Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ» «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»


«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ առանձնահատուկ տղա է Նվերս, ուզում եմ իր մասին միշտ ներկայով խոսել: Ակտիվ, խելացի, մեր բոլոր տղաներն են յուրահատուկ: Տասը տարեկանից եղբոր հետ բռնցքամարտ է պարապել, հինգ տարի սպորտով են զբաղվել: Չափված-ձևված էր, անչափ բարի, առանձնահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թամարան՝ Նվերի մայրիկը:

Մտովի տեղափոխվում է որդու ծննդյան օրը: «Երբ որդիս ծնվել էր, Վանաձորում բժիշկը հույս չէր տվել, ասել էր՝ մայրիկի կյանքը կփրկենք: Տանը մեկ տարեկան տասնմեկ ամսական տղա ունեի արդեն»: Բայց Նվերը սկսում է պայքարել իր կյանքի համար, սիրտը սկսում է աշխատել, և փրկվում է: «Այդպիսին էր տղայիս ճակատագիրը: Ինչպես Աստված տվեց, այնպես էլ տարավ: Տասնինը տարի պահես ու պաշտես տղայիդ, ու վերջում այսպես լինի»: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ էր սովորում: «Հետո ուսումը շարունակեց Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջում՝ շինարարության գծով: Որոշել էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան: Ծրագրավորումն էր իրեն հետաքրքիր: Սովորելուն զուգահեռ սպորտի էր հաճախում, ավտոդպրոցում է սովորել: Նպատակներ շատ ուներ, բայց, ավաղ...»: Նվերը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին: Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում:

«Շատ ուրախ է մեկնել ծառայության: Մեծ տղաս Ջրականում էր ծառայում, հետախույզ էր, զորացրվեց, եկավ տուն: Ինքն էլ, Նվերն էլ, տղաներից շատերը կանխատեսում էին, որ պատերազմ է լինելու»: Նվերի ծառայության օրերը շատ լավ են անցել: Մայրիկն ասում է՝ այնքան շատ էր սիրում Հադրութը: «Միշտ զրույցների ժամանակ ասում էր՝ մա՛մ, այնքան սիրուն է Հադրութի բնությունը: Իրեն շատ լավ էր զգում, երբեք որևէ բանից չի բողոքել, որևէ բան տանից չի պահանջել: Իր քարտին գումար էի փոխանցում: Ասում էր, որ ինչ-որ քաղցր բաներ է գնում, ուտում: Բայց հետո տեսա, թե որքան գումար է մնացել իր քարտի վրա, չի ծախսել»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց: 43 օր տևեց Նվերի պատերազմը:

«Պարտադիր զանգահարում էր: Եթե մեկ օրվա տարբերությամբ չէինք զրուցում, մյուս օրը զանգում էր՝ մամա՛ ջան, այս բառակապակցությունը շատ հաճախ էր կրկնում, հո չես վախեցե՞լ, հո չես նեղվե՞լ: Պատերազմի դաշտից իմ մասին էր մտածում: Մի անգամ էլ զրույցի ժամանակ պայթյուններ էին լսվում, հարցրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է, հո սովա՞ծ չես, հո չես մրսո՞ւմ: «Չէ, մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ուտում ենք, հագիս բուշտալ է, տաք եմ»: Բայց, իհարկե, հետո ենք հասկանում, որ շատ հարցերում մեզ ուղղակի հանգստացրել են: Ինչպե՞ս կարող էր պատերազմի դաշտում ամեն ինչ լավ լինել: Մի օր էլ ասաց, որ սաղավարտը գլուխը ցավացնում է, չի դնում: Եղբայրը բարկացավ՝ չի կարելի, դա ապահովության համար է: Ինձ ասում էր՝ մա՛մ, անուն-ազգանունները որ գրում են, չհավատաս, գիտես, թե քանի հոգու անուն են գրել, բայց շփոթվել են, տղաները մեր կողքին կռվում են»: Նվերը եղել է Հադրութում, «Մարտունի 2»ում:

Նոյեմբերի 8-ի գիշերն անմահացել է Շուշիում՝ Քարին տակում: Ցանկացել է ընկերոջ կյանքը փրկել, բայց, ավաղ, ընկերն էլ է զոհվել: «Իրենց սպան զինվորներին շատ մեծ դժվարությամբ դուրս է բերել Հադրութից, հասել են «Մարտունի 2»: Այնտեղ սարսափելի մարտերի մեջ են հայտնվում, իրենց սպան զոհվում է: Տղաները տեղափոխվում են Քարին տակ: Նոյեմբերի 7-ին զանգահարեց, բոլորիս հետ հերթով զրուցեց: Վերջում ինձ հետ խոսեց: Հարցրեց՝ մամա՛, իմ հետ կապված ի՞նչ երազ ես տեսել, հետո էլ ասաց՝ մա՛մ, ինձ համար շատ աղոթի: Դա մեր վերջին զրույցն էր: Երեք օր իրենից լուր չունեինք: Իր հայրիկը Ռուսաստանում էր, ավագ եղբայրն ամենուր իրեն էր փնտրում: Իրեն ես եմ գտել: Զանգեցի իրենց ամենագլխավորին, ասացի. «Եթե մի քանի ժամից իմ երեխու մասին տեղեկություն չտվեցիք...»:

Անուն-ազգանունը գրեց, նոյեմբերի 13-ին գտա Նվերին: Մի քանի օր առաջ զոհված տղայիս ինձ փակ դագաղով են տվել: Ես իրեն չեմ տեսել: Ավագ եղբայրն է ճանաչել Նվերին: Ոչ ոք չէր համարձակվի գնալ դիահերձարան, իր եղբորն այդ վիճակում տեսնել»: Մայրիկն ասում է, որ Նվերին հուղարկավորել է նրա իսկ ծննդյան օրը՝ նոյեմբերի 16-ին: Որոշ ժամանակ հետո Նվերի ընտանիքին հասնում է որդու զինգրքույկը՝ վնասված, կավոտ, փորձություններ տեսած: «Տղան, որի մոտ եղել էր որդուս զինգրքույկը, ասաց՝ Նվերն իր բուշլատը հանել, ինձ էր տվել, որ չմրսեմ: Զինգրքույկն էլ մնացել էր բուշլատի գրպանում»: Այդպես էլ Նվերի զինգրքույկը «փրկվել» և հասել էր տուն: Տիկին Թամարան ասում է՝ որդու մասին այնքան գրքեր ու պատմություններ կան, բայց իրենց ոչինչ չի սփոփում: «Սթրեսը բոլորիս քայքայեց: Ախր, սա պատերազմ չէր, պատերազմն ուրիշ տեսակ է լինում: Մեղավորներն Աստծուց ստանան, այլ բան չեմ ասում: Այս պատերազմն իմ՝ Նվեր անունով ամենաթանկ նվերին խլեց ինձանից»:

Երբ հարցնում եմ մեդալների մասին, մայրիկն արձագանքում է. «Երկար ժամանակ մեդալը մերժում էի: 43 օր պայքարող տղայի աչքերն ինչեր էին տեսել: Մեդալն ի՞նչ պետք է փոխեր: Ես իրենով եմ հպարտանում, ինձ մեդալ պետք չէ իրենով հպարտանալու համար: 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերն ավելի էր լրջացել, միշտ էր այդպիսին, բայց պատերազմն իրեն ավելի էր հասունացրել»: Ապրելու ուժ ընտանիքին տան երկու՝ ավագ և կրտսեր որդիներն են տալիս, ընտանիքում բոլորն իրար թև ու թիկունք են դարձել ցավին դիմագրավելու համար: Տիկին Թամարան ասում է՝ երկնքից Նվերն է իրեն ուժ տալիս: «Մենք իրար հետ շատ կապված էինք: Ես առանց իրեն իմ մի օրն անգամ չէի պատկերացնի, հիմա հանուն ընտանիքիս եմ փորձում ուժեղ լինել: Ապրում եմ իրենց համար: Այո, բոլորս էլ ապրում ենք, հաց ուտում, ինչ-որ բան գնում, բայց մի պահ, երբ դադար ես տալիս, զգում ես, որ քո ցավն ու կարոտը անասելի չափերի է հասել: Սրան բուժում չկա: Աստծո զորությամբ պետք է բարի լինենք, չչարանանք»:

Հ. Գ. - Նվեր Չոբանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինԹուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է. Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանն ընտրել է քրիստոնեական հալածանքների ճանապարհը. վաղվա երթը սատարում է նաև. Մալյան Եկեղեցին մնացել է ազգային հարցեր բարձրացնող միակ կառույցը. Արմեն ՄանվելյանԵրբևէ չպետք է հաշտվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է Արթուր Ղամբարյանը «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում Երկիրը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»«ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինFacebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի