Երևան, 18.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում` հունիսի 19-ին և 20-ին, Կապանի, Երևանի որոշ հասցեներում` հունիսի 19-ին Ադրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ» Անօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ» Մշտական անպատրաստություն. «Փաստ» Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»


Առևտրական, վարսավիր, բրոկեր, փոքր բիզնես ունեցող սիրելի՛ ՀՀ քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես

Քաղաքական

168.am-ը գրում է.

Ազգային ժողովն ընդունեց օրենքների նոր փաթեթ, որով առք ու վաճառքի, արտադրական, անշարժ գույքի առք ու վաճառքի կամ վարձակալությամբ տրամադրման, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, միկրոձեռնարկությունների մեծ մասի դեպքում կտրուկ՝ 2-3.3 անգամ բարձրացվում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Կատարվող փոփոխությամբ հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվող գործունեության տեսակների, այդ թվում՝ փաստաբանական և նոտարական ծառայությունների գծով տնտեսավարողները 2025թ. հունվարի 1-ից կվճարեն 20% ԱԱՀ և 18% շահութահարկ։

Արդյունքում` այս փոփոխությամբ միկրոձեռնարկատիրության մի շարք ուղղությունների մասով տեղի է ունենալու շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացում։ Օրինակ`

1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն՝ գործող 5%-ից կդառնա 10%;

2. Արտադրական գործունեություն՝ գործող 3.5%-ից կդառնա 7%;

3. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն՝ գործող 6%-ից կդառնա 12%, և այլն։

ՀՀ կառավարությունը, որպես փոփոխության հիմնական նպատակ, նշում է, որ այս հարկային կարգավորումներով կապահովվի հատուկ համակարգից՝ շրջանառության հարկից սահուն անցումը հարկման ընդհանուր համակարգ։ Այսինքն՝ ինչ-որ ժամանակ անց ՀՀ ներկայիս իշխանությունները միկրոձեռնարկությունների գործունեությունը նպատակ ունեն իսպառ հանել շրջանառության հարկով հարկվելու համակարգից և տեղափոխել հարկման ընդհանուր դաշտ (ԱԱՀ-ի և շահութահարկի դաշտ)։

«Առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունները վերաբերում են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, սակայն զուգահեռաբար հնարավորություն կընձեռվի, որպեսզի ավելի լայն շրջանակի ծախսերը փաստաթղթավորման պարագայում նվազեցվեն»,- պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Օրենքների նախագծերի փաթեթը, սակայն, ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից ենթարկվել է իրավական, ֆինանսա-տնտեսագիտական և սոցիալական փորձաքննության: Չնայած փոխնախարարի հավաստիացումներին՝ դրանցից բոլորում հիշատակվում է այս փաթեթի տարբեր խնդրահարույց կողմերի մասին։

Մասնավորապես՝

  • Իրավական փորձաքննությամբ նշվում է, որ «փաստաբանական և նոտարական ծառայությունների հարկման վերաբերյալ կարգավորումների փոփոխությունը հիմնավորված չէ»: Որպես փորձաքննության վերջնական եզրակացություն՝ նշվում է, որ «անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի հիմնավորվածությունը և համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին»:
  • Ֆինանսատնտեսագիտական փորձաքննությամբ նշվում է, որ «առաջարկվող փոփոխությունների հետևանքով գործնականում կարող է տեղի ունենալ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ծանրացում»։ Իսկ որպես փորձաքննության վերջնական եզրակացություն՝ նշվում է, որ «Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի»:
  • Սոցիալական փորձաքննությունը նույնպես նշում է, որ առաջարկվող փոփոխությունների «արդյունքում կարող է տեղի ունենալ նաև շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի ավելացում», և որպես եզրահանգում՝ ընդգծում փաթեթի «սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման» անհրաժեշտությունը։

Թեև կառավարության ներկայացուցիչները և օրենքների այս փաթեթն Ազգային ժողովում ներկայացնող Բաբկեն Թունյանը յուրաքանչյուր առիթով վստահեցնում են, թե այս փոփոխությունների ընդունումը միտված չէ մարդկանց առավել հարկելուն, սակայն այդ հիմնավորման հետ հանրությունը և տվյալ փոփոխությունների բուն շահառուներն այդքան էլ համաձայն չեն։ Նախ հարկ է նշել, որ օրենսդրական նախաձեռնությունն ունեցել է լայն հանրային արձագանք (ինչպես նախքան կառավարության՝ հավանության արժանանալու մասին որոշման ընդունումը, այնպես էլ՝ դրանից հետո)։

Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 18.01.2024թ.-08.02.2024թ. ժամանակահատվածում հանրային քննարկման է դրվել www.e-draft.am կայքում, որտեղ նախաձեռնությանը կողմ են քվեարկել՝ 4, դեմ՝ 819 հոգի։ Եվ անգամ այս պարագայում իշխանությունները պատշաճ աշխատանք չեն կատարել հարկման նոր համակարգի մեջ մտնող շահառուներին լիարժեք պարզաբանումներ տրամադրելու ուղղությամբ։ Այս համատեքստում իր մտահոգությունն է հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ նախագծի առումով չի ներկայացվել միջազգային չափանիշներին համապատասխան հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորումը, չի ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների և ռիսկերի գնահատումը, ինչպես նաև չեն իրականացվել պատշաճ հանրային իրազեկման աշխատանքներ և շահառուների հետ քննարկումներ:

Մի խոսքով, «քաղաքացին հարկվելու մատերիալ չէ» թեզի նախկին քարոզիչները, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների պրակտիկան, որոշել են կրկին քաղաքացիների կարծիքի հետ հաշվի չնստել։

Ինչ վերաբերում է փոփոխության շահառու խմբերից մեկին՝ փաստաբանական համայնքին, ապա վերջիններս հրապարակավ հայտնել էին իրենց դժգոհությունը, այդ թվում՝ իրականացնել բողոքի ակցիաներ, քանի որ, ինչպես գործադիր մարմնի, այնպես էլ օրենսդիր մարմնի կողմից դրսևորվում է որոշակի շտապողականություն, առանց պատշաճ և համակողմանի քննարկումների: Փաստաբանները հրաժարվել էին պաշտպանություն իրականացնել ՀՀ պետական մարմիններում` դատարաններում, նախաքննական մարմիններում։

Բանն այն է, որ օրենքի ընդունման պատճառով շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար՝ նաև գները, անվճար իրավաբանական ծառայության մատուցումն էլ կարող է դառնալ անհնար, քանի որ փաստաբանները ստիպված են լինելու հարկ վճարել, իսկ այդ ամենից առաջին հերթին տուժելու են ՀՀ քաղաքացիները: Փաստաբանական համայնքը նաև հանդիպում էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ՝ խնդրահարույց օրենքի նախագիծը քննարկելու համար, սակայն հանդիպումն արդյունավետ չի եղել։

Ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ պարզ է։ Օլիգարխիայի դեմ կեղծ պայքար տանող իշխանությունները պարարտ հող են ստեղծում, որպեսզի խոշոր բիզնեսները գան ու «կուլ տան» փոքր բիզնեսին։

Բա ո՞ւր կորան ներկայիս իշխանության կողմից դեռ 2021թ.-ին կառավարության ծրագրում ներկայացված խոստումներն այն մասին, թե փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցություն է տրվելու՝ այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանին տրամադրված ֆինանսական միջոցներից։ Թե՞ սա էլ նոր տարբերակ է Եվրոպայից Հայաստանին փոխանցված գումարները հարկի տեսքով հետ վերցնելու համար։

Կամ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, եթե խոստացվում է բարենպաստ հարկային դաշտ ստեղծել, բայց պրակտիկայում ծածուկ ՓՄՁ-ներին հանում են շրջանառության հարկից ու աստիճանաբար տանում  հարկման ընդհանուր (ԱԱՀ-ի, շահութահարկի) դաշտ։ Ու այստեղ անգամ Նիկոլ Փաշինյանի պարբերական այցերը փոքր կրպակներ ու ամպագոռգոռ զրույցները փոքր բիզնեսին աջակցելու մասին այլևս չեն աշխատելու, քանի որ խոսքերին փոխարինելու են գալու թվերը հարկային հաշվետվություններում, որոնցում սևով սպիտակի վրա երևալու է, թե քանի տոկոս հարկ է գանձվել այս կամ այն միկրոձեռնարկությունից։

Այս օրենքի վերջնական ընդունումն իրական աղետ է դառնալու սոցիալական գնահատման տեսանկյունից։ Իրական աղետ է դառնալու նաև ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ շինծու բացված քրեական գործից ոչ ոք ապահովագրված չէ՝ ՀՀ քաղաքացին կարող է դատարանի առջև կանգնել ու ապօրինի կալանավորվել անգամ իր իսկ իրավունքներն իրացնելու մեղադրանքով՝ լինի խոսքի ազատությունը, կարծիքի ազատ արտահայտումը, հավաքներին մասնակցությունը կամ, պարզապես, քաղաքական այլախոհությունը։

Ու այս ռեպրեսիվ ռեժիմի պարագայում ՀՀ ներկայիս իշխանությունները ստեղծում են այնպիսի միջավայր, որում փաստաբանական ու իրավապաշտպան ծառայությունների թանկացումն անխուսափելի է՝ ասել է թե, այն հասանելի է լինելու շատ ավելի փոքր թվով մարդկանց։

Անկասկած խորհրդարանական իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին ԱԺ այս քառօրյայի ընթացքում, բայց շատ կարևոր է, որպեսզի հանրությունը հնարավոր բոլոր միջոցներով իր դժգոհությունն ու բողոքի ձայնը լսելի դարձնի ու բոյկոտի օրենքների այս փաթեթի վերջնական ընդունումը։

Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Gyurjyan Cascade-ն արդեն իսկ գրավել է շուկայի ուշադրությունը Սուրը ձեռքիս էլ կզոհվեմ Էջմիածնում․ Ավետիք ՉալաբյանՀետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է Թեհրանում պայթյուններ են որոտացել Իշխանությունն առաջնորդվում է` մարդ լինի հոդված կճարենք սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանԼավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար. Իշխան Սաղաթելյան Եկեք բոլոր հարցերը թողնենք մի կողմ և զբաղվենք բացառապես ՀՀ անվտանգության ճարտարապետության կառուցմամբ․ Մհեր Ավետիսյան Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա Հայաստանը կարող է սուբսիդավորել մարտկոցներով արևային կայանների ծրագիրը Եկեղեցու և կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ ՀայաՔվեի քայլերի մասին «ՀայաՔվեն» շարունակում է հերթապահել Մայր Աթոռում. Դավիթ Սարգսյան Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները Դրանց դատը Նյուրնբերգից մարդաշատ եվ հոդվածաշատ է լինելու․ Հրայր Կամենդատյան Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան Օսկանյան Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է. Սամվել ԿարապետյանԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունը Փաշինյանը գործում է Բաքվի բռնապետի ուղիղ ցուցումով. Ավետիք Չալաբյան ՎԵՆՈՒՍՈՒՄ մեգազեղչեր են Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովինՀայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը. Վահե ՀակոբյանՓաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմ Փաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում Թուրքիայում Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս, Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին. թյուրքագետ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը Գիշերվա ընթացքում իրանական հարձակումներից տուժած գրեթե 100 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից․​ Սամվել Կարապետյան Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան Սպասվում է անձրև, կարկուտ․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Մարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ ՍրբազանՓաշինյանը պոռնկությունից թող չխոսի, իր աչքի գերանը թող հանի, Եկեղեցին մեծ հեղինակություն է վայելում. Ավետիք Չալաբյան Արմեն Աբազյանը ազատվել է պաշտոնից վարչախմբի պարագլխի ապօրինի հրամանը չկատարելու պատճառով. Մենուա ՍողոմոնյանԻրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Ակնհայտ է, որ վարչախմբի հոգևարքը խորանում է, այն անցել է բացարձակ ապօրինի գործողությունների, որի համար անխուսափելի պատիժ է կրելու. Ավետիք ՉալաբյանՏոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Մայր Աթոռը հայտարարություն է տարածելԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»«Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ․ Արտակ ԶաքարյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ