Երևան, 23.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի Ո՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում առաջընթացի համար էական նախադրյալներ չկան. «Փաստ» ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնությունների. «Փաստ» «Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Ե՞րբ պետք է անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք հարկային մարմին ներկայացնեն տարեկան անձնավորված հաշվարկները. «Փաստ»


Ինչպե՞ս չհայտնվել կոտրված տաշտակի առջև. ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունը՝ քաղաքական երկարակեցության բանալի՞. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Politnavigator.net-ը «Գրեթե ըստ Քենեդու. մի հարցրեք, թե ի՞նչ է պետք հարևաններին Ռուսաստանից, հարցրեք, թե ի՞նչ է պետք Ռուսաստանին իր հարևաններից» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարի Ռուսաստանին մոտ արտերկրում տեղի են ունենալու երկու ճակատագրական քաղաքական իրադարձություն, որոնց ելքը անհնար է նախապես կանխատեսել, բայց եթե լինի Ռուսաստանի համար բացասական սցենար, ապա կարող են կտրուկ փոխել աշխարհաքաղաքական դասավորությունները։ Խոսքը Վրաստանում և Մոլդովայում ընտրությունների մասին է։ Առաջին դեպքում Հարավային Կովկասում Ռուսաստանի համար կբացվի երկրորդ ճակատը, իսկ երկրորդ դեպքում կկրկնվի ուկրաինական հակամարտության սյուժեն, որի մեջ ամբողջությամբ կներքաշվեն Մերձդնեստրն ու Բեսարաբիան։ Բանն այն է, որ արևմտամետ ուղղվածությունը սնուցող արմատային հիմքը և՛ Քիշնևում, և՛ Թբիլիսիում ընդհանրապես չի կտրվել և մնացել է անձեռնմխելի և՛ Դոդոնի, և՛ Իվանիշվիլիի օրոք: Եվ այդ կուրսը նույնն է, ինչ Ուկրաինայինն է:

Ընդ որում, հիմա էլ Հայաստանն է ձգտում ԵՄ ու ՆԱՏՕ։ Այս ամենի ամբողջ տարբերությունն այն է, թե ինչպե՞ս են գնում դեպի այդ նպատակը՝ դանդաղ, բայց վստահ սողալով և ծուռ զիգզագներո՞վ, թե՞ բղավելով հակառուսական կարգախոսներ և ուղիղ առաջ նետվելով: Նույն օպերայից են Փաշինյանի, Սիմոնյանի և մյուս «VIP» հայերի աշխարհաքաղաքական վերջին մտավարժանքները։ Արդյո՞ք Հայաստանի կողմից կորսված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը կարելի է համարել Ռուսաստանի պարտություն։ Եթե կոնտինգենտի այդ դուրսբերմանը զուգընթաց Երևանում հաստատուն նստած լիներ մոսկովյան ռեժիմին դաշնակից հավատարիմ մեկը, ապա կարելի էր համարել, որ չկար պարտություն, կար ուղղակի դժբախտ դրվագ մեծ խաղում։ Բայց երբ խաղաղապահների դուրսբերումը Երևանի պաշտոնյաները ուղեկցում են ավելի քան հասկանալի «բարի ճանապարհ» արտահայտությամբ, երբ բոլոր մեղքերի համար մեղադրվում են հենց նրանք, գումարած խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու և դեպի ԵՄ և ՆԱՏՕ վերակողմնորոշվելու մասին, ապա այդ իրավիճակում անհերքելի է, որ Հարավային Կովկասի կոնկրետ երկրի համար պայքարում առկա է աշխարհաքաղաքական պարտություն։

Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ այսօր պարզ չէ, թե ո՞վ է ումից ավելի շատ կախված՝ Փաշինյանը Մոսկվայի՞ց, թե՞ Մոսկվան Փաշինյանի պոռթկումներից։ Թույլ տվեք բացատրել: Խաղաղապահների հետ Հայաստանից հեռացավ Հայաստանի իշխանության վրա ռուսական ուղղակի և անմիջական ճնշման վերջին լծակը։ Ներկայում հայության դժգոհ հատվածի ոչ մի բողոքի գործողություն չի սպառնում Փաշինյանի դիրքերի ամրությանը: Ընդհակառակը, տարօրինակ կերպով ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունն է նրա քաղաքական երկարակեցության բանալին: Հաղթող կողմերին նա պետք է որպես երաշխավոր, որ Հայաստանը չի շեղվի իր ընտրած ուղուց։ Նա տալու է նրանց անհրաժեշտ բոլոր տարածքները, բացելու է Զանգեզուրի միջանցքը և այլն։ Դրա համար էլ այսօր Բաքուն Փաշինյանի վրայի փոշին է մաքրում։ Ռուսաստանին իր հերթին, հաշվի առնելով Ուկրաինայում անավարտ գործողությունը, հարավային թիկունքում նոր պատերազմ պետք չէ։ Ավելին, դա, անշուշտ, կբերի ոչ թե հայերի վրեժխնդրությանը, այլ «թուրքական աշխարհի» դիրքերի հերթական ամրապնդմանը։

Դեր է խաղում նաև Բաքվի և Անկարայի շահերին նայելու պարտադրված անհրաժեշտությունը։ Եվ երբեմն, եկեք անկեղծ լինենք, Կրեմլը ակտիվորեն տրվում է այդ շահերին, չնայած այն բանին, որ նրանց կրողները, ինչպես ասվում է մի երգում, «մե՛կ ոչ, մե՛կ այո» են: «Ընկեր Ռեջեփը», ավաղ, ոչ միայն գործընկեր է այնպիսի կարևոր ներդրումային նախագծերում, ինչպիսիք են տարբեր ատոմակայանները, այլ նաև ներկայում անփոխարինելի միջնորդ է արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում: Իսկ դա շատ բան արժե։ Այդ թվում՝ ճիշտ պահին ինչ-որ բան չտեսնելը: Տեսանք, թե ինչպես Ալիևին «լիզեցին» Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ: Ադրբեջանի նախագահը, սակայն, պարտքի տակ չմնաց՝ Մոսկվայի ականջին հաճելի հայտարարություններ անելով Կիևին զենք չվաճառելու մասին, «չնայած նրանք իսկապես խնդրել էին»։ Բայց վերադառնանք բուն թեմային: Իրականում ի՞նչ է պետք Ռուսաստանին հետխորհրդային տարածքում իր հարևաններից, որպեսզի հանգիստ խղճով համարի, որ «ամեն ինչ լավ է»: Որովհետև հենց հստակ և հասանելի նպատակներ դնելու և դրանց համար ամենաարդյունավետ լուծումներ գտնելու ունակությունն է ցանկացած պետության հաջողության գրավականը:

Եվ հակառակը, ժամանակի կոնկրետ պատմական պահին անիրատեսական, անհասանելի, քիմեռական նպատակների մրցավազքը կամ, ընդհանրապես, որևէ նպատակ հստակ ձևակերպելու անկարողությունը պետության թուլության նշան է։ Ցավալի ճշմարտությունն այն է, որ պետք է քաջություն ունենալ ուղիղ նայել ու ասել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո չորրորդ տասնամյակի կեսերին Ռուսաստանը չունի ազդեցության ոչ մի լծակ՝ անգամ դրդելու իր հարևաններին քաղաքական աջակցության կարևոր ժեստ անել: Եվ, ընդհանուր առմամբ, մերձավոր արտերկրի վրա ռուսական արտաքին քաղաքականությունը կարիք ունի պրագմատիկ տնտեսական աուդիտի, որպեսզի հնարավոր լինի մի քանի սյունակում ամփոփել բոլոր «կողմ և դեմ կետերը» իրենց դրամական արտահայտությամբ և հասկանալ՝ արդյո՞ք «խաղը արժե վառած մոմին»:

Ի վերջո, սկզբունքորեն հիանալի հասկանալի է, թե ինչ է պետք Ռուսաստանից տարբեր բազմավեկտոր երկրներին։ Հիմա գլխավորը որոշելն է, թե «ՄԵԶ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ՆՐԱՆՑԻՑ»։ Եվ ոչ թե «ընդհանուր առմամբ», այլ կոնկրետ ու կետ առ կետ։ Եվ դա շրջում է ամբողջ տրամաբանությունը՝ վերադարձնելով մեզ հենց սկիզբ։ Ստացվում է գրեթե Քենեդու պես. «Մի հարցրեք, թե ի՞նչ է պետք հարևան երկրներին Ռուսաստանից, հարցրեք, թե ի՞նչ է պետք Ռուսաստանին իր հարևաններից»։ Եվ դա այնպես, որ, միևնույն ժամանակ, ցանկություններն այնպիսին լինեն, որ մեզ ուղիղ չտանեն «Ոսկե ձկնիկ» հեքիաթի վերջաբան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքացիներիս քերելով են բյուջե լցնում Հրապարակ». Չմտածեք, թե գրպանում պատրաստի թեկնածուներ ունենք,  հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենքԹշնամին և գերեզմանը պիտի ստանան իրենց պատիժը. Հրայր ԿամենդատյանՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահել Շուրջ 20 ժամ ջուր չի լինի Այսօր Ալեքսանդր Արզումանյանի Վերջին զանգն է Խաղաղության համաձայնագիրը չպե´տք է կապիտուլյացիա լինի. Մենուա Սողոմոնյան Ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ճգնաժամ առաջացնի. Ավետիք Քերոբյան Բառեր չկան՝ նկարագրելու ձեր աշխատանքի կարևորությունն ու ձեր առաքելության իմաստը հայ ժողովրդի ինքնության պահպանման և հարատևման գործում․ Մհեր Ավետիսյանի ուղերձն ուսուցիչներին Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն. Հայկ ԿոստանյանԲանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով ԶՊՄԿ-ն գրավիչ գործատու է․ Կապանի Պոլիտեխնիկի մասնաճյուղում հանքարդյունաբերության մասին քննարկում էր Թրամփի նախագիծը հարված է հասցրել արևային էներգիային Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում Փաշինյանն այս յոթ տարում որևէ խոստում չի կատարել. Լևոն Արշակյան «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը․ Միքայել Գրիգորյան Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին. Չալաբյան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանՖլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական ՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էրՄոսկվայում Փաշինյանը չկարողացավ առանձին հանդիպել Պուտինի հետ. Արմեն ՄանվելյանBahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրելՈրևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Եկեք միասին մեր հնարավորություններն ուղղորդենք մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործին․ Մհեր Ավետիսյանի կոչը Մեր բանակն օբյեկտիվորեն ավելի մեծ թվակազմ պետք է ունենա. Ավետիք Չալաբյան Պար ձողերի վրա, կարմիր, սև, սպիտակ դրես կոդ, հայտնի հյուրեր՝ կարմիր գորգին. կայացավ «Գանգսթեր Մաքը» ներկայացման պրեմիերան՝ Դրամատիկական թատրոնում Մինսկի խմբի լուծարումն անթույլատրելի է. Մենուա Սողոմոնյան «Ֆուլ հաուսի» դերասանները վերամիավորվել են 10 տարի անց (լուսանկարներ) Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Ադրբեջանը կրակում է Սյունիքին․ մայիսի 17-ից այս կողմ կրակnցները բավականին նվազել են «Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանըԱդրբեջանը բարձրաձայնում է իր չորրորդ պահանջը Փաշինյանն արևմտամետ ընդդիմություն է ստեղծում իր համար