Երևան, 25.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ» «Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ» Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ» Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ. «Փաստ» Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ» Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ» Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ» ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվ ՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել


Ինչո՞ւ են սառույցի վրա քարեր սահեցնում. մարզաձև, որ մեծ ճանաչում ստացավ առաջին հերթին օլիմպիական խաղերի շնորհիվ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կյոռլինգը լայն հանրությանը հայտնի է դարձել ոչ այնքան վաղուց։ Դա տեղի է ունեցել 1998 թվականին օլիմպիական մարզաձև ճանաչվելու շնորհիվ։ Այդ տարվանից է այն ընդգրկված ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ Հաստատապես հայտնի է, որ կյոռլինգի ծննդավայրը Շոտլանդիան է։ Հետազոտողները կարծում են, որ դրա նման խաղ կարող էր հայտնվել դեռ 16-րդ դարում։ Այդ ամենը հաստատող փաստ է չորացած ջրամբարի հատակին այնպիսի քարի հայտնաբերումը, որը նման է կյոռլինգի ժամանակ օգտագործվող քարին: Գտնված քարը թվագրված է 1511 թվականով: Տարեգրությունում կյոռլինգը առաջին անգամ հիշատակվել է 1541 թվականին, երբ վանական Ջոն Սքլեյթերը աբբայության ներկայացուցիչ Գևին Համիլթոնին կյոռլինգ խաղալու մարտահրավեր է նետել։

Հետագայում Հոլանդիայում է կյոռլինգը արագ արմատավորվել, քանի որ հոլանդացիները շատ սերտ տնտեսական և մշակութային կապեր են ունեցել Շոտլանդիայի հետ։ 1737 թվականին Շոտլանդիայում սկսել է գործել կյոռլինգի առաջին ակումբը։ Մոտավորապես նույն ժամանակ նրանք սառած լճակի վրա կառուցել են այդ խաղի համար նախատեսված առաջին խաղահրապարակի նախատիպը: Սկզբում խաղի համար ընտրվում էին անհրաժեշտ չափի սովորական քարեր։ «Կյոռլինգ» բառն ինքնին թարգմանաբար նշանակում է «խաղալ ճչացող քարերի հետ»։ Ըստ երևույթին, դա պայմանավորված է այն ձայնով, որն առաջացնում են ոչ հարթ քարերը սառցե մակերևույթի վրայով սահելիս: Այդ պատճառով էլ կյոռլինգի զարգացման սկզբնական փուլում սիրողական թիմերի հաղթանակը շատ առումներով կախված էր ոչ թե սպորտային հմտություններից ու վարպետությունից, այլ պարզապես բախտից։

Սկսած 17-րդ դարից՝ քարերը բերվել են մեկ ստանդարտի: 19-րդ դարի սկզբին Շոտլանդիայում հորինվել և հաստատվել են կյոռլինգ խաղի պաշտոնական կանոնները։ Այդ ժամանակից ի վեր դրանցում լուրջ փոփոխություններ չեն կատարվել։ Մրցող թիմերը բաղկացած են չորս խաղացողից: Նրանցից յուրաքանչյուրը, որոշակի հաջորդականությամբ, հերթով կատարում է 2 քարի նետում մեկ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խաղում կա 10 էնդ: Մարզաքարի յուրաքանչյուր նետման իմաստը հակառակորդի քարը «տանից» դուրս մղելն է և այնտեղ սեփականը դնելը: Յուրաքանչյուր քարի համար, որն ավելի մոտ է «տան» կենտրոնին, քան հակառակորդի քարերից որևէ մեկը, ինչպես նաև «տան» ներսում գտնվելու կամ դրա պարագծին դիպչող քարի համար թիմին շնորհվում է 1 միավոր:

Առավելագույն միավոր հավաքած թիմը հաղթում է: Կյոռլինգի համար նախատեսված սպորտային սարքավորումները բաղկացած են գրանիտից պատրաստված քարերից, խոզանակից՝ սառույցի մակերեսին քսելու համար, որի վրա շարժվում է քարը, և կոշիկի հատուկ սահիկից, որը բարելավում է սառցե մակերեսի վրա սահելը։ Կյոռլինգի առաջին աշխարհի առաջնությունը տղամարդկանց թիմերի միջև անցկացվել է 1959 թվականին, 20 տարի անց եղել է կանանց առաջնություն: 1975 թվականից սկսվել են աշխարհի ամենամյա առաջնությունները։ 1998 թվականին Ճապոնիայի Նագանոյում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ կյոռլինգը կատարել է իր պաշտոնական դեբյուտը՝ որպես օլիմպիական մարզաձև։ Բոլոր միջազգային մրցումները անցկացվում են փակ տարածքում՝ դրանց ներսում ջերմաստիճանի մանրակրկիտ հսկողությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ»«Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ»Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ»Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ. «Փաստ»Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ»Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ»Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ»Համամարդկային երրորդ առաքելությունը. Էաբանի հիմնական ուղերձը (տեսանյութ)Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայում՝ հայ դասականների ծրագրով ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան Փաշինյանի տարօրինակ առաջարկն Ադրբեջանին Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. BloombergԱրցախցիների դեմ կեղտոտ հակաքարոզչությունը սաստկանում է Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա Խաղաղ օվկիանոսի ափին երկրաշարժ է տեղի ունեցել «Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է». Երևանի քաղաքապետի պարգևներ՝ բուժաշխատողներին«Ծանր վիճակում էի, վերջին ուժերս եմ հավաքել, որ մասնակցեմ հարսանիքին ու երգս ներկայացնենք». Լիլուն՝ նոր տեսահոլովակի ստեղծման մասին Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ է արել Հայտնաբերվել է հնագույն ասորական ճամբար, որը հիշատակվում է Աստվածաշնչում (լուսանկարներ) «Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել. Վահե Հովհաննիսյան Բացահայտվել է հանցագործության 183 դեպք AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում Մեր նպատակը Հայոց պետականության ամրապնդումն է. Արշակ Կարապետյանը՝ ՀՃԿ հիմնադիր համագումարում Ալիևը ցավակցել է Պուտինին Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 24-ին Զինված միջադեպ Բաքվում. սպանվել է 3 ոստիկան և 1 քաղաքացիական անձ Ջուր չի լինիԱրտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի Հորբատեղ համայնքում. հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կանցի +35–ից. եղանակը ՀՀ-ում Աղվերանում կազմակերպեցինք լաբորատորիայի առաջին արտագնա հավաքը, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան հաղորդակցվելու ոլորտի մի շարք լավագույն մասնագետների հետ. Ավետիք Չալաբյան Մառախուղի պատճառով դեռահասների արշավախումբը մոլորվել էր Ձիթհանից լեռան մոտակայքում․ օգնության են հասել փրկարարները Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 24-ին Մեդալների համար պայքարին իրենց արժանապատիվ և պատրաստված մասնակցությունը կբերեն նաև մեր երկրի ներկայացուցիչները. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Դաուգավպիլսում բացվել է տարածաշրջանի ամենամեծ արևային կայաններից մեկը ԵՄ-ը Հայաստանին այս պահին չի սպասում. Մեսրոպ ԱռաքելյանԵրևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելը մեր կարևոր առաքելություններից է. Տիգրան ԱվինյանԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ Ակտիվիստները կարմիր են ներկել Քեմբրիջի շենքը՝ ի աջակցություն Պաղեստինի Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա 2 հայ բռնցքամարտիկ դարձել է BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից Պետք է շարունակել ամենօրյա պայքարն այս միակողմանի զիջումների դեմ. Ավետիք ՉալաբյանՀայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը