Երևան, 23.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ Ակտիվիստները կարմիր են ներկել Քեմբրիջի շենքը՝ ի աջակցություն Պաղեստինի Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա 2 հայ բռնցքամարտիկ դարձել է BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից Պետք է շարունակել ամենօրյա պայքարն այս միակողմանի զիջումների դեմ. Ավետիք Չալաբյան Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը Փաշինյանի գրոհը Արցախի ու արցախցիների դեմ Արևմտամետները գեղեցիկ կարգախոսներով պատրաստվում են նախընտրական արշավի


«Փոփոխություն հնարավոր է անել՝ բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը առաջ է քաշել մեր երկրում իշխանափոխության հարցը՝ վստահ լինելով, որ բոլոր խնդիրները բխում են մեկ կետից: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ևս շեշտում է՝ ներկա պահին կարող է արձանագրել, որ մեր խնդիրների գերագույն մասը բխում է հենց իշխանությունից և նրա կողմից տարվող արտաքին քաղաքականությունից և, որպես դրա արտացոլում, ներքին քաղաքական դրսևորումներից:

«Սա կարելի է բնութագրել որպես հանձնվողական և պարտվողական քաղաքականություն կամ սողացող կապիտուլ յացիա մեր թշնամիների առջև՝ թելադրված օտարի շահով և սպասարկող մեր թշնամիների օրակարգը: Բնական է, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը պետք է հայրենիքի փրկության հարց առաջադրեր՝ հաշվի առնելով, թե ինչ ենք այսօր տեսնում Տավուշում, իսկ դրանից հետո, պանդորայի արկղը բացելով, մնացած բոլոր խնդիրները, որոնց առումով այս իշխանություններն ունեն հանձնառություններ, ինչը մեր պետությունը կանգնեցնելու է գոյատևման կամ գոյաբանական խնդրի առջև: Բնական է, որ այս առումով հանրության մեջ օրեցօր աճում են անվտանգային մտավախությունները, օրեցօր աճում են հայրենիքում, պատմական Հայաստանի այս մի փոքրիկ փրկված մասում գոյության մտահոգություններն ու անհանգստությունները: Բագրատ Սրբազանը Տավուշից խնդիրը բերեց մայրաքաղաք, քանի որ մայրաքաղաքում է, ցավոք, այդ խնդրի լուծումը, և այն անհնարին է առանց գործող իշխանության հեռացման: Այս առումով հանրությունն իր մեծ աջակցությունը ցուցաբերեց շարժմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղաջանյանը:

Նշում է՝ Բագրատ Սրբազանի կերպարը շատ խորհրդանշական է: «Այսօր փաստացի կանգնած ենք արժեքային պայքարի առջև, արժեքային այն առումով, որ պետք է պահպանենք մեր ինքնությունը՝ իր բոլոր ելևէջներով, տարրերով ու առանձնահատկություններով: Մեր՝ որպես հայ ինքնության քայքայմանը, ոչնչացմանն է ուղղված այսօր իշխանությունների վարած քաղաքականությունը: Դրա արտացոլումն է թե՛ Ցեղասպանությունից հրաժարումը, թե՛ պատմության խեղաթյուրումը և զեղծարարությունները, որոնք սպասարկում են իրենց «խաղաղության օրակարգին», ինչի ընկալումն է պարզապես, որ պետք է ստրուկի և հպատակի, հլու-հնազանդի կարգավիճակով ենթարկվես քո թշնամիների պահանջներին, ինչը բացարձակապես չի բխում մեր ինքնությունից, մեր ընդհանուր արժեհամակարգային դրվածքից: Այդ դրվածքը քանդելուն է ուղղված այս իշխանությունների վարած քաղաքականությունը: Դրա դեմ է դուրս եկել Բագրատ Սրբազանը: Լինելով Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որը դարերով ու հազարամյակներով կանգնած է եղել հայի ինքնության և հայի արժեքային համակարգի պահպանման հիմքերում, բնական է, որ նրա կողմից նման կերպով խնդիրների արծարծումը շատ լավ արձագանք է ունենում հանրության մեջ, որովհետև դա բխում է նրանց սրտից և մտքից: Այդ առումով է նաև պայմանավորված, որ հանրային մեծ աջակցություն կա»,-նշում է մեր զրուցակիցը:

Շարժման օրակարգում դրված է ներքին համերաշխության հասնելու հարցը: «Դա շատ բարդ երևույթ է, այս իշխանությունները, մինչև իրենց իշխանության գալը, հսկայական աշխատանք են տարել մեր հանրությանը պառակտելու համար, և իշխանության ղեկին լինելով՝ էլ ավելի են խորացրել այդ պառակտումը:Այսօր համերաշխության, ներդաշնակության ինչ-որ մթնոլորտ ստեղծելը տաժանակիր աշխատանք է: Անգամ հանդիպումների արձագանքներից, որ ստանում ենք տարբեր լրատվամիջոցներով, ակնհայտ է, որ մարդկանց մեջ այնքան ամուր են նստած շատ դեպքերում խիստ սին հիմքերով ստեղծված ինչ-որ կարծրատիպեր, որ անհնարին է դառնում ուղղակի մարդկանց բացատրել դրանք մի կողմ դնելու անհրաժեշտությունը և հանուն սեփական գոյության, սեփական պետության գոյության պայքարին լծվելու անհրաժեշտությունը: Սա այդ դժվար և տաժանակիր աշխատանքն է, որն այս պահին կատարում է Սրբազանը, և կարծում եմ, որ հաջողությամբ է իրականացնում, քանի որ օրեցօր տեսնում ենք համակիրների ընդլայնվող շրջանակը»,-շեշտում է դեսպանը:

Անդրադառնում է նաև իշխանությունների՝ շարժմանը վերաբերող հայտարարություններին: «Իշխանությունների կողմից նետվող թեզերը, որ իբր շարժումը մարում է, զուտ հանրության ինչ-որ մի շերտի մոտ թյուր տպավորություն ստեղծելու նպատակով է արվում, բայց դա իրականությանը չի համապատասխանում մի պարզ պատճառով. խնդիրները չեն վերացել, հակառակը՝ էլ ավելի են խորացել, վտանգները չեն ոչնչացել, հակառակը՝ դրանք պատիկներով ավելացել են: Իրավիճակը հանրապետության ներսում թե՛ տնտեսական, թե՛ մարդու իրավունքների, թե՛ արդարադատության, թե՛ կոռուպցիայի առումով ուղղակի անհամադրելի է այն խոստումներին, ինչով նրանք, փաստացի խաբելով հանրությանը, եկան իշխանության: Մարդկանց համար այս իրավիճակը դառնում է պարզ ջրի նման հասկանալի: Նրանք, բնականաբար, ուզում են փոփոխություն, իսկ այդ փոփոխությունը ինչ-որ կոսմետիկ բաներով հնարավոր չէ անել, այդ փոփոխությունը հնարավոր է անել բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Տավուշում իբր սահմանազատման գործընթաց իրականացվեց, փաստաթուղթ ստորագրվեց: Հանրությունը հայտնվել է ինֆորմացիոն տարափի տակ՝ Ալմա Աթայի հռչակագիր, տարաբնույթ քարտեզներ ու փաստաթղթեր, մյուս կողմում կիրանցցին է, որը հասկանում է, որ իր տունը թշնամուն զիջելով՝ այս գործընթացը կանգ չի առնելու, հակառակ դեպքում՝ անգամ պատրաստ կլիներ գնալ այդ զոհողությանը: Արտակարգ և լիազոր դեսպանը հիշեցնում է՝ գործ ունենք սողացող կապիտուլ յացիայի հետ: «Այս գործընթացը որևէ առնչություն չունի սահմանազատման և սահմանագծման հետ, որևէ առնչություն չունի Ալմա Աթայի հռչակագրի և նրան կից արձանագրության էության հետ, բացարձակ որևէ առնչություն չունի ընդհանրապես միջազգային իրավունքով, սահմանված սկզբունքներով և անգամ տարբեր երկրների միջազգային փորձով հաստատված մեխանիզմների հետ: Սա զուտ մեր իշխանությունների կողմից իրենց հանձնառությունները կատարելու նպատակով ինչ-որ թեզեր հանրության մեջ գցելուն է ուղղված, որը փորձ է անում դա ընկալելի, մարսելի կամ հանդուրժելի դարձնել հանրության կողմից:

Բայց այդ ամենը ստի, կեղծիքի ու խեղաթյուրման վրա է հիմնված, և դրա համար հանրությունը դա չի կարողանում որևէ կերպ ընկալել, որովհետև իր աչքի առջև տեսնում է սեփական երկրի՝ պատմականորեն իրեն պատկանած տարածքների մատուցարանի վրա հանձնում թշնամուն: Հանուն ինչի՞: Այդ հանուն ինչին էլ ինքը չի հասկանում: Այդ հանուն ինչիի հեռանկարն էլ տեսանելի չէ, դրանք էլ ավելի պատրանքային են դառնում: Այս իրավիճակում, օրինակ՝ եթե Կիրանցի բնակիչն իմանա, թե հանուն ինչի է դա անում, գուցե իր հայրենասիրական, պետականամետ մոտեցումներով ինքն իրեն համոզեր, որ լավ, ոչինչ, իմ ապուպապերին պատկանած սեփականությունը թող զիջվի, բայց դրանով կարողանում ենք լրիվ ուրիշ իրավիճակում հայտնվել:

Բայց նա շատ լավ հասկանում է, որ դրա հակառակ պատկերն է տեղի ունենում, որ այդ զիջումներն անելով, հակառակը, մեր ամենապաշտպանված հատվածը, վերջին օղակը, որ մնացել էր, ուղղակի կրնկի վրա բացվում է և թշնամուն ասվում է՝ էստի համեցեք, առանց որևէ անվտանգային երաշխիքիների, առանց բանակի ուժեղացման, առանց տեղում ինչ-որ անվտանգային կառույցների ստեղծման, առանց ընդհանրապես միջազգային երաշխավորների ամուր ու կայուն մեխանիզմի ստեղծման, որն այս աշխարհաքաղաքական վերաձևումների պարագայում տեսնում ենք, որ փլուզվում է ավազե բուրգի նման:

Այս առումով մարդիկ հասկանում են, որ իրենք մնում են թշնամու առաջ մերկ, անպաշտպան, իրենց ունեցած միակ վահանն ու զենքն իրենց ձեռքից վերցնում են և ասում՝ ծառեր կտնկեք, որ ինքնախաբկանքի մեջ լինեք ու մտածեք, թե անվտանգ եք ապրում: Բայց սա հանրության համար սթափեցնող է, որովհետև այն խոստումները, որոնք իրենք տալիս էին և դրանց ուղիղ 180 աստիճան հակառակ իրականացումը անգամ վերջին անհավատացողների մեջ արդարացված կասկածն է հարուցում, որ գործ ունենք դավաճանական ծրագրով աշխատող իշխանության և դրա ղեկին նստած քաղաքական միավորի հետ»,-եզրափակում է Ձյունիկ Աղաջանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելը մեր կարևոր առաքելություններից է. Տիգրան ԱվինյանԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ Ակտիվիստները կարմիր են ներկել Քեմբրիջի շենքը՝ ի աջակցություն Պաղեստինի Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա 2 հայ բռնցքամարտիկ դարձել է BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից Պետք է շարունակել ամենօրյա պայքարն այս միակողմանի զիջումների դեմ. Ավետիք ՉալաբյանՀայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը Փաշինյանի գրոհը Արցախի ու արցախցիների դեմ Արևմտամետները գեղեցիկ կարգախոսներով պատրաստվում են նախընտրական արշավի Հայաստանը ճանաչել է Պաղեստինը ՔՊ համաժողովում անակնկալներ են սպասվում Հայաստանը թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Արտակ ԶաքարյանՏեղի է ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը ԱՄՆ Արկանզաս նահանգում սուպերմարկետում հրաձգության է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ Ամերիաբանկի գործարկած Automarket-ը մեքենաների լայն ընտրության և արագ վարկավորման հնարավորություն է ստեղծել Նիկոլ Փաշինյանը հանցագործությունն ուղիղ պարտակել է. Ավետիք Չալաբյան Մարտարվեստ՝ նուրբ ուղի, փափուկ ճանապարհ. «Փաստ»Փորձագետները ստեղծել են «հավերժական» արևային վահանակներ, որոնք կփոխեն աշխարհըԱշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը եւս մեկ Գազա դառնա. ՄԱԿ գլխավոր քարտուղար Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Գվատեմալայի թիմին Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԻՆԻՍԻ). ԿԸՀ-ն հաս­տա­տել է ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուննե­րի քվե­ար­կու­թյան նախ­նա­կան ար­դյունք­նե­րը. «Փաստ»Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել է բարձրահարկ շենքի տանիքն ու վնասել մի քանի մեքենա Ար­քե­պիս­կո­պո­սի ապս­տամ­բու­թյու­նը. ի՞նչ փո­խեց Բագ­րատ Գալս­տա­նյա­նը Հա­յաս­տա­նում. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 22-ին Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափովԽա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի՞ր, թե՞ դա­վա­ճա­նու­թյուն. «Փաստ»Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԶՊՄԿ ճաշարանի աշխատակիցներն անակնկալ են մատուցել առողջապահական ոլորտի իրենց գործընկերներին «Ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով». Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»Արև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ»«Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ»Հողամասերը վարձակալությամբ կտրամադրի պետգույքի կառավարման լիազոր մարմինը, ոչ թե համայնքների ղեկավարները. նախագիծ. «Փաստ»Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ»Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից. «Փաստ»«Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ»Պետք է շարժումը ներկայացնի այն մարդկանց շրջանակը, որ հնարավոր ընտրության դեպքում կլինեն ցուցակում «Անկլավների» հանձնման դեպքում Հայաստանը մասնատվելու է. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը խոստանում էր ձեռքերը կտրել հանուն Տավուշի, բայց հանձնեց գյուղերը. Արամ Պետրոսյան Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար Հնդկաստանում 100 մլրդ դոլար են ուզում ծախսել արևային էներգիայի վրաՌուսաստանը Կապանում հյուպատոսություն է ուզում, բայց ՔՊ-ն կարող է խանգարել Միրզոյանի դեմարշը՝ Լուկաշենկոյի դեմ Ընդդիմադիր շարժման «տանը կռիվ է ընկել» Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը