Երևան, 22.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլ Փաշինյանը հանցագործությունն ուղիղ պարտակել է. Ավետիք Չալաբյան Փորձագետները ստեղծել են «հավերժական» արևային վահանակներ, որոնք կփոխեն աշխարհը Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը եւս մեկ Գազա դառնա. ՄԱԿ գլխավոր քարտուղար Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Գվատեմալայի թիմին Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել է բարձրահարկ շենքի տանիքն ու վնասել մի քանի մեքենա Ար­քե­պիս­կո­պո­սի ապս­տամ­բու­թյու­նը. ի՞նչ փո­խեց Բագ­րատ Գալս­տա­նյա­նը Հա­յաս­տա­նում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 22-ին Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի՞ր, թե՞ դա­վա­ճա­նու­թյուն. «Փաստ»


Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանախմբից ավելի ուժգին Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ են հայտարարել արևմտյան այն ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հայտնի են նրանով, որ տարիներ շարունակ սնվել են Արևմուտքից, և որոնց հասարակության մեջ հավաքական առումով ընդունված է անվանել «սորոսականներ»: Նրանք «նոնստոպ» ռեժիմով գրառումներ են կատարում և հարցազրույցներ տալիս՝ ընդդեմ Եկեղեցու, ընդդեմ ազգային արժեքների, հեգնելով ու ծաղրելով թե՛ Եկեղեցին, թե հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությանը, որը դեմ է Փաշինյանի ազգակործան ու հանձնողական քաղաքականությանը: Սա երևի թե զարմանալի չէ:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը 2018 թ. իշխանության եկավ նաև այս ՀԿ-ների ու նրանց սնուցողների՝ տարիներ շարունակ ձևավորած սարդոստայնի շնորհիվ: Այդ ցանցը միշտ էլ հանդես է եկել ազգային արժեհամակարգի դեմ, մշտապես զբաղված է եղել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտացման, թշնամության թուլացման լոբբինգով, թուրքամետ թեզերի տարածմամբ:

Ըստ այդմ, շատ փորձագետներ տեսակետ են հայտնում, որ այս ցանցի՝ «Նիկոլից ավելի նիկոլական» պահվածքը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը, իշխանության գալով, աստիճանաբար կյանքի կոչեց Ադրբեջանի և Թուրքիայի ազգային, պետական, աշխարհաքաղաքական շահերից բխող քաղաքականություն. ի մասնավորի, վատթարացրեց հայ-ռուսական կապերը, Արցախի հարցում փորձեց սկսել բանակցությունները «սեփական կետից», որն ի վերջո բերեց 2020 թ. աղետալի պատերազմին, իսկ ապագայում՝ Արցախի վերջնական հայաթափմանը: Դե, իսկ Պրահայում էլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժանելի մաս՝ իր ամբողջ ողբերգական հետևանքներով:Օրերս, անդրադառնալով այս թեմային, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրել է, որ Փաշինյանը պատրաստ է խաղաղության Իլհամ Ալիևի հետ՝ ադրբեջանական նախապայմաններով:

«Նախ՝ նա Արցախը թողեց Ադրբեջանի կազմում՝ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կյանքի է կոչում ադրբեջանական թեզերով սահմանազատում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն Իլհամ Ալիևն ու Թուրքիան պահում են օրակարգում, ապագայում է պատրաստվում իրականացնել՝ դա հանրությանը հրամցնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներքո: Ադրբեջանական թեզերը Փաշինյանն ու թիմը կյանքի են կոչում ՀՀ ներքաղաքական դաշտում: Հայ առաքելական եկեղեցին, հայոց պատմությունը նույնպես թիրախավորվում են քպականների կողմից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Փաշինյանը պատրաստվում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Հայ դատից, Հայոց ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին կամ ուղղակի դուրս հանել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, միայն թե բացվի հայ-թուրքական սահմանը:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից օգտվելու են Փաշինյանի մերձավոր օլիգարխները, որոնք օր առաջ սպասում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իսկ թե ինչ կլինի հայկական տնտեսության հետ՝ թուրք-ադրբեջանական տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի ֆոնին, ՔՊ-ին և նրա առաջնորդին քիչ են հուզում: Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը թուրքամետ և ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն են վարում, ինչի համար էլ 2018թ.-ին տարբեր ՀԿ-ների, գերտերությունների և ներքին ուժերի միասնական ջանքերով բերվել են իշխանության»,-նշում է Տելեգրամ ալիքն ու հավելում, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը նման է թուրքական և ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի լոբբինգին:

Եթե սրան գումարում ենք այն փաստը, որ արևմտյան ՀԿ-ները, որոնք Փաշինյանի և ՔՊ-ի հետ կազմում են մեկ բռունցք, շարունակում են թիրախավորել նաև հայ-ռուսական հարաբերությունները՝ բոլոր սլաքներն ուղղելով կամ Ռուսաստանի դեմ՝ ՌԴ-ից ձևավորելով արտաքին թշնամու կերպար, կամ հնարավոր բոլոր մեղքերի համար մեղադրում են ՀՀ նախկին իշխանություններին, ապա պատկերն առավել պարզ է դառնում:

«Այսպիսով, ՀՀ-ն Փաշինյանի օրոք աստիճանաբար վերածվում է թուրքադրբեջանական ազդեցության գոտում գտնվող երկրի, ինչը կործանարար է հայոց պետականության և հայ ազգի համար»,-նշում են հեղինակները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը հանցագործությունն ուղիղ պարտակել է. Ավետիք Չալաբյան Մարտարվեստ՝ նուրբ ուղի, փափուկ ճանապարհ. «Փաստ»Փորձագետները ստեղծել են «հավերժական» արևային վահանակներ, որոնք կփոխեն աշխարհըԱշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը եւս մեկ Գազա դառնա. ՄԱԿ գլխավոր քարտուղար Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Գվատեմալայի թիմին Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԻՆԻՍԻ). ԿԸՀ-ն հաս­տա­տել է ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուննե­րի քվե­ար­կու­թյան նախ­նա­կան ար­դյունք­նե­րը. «Փաստ»Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել է բարձրահարկ շենքի տանիքն ու վնասել մի քանի մեքենա Ար­քե­պիս­կո­պո­սի ապս­տամ­բու­թյու­նը. ի՞նչ փո­խեց Բագ­րատ Գալս­տա­նյա­նը Հա­յաս­տա­նում. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 22-ին Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափովԽա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի՞ր, թե՞ դա­վա­ճա­նու­թյուն. «Փաստ»Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԶՊՄԿ ճաշարանի աշխատակիցներն անակնկալ են մատուցել առողջապահական ոլորտի իրենց գործընկերներին «Ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով». Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»Արև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ»«Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ»Հողամասերը վարձակալությամբ կտրամադրի պետգույքի կառավարման լիազոր մարմինը, ոչ թե համայնքների ղեկավարները. նախագիծ. «Փաստ»Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ»Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից. «Փաստ»«Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ»Պետք է շարժումը ներկայացնի այն մարդկանց շրջանակը, որ հնարավոր ընտրության դեպքում կլինեն ցուցակում «Անկլավների» հանձնման դեպքում Հայաստանը մասնատվելու է. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը խոստանում էր ձեռքերը կտրել հանուն Տավուշի, բայց հանձնեց գյուղերը. Արամ Պետրոսյան Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար Հնդկաստանում 100 մլրդ դոլար են ուզում ծախսել արևային էներգիայի վրաՌուսաստանը Կապանում հյուպատոսություն է ուզում, բայց ՔՊ-ն կարող է խանգարել Միրզոյանի դեմարշը՝ Լուկաշենկոյի դեմ Ընդդիմադիր շարժման «տանը կռիվ է ընկել» Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը Մոլդովայի նախագահը հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ Իսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳՆ և խիստ նկատողություն հայտնել Ադրբեջանական նախապայմաններն անվերջ են. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը «‎խաղաղության պայմանագիր» թեզը վաճառում է ժողովրդի վրա. Արամ ՊետրոսյանԵրկրաբանության ինստիտուտում տեղի է ունեցել երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանությունը. Ժյուրիում ընդգրկված էր նաև ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել. Լավրով Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թ․ սեպտեմբերին զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ․ ԱԱԾ Քաղաքում տեղադրվում են նոր ուղեցույց-ցուցանականերՀայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ Որ հասցեներում ջուր չի լինի ՌԴ ՀՕՊ-ն ավելի քան 100 անօդաչու է խոցել անցած գիշեր Խարկովին մոտենալու նպատակ չունենք, ՌԴ-ն սանիտարական գոտի է ստեղծում. Պուտին Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Եվրո-2024. հունիսի 21-ի խաղացանկը ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը․ Բորել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ