Երևան, 13.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»


Իշխանությունների ստեղծած տոտալ ճգնաժամն ու ավերակիչ քաոսը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց տարում բազմաթիվ ուղղություններով աղետալի իրավիճակներից դուրս չենք գալիս։ Նախ՝ թերևս բոլորի համար է տեսանելի, որ անվտանգային ոլորտը քարուքանդ վիճակում է։ Իշխանությունները խոստացել էին պրոֆեսիոնալ բանակ, սակայն ներկա պահին նույնիսկ դրա ստեղծման հիմքերը չեն դրվել, իսկ ընդամենը եռամսյա հավաքներով, որոնք շատ դեպքերում նույնիսկ ձևական բնույթ են կրում, հնարավոր չէ լուրջ անվտանգային խնդիրներ լուծել։ Հատկանշական է նաև, որ Հայաստանը դեռևս ձեռք չի բերել սպառազինությունների այնպիսի քանակություն, որը թույլ կտա դիմագրավել հակառակորդին։ Կամ էլ իշխանությունները հայտարարում են, թե վերջ են դնում 80-ական թվականների զենքերին, սակայն գնում են այնպիսի սպառազինություն, որով հնարավոր չէ խնդիր լուծել։

Անվտանգության ոլորտի ներկայացուցիչները՝ սպաները ու հատկապես բարձրաստիճան գեներալները, որոնց ճանապարհ են անցել ու պատկերացնում են այս ոլորտի առանձնահատկությունները, թիրախավորվում են, վարկաբեկվում, հեռացվում համակարգից, կամ նրանց վրա քրեական գործեր են հարուցվում։ Ընդհանրապես Հայաստանը անվտանգային առումով պաշտպանված չէ, ու որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր ու հանկարծակի հարձակում չի սկսի։ Ու այս պարագայում անվտանգության խնդիր կարող ենք ունենալ ամբողջ Հայաստանի տարածքում։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում է, թե երբ տեսնեն, որ Հայաստանը գլուխ է բարձրացնում, անմիջապես կանխող գործողությունների կդիմեն։

Հաջորդ աղետը վերաբերում է ներքին անվտանգությանը։ Այսօր քաղաքացին իրեն անվտանգ չի զգում հասարակության ներսում։ Չկան կոնկրետ քայլեր հանցավորության աճը կանխելու ուղղությամբ։ Սպանությունները, գողություններն ու ավազակային հարձակումները դարձել են առօրյա երևույթներ։ Չկա մեկ օր, որ դրանց մասին տեղեկություններ չտարածվեն։ Կրիմինալն ուղղակի եռում է ամբողջ հանրապետության տարածքում։ Սակայն դրա դեմ պայքարելու փոխարեն իրավապահ համակարգն օգտագործվում է որպես մահակ ընդդիմադիրներին ճնշելու և ուժային գործողություններ ձեռնարկելու համար։ Նույնիսկ երկրի պետական համակարգը պատրաստ չէ ներքին անվտանգային կանոնների ապահովմանը։

Համակարգային վերահսկողությունն ուղղակի բարձիթողի վիճակում է։ Զինվորական կացարանում տարօրինակ պայմաններում կարող են զինվորներ այրվել, ու մինչ այժմ պարզ չէ, թե ինչ թերացումների արդյունք է դա։ Բազմաթիվ դեպքեր են պատահում, երբ ՊՆ մեքենան գլորվում է ձորը կամ շեղվում ճանապարհից։ Չկա կոնկրետ պատասխանատու այս պատահարների համար։ Մյուս կողմից էլ՝ պարբերաբար խոշոր հրդեհներ են բռնկվում, պայթյուններ են տեղի ունենում, որոնք խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր։ Ու պարզվում է, որ պատճառը վերահսկողության պակասն ու անվտանգության կանոններին չհետևելն է։ Վերջին նման դեպքն էլ Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունն էր։ Երկիրն ընդհանրապես պատրաստ չէ դիմակայելու նաև բնական աղետներին։ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հասցրած վնասը վկայում է այս մասին։

Յուրաքանչյուր գործ՝ սկսած ասֆալտապատումից, իրականացվում է իմիջիայլոց, հաշվի չեն առնվում արտակարգ իրավիճակների հնարավորությունը։ Տնտեսության ոլորտում ևս անվտանգության բարձիկներ չեն գործում։ Հայաստանի տնտեսական աճի առյուծի բաժինը հենվում է արտաքին գործոնների վրա։ Եթե սկզբից ռուսաստանցի ռելոկանտների ժամանումը թափ հաղորդեց երկրի տնտեսությանը, ապա հիմա այդ դերը կատարում է Ռուսաստանից ներմուծված ոսկերչական ապրանքների արտահանումը։ Ու եթե արտաքին գործոնները դասավորվեն ոչ հօգուտ մեզ, ապա մեր տնտեսության մեջ ճգնաժամ կարող է հասունանալ։ Արտաքին քաղաքականության ոլորտն էլ ընդհանրապես ճգնաժամի մեջ է։ Մեր հիմնական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված վիճակում են, ու այդ լարվածության լիցքաթափման ծայրը չի երևում։ Արևմտյան երկրների հետ էլ հարաբերություններն այն աստիճանի սերտ չեն, որ նրանք գործնականում աջակցեն Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի։

Չինաստանի հետ հարաբերությունների խորացումն էլ անտեսված վիճակում է։ Իսկ Հնդկաստանի հետ Հայաստանը գործակցում է միայն պաշտպանական ոլորտի շուրջ, այնինչ այլ ուղղություններով ևս փոխգործակցությունը խորացնելու մեծ հնարավորություններ կան։ Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, ապա միայն խոսվում է դրանց բարեկամական լինելու մասին, չկան ընդհանուր նախագծեր և համատեղ խոշոր ծրագրեր։ Ու այս ամենի ֆոնին հատկանշական է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին Հայաստանի համար դարձել է թելադրող ուժ։ Անկարայում և Բաքվում են սկսել որոշել, թե Հայաստանն ինչ Սահմանադրություն ու օրենքներ պետք է ունենա, ու, ընդհանրապես, ինչպես պետք է ապրի հայ ժողովուրդը։ Այս ամենն ուղղակի կարող է որակվել որպես տոտալ ճգնաժամ, որից մեր երկիրը դուրս չի գալիս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատարԹրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանՎանա լիճն օրեցօր ցամաքում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբՌուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրերԿանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻնձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. Յամալ Փոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՆեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետ