«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Բլոգ![«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը](/timthumb.php?src=disc/16-05-24/adade7faf745c3edda21d413c73d0587.jpg&w=780)
«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Մասնավորապես պատրաստակամ ենք համագործակցել երկրում տիրող սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակից դուրս գալու լուծումների և ծրագրային դրույթների առաջարկների մասով:
Քաղաքական-տնտեսական ոլորտի մեր փորձառու մասնագետներն ու գործիչները պատրաստ են Տավուշը հանուն հայրենիքի շարժմանն իրենց նպաստը բերել՝ ի շահ մեր երկրի և մեր ընդհանուր ազգային նպատակների:
«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն