կարող են խորհրդատվական բնույթ կրել։ Այս հանձնաժողովն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասություն չունի, ուղղակի կարող է եզրակացություններ ներկայացնել, որի հիման վրա էլ հետագայում որոշումներ կընդունվեն կամ չեն ընդունվի։

Բացի այդ, առանց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ստորագրելու և վավերացնելու արդեն սկսվում է բուն սահմանազատման գործընթացը, ինչի պարագայում հարցական է, թե ինչ մեթոդաբանությամբ է դա իրականացվում։ Դեռ ամիսներ առաջ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, թե պետք է մշակեն կանոնակարգ, համատեղ քննարկեն, հետո իրավական ակտի տեսք տան, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Նա ընդգծում էր, որ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակեն կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով։ Հանձնաժողովների կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև, ուշադրություն...

2024 թ. հուլիսի 1-ը: Իսկ հիմա արդեն ստացվում է, որ առանց կանոնադրության, առանց մեթոդաբանության և փաստաթղթային հստակեցումների սահմանային սյուներ են տեղադրվում։ Պարզ է, որ այս կերպով սահմանազատումը ուղղակի կամայական է և որևէ հիմնավորում կամ, առավել ևս, իրավական ուժ ունենալ չի կարող։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանազատումն իրականացնելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով անկախանալու պահին եղած սահմաններով։ Բայց Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով՝ կապված Արցախի խնդրի հետ։ Իսկ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը։ Ժամանակ էլ կար, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե սահմանազատումը կատարելու են 1970-ական թվականների քարտեզներով, իսկ կոնկրետ ինչո՞ւ հիմա հենց 1991 թվականի քարտեզով սահմանազատումն իրականացնել, այս հարցին չի տրվում կոնկրետ իրավական հիմնավորում։

Փաշինյանը պնդում է, որ եթե Տավուշի գյուղերը չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Այդ տրամաբանության համաձայն, որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանը կարող է հայտարարել, թե Գեղարքունիքը կամ Սյունիքը պետք է հանձնվեն իրեն, հակառակ դեպքում պատերազմ կսկսի։ Մի օր էլ Ադրբեջանը կարող է որոշել, թե Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Ի՞նչ է, մենք պետք է առաջնորդվենք Ադրբեջանի ցանկություններո՞վ։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթները։ Բացի այդ, ՀՀ Սահմանադրության համաձայն, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն ենթակա է հանրաքվեով հաստատման: Փաստացի իշխանությունները այս անգամ ևս փորձում են քաղաքացիների փոխարեն հակաիրավական որոշում ընդունել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ