Երևան, 16.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ» «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ» Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»


Իշխանություն, որ ոչինչ չունի առաջարկելու՝ կորուստներից և մահակներից բացի. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի անվան խմբակցությունը կանխատեսելիորեն մերժեց ԱԺ արտահերթ նիստի անցկացումը հունիսի 12-ին, ինչը նշանակում է, որ 5 օր անց, այսինքն՝ ամսույս 17-ին, արդեն օրենքի ուժով, ԱԺ արտահերթ նիստ կնշանակվի: Բայց այս դեպքում էլ, և դրա մասին քպական «առաջին շարքի» ներկայացուցիչները պարզորոշ ասել են, փաշինյանական մեծամասնությունը պարզապես նիստի չի գա, հետևաբար՝ ԱԺ արտահերթ նիստ սկսելու համար պատգամավորների բավարար քանակություն դահլիճում չի լինի, պարզ ասած՝ նիստը չի կայանա՝ քվորումի բացակայության պատճառով: Այսինքն, ՔՊ-ն, իշխանությունից իրենց հեռանալու հարցի քննարկումից խուսափելու համար, կթաքնվի «քվորումի բացակայության» հետևում: Սա՝ եթե չհաշվենք այս օրերին ԱԺ շրջակայքը հեղեղած ոստիկանական վահանները, ջրցանները, փշալարերը, «հատուկ միջոցները»:

Ի դեպ, զարմանալի ու բնութագրական է, որ իրենց իսկ իշխանության «ջանքերով» ադրբեջանական հրոսակին Կիրանցի դպրոցից 50 մետր հեռավորության վրա դրած Փաշինյանը խորհուրդ էր տալիս անվտանգության համար... ծառեր տնկել: Իսկ անձամբ ինքը, չնայած ԱԺ շրջակայքում ծառերի պակասություն չկա, խաղաղ ցուցարարներից, պատասխան պահանջող ժողովրդից պատսպարվելու համար քիչ է մնում մետաղական սեյֆեր կամ բետոնե պատեր բերի ու Դեմիրճյան փողոցի վրա շարել տա: Բայց, անկախ ամենից, ի՞նչ է, ահա, արդեն օրեր շարունակ փորձում համոզել Փաշինյանը ոչ այն է՝ հանրությանը, ոչ այն է՝ իրենց իսկ շարքերին: Առաջինը, ինչ Փաշինյանն ու նրա կարգադրությամբ քպական «պաշտոնավորները» փորձում են համոզել, այն է, թե իրենց դիրքերը, որպես իշխանություն, շատ ամուր են, ունեն վստահություն, ամենևին մտահոգված չեն, ավելին՝ եթե վաղը ընտրություն լինի, իրենք, այդպես, մի 150 տոկոս ձայն կստանան, երրորդը, չորրորդը...

Բայց իրենք իսկ անմիջապես հերքում են, ավելին՝ ոչնչացնում են իրենց այդ քարոզչական թեզերը: Հասկանալի է, չէ՞, որ ուժեղ դիրքեր ունեցող իշխանությունը չի թաքնվում «քվորումի բացակայության» հետևում: Դա ակնհայտ թուլության նշան է: Դա խուսափողական, եթե չասվի՝ վախկոտական դրսևորում է: Իմիջիայլոց, հիշեցնենք, որ, առհասարակ, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ հիմա այդ ժողովուրդը եկել է իր կենսական, անվտանգային հարցերի պատասխանների հետևից: Ի վերջո, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար եկել է վեց տարվա պաշտոնավարման և դրա աղետալի հետևանքների համար պատասխան տալու պահը:

Պատասխան՝ հարյուր հազարավոր հայրենակիցների խաբելու, զանազան ապօրինությունների, ներառյալ՝ պետական բյուջեի միջոցները մսխելու, երկիրը պատերազմի հանելու, Արցախին, Հայաստանին ահռելի մարդկային, ռազմական, տարածքային կորուստներ պատճառելու, Արցախն ուրանալու և թշնամուն հանձնելու, ՀՀ տարածքները թշնամուն հանձնելու, սահմանազատման անվան տակ գործնականում միակողմանի զիջումներ անելու, ազգային արժեքների դեմ գործունեության, այրված զինվորների, սպանված հղի կնոջ, ցուցարարներին, քաղաքացիներին ոստիկանների միջոցով խոշտանգելու, մի խոսքով՝ ամենի համար:

Մարդիկ, գործնականում ժողովրդի բոլոր շերտերի, խավերի ներկայացուցիչները եկել ու պատասխան են պահանջում իրենց պատկանող իշխանության աթոռները այժմ (արդեն 6 տարի) զբաղեցրածներից: Ըստ որում, նրանցից, ովքեր ժամանակին այդ աթոռներին հայտնվել են նույն այդ ժողովրդի ուսերի վրայով: Իսկ իրենք... ուզում են թաքնվել «քվորումի բացակայության» ու ոստիկանական մահակի հետևում: Փաշինյանին ու նրա ՔՊ-ին թվում է, թե իշխանության ուժեղությունը երևում է ուժային բլոկի եղած-չեղածը, օրինակ՝ Դեմիրճյան փողոցի վրա շարելով: Դա իրականում իշխանության թուլության, սնանկության ու էլի... վախկոտության ցուցադրություն է:

Առավել ևս, երբ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, շարունակ հայտարարում են այն մասին, թե՝ «շարժումը մարել» է, իսկ նման ոստիկանական «զորահանդես» անելը միանգամից հերքում, փոշիացնում է իրենց իսկ հայտարարությունները: Պարզ մի բան. եթե «շարժումը մարել է», ապա ինչո՞ւ եք քնում-արթնանում (եթե քնում եք) ու հենց միայն շարժումից խոսում: Ավելին, երկու օր շարունակ քպականները, Նիկոլն էլ՝ վրադիր, ԱԺ-ում ելույթներ էին ունենում, սոցցանցերում «ստատուսներ» էին գրում ու ժողովրդական շարժման, այն առաջնորդող հոգևոր հոր մասին խոսում էին վիրավորական արտահայտություններով: Այն դեպքում, երբ նույն քպականների տարածած զանազան ստերն ու պիտակավորող արտահայտությունները մեկը մյուսի ետևից ու արագորեն ջրվեցին, նրանք անցան (նոր չեն անցել) անձնական վիրավորանքի, եթե ոչ՝ ուղիղ զազրախոսության դրսևորումների:

Ու այնպիսի տպավորություն էր, որ մի կենտրոնից, ենթադրենք՝ հրապարակի թիվ 1 շենքի հայտնի աշխատասենյակից նրանց բոլորին տեքստեր են բաժանվել, որոնք էլ իրենք ստիպված էին բարձրաձայնել կամ տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջերում՝ ցուցադրելով իրենց հավատարմությունը Փաշինյանի անձին: Լավ, ցուցադրեցին: Հետո՞: Դրանից խնդիրները լուծվո՞ւմ են: Ո՛չ: Ենթադրենք անգամ, որ իշխանությունը ֆիզիկական կամ «իրավական» հաշվեհարդար տեսավ այս շարժման ղեկավարների ու տասնյակ հազարավոր հայ մարդկանց նկատմամբ: Ու ի՞նչ: Դրանից կուտակված լրջագույն խնդիրները հարթվելո՞ւ են: Համակողմանի ճգնաժամը հաղթահարվելո՞ւ է: Ո՛չ ու էլի՝ ո՛չ: Ճգնաժամի բուն հանգույցը, ի դեպ, չնայած իրավիճակի ու միախառնված մարտահրավերների բարդությանը, չափազանց պարզ է. պարտություն, ազգային աղետ ու նվաստացում բերած կառավարիչն ու կառավարչաթիմը պետք է հեռանան: Սա պետական կառավարման համար բնության օրենք է:

Մեր երկրի պարագայում չեն հեռացել: Թե ինչու չեն հեռացել, դա այլ քննարկման նյութ է: Բայց առկա փաստն այն է, որ չեն հեռացել, հետևաբար՝ շարունակում են բերել պատերազմներ, կորուստներ, մահեր, աղետներ՝ երկիրը գործնականում դնելով պետականազրկման, իսկ բնակչությանն էլ՝ ֆիզիկական բնաջնջման ու գաղթականացման ռեալ սպառնալիքի տակ: Ու քանի դեռ չեն հեռացել, ուրեմն, խնդիրը լուծված չէ: Ճգնաժամը հանգուցալուծված չէ: Կարելի է, միգուցե, մի քիչ էլ երկարաձգել իշխանավարումը՝ ոստիկանական մահակների ու, Աստված մի արասցե, արյան վրա, ինչին ակնհայտորեն ձգտում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

Բայց... Իշխանությունը, որ ոչինչ չունի առաջարկելու՝ կորուստներից ու մահակներից բացի, ոչ միայն նեղացնում է իշխանության աղբյուր ժողովրդի հնարավորությունների դուռը, այլև գործնականում ինքն իրեն դատապարտում է շատ ավելի ծանր հետևանքների: Իսկ դա ամենևին լավ չէ: Ըստ որում, լավ չէ ոչ մեկի համար: Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Նիկոլ Փաշինյանը նորից հայի արյուն թափեց: Երևանի կենտրոնում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դատարաններն անկախ կլինեն միայն քաղաքական կամքի առկայության դեպքում. Դավիթ Սարգսյան Հիտլերը Հայաստանի բարեկամը չէր. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը 3 մլրդ դոլար է ծախսելու արևային և հողմային կայանների համար 25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը «Թանգարանների գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրն է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» Հնդկաստանը հայտնել է` ինչ է մտադիր անել. Պակիստանին դա դուր չի գա Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից Երկրաշարժ է գրանցվել Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերությունները Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում հանդես կգա 18-րդ համարի ներքո Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում Լեւոն Քոչարյանի մանդատը դնելու հարց չի քննարկվել եւ չի քնարկվելու. խմբակցության ղեկավար 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունվի մայիսի 20-ին. Մերց ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն Եթե պետությունը ծառն է, ապա ուսուցիչն այդ ծառի արմատն է․ Մհեր Ավետիսյան Նիկոլը գիժ չի, նա հակահայ ագենտ է. քաղաքացի Այն մասին, թե ինչու է մեզ պետք առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով․ Արմեն Հարությունյան Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար ՈւմերովըՄխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվելԱրտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)«Ինձ համար տղամարդը լսողն է, ոչ թե ենթարկվողը». Նազենի Հովհաննիսյան Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ստամբուլում ավտոբուսն ամբողջովին այրվել է երթևեկության ժամանակ Այնպես է ստացվել, որ մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է որպես հաղթանակների ամիս․ Արտակ ԶաքարյանԹրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինիԿսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԵրևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար«Թագուհու» կերպարը Հայաստանում՝ նյարդայնացրու և տիրիր«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով Կատարի վարչապետը մեկնաբանել է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկըftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Մհեր Ավետիսյանին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում ավանդի համարԵթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն ՍտեփանյանԵլույթս Ֆաշիզմի դեմ տարած մեր հաղթանակի 80-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ հայտարարության քննարկմանը․ Հայկ Մամիջանյան«ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը դստեր հետ Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի