Երևան, 21.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի համար ազգային արժեհամակարգ գոյություն չունի. Արմեն Մանվելյան Բագրատ արքեպիսկոպոսը կմեկնի Կիրանց Սրանց թեթև ձեռքով Ռուսաստան-Արևմուտք առճակատումն արդեն հասել է Երևան. Արմեն Մանվելյան Չինաստանում արևային էներգիայի ավելցուկ է, էներգահամակարգն ի վիճակի չէ այդքան շատ էներգիա օգտագործել և պահեստավորել Փաշինյանը վերջնականապես որոշել է լքել ՀԱՊԿ-ն Հանձնարարել են նոր Սահմանադրություն մշակել ԱԳՆ-ն արձանագրում է խաղաղության օրակարգի լիակատար ձախողումը Տեսանյութ. «Տպավորություն է ստեղծվում, թե որ ուղղությամբ Փաշինյանը գնում է, այնտեղից ինչ-որ բան հանձնում է». Արշակ Կարապետյան Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել, իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան. Էդուրադ Շարմազանով


Կովկասյան փոխատեղում. Վրաստանն իսկապես կարող է օրինակ դառնալ շատերի համար, եթե նախատեսված ճանապարհով գնա մինչև վերջ. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

C-eho.info-ն «Կովկասյան փոխատեղում» վերնագրով հոդվածում գրում է, որ զարմանալի է տեսնել, թե որքան արագ է փոխվում ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում, ինչպես նաև Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում։ Վրաստանը, որի հետ մենք (Ռուսաստանը-«Փաստ»), մեղմ ասած, դժվարին պատմություն ունենք, քայլում է դեպի մեր երկրի դաշնակցի դերը, միևնույն ժամանակ Ռուսաստանից միայն բարի վերաբերմունքի արժանացած Հայաստանը գնալով ավելի է լրջորեն հիվանդանում ռուսաֆոբիայի վիրուսով: Լավ, ընդունենք, որ շատ վաղ է Վրաստանին որպես Ռուսաստանի դաշնակից ընդունելը, բայց նման հեռանկար կա, թեև փոքր-ինչ հեռավոր։

Ի՞նչ է տեղի ունենում: Մինչ հայկական պատվիրակությունը (այո, թեև ոչ ամենաներկայացուցչական, բայց պաշտոնական՝ Կիևում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյան և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյան) շրջում է Ուկրաինայով և բարձրաձայնում «ռուսական ագրեսիայի» մասին, Վրաստանում օրենք են ընդունում օտարերկրյա գործակալների մասին և օրինագիծ են պատրաստում սահմանափակելու ԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխության գործողությունները։ Կա հստակ, գրեթե քաղաքակրթական տարանջատում: Հայաստանի իշխող քաղաքական դասը հավատարմության երդում է տալիս Արևմուտքին, Վրաստանի իշխող քաղաքական դասը հիասթափված է Արևմուտքից և սկսում է հետընթացի գործընթացը։ Արտաքնապես կա մի պարզ եզրակացություն. Վրաստանի քաղաքական դասն ավելի հասուն է և գիտի «ինքնիշխանություն» հասկացության արժեքը։ Փիլիսոփայական պատասխանը, թե ինչո՞ւ Վրաստանը բռնեց «օտարերկրյա գործակալների» սահմանափակումների ճանապարհը, կարելի է գտնել հենց պաշտոնական Երևանի գործողություններում՝ որպեսզի կանխի այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին։

Հայաստանն ունեցավ իր մինի-մայդանը, որի արդյունքում իշխանության եկավ բացահայտ արևմտամետ հայացքների տեր մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, որը նախ մասամբ, ապա ամբողջությամբ հանձնեց Ղարաբաղի պատմական հողերը, իսկ դրանից հետո պատրաստվում է նաև Ադրբեջանին հանձնել հողեր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սահմաններում: Իսկ երբ ասում ենք «մայդան», մենք միշտ տեսնում ենք արևմտամետ հասարակական կազմակերպությունների ականջները, որոնք Ռուսաստանում (և շուտով Վրաստանում) ստացել են օտարերկրյա գործակալ լինելու խարանը: Այդ նույն ՀԿ-ները օգնեցին Փաշինյանին մնալ իշխանության 2021 թվականին կայացած ընտրություններում, այսինքն՝ Ղարաբաղի մասնակի հանձնումից հետո։

Մեկ այլ փիլիսոփայական պատասխան, թե ինչո՞ւ Վրաստանը գնաց «օտարերկրյա գործակալության» սահմանափակումների ճանապարհով, կարելի է գտնել Ուկրաինայում. վերջերս վրացական իշխող դասակարգը Ուկրաինայում տեղի ունեցող աղետը իրավացիորեն կապել է Մայդանի հետ: Այնուամենայնիվ, կա այս խնդրի մեկ այլ հարթություն: Արևմտամետ կուրսը միանշանակ հարստություն է խոստանում, ընդ որում՝ անթիվ: Սրա մեջ կատակ կամ հեգնանք չկա, հարստությունը հոսում է գետի պես, բայց իշխող դասի վերին հատվածի գրպանը։ Ժողովուրդն այդ փողից ոչինչ չի տեսնում, և դա երևի Ուկրաինայի օրինակով Մայդանի և աղետի հիմնական կապն է։

Հիշեցնենք, որ ժամանակին Վրաստանում նույնպես այդ ճանապարհով գնացին, և վրացական Մայդանի առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին բանտում է: Անդրկովկասյան երկրների արևմտամետ փոխատեղումը, փաստորեն, ցույց է տալիս, թե հետխորհրդային որ պետություններն են հասկացել, թե ի՞նչ է նշանակում 1991 թվականին ձեռք բերված անկախությունը։ Վրաստանը, անցնելով փշոտ ու դժվարին ճանապարհ, կարծես թե հասկացել է։ Դա վերջնականապես կարող է հաստատվել, երբ օտարերկրյա գործակալություններն ու ԼԳԲՏ-ն սահմանափակող օրենքների ընդունման հետ կապված իրավիճակը ավարտվի, ամեն ինչ ուժի մեջ մտնի, իսկ դժգոհները հանդարտվեն։ Վրաստանը ցույց է տալիս, որ քաղել է նոր խիզախ միաբևեռ աշխարհի հիմնական դասերը, այսինքն՝ Արևմուտքը դաշնակից չէ, այլ գաղութարար, ով առաջնորդվում է միայն իր շահով և ով առանց ամենափոքր իսկ կասկածի կլքի ցանկացած այն երկիրը, որտեղ կորցրել է հետաքրքրությունը: Սա առաջին դասն է:

Երկրորդ դասն այն է, որ եթե դուք գործում եք ի շահ երկրի ողջ բնակչության, այլ ոչ թե առանձին արտոնյալ խմբի, ապա անխուսափելիորեն ստիպված կլինեք կտրել արտաքին ազդեցությունը՝ և՛ ֆինանսական, և՛ քաղաքական: Երրորդ դասն այն է, որ նույնիսկ գլոբալացված աշխարհը դեռ չի կարողացել հաղթել աշխարհագրությանը։ Վրաստանի և Ռուսաստանի համագործակցությունը փոխադարձ ձեռնտու է, քանի որ երկու երկրներն էլ գտնվում են մոտակայքում։ Կարելի է հարյուր հազար անգամ հույս դնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա (Սաակաշվիլիի ու Փաշինյանի ականջները կանչի), գովաբանել ու գրկել նրանց քաղաքական գործիչներին, բայց դա չի ստիպի, որ խանութների դարակներում հայտնվեն էժան և անհրաժեշտ ապրանքներ։ Չորրորդ դասն այն է, որ, ըստ ամենայնի, պետությունը կարող է նախորդ երեք դասերը քաղել միայն որոշակի փշոտ ճանապարհ անցնելուց հետո։ Վրաստանն անցավ այդ ճանապարհը, ճիշտ հետևություններ արեց (Ռուսաստանը չէ, որ նրան տանում է փակուղի, և Վրաստանի թշնամիները Ռուսաստանում չեն):

Հայաստանն անցնում է, բայց չի ձգտում ճիշտ եզրահանգումներ անել (այնտեղ իշխանությունները համոզում են, որ Ղարաբաղը հանձնել է Ռուսաստանը, այլ ոչ թե Հայաստանի ղեկավարության սխալ գործողությունների պատճառով է դա տեղի ունեցել)։ Ռուսաստանը ևս անցել է այդ ճանապարհով, և քիչ էր մնացել՝ ոչնչանա: Հիմա Ուկրաինան է անցնում այդ աղետալի փշերի միջով... 2000-ականների կեսերին խոսվում էր այն մասին, թե որքան «հզոր են վրացիները», որքան խելոք, գունավոր հեղափոխություն արեցին, ոստիկաններին նստեցրին թափանցիկ պատերի հետևում, մի խոսքով՝ հաղթեցին դեսպոտիզմին։ Ասում էին՝ ինչ լավ օրինակ է այլ հետխորհրդային երկրների համար... Իրո՞ք: Բայց հիմա՝ երկու տասնամյակ անց, Վրաստանն իսկապես կարող է օրինակ դառնալ շատերի համար, եթե նախատեսված ճանապարհով գնա մինչև վերջ: Հուսով ենք, որ նա կդառնա շատ վարակիչ օրինակ հատկապես Անդրկովկասի իր ամենամոտ հարևանների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների ճանապարհների միջին նորոգումՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղըԵրազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման․ Արտակ ԶաքարյանՅունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու Փաշինյանի համար ազգային արժեհամակարգ գոյություն չունի. Արմեն ՄանվելյանԲագրատ արքեպիսկոպոսը կմեկնի ԿիրանցՍրանց թեթև ձեռքով Ռուսաստան-Արևմուտք առճակատումն արդեն հասել է Երևան. Արմեն ՄանվելյանՉինաստանում արևային էներգիայի ավելցուկ է, էներգահամակարգն ի վիճակի չէ այդքան շատ էներգիա օգտագործել և պահեստավորելՓաշինյանը վերջնականապես որոշել է լքել ՀԱՊԿ-ն Հանձնարարել են նոր Սահմանադրություն մշակել ԱԳՆ-ն արձանագրում է խաղաղության օրակարգի լիակատար ձախողումը Տեսանյութ. «Տպավորություն է ստեղծվում, թե որ ուղղությամբ Փաշինյանը գնում է, այնտեղից ինչ-որ բան հանձնում է». Արշակ Կարապետյան Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել, իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան. Էդուրադ ՇարմազանովՌուբեն Վարդանյանի կատարած գործն ու նվիրվածությունը իր երկրին ու ժողովրդին անգնահատելի մեծ է. Արտավազդ Ալավերդյան Վարչախումբը պառակտում է ընդդիմադիր շարժումը Ընդհանուր գործարար հատվածին բացի գոհունակությունից և փառաբանումից, այլ գնահատական չեմ կարող տալ Հանքարդյունաբերությունը հետաքրքրիր է երիտասարդներին, և ոչ միայն` ոլորտի հետ առընչվող ապագա մասնագետներին. ԶՊՄԿ Երևանը քաղաք է մարդկանց համար և այն, որ բակերն ու այգիները պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է. Տիգրան ԱվինյանՀունիսի 21 Ժամը` 20:00 Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա Փարիզից ժամանաց Թիբո Մենիլոյի «Զգայական ճամփորդություն» իմպրովիզացիանԵրաժշտական գործիք, որը չունի «հայրենիք». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԻՆԻՍԻ). Ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի. «Փաստ»Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը. ԿԳՄՍՆ հերքումը Այս պարտության ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Փաշինյանը. «Փաստ»Մոսկվան ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել. ԱԳ փոխնախարար Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը Իրականում նա անում է այն, ինչ իրեն հրամայված է. «Փաստ»Այսօր շատ ավելի վատ վիճակում ենք, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո. Արմեն Մանվելյան«Ապրենք, որ իրեն ապրեցնենք, քանի մենք կանք, Լյովան կա». կապիտան Լյովա Խաչատրյանն անմահացել է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Ավելորդ աղմուկի վտանգավոր շերտերը. «Փաստ»Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը. «Փաստ»«Ունենք էլ ավելի մեծ կախվածություն Ռուսաստանի տնտեսությունից». «Փաստ»«Տպավորություն է ստեղծվում, թե որ ուղղությամբ Փաշինյանը գնում է, այնտեղից ինչ-որ բան հանձնում է». «Փաստ»Աշնանը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն. նախագիծ. «Փաստ»«Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվեն. «Փաստ»Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն». «Փաստ»Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր. «Փաստ»Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ. «Փաստ»Տեսանյութ․ Ինչ է ասել Կարապետյանը և ինչու են աղմկում նիկոլական «թնդանոթները» Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության կորուստ ու Հայաստանի թրքացում. ՇարմազանովԳազ չի լինի ՀԱՊԿ-ից հեռանալու հիմքերը դրվել են Խաչատուրովի ձերբակալության պահին Էրդողանը զանգել է Փաշինյանին. նոր նախապայմանների սպասումո՞վ Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ անուղեղ և անհայրենիք Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը Հայաստանի համար սրվում է Ֆրանսիան զինվшծ էսկալացիայի հերթական փուլն է հրահրում Հրվ. Կովկասում. Զախարովա Ուղեծրային արևային էներգիայի մեջ արվող ներդրումների աճը կայուն է լինելուՍյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է