Երևան, 12.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»


«Ինձ թվում է, որ տղաներս ներկա են, իմ կողքին, դա է ապրելու ուժ տալիս». Անդրանիկ Մանասյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Որոտանում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անդրանիկը ծնվել է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2019 թ.-ին: Մեկ տարի անց զորակոչվել է բանակ: Մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք երջանիկ օրեր՝ որդու մանկություն: «Աշխույժ, չարաճճի, համով տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լեյլին:

Դպրոցական տարիների մասին խոսելիս ընդգծում է՝ որդին յուրահատուկ սեր ուներ «Հայոց լեզվի» նկատմամբ. «Սկզբից շատ լավ՝ գերազանց էր սովորում, բայց մեծացավ, դրա հետ առաջադիմությունն էլ փոխվեց»: Իսկ իրականում գուցե պատճառը բոլորովին էլ այլ տեղում է թաքնված. «Մեր տանը դժբախտություն պատահեց, Անդրանիկը դա շատ ծանր տարավ և նույն առաջադիմությունը պահպանել չկարողացավ, սովորում էր, բայց ոչ նույն կերպ, ինչպես նախկինում: Նրա մեծ եղբայրը 16 տարեկանում մահացավ: Ստուգումներ կատարեցին ու հայտնաբերեցին, որ ուռուցք ունի: Մի քանի ամսվա ընթացքում հիվանդությունն արագորեն զարգացավ: Անդրանիկը ծանր սթրես տարավ եղբոր կորստով»: Սա նաև «նպաստել» է, որ Անդրանիկը չշարունակի ուսումը բուհում, նրան ժամանակ էր պետք: «Բայց սովորել ուզում էր: Երբ փոքր էր, երազում էր օդաչու դառնալու մասին: Իսկ հետո նրան գրավում էր փրկարարի մասնագիտությունը, ուզում էր այդ ուղղությամբ կրթություն ստանալ, բայց այդ ընթացքում չստացվեց»:

Անդրանիկի ու հարյուրավոր տղաների նպատակների ու երազանքների իրականացումը պետք է բանակից վերադառնալուց հետո տեղի ունենար, բայց պատերազմն ամեն ինչ այլ ուղղությամբ տարավ: Անդրանիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ.-ի հուլիսի 22-ին: Ծառայել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Տիկին Լեյլին ասում է՝ որդին ուրախ է մեկնել ծառայության: «Իր ոտքը բանակ զորակոչվելուց առաջ կոտրվել էր, մաշկի վրա կորյակներ էին առաջացել: Երբ հանձնաժողովի ստուգումների էր գնացել, ասել էին՝ գնա Երևան, ստուգվի: Բայց Անդրանիկն ընդդիմանում էր. «Ես ուզում եմ գնալ բանակ, ծառայել»:

Իր զորակոչվելը մի քանի օրով ուշացավ, ընկերները գնացին, ինքը մնաց: Ասում էր՝ ես ուշանում եմ, ընկերներս գնացին, ես մնացի: Արդեն հուլիսի 22-ին իրեն էլ զորակոչեցին»: Չնայած ծառայության շատ կարճ ժամանակահատվածին, Անդրանիկը սիրով է ծառայել: «Ուրախ էր, տրամադրությունը՝ բարձր, ոչ մի օր չի դժգոհել իր ծառայությունից: «Մա՛մ, շատ լավ է ամեն ինչ, ես դժվարություն չեմ զգում»: Այդ ժամանակ էլ համավարակի տարածման շրջանն էր, չկարողացանք իրեն տեսնել: Ասում էր՝ ոչի՛նչ, մա՛մ, ծառայությանս վեց ամիսը կլրանա, արձակուրդ կգամ: Անգամ չկարողացանք իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվել»:

Անդրանիկը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Արմավիրում, բայց պատերազմի սկսվելուց որոշ ժամանակ հետո տեղափոխվում է Որոտան (Կուբաթլու): Մայրիկի հետ զրույցում ասում եմ՝ թվում է, թե նրանք պետք է հանգիստ լինեին որդու համար այն առումով, որ անփորձ զինվորին պատերազմ չեն տանի: «Նույնը նաև մեր մտքին էր: Նախ երկու ամսվա ծառայող էր, համարում էինք, որ իրենք զենք էլ չեն տեսել: Դե, իսկ հետո էլ Հայաստանի տարածքում էր ծառայում: Բայց մեր գյուղից տասը զինվոր ունեինք, որ Ղարաբաղում էին ծառայում: Փառք Աստծո, տուն վերադարձան: Միայն Անդրանիկս և Մեղրիի զորամասում ծառայող մի տղա զոհվեցին»: Երբ հարցնում եմ, թե կոնկրետ ո՞ր օրն է տեղափոխվել մարտադաշտ, մայրիկն արձագանքում է՝ Անդրանիկը ոչինչ չէր ասում: «Զորամասից ասել են, որ, կարծես թե, հոկտեմբերի 18-ին: Ուշ է գնացել, բայց շուտ է զոհվել՝ հոկտեմբերի 22-ին:

Զորամասից տեղեկացրեցին, որ արկի բեկորն է դարձել զոհվելու պատճառը: Մեկ բեկորը դիպել է թոքին»: Հոկտեմբերի 21-ի երեկոյան մայրիկը խոսել է որդու հետ: «Հոկտեմբերի 22-ին էլ չի զանգել: Ասաց՝ մա՛մ, պալիգոններ ենք գնացել, խաբեց, չասաց, որ պատերազմ են տարել: Անընդհատ զրուցում էինք իր հետ, հարցնում՝ իրեն տանելո՞ւ են, թե՞ ոչ: «Չէ, մա՛մ, մեզ չեն տանելու, մենք նորակոչիկ ենք»: Հոկտեմբերի 22-ին իր հետ չեմ խոսել, հաջորդ օրը լուրը հասել էր գյուղ, որ Անդրանիկը զոհվել է»: Անդրանիկը շուտ է «վերադարձել» տուն: Շարքային Անդրանիկ Մանասյանի՝ ռազմական գործողություններին մասնակցության մասին ասվում է. «2020 թ.-ի հոկտեմբերին Անդրանիկ Մանասյանը մասնակցել է Որոտանի համար մղվող կատաղի մարտերին: Առավել աչքի է ընկել իր քաջությամբ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած համառ և անհավասար մարտում, որտեղ Մոտոհրաձգային գնդի մարտիկները հակառակորդի գերազանցող կենդանի ուժին հասցրել են հուժկու հարված՝ կանխելով մեր դիրքերը գրավելու բոլոր փորձերը:

Հակառակորդի ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում շարքային Մանասյանը ցուցաբերել է բացառիկ խիզախություն և ինքնուրույնություն, դիպուկահար հրացանով ոչնչացրել է մոտ մեկ տասնյակ թուրք-ադրբեջանական ասկյար: Շարքային Մանասյանը հակառակորդի հետ անհավասար պայքարում 2020 թ.-ի հոկտեմբերի 21ին ստանում է բեկորային վիրավորում, զինակից ընկերների օգնությամբ դուրս բերվում մարտի դաշտից, ցավոք, զինվորական հոսպիտալում չի հաջողվում փրկել հերոս հայորդու կյանքը»:

Մեր զրույցների ավարտին մշտապես հարցնում եմ ուժի աղբյուրի մասին: Սա ինքնանպատակ հարց չէ: Դժվարությամբ եմ այս հարցը տալիս ծնողներից, կանանցից կամ զավակներից յուրաքանչյուրին: Տիկին Լեյլիին նման հարց ուղղելը, կարծես, կրկնակի բարդ լիներ: Ինձ ոչ բնորոշ կամացուկ ձայնով հարցնում եմ՝ երկու տղա ունեի՞ք: Արձագանքում է՝ այո: «Երկու տղա ունեի, հիմա ոչինչ չունեմ»:Համարձակություն եմ գտնում հարցնելու՝ իսկ ի՞նչն է ուժ տալիս այս ծանր օրերում: «Ինձ թվում է, որ իրենք ներկա են, անընդհատ իրենց հետ եմ: Ես իրենց մահացած չեմ համարում, իրենք իմ կողքին են»:

Հ. Գ. - Անդրանիկ Մանասյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կաթնաղբյուր գյուղի գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատարԹրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանՎանա լիճն օրեցօր ցամաքում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբՌուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրերԿանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻնձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. Յամալ Փոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՆեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետ Փորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Հայր իմ». Արսեն Սաֆարյանը ներկայացրել է հայրերին նվիրված երգ «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Հայրը թիկունքից կրակել և սպանել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի վարկանշային աղյուսակի 113-րդ ռակետ դստերը Պետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Գալուզին Կասեցվել է «Biella»-ի մեկ արտադրատեսակի արտադրությունը Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Բիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի