Երևան, 13.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը Նիկոլից պահանջում է փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Վրաստանի իշխանությունները իսկապես հայրենասիրական դիրքորոշում են որդեգրել, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը անդունդն է քաշում. «Փաստ» Ռուսաստանը զայրացած է հայ-ամերիկյան զորավարժություններից Էրդողանի նուրբ ակնարկները Հեղուկ մարտկոցը կարող է կրճատել արևային էներգիայի պահպանման ծախսերը Հայաստանն այդ ինչ-որ այլ տե՞ղն է. «Փաստ» ՔՊ-ում տարաձայնությունները գնալով խորանում են «Այնքան երազանքներ ուներ Հովհաննեսս, երազում էր տասը երեխա ունենալու մասին». Հովհաննես Եղիազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Կրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ» Անպատասխանատու իշխանությունների անպատասխանատու ուտոպիան. «Փաստ»


«Մեր ժողովուրդը կարողացավ իր կքած ողնաշարն ուղղել, բայց այս վիճակից դուրս գալու համար պետք է համբերությամբ զինված կարողանանք պայքարել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո եղան տարբեր շարժումներ, որոնք ինչ-որ մի փուլում արդյունքներ չգրանցեցին: Մարդիկ հավատով դուրս էին գալիս փողոց, սակայն ձեռնունայն վերադառնում էին տուն: Կար մտավախություն, որ այլևս որևէ ուժ չի «ստիպի» քաղաքացիներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել, չնայած դժգոհությունը, մեղմ ասած, գագաթնակետին է հասել: Այդ ուժը եղավ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը: Մարդիկ վերագտան իրենց հավատը: Հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է՝ այո, սպասում էինք այդ ուժին և նույնիսկ մեր այդ սպասումները ժամանակ առ ժամանակ արտահայտել ենք, որ շատ կցանկանայինք՝ Եկեղեցին ու հոգևոր դասը մեզ առաջնորդեր:

«Եկեղեցու հանդեպ մեր զգացմունքները շատ խորն են: Երբեմն հայ ասելու փոխարեն մարդիկ ասում են հայ քրիստոնյա, դրանք հոմանիշներ են: Կան ժողովուրդներ, որոնք շատ կրոնամոլ են, բայց մեր կենցաղում այդ աստիճանի կրոնամոլություն չկա: Սակայն բոլոր դեպքերում հավատը մեզ համար շատ խորն է և միաձուլված է ազգայինի հետ: Հոգևորականի կերպարը շատ առինքնող է: Բագրատ Սրբազանի կերպարը շատ խարիզմատիկ է, մի տեսակ շատ լուսավոր կերպար է: Նա ոչ միայն հույս ներշնչեց, այլ մի տեսակ ծնկի եկած վիճակից մեր ժողովրդի մի ստվար հատվածին ոտքի կանգնեցրեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Նշում է՝ տարիներ շարունակ մարդիկ հարցնում էին՝ լավ, մեր ժողովրդին այս ի՞նչ պատահեց: «Չենք զգում այս ցավը՝ հայրենիքի կորստի, զոհերի, այս արհամարհանքը, ծաղրը, որ կա մեր բոլորի նկատմամբ դրսից ու ներսից: Մի՞թե մեր արժանապատվությունը կորցրել ենք: Հիմա էլ դա այսպես եմ բացատրում. ամեն ինչ այնպես կազմակերպվեց, այս փորձանքն այնպես բերվեց մեր գլխին, որ մեզ վերածեցին հոգեբանական զոհի: Անկարողության խոր զգացում ներշնչեցին, և այդ զոհի հոգեբանության մեջ էինք վերջին տարիներին, մասնավորաբար, պատերազմից հետո, որովհետև իսկապես այդքան արյուն տեսանք, կորուստ, զոհ, դրսի ու ներսի թուրքերից արհամարհանք: Մի տեսակ կքած վիճակում էինք, այդ զոհի անօգնական վիճակից Սրբազանին հաջողվեց մեզ հանել: Դա հրաշքի պես բան է:

Այսօր, որքան էլ ցանկանան նվազեցնել արժեքը, որքան էլ թշնամական քարոզչությունը ցանկանա վարկաբեկել այն, ինչ այսօր տեղի է ունենում, հիմա ազգային ոգու և ընդհանրապես արժանապատվության վերելքի առաջ ենք: Մի վիճակում էինք հայտնվել, որ պատերազմ էր հայտարարված հայկական քաղաքակրթությանն առհասարակ, ամեն մի հայկականի գոյությանը: Թշնամին կարողացավ շատ խորամանկ ու նենգ ձևերով մեր երկիրը ներսից գրավել, մի տեսակ անտեսանելի ձևով: Երբ ռազմական բախում է լինում, դա տեսանելի է, գիտես, որ քո դիմաց քո թշնամին է կանգնած, զինված է, ռազմի դաշտի օրենքներն են գործում և այլն: Այն, ինչ կատարվեց մեզ հետ 2018 թ.-ին և արդեն նախապատրաստված էր ավելի վաղ գործակալական ցանցի ստեղծումով և այլն, անտեսանելի թշնամու ձեռքի գործն էր: Նույնիսկ այն մարդիկ, ստորաբաժանումները, երկրի այն կառույցները, որոնք պարտավոր էին դա տեսնել, չգիտեմ՝ տեսե՞լ են, տեսել ու մտածել են, որ մեզ համար դա վտանգ չի՞ ներկայացնում, համագործակցե՞լ են, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, թշնամին կարողացավ մեր երկիրն ամենանենգ ու դավադիր ձևով գրավել, կարծես թիկունքից հարվածեց: Մեր ժողովուրդը մի օր արթնացավ ու հասկացավ, որ իր երկրի ղեկը իր թշնամիների ձեռքին է, որոնք շատ ներդաշնակ ձևով մեր արտաքին ոխերիմ թշնամու հետ մեզ ոչնչացնելով են զբաղված»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Մատնանշում է՝ իսկ այսօր համատարած վերելք ենք տեսնում: «Սրբազանն այնքան գրագետ ու ճշգրիտ է աշխատում: Դրա հիմքում տեսնում եմ ազնվությունը: Նա շատ ազնիվ է մարդկանց հետ, ասում է այն, ինչ մտածում է, ուղիղ դեպի ճշմարտությունն է գնում: Շատ կարոտ էինք դրան: Բայց խոստովանենք, որ մեր ժողովրդի մի հատված կա, որ կասկածամիտ է դարձել: Այնքան լկտիաբար են խաբել իրեն, նա այն աստիճանի ոգևորված ու հավատացած է եղել, որ Նիկոլն ու իր մուտանտական ամբողջ շրջապատը երիտասարդ են, ոչինչ, անփորձ են:

Բայց նրանք հազար ու մի սրիկայություններ են անում, իսկ իրենք արդարացնում են: Հիմա արդեն այնպիսի ճշմարտությունների հետ են բախված, որ շատերը հասկանում են, որ ինքնախաբեություն էր այդ ամենը չտեսնելու տալը: Խաբված լինելու, ստորացված լինելու զգացումն այնքան խորն է, որ վախենում են նորից ոգևորվել, չնայած այս անգամ սա լրիվ ուրիշ պատմություն է: Եվ, իհարկե, կա մի շերտ, որն իր ինտելեկտուալ կարողությունների, իր բարոյական կերպարի, կրթական մակարդակի, արժեքային համակարգի բերումով համադրելի է սրանց հետ: Իրենք համարում են, որ սրանք լավն են, և տարբեր ձևերով ծառայում են սրանց: Սա է պատկերը: Բայց մեր ժողովուրդը դրական իմաստով հզոր ցնցում ապրեց ու կարողացավ իր կքած ողնաշարն ուղղել, հավատալ, պայքարել Սրբազանի ազնիվ ու շատ խելամիտ առաջնորդությամբ:

Մեկը՝ ես, այնքան հոգեկան խաղաղություն, հանգստություն ունեմ այն իմաստով, որ գտնվել է ինչ-որ մեկը: Եկեք չչափազանցնենք նաև, որովհետև մեր երկիրն այնպիսի մի վիճակում է, որ Սրբազանն ինչպիսին էլ լինի, երկիրն այս անդունդից հանելու համար շատ տարբեր մասնագետների, հայրենասեր ու ազնիվ մարդկանց աշխատանքի համադրում է պետք: Բայց այս պահին, այդ հոգևոր հսկայական ուժն իր մեջ կրելով, Բագրատ Սրբազանը կարողացավ մարդկանց հավատ ներշնչել: Թշնամական քարոզչությունը, բնականաբար, շարունակվում է, բայց դա բախվում է իրականության հետ և հետ գնում, իր ուժը կորցրել է: Դեռ պայքարելու բան շատ ունենք: Շատ կցանկանայի, որ զինվենք համբերությամբ: Այն, ինչ մեզ հետ պատահել է, այնքան մասշտաբային է, որ դրա դեմ պայքարելու, այս վիճակից դուրս գալու համար պիտի ատամները սեղմած, համբերությամբ զինված կարողանանք պայքարել:

Գնահատում եմ վիճակն այնպիսին, որ թե՛ առաջնորդության տեսակետից, թե՛ ժողովրդական մեր տրամադրությունների տեսակետից, կկարողանանք այս ամոթը, խարանը, թրքահոտը հաղթահարել»,-ասում է հոգեբանը: «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մասին խոսելիս չենք կարող չմատնանշել նաև հաշտության և համերաշխության օրակարգն առաջ քաշելու կարևորությունը: Սակայն արդարացի լինելով՝ նշենք, որ շատերը նաև ընդդիմանում են սրան՝ ի՞նչ է, անպատի՞ժ են մնալու մեղավորները: Սակայն Բագրատ Սրբազանն ասել է՝ լինելու է արդարադատություն: Հոգեբանը հետևյալ դիտարկումն է անում. «Ոչ մեկս բացարձակ անմեղ չենք, բոլորս մեծ ու փոքր վրիպումներ արել ենք: Բայց այս պահին մեզ համար կարևոր է մեր ընդհանուր նպատակը ձևակերպելը, այն է՝ բոլորս գիտենք, որ առաջնային է մեզ դեպի կործանում տանող, դեպի վերացում տանող իշխանությունից ազատվելը: Կարող ենք ունենալ տարբեր անհամաձայնություններ, կարող ենք արդարացի հարցեր ունենալ, որ այս մարդն այսպես է վարվել, մյուսն այնպես, բայց այս պահին ունենք մեկ ընդհանուր նպատակ, պետք է գնանք դրա հետևից:

Օրինակ՝ շենքը հրդեհվում է, այնտեղ տարբեր մարդիկ են բնակվում, որոնք իրար հետ տարբեր տեսակի հարաբերություններ ունեն և այլն, բայց բոլորով միասին պետք է հանգցնեն այդ հրդեհը: Դա գերնպատակ է, հետո արդեն կորոշեն, թե ում հետ ինչպես վարվեն, գուցե կհաշտվեն, գուցե չեն հաշտվի, գուցե արդարադատության առաջ կկանգնեն: Այս պահին հարկավոր է փրկել հայկական ամեն ինչ, Հայոց պետությունը, հատկապես նման կորուստներ ունենալուց հետո՝ Արցախը, կյանքերը, հայրենիքն է կտրտվում ու բաժանվում:

Պետք է կարողանանք ընդհանուր նպատակի շուրջ հաշտեցում ունենալ, հետո թող քաղաքական պայքար սկսվի: Այդպես էլ Սրբազանն է ասում: Նա այնքան ինքնահաստատված մարդ է, ամեն ինչ տեսած, արժեքներն իմացող, ուժեղ կամք ունեցող, նույնիսկ ծիծաղելի է ենթադրել, որ նա աթոռի է ձգտում: Նա այսօր հսկայական պատասխանատվություն է վերցրել իր վրա, հսկայական զոհողությունների է գնացել և ասում է՝ պետք է միավորվել: Իսկապես պետք է միավորվել, հետո արդեն մեր տներում ամեն ինչ կդասավորենք, իրենց տեղը կդնենք: Եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ պահի վրիպումներ են թույլ տվել, չեմ խոսում մեծ մեղքերի մասին, բայց այս պայքարում իրենց ճիշտ են դրսևորել, նրանց կարելի է ներել: Բայց, իհարկե, երկիրն այս վիճակին հասցնողները, որոնք մինչ օրս միտումնավոր, թշնամու հետ ձեռք ձեռքի տված սա բերեցին մեր երկրի, հայրենիքի գլխին, պետք է անպայման կանգնեն արդարադատության առաջ: Անարդար է, եթե իրենք չկանգնեն արդարադատության առաջ»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը Նիկոլից պահանջում է փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԻԼԻՍԻ). Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը. «Փաստ» Վրաստանի իշխանությունները իսկապես հայրենասիրական դիրքորոշում են որդեգրել, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը անդունդն է քաշում. «Փաստ» Ռուսաստանը զայրացած է հայ-ամերիկյան զորավարժություններից Էրդողանի նուրբ ակնարկները Հեղուկ մարտկոցը կարող է կրճատել արևային էներգիայի պահպանման ծախսերը Հայաստանն այդ ինչ-որ այլ տե՞ղն է. «Փաստ»ՔՊ-ում տարաձայնությունները գնալով խորանում են «Այնքան երազանքներ ուներ Հովհաննեսս, երազում էր տասը երեխա ունենալու մասին». Հովհաննես Եղիազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Կրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ»Անպատասխանատու իշխանությունների անպատասխանատու ուտոպիան. «Փաստ»Հայաստանում խոցելի համակարգ է ստեղծվել. Կարապետյան «Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է». «Փաստ»Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքներըԱռաջարկվում է համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին. «Փաստ»Ի՞նչպես է ընթացել աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցի ամենամյա բիզնես ֆորումը. «Փաստ»Արկածախնդրության հետևանքներն ու «ինքնիշխանության» քպական պատկերացումները. «Փաստ»«Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի». «Փաստ»Իշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել. «Փաստ»Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը. «Փաստ»170 մլն դրամ՝ բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար. «Փաստ»«Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում Արցախը քթիդ տակ էր, ինչո՞ւ չճանաչեցիքԵրբ համընկնում են հայկական և ադրբեջանական «ակտիվիստների» նպատակները Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել Ավելի քան 100 հազար մարդ ցանկանում է ներկա գտնվել Մբապեի պաշտոնական ներկայացմանը Իսրայելին շարունակական տրվող ռազմական աջակցությունն անընդունելի է․Էրդողան Պուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Թրամփին. Կրեմլ Սյունիքում թունավորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. թունավորման աղբյուրը պարզ չէ Ուսումնական պրակտիկա` ԶՊՄԿ-ումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրումՌուսաստանը մտահոգված է ԵՄ դիտորդական առաքելությունից Փաշինյանն ուզում է վերահսկել Արցախի ուժայիններին Պադավատապետության պերճանքն ու թշվառությունը Արհեստական բանականությունն ու արևային էներգիան Սա իմ վերջին Ամերիկայի գավաթն է. Մեսսի Նման տեմպերով խորացնելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ Երևանը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգnւթյան. ՌԴ ԱԳ փոխնախարար Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով. Մակրոնը՝ Էրդողանին Ucom ընկերությունը տեղեկացնում է «Հայոց պատմության» ոդիսականը. Ավետիք ՉալաբյանՁեռքներդ հեռու´«Հայոց պատմությունից». «ՀայաՔվե»Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը Բովանդակալից զրույց ունեցա Ռուսաստանի պետական Դումայի փոխնախագահ, հայտնի քաղաքական վերլուծաբան, քաղաքական գործիչ պարոն Տոլստոյի հետ. Մհեր Ավետիսյան Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկիին ներկայացրել է որպես «նախագահ Պուտին» (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԵՄ առաքելությունը Երևանի հավանությամբ ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական. ՌԴ ԱԳՆ Օրբանը հանդիպել է Թրամփի հետ և հայտարարել, որ վերջինս կլուծի ուկրաինական ճգնաժամը Նոր սահմանադրություն, նոր զիջումներ. Արմեն Մանվելյան «Կապանը հիրավի մշակութային ադամանդ է»․ Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր