Երևան, 19.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»


«Կենսուրախ էր, կատակասեր, անհնար է հիշել մեկ օր, երբ Հենրիկը տխուր է եղել». Հենրիկ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հենրիկի կյանքի օրերից և որևէ մեկը մտա բ ե ր ե լիս չեմ կա ր ո ղ ա ն ա ն ր ա ն տխուր հիշել: Այնքան աշխույժ էր, որ երբեմն կատակով իրեն ասում էի՝ Հենո՛, տանից մի քանի րոպեով գնա, հանգստանանք: Անընդհատ կատակներ էր անում: Ավելի մեծ տարիքում կարող էր հեռախոսով զանգել, ձայնը փոխել և մեր ծանոթներից մեկի նման զրուցել ինձ հետ, երբեմն անգամ հավատում էի, թե այդ մարդն է զանգահարել, հետո ծիծաղում էր, իմանում էի, որ Հենրիկն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Հենրիկի մայրիկը:

Նշում է՝ որդին հինգ տարեկանից է դպրոց գնացել: «Գյուղի դպրոցում երկու դասարան պետք է կազմավորվեր, մեկ հոգի պակասում էր: Մեր բարեկամուհին էր դպրոցի տնօրենը, զանգահարեց՝ կարո՞ղ է Հենրիկին ընդունենք դպրոց: Օգոստոսի 28-ն էր, պատրաստված չէինք: Զրուցում էինք, ասացի՝ Հենրի՛կ, կգնա՞ս դպրոց: Հարցրեց՝ որ գնամ, պետք է դաս սովորե՞մ, ասացի՝ հա, արձագանքեց՝ պիտի քնե՞մ դպրոցում, պատասխանեցի՝ ոչ: Մանկապարտեզ դրա համար չէր գնում, չէր սիրում քնել այնտեղ: Անհրաժեշտ ամեն ինչ գնեցինք իր համար: Դպրոց գնաց, մենք էլ այդ օրերին նաև ժապավենով լուսանկարչական ապարատ գնեցինք, իր ամեն քայլը նկարում էինք: Այնքան նկարներ ու տեսանյութեր ունենք»: Մայրիկի խոսքով, մինչև չորրորդ դասարան որդին դպրոցում լավ է սովորել, հետո նրա առաջադիմությունը փոխվեց:

«Հայոց պատմությունն էր շատ սիրում, մաթեմատիկայից էր ուժեղ: Հրաշալի հիշողություն ուներ: Իր հեռախոսի մեջ հեռախոսահամար չկար գրանցված, բոլորի համարներն անգիր գիտեր, անգամ գյուղի մեքենաների համարանիշների թվերն ու տառերն անգիր գիտեր»: Դպրոցն ավարտելուց հետո Հենրիկն ուսումը չի շարունակել: «Մեր բարեկամներից մեկը պանրի արտադրամաս ուներ: Հմտորեն գլուխ էր հանում պանրի արտադրությունից, իր գաղտնիքներով էլ որևէ մեկի հետ չէր կիսվում, իրենից հետո արդեն չորս տարի է՝ ոչ ոք չի կարողանում պանրի այդ տեսակները նույն կերպ պատրաստել»: 2020 թ. հունվարի 17-ին Հենրիկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախում՝ Հադրութում:

«Ոտքի ու ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ, երեք տարի հետաձգվեց իր զորակոչումը: Մյուս տղաս էլ Հենրիկի զորակոչվելուց վեց ամիս հետո մեկնեց ծառայության և իր ընտրությամբ պետք է ծառայեր Հադրութում՝ եղբոր մոտ: Քանի որ կորոնավիրուսի շրջանն էր, սկզբում Մարտունիում է մնացել: Երկու եղբայր իրար հետ էին, բայց պատերազմի ժամանակ, երբ Արգիշտիս վիրավորվել էր, Հենրիկի մոտ չէր եղել: Նա տեղափոխվեց Հայաստան, մեր խնամքի ներքո էր, իրեն էլ չէին տանում Արցախ: Բայց մեզ խաբեց, թե իրեն տանում են, որ գնա եղբոր մոտ: Գնաց, բայց այդպես էլ չհանդիպեցին Հենրիկի հետ»: Ընտանիքը բողոքարկել է Հենրիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու որոշումը:

«Բողոքարկել էի իրեն բանակ տանելու որոշումը: Սեպտեմբերի 13-ին դատական նիստ էր, ինքն էլ էր ներկա: Իր բժշկական թղթերով դատը միանշանակ շահելու էինք: Հենրիկը շատ գոհ էր ծառայությունից: Ինձ ասաց. «Արդեն ութ ամիս է, ինչ ծառայում եմ, հարմարվել եմ: Ո՛չ շարային եմ անում, ո՛չ ծանր աշխատանք: Բացի դա, Արգիշտին դիմում է գրել ու եկել ինձ մոտ, հիմա իրեն թողնեմ, գա՞մ, մա՛մ, մի տարի ու մի քանի ամիս է մնացել, կծառայեմ, կգամ տուն»: Դիրքի ճաշարանի պատասխանատուն էր: Այդպես ինձ համոզեց, թե չէ իրեն չէին տանի ծառայության վայր»: Տիկին Նաիրան հիշում է՝ ծառայության ժամանակ Հենրիկն այնքան էր փոխվել, հաղթանդամ դարձել: Բայց պատերազմը փոխում է Հենրիկի ու հարյուրավոր տղաների՝ խաղաղ ծառայելու մտադրությունը: Պատերազմի օրերին ընտանիքը Հենրիկի հետ գրեթե ամենօրյա կապ է ունեցել: «Մեկ անգամ է եղել, որ երկու օր չի զանգել:

Այդ ժամանակ էլ կամավորներից մեկին զանգահարեցի, խնդրեցի, որ հեռախոսն իրեն հասցնի, իր ձայնը լսեմ: Այդ ժամանակ փոքր տղաս վիրավորվել էր: Իր ձայնը լսեցի, հանգստացա: Իրեն չէինք ասում, որ Արգիշտին վիրավոր է: Հադրութի հանձնումից հետո Հենրիկին տեղափոխել էին Մարտունի, այնտեղ իմացել էր, որ եղբայրը վիրավոր է: Իսկ այնտեղից էլ տեղափոխվել էր Շուշի»: Հենրիկի վերջին զանգը եղել է նոյեմբերի 7-ին: «Ասաց՝ մա՛մ, ինձ տանում են Շուշի, իմ հետ Գեղարդ Տոնոյանն է, շատ լավ կռվում է, գումարտակից մեկ զոհ անգամ չունի: Արձագանքեցի՝ Հենո՛ ջան, մի գնա, ախր, դու կարո՞ղ ես վազել: «Մա՛մ, 42 օր հագել եմ կոշիկները, ոտքս չի ցավում, արդեն սովորել եմ: Պետք է գնանք, տեսնենք, թե վերջն ինչ է լինելու»:

Ու դրանից հետո էլ իրենից լուր չենք ունեցել: Նոյեմբերի 9-ին հրադադարը եղավ, գիշերն ամուսինս ճանապարհ ընկավ դեպի Շուշի: Շատ էին ցույց տալիս կադրերը, որ մեր տղաները ճանապարհին, թիկունքից խփված, ընկած էին: Հենրիկն այդ տղաներից մեկն է եղել: Բնականաբար, ամբողջական էր, ուղղակի հրազենային վնասվածք ուներ: Ամուսինս ինձ չէր ասել, թե ինչ է պատահել, ասաց, որ գնում է մեր երկու տղաներին բերի. «Հենոն հիվանդանոցում է, գնում եմ, Արգիշտիի թղթերն էլ տանեմ, որ երկուսին միասին բերեմ տուն»: Հենոյիս ուղարկել էր, իսկ Արգիշտիս էլ արդեն տանն իմացավ, թե ինչ է պատահել»: Տիկին Նաիրան նաև հավելում է՝ նոյեմբերի 7-ին է եղել Հենրիկի վերջին զանգը, բայց նրանք, ովքեր ողջ են մնացել, ասում են, որ դեպքը նոյեմբերի 8-ին է եղել: «Իր հեռախոսն իր գրպանում է եղել: Երբ զրուցում էինք, ասում էր, որ հեռախոսն անջատում և պահում է, հետո միացնում, որ կարողանա մեզ հետ կապ պահել: Այդպես էլ անջատված մնացել էր իր գրպանում:

Գրպանում նաև թուղթ էր եղել՝ վրան գրված իր անուն, ազգանուն, հայրանունը: Երևի, երբ զինվորական գրքույկները հավաքել էին, թղթի վրա գրել է իր տվյալները, որ եթե մի բան պատահի, իրեն շուտ ու հեշտությամբ գտնենք»: Հենրիկից հետո ընտանիքի ապրելու ուժը դարձան նրա եղբայրն ու քույրը և, իհարկե, նրա մասին անգին հիշողությունները: «Մեր բակում փայտերով մի տաղավար էր սարքել: Հայրիկն ասաց՝ Հե՛ն, արի փայտեր բերենք, նորմալ սարքենք, «չէ, թող իմ սարքածով մնա»: Հետո հայրիկը կարգի բերեց, ծռված հատվածներն ուղղեց: Հենոն տեսավ, եկավ ու հենվեց փայտին, որ նորից ծռվի, իր ուզածով պետք է լ իներ: «Բանակից կգամ, շատ սիրուն կսարքեմ, որ տեսնողները մատով ցույց տան»: Հիմա ամուսինս չի կարողանում ձեռք տալ տաղավարին, ասում է՝ Հենոյիս մատները կպել են փայտերին»:

Հ. Գ. - Հենրիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արագածոտնի մարզի հայրենի Արտենի գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մխչյան գյուղի դպրոցում արձանագրված միջադեպը ոչ միայն սարսափելի հանցագործություն է, այլ՝ մեր կրթական համակարգի խորը ճգնաժամի հայելային արտացոլում. Մանե ԱրշակյանԱհաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավորԶովաբեր, Փարաքար, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին, Վարսեր, Գոմաձոր, Լճաշեն բնակավայրերում հայրենակիցներիս ներկայացրեցի ծրագրերի մասին. Մհեր ԱվետիսյանՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանըԳագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ) «Լեմանա ՊՐՈ»-ն ձեռք է բերել արևային էլեկտրակայան ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»