Երևան, 25.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ» «Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ» Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ» Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ. «Փաստ» Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ» Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ» Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ» ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվ


«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարոյի մասին անցյալով չեմ կարող խոսել: Մտքերով հասա իր դպրոցական, մանկության տարիներ: Շատ չարաճճի է: Ես հաշվապահ էի աշխատում դպրոցում, որտեղ նա էր սովորում: Մի անգամ իր դպրոցի տնօրենն ասաց՝ Վա՛րդ, դպրոցում երկու աշակերտի առանձնահատուկ եմ սիրում, նրանցից մեկը քո տղան է: Չեմ կարող ասել, թե ինքը սովորելու հանդեպ մեծ սեր է ունեցել, բայց իր չարաճճիությամբ, իր կատակներով միշտ ուշադրության կենտրոնում է եղել: Ուսուցիչներն իրեն շատ էին սիրում, այդ ամենն այսօր նկարագրելն այնքան բարդ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Վարդուհին՝ Կարոյի մայրիկը:

Կարոն ծնվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում: Այնտեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը, այնտեղ է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ ինքն էլ է նույն գյուղում ծնվել, ամուսնացել ու երեխաներ ունեցել, դա իրենց ծննդավայրն է, որտեղ ապրում էին ընտանիքով: Տիկին Վարդուհին նշում է՝ դպրոցում սովորելու տարիներին որդին առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում «Ռազմագիտություն» առարկային: «Իր պլանները կապված էին զինվորական դառնալու հետ: Միշտ սիրել է զինվորական հագուստը»: Դպրոցն ավարտելուց հետո Կարոն զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Ծառայել է Մարտակերտի հինգերորդ գումարտակում 2016 թ. Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված Աբաջյանի և մեր մյուս տղաների մարտական՝ 116-րդ դիրքում: Կարոն դիպուկահար էր և անընդհատ դիրքերում էր: Միշտ պատմում էր, որ դիրքում տղաների հիշատակին խաչքար էր տեղադրվել, և իրենց հաճախ Քյարամ Սլոյանի հայրիկն էր գալիս տեսության:

Կարոն պատմում էր. «Ճիշտ է, նրա տղան զոհվել էր այդ դիրքում, բայց հաճախ էր գալիս մեզ մոտ, մեզ բոլորիս այնպես էր վերաբերվում, կարծես իր երեխաները լինեինք: Ամեն մեկիս յուրահատուկ մոտեցում ուներ»: Հիմա, երբ իր ծառայության օրեր եմ տեղափոխվում, այդ պատմություններն եմ հիշում, անընդհատ խոսում էր այդ մասին»: Պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիական կյանք վերադառնալուց անմիջապես հետո Կարոն որոշում է ծառայությունը շարունակել: «Մեծ տղաս ԱԱԾ-ում էր ծառայում, Կարոն էլ էր դիմել այնտեղ, բայց ասացին, որ ինչ-որ հարցեր կան, և ծառայության անցնելն ավելի ուշ կարող է լինել: Կարոն դիմեց պաշտպանության բանակ: Չորս օր անց զանգեցին ու դասերի կանչեցին Հայաստան: Պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո անգամ դադար չվերցրեց: Թե՛ մեծ տղաս, թե՛ Կարոն սիրում էին զինվորական համազգեստը: Կարոյի զոհվելուց հետո եղբայրը թողեց իր աշխատանքն ԱԱԾ-ում: Պատերազմից հետո, երբ դեռ աշխատում էր, տուն մտնելուց անմիջապես հետո փոխում էր համազգեստը, որ մեզ վատ չզգանք, սովոր էինք, որ մեր երկու տղաներն էլ իրար հետևից են տուն մտնում: Իսկ այդ ժամանակ մեծ տղաս տուն էր մտնում, սպասում էինք, որ պետք է Կարոն էլ հետևից գա, բայց…»:

Կարոն եղել է ՀՀ սահմանապահ զորքերի ծառայող: Մայրիկն ասում է՝ որդին 15 օր դիրքերում էր, ծառայել է Արաքսի ափին՝ Ջրականի աջ թևում: «15 օր տանն էին, այդ 15 օրն իմ տղաները մեկ օր պարապ չէին մնում, անընդհատ տան համար ինչ-որ բան էին անում: Ամեն ինչ կորցնելով՝ հասկանում ես, որ նյութական ցանկացած կորուստ ոչինչ է մարդկային կորստի հանդեպ: Նյութականը կարող ես վերականգնել, իսկ մարդկայինը՝ ոչ»: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Դրանից մեկ օր առաջ տիկին Վարդուհու հայրիկի մահվան տարելիցն էր: «Տղաներն արձակուրդում էին: 27-ի առավոտյան արթնացանք, պետք է գնային փայտ բերելու, քանի որ ձմեռն էր մոտենում: Մեծ տղաս փայտն էր տեղավորում, իսկ փոքրս քնած էր: Պատերազմն սկսվեց, ձայներ, կրակոցներ: Անասելի վախ էր, բայց մեծ տղաս անգամ կատակներ էր անում, որ հանգստանայինք»: Իսկ հետո նույն օրը տղաները շտապում են իրենց ծառայության վայրեր: Տիկին Վարդուհին ասում է՝ մեծ որդին ավելի ուշ-ուշ էր զանգում, իսկ Կարոյի զանգերը կարծես զարթուցիչ լինեին՝ միշտ նույն ժամին:

«Մեծ տղաս ասում էր, որ վտանգավոր է, դուրս գանք գյուղից, իսկ Կարոս ասում էր՝ մեզ մոտ հանգիստ է: Հիմա պատմություններից պարզ է դառնում, որ երեխեքը հանգստացրել են իրենց ծնողներին: Հոկտեմբերի 15-ի առավոտյան զանգեց երեխես, հաջորդ օրն էլ զանգ չկար: Չէի զանգում, քանի որ ասում էին՝ վտանգավոր է: Մի երկու օր զանգ չկար, մեծ տղաս զանգեց՝ մեզ հետ ամեն ինչ կարգին է, Կարոն ինձ մոտ է, ուղղակի հեռախոսները լիցքավորում չունեն: Բայց նման բան չկար: Հոկտեմբերի 17-ին Գորիսում էինք, լոլիկով ձվածեղ էի պատրաստել, աղջկաս ասացի՝ Կարոն սիրում է լոլիկով ձվածեղ, այստեղ լիներ, ուտեր: Այդ զրույցից րոպեներ անց արդեն տարօրինակ բան էր կատարվում: Ում զանգահարում էի, հեռախոսներն անջատում էին: Պարզվում է, որ մայրիկս զանգել է Կարոյի համարին, մի մարդ է պատասխանել ու ասել, որ ձեր երեխան Գորիսի դիահերձարանում է: Գնացել ու ճանաչել էին իրեն: Դրանից առաջ էլ իմ ընկերուհին էր զանգահարել, ասաց, որ կարծես եղբոր մարմինը Գորիսում է, կարո՞ղ եմ ճշտումներ անել: Երբ գնացի, նախքան ներս մտնելը, ԱԱԾ-ի մեքենան եկավ ու անընդհատ դիեր էին դուրս բերում:

Ինքնազգացողությունս վատացավ, տալս ինձ մի կողմ տարավ: Պարզվում է, որ այդ ժամանակ արդեն երեխուս բերում էին դիահերձարան»: Տիկին Վարդուհին ասում է՝ որդու մահվան վկայականում որպես զոհվելու օր նշված է հոկտեմբերի 17-ը, բայց... «իմ երեխան արդեն ամսի 15-ից չկար»: «Անկախ նրանից, թե ինչ է նշված թղթերում, իր զոհվելու օր եմ համարում հոկտեմբերի 15-ը: Կարոն զոհվել է Արաքսավան կոչվող գյուղում՝ Ջրականի մոտ: Երբեք չի մտածել մարտի դաշտը լքելու մասին, զրույցներից մեկի ժամանակ ասել է. Եթե նման բան անեմ, ինչ կասեն իմ մասին, ով ինչ ուզում է, թող անի, ես մնալու եմ այստեղ»»: Ընտանիքը կարողացել է վերջին հրաժեշտը տալ սիրելի որդուն, մայրիկը տեսել է նրան: Բայց տիկին Վարդուհու այս խոսքերը հավերժ մնալու են իմ հիշողության մեջ: «Արցախի իմ հեռախոսահամարն այս պահին ինձ անհրաժեշտ չէ, բայց չեմ անջատում այն: Հնարավոր է՝ Կարոս մի օր զանգի, Ղարաբաղի բոլոր համարներն անհասանելի են, բայց իմ այս համարը կհիշի ու կզանգի: Սպասում եմ իրեն»: Երբ կարծես նաև ինքս ինձ ճշտող հարց եմ տալիս՝ բայց դուք տեսել եք, չէ՞, Կարոյին, մայրիկն արձագանքում է. «Տեսել եմ, հարյուր տոկոսով ինքն էր, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն»: Կարոն եղբայր և երկու քույր ունի: Հիմա նրանց տանը լսվում է Կարոյի եղբոր բալիկների ծիծաղը:

«Ավագ տղայի աղջկա անունը Կարոլինա է, տղայինը՝ Կարո: Տղաս ասաց՝ եղբորս անունը պետք է շարունակվի»: Հայրենի տնից հեռու ու ամենաթանկի կարոտով է ապրում Կարոյի ընտանիքը: «Աստված տա, մի օր կարողանամ վերադառնալ Ղարաբաղ, իմ գյուղ, բայց չեմ կարողանա ապրել այնտեղ: Այնքան շատ հիշողություններ կան, բացի դա էլ, Եռաբլուրը չի թողնում գնալ: Կամոյիս երեխաների ծնունդով մեր տունն ապրեց: Երբ Եռաբլուրից իջնում ես, աչքերդ սրբում ես, որ ոչ ոք չտեսնի արցունքներդ»:

Հ. Գ. - Կարո Բալայանը Հայաստանի և Արցախի նախագահների հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ «Արաքսի պահապան» կրծքանշանով, ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից՝ «Արտաշես նվաճող» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ»«Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ»Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ»Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ. «Փաստ»Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ»Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ»Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ»Համամարդկային երրորդ առաքելությունը. Էաբանի հիմնական ուղերձը (տեսանյութ)Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայում՝ հայ դասականների ծրագրով ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան Փաշինյանի տարօրինակ առաջարկն Ադրբեջանին Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. BloombergԱրցախցիների դեմ կեղտոտ հակաքարոզչությունը սաստկանում է Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա Խաղաղ օվկիանոսի ափին երկրաշարժ է տեղի ունեցել «Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է». Երևանի քաղաքապետի պարգևներ՝ բուժաշխատողներին«Ծանր վիճակում էի, վերջին ուժերս եմ հավաքել, որ մասնակցեմ հարսանիքին ու երգս ներկայացնենք». Լիլուն՝ նոր տեսահոլովակի ստեղծման մասին Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ է արել Հայտնաբերվել է հնագույն ասորական ճամբար, որը հիշատակվում է Աստվածաշնչում (լուսանկարներ) «Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել. Վահե Հովհաննիսյան Բացահայտվել է հանցագործության 183 դեպք AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում Մեր նպատակը Հայոց պետականության ամրապնդումն է. Արշակ Կարապետյանը՝ ՀՃԿ հիմնադիր համագումարում Ալիևը ցավակցել է Պուտինին Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 24-ին Զինված միջադեպ Բաքվում. սպանվել է 3 ոստիկան և 1 քաղաքացիական անձ Ջուր չի լինիԱրտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի Հորբատեղ համայնքում. հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կանցի +35–ից. եղանակը ՀՀ-ում Աղվերանում կազմակերպեցինք լաբորատորիայի առաջին արտագնա հավաքը, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան հաղորդակցվելու ոլորտի մի շարք լավագույն մասնագետների հետ. Ավետիք Չալաբյան Մառախուղի պատճառով դեռահասների արշավախումբը մոլորվել էր Ձիթհանից լեռան մոտակայքում․ օգնության են հասել փրկարարները Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 24-ին Մեդալների համար պայքարին իրենց արժանապատիվ և պատրաստված մասնակցությունը կբերեն նաև մեր երկրի ներկայացուցիչները. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Դաուգավպիլսում բացվել է տարածաշրջանի ամենամեծ արևային կայաններից մեկը ԵՄ-ը Հայաստանին այս պահին չի սպասում. Մեսրոպ ԱռաքելյանԵրևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելը մեր կարևոր առաքելություններից է. Տիգրան ԱվինյանԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ Ակտիվիստները կարմիր են ներկել Քեմբրիջի շենքը՝ ի աջակցություն Պաղեստինի Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա 2 հայ բռնցքամարտիկ դարձել է BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից Պետք է շարունակել ամենօրյա պայքարն այս միակողմանի զիջումների դեմ. Ավետիք Չալաբյան