Երևան, 19.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարշավայում ջրի պաշարներ եւ էլեկտրագեներատորներ են կուտակում Արտակարգ դեպք՝ Երևանում. լվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի հնդկական MR-SAM և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո գնման որոշում կկայացնի. IDRW Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին Վախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրել Այս իշխանությունները բոլորի պահանջները կատարում են ԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները, հակառակ դեպքում, հարձակողական գործողությունները կշարունակվեն. Մեդվեդև Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում


Իշխանությունները ոչ միայն չեն լուծում արցախցիների խնդիրները, այլև նորանոր խնդիրներ են ստեղծում նրանց համար. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ու հարձակման հետևանքով ավելի քան 100 000 արցախցի բռնի տեղահանման ենթարկվեց: Եվ հայրենի բնօրրանը, տունը, ապրուստի միջոցները և աշխատանքը կորցրած արցախցիները Հայաստանում կենսական հարցերի են բախվում։ Նրանցից շատերն այսօր, մեր ունեցած տեղեկություններով, ծանրագույն պայմաններում են ապրում, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում նրանց հոգսերը թեթևացնելու առումով, այլև ընդհակառակը՝ ամեն ինչ անում են արցախցի մեր հայրենակիցներին վնասելու համար: Մասնավորաբար, ի թիվս այլ խնդիրների, անորոշ է 2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը։

Օրերս կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել արցախցիների կենսաթոշակայինի գումարների հետ կապված, որ պարտադիր կերպով պետք է իրենք որևէ հիմնադրամ ընտրեն 3 ամսվա ընթացքում։ Այնինչ, մինչ այդ ներկայացվում էր այնպես, որ նրանք ազատորեն կարող են հիմնադրամ ընտրել կամ էլ իրենց գումարները հետ ստանալ, քանի որ դրանք Արցախում ստեղծված արժեքներից ձևավորված միջոցներ են։ Եվ, ըստ էության, Հայաստանի կառավարությունը գոնե այս գումարների դեպքում որևէ վաստակ չունի։ Ընդ որում, արցախցիների՝ գումարները հետ ստանալուն դեմ չեն արտահայտվել ո՛չ ԿԲ-ն, ո՛չ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ո՛չ էլ կենսաթոշակային հիմնադրամները, որտեղ այդ գումարները դրվել են։ Բայց կառավարությունը հանկարծ որոշեց գնալ այլ ճանապարհով, որով, ինչպես իրավաբաններն են բնորոշում, կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները։

Մյուս կողմից էլ Արցախի մի քանի համայնքապետերի նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել, երբ խոսքը վերաբերում է տուգանքից խուսափելու նպատակով արագ կերպով մեքենաների անվանափոխությանը և Հայաստանի համարներով մեքենաներ դարձնելուն։ Այս գործերի համատեքստում էլ հիմա փորձ է կատարվում ներկայացնել, թե նրանք թալանում են Արցախի գույքը։ Ընդ որում, ուշագրավ է, որ վարույթներ են նախաձեռնվում հատկապես այն համայն ք ա պ ե տ ե րի նկատ մամբ, ով ք ե ր «հանդգնել» են մասնակցել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը: Զուգահեռ իշխանությունները փորձում են կեղծիքի միջոցով թիրախավորել արցախցիներին։ Օրինակ՝ օրերս Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր սարքել, որտեղ արցախցի տղամարդկանց՝ կոշիկի մասին խոսակցությունը ներկայացվում էր որպես «Հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման հավաքներին մասնակցելու համար գումարներ բաժանելու հիմք։

Բայց ոչ միայն Արցախի, այլև շատ այլ տարաքծների բարբառով «վըննաման» ուղղակի նշանակում է ոտնաման՝ կոշիկ: Ու կա՛մ կատարյալ տգետ պետք է լինել դա չիմանալու համար, կա՛մ պարզապես նման ակնհայտ կեղծիքը հանրայնացնելու հստակ դիտավորություն ունենալ։ Այլ տարբերակ չկա: Իհարկե, բարձրացված աղմուկից հետո Հանրայինը ստիպված էր ներողություն խնդրել խայտառակ ռեպորտաժի համար։ Բայց քարոզչական սուտն արդեն տարածվել էր, ու սև գործն արված էր։ Ավելին, հատուկ ուշադրության է արժանի, որ քպական պատգամավորները մեծ թափով լծվել էին այդ կեղծիքը տարածելու գործին։ Այս իրողությունները մի քանի եզրակացություն անելու տեղիք են տալիս։

Նախ՝ ՀՀ իշխանություններն, ըստ տրամաբանության, պետք է բոլոր ուժերով ձեռնամուխ լինեին արցախցիների համար ստեղծված խնդիրների լուծմանը, սակայն դրա փոխարեն նոր խնդիրների առաջ են նրանց կանգնեցնում։ Այսինքն, ՀՀ իշխանությունները շարունակում են այն գործը, ինչն իրականացրել է Ադրբեջանը արցախցիների նկատմամբ: Երկրորդ եզրակացությունն այն է, որ փորձ է կատարվում արցախցիների աչքը վախեցնել, որ նրանք հանկարծ ընդդիմադիր հավաքներին չմասնակցեն, բողոքի գործողություններ չանեն, առավել ևս՝ չմիանան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» ընդդիմադիր շարժմանը։ Երրորդ եզրակացությունն այն է, որ հատկապես «գումարային» պատմությամբ իշխանությունները ձգտում են վարկաբեկել ընդդիմադիր շարժումը։ Եվ վերջապես չորրորդ եզրակացությունը վերաբերում է արցախցիներին վարկաբեկելուն։ Սա նորություն չէ, այս իշխանությունները միշտ էլ արշավ են իրականացրել Արցախի ու արցախցիների դեմ, փորձել սեպ խրել հայաստանցիների ու արցախցիների միջև:

Հիմա նրանք շարունակում են այդ քաղաքականությունը: Ի վերջո, հասկանալի է. գիտակցելով, որ իրենց մեղքով են արցախցիները տնավեր եղել, ՀՀ իշխանությունները կոնկրետ վախեր ունեն արցախցիների համախմբման ու նրանց կողմից պահանջներ ներկայացնելու հետ կապված։ Ու իշխող ուժը ջանքեր է գործադրում, որ այնպիսի պայմաններ ու հանրային ընկալում ստեղծվի, որպեսզի այդպիսի սցենարը բացառվի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8,000 քմ տարածք․ Ավինյան «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարըԱռանց պատմական Հայաստանի դատապարտված ենք ոչնչացման. Էդուարդ ՇարմազանովՎարշավայում ջրի պաշարներ եւ էլեկտրագեներատորներ են կուտակում Արտակարգ դեպք՝ Երևանում. լվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի հնդկական MR-SAM և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո գնման որոշում կկայացնի. IDRW Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին Վախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրել Այս իշխանությունները բոլորի պահանջները կատարում ենԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները, հակառակ դեպքում, հարձակողական գործողությունները կշարունակվեն. Մեդվեդև Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում Երևանում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Ռուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած քայլերն ու դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիս Պետք է հաղթի Ռուսաստանին և վերացնի կոռուպցիան. Սպիտակ տունը նշել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները Այսօր «ՀայաՔվե»-ն հյուրընկալել է ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղար Էնդրյու ՈւեբինԵրաժշտական գործիք, որի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը. «Փաստ»ՌԴ-ն և Հս. Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն ԵՄ-ն համաձայնության չի եկել Ֆոն դեր Լեյենի նշանակման շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). Կյանքի ապահովագրության առաջին դեպքը. «Փաստ»Հանցավոր խմբավորումը կատարել և պլանավորել է առերևույթ մի շարք հանցագործություններ․ 3 անձ կալանավորվել է «Հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ». «Փաստ»Նորարարություն գյուղացիների համար. Հնդկաստանի բնակիչներն արևային վահանակներ են կապում իրենց մեջքերինՀայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ) Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Հրվ. Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիք. ՌԴ ԱԳ փոխնախարար Փափուկ ուժի բացակայություն. պետք է աշխատել ժողովրդի հետ. «Փաստ»Հրազդանում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2170»-ով բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել «Արտյոմն իմ միակն էր, հիմա «մամ» ասող չկա, անտանելի ծանր է». Արտյոմ Պարունակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Հայաստանում կարիք կա ավելի արմատական և ինստիտուցիոնալ պայքար մղելու գործող իշխանությունների դեմ․ Արշակ Կարապետյան Աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»«Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ»Մոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ»Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ. «Փաստ»Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ»Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ»Աղետից տուժածները՝ «Համահայկական ճակատ» շարժման ուշադրության կենտրոնում Սրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման Վարդանյան Տեսանյութ․ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100- ամյակին նվիրված միջոցառմանըԳրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը Եվրո-2024. Ռումինիա-Ուկրաինա. մեկնարկային կազմեր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելԱռայժմ վաղ է քննարկել Հայաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն