Երևան, 20.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»


Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին

Բլոգ
Երևանի պետական համալսարանում այսօր կայացել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին, որը մեկ հարկի տակ հավաքել է դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին և գործատուներին։ Էքսպոյի շրջանակներում դիմորդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունը և ընձեռած աշխատանքային հնարավորությունները։
Հայաստանյան ավելի քան 45 կազմակերպություններ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, կրիպտոարժույթների, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական ոլորտներից այցելուներին ներկայացրել են առկա աշխատանքային հնարավորությունները։
Մասնակիցների թվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը էքսպոյին ներկայացել է իր առանձին տաղավարով։ ԶՊՄԿ-ի տաղավարում այցելուներին ներկայացվել է ընկերության պատմությունը, աշխատակիցների մասնագիտական ուղղությունների վերաբերյալ որոշակի տվյալներ, ինչպես նաև աշխարհի առաջատար հանքարդյունահանող երկրների մասին ոլորտային տեղեկատվություն: Բացի այդ՝ տաղավարի այցելուների համար անցկացվել է խաղարկություն, և պատահականության սկզբունքով ընտրված հաղթողները ստացել են գրախանութի նվեր-քարտեր։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակներում կայացել է նաև «Բանախոսություններ գործի մասին» խորագրով կոնֆերանսը, որի ընթացքում տարբեր ոլորտների անվանի և հաջողության հասած անհատներ ներկայացրել են թեմատիկ զեկույցներ։
Կոնֆերանսի խոսնակներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Vardan Dzhanian / Վարդան Ջհանյանն իր ելույթում նշել է՝ հանքարդյունաբերությունն ավանդաբար Հայաստանի ուժեղ կողմերից մեկն է եղել, որ Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններից մի քանիսը ոչ թե տասնամյակների, այլ հարյուրամյակների պատմություն ունեն՝ շեշտելով, որ այս ոլորտը մինչ այսօր ապահովում է Հայաստանի արտահանման առյուծի բաժինը և բյուջեի մուտքերի առյուծի բաժինը։
Վարդան Ջհանյանը խոսել է ոլորտի շուրջ միֆերի մասին, մասնավորապես, որ հակառակ տարածված կարծիքի, հանքարդյունաբերության ոլորտում բանվորական աշխատուժը աշխատուժի միայն մի մասն է; ԶՊՄԿ-ում աշխատուժի 50 տոկոսը բարձրագույն կրթություն ունի։ Ոլորտը գիտահեն ոլորտ է և այս ոլորտում ներգրավված են բազմաթիվ մասնագիտություններ, ինժեներներ, երկրաբաններ, մետալուրգներ, քիմիկոսներ, ֆինանսիստներ, իրավաբաններ և այլն։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալն այցելեց նաև ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի տաղավար, խոսեց հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտությունների կարևորության մասին, ուսանողներին հրավիրեց այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթանալ երկրի առաջին հարկատուի աշխատանքներին։

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»«Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ»ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներինԲագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ»Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ»«Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ»Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է Նոր նշաձող` քաղաքաշինության ոլորտում, կյանքի նոր որակ՝ բնակիչների համարԿաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում Անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել ԳրիգորյանՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ է համարվում․ Նաիրի ՍարգսյանՍպասարկուն սուրճի չի հրավիրում. դա անում է տանտերը. վիզը ծռած Փաշինյանը Տիրանայում տանտեր չէր Ամեն հայի ամոթն է Փաշինյանի քաղաքական գոյությունը. Նաիրի Սարգսյան