Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»


Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան

Բլոգ

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների բացառում։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս պատմական շանսից։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս պատմական շանսից։ ՔՊ-ն պետք է վախենա ոչ թե խաղաղ իշխանափոխության հաջողությունից, այլ՝ դրա տապալումից։

Որն է այս շարժման միավորող ուժը

Թափանիվի հիմքում Ճշմարտության արշավն է, ու սրանով մարդկանց շատ ավելի լայն շրջանակների համար է պրոցեսը բացվում ու դառնում ներառական։ Իշխանությունները սա ֆիքսել են։ Ձևավորվում է կայուն կորիզ, որն օրեցօր քաշում է նոր շրջանակներ։

Տարբեր ընտրազանգվածների մարդիկ ուզում են դուրս գալ կեղծիքի ու կիսաանասունի հոգեվիճակից, ուզում են մաքրվել, լինել սովորական մարդ։ Սրան իշխանությունը հակադրում է.

1. Բերետավորներ

2. Կեղծ իդեաներ՝ ռուսական պատվեր, արևմտյան պատվեր, նախկիններ և այլն։

Կարմիր բերետավոր իշխանությունը

Կարմիր բերետն իրականում ոստիկանի գլխին չի հագցրած, եթե նույնիսկ նա է հարձակվում, ջարդում խաղաղ քաղաքացուն։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Կարմիր բերետը հագցրած է կառավարության շենքին։ «Արյան գետերի» մոլուցքը այս իշխանության կենսափիլիսոփայությունն է, և հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու ու Երևանի կենտրոնում ենիչերու նման իրենց պահելը նույն տրամաբանության մեջ են, ոչ մի տարբերություն։ Արյան գետը պետք էր կանգնեցնել դեռ 2020-ին։ Չարվեց։

Կարմիր բերետը իրականում այլ ժամանակներում չափազանց պատվաբեր բան է։ Կան տասյակ կարմիր բերետ ստացած սպաներ, ովքեր Հայաստանի համար ժամանակին արել են չափազանց կարևոր գործեր, որոնց մի մասը պետական գաղտնիք է։ Այսօր այդ բերետն այլասերում է ոչ թե ոստիկանի գլուխը, որին այն հագցված է, այլ՝ իշխանության որակը, որի գլխին այդ կարմիրն արդեն ոչ թե պատվի արյուն է, այլ՝ իշխանություն պահելու միջոց։

Բայց մենք միակ երկիրը չենք, որ այս թեմային առնչվում ենք։ Կա ուսուցողական պատմություն, թե ինչպես են ուկրաինական Բերկուտի ծառայողները ծնկաչոք ներողություն խնդրում իրենց հասարակությունից՝ անասնական պահվածքի համար։ Նման մի բան եղել է Վրաստանում։

Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հեղափոխություն

Հայաստանում թափ առնող շարժումը սկսել է իր աջակցության երթը Արևմուտքի հայկական խոշոր համայքներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան և այլն։ Երեկվանից աջակցության խոշոր արշավ սկսվեց Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ Ռուսաստանով մեկ։ Սա նշանակում է, որ իշխանության մյուս պաշտպանական մեխանիզմը նույնպես ջարդվում է. Սրբազան շարժումը ստանում է համահայկական բնույթ, և հայկական աշխարհի զարթոնքը սկսվում է։ Վստահ եղեք՝ ևս մի կարճ փուլ և Հայաստանյան պրոցեսները ողջունելու են թե´ պաշտոնական Արևմուտքը, թե´ Ռուսաստանը։ Այսպիսին է միջազգային խաղի կանոնը, ողջունում են ուժեղին։

Սա քաղաքական պրոցես չէ, որ ստացվի կամ տապալվի։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ուզում եմ, որ շարժման թափ հավաքելու պրոցեսը նույնիսկ մի փոքր երկարի։ «Ճշմարտության շարժումը» հանրային քավարան է։ Մենք դարձել էին փողի մեռած, գույքի գերի էլիտաներով ժողովուրդ, վախկոտ, կուչ եկած, աներազանք հասարակություն։ Ու թանկ գինն արդեն վճարել ենք։ Մենք թափ առնող պրոցեսով պետք է անցնենք մաքրման դժվար փուլ ու առողջացած վիճակում մեզ ծանր հարցեր տանք՝ ինչպես ստացվեց այսպես։ Ու էդ հարցերը ուղղված չեն լինելու միայն այս իշխանությանը։ Պետք է պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդ հանրապետությունը փլուզվեց այսքան արագ ու ողբերգականորեն։ Ու մեր վերականգնումը պետք սկսվի արդարության սկզբունքի վրա։ Սա շատ կարևոր պահ է»։

Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. ԱբրահամյանՌուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան. ՄԻՊ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլն արդեն պլանավորված է. Թրամփ Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»