Երևան, 22.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք իրականում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է. «Փաստ» «Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա». «Փաստ» «Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ» Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ» Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ» Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ» Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ» Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ» Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ» Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ»


Ի՞նչ է իրականում նշանակում տագնապի SOS ազդանշանը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարբեր վարկածներ կան, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում SOS ազդանշանը, արդյո՞ք այն ինչ-որ հապավում է և այլն: Հենց սկզբից ասենք, որ տագնապի SOS ազդանշանը (Մորզեի այբուբենով՝ «երեք կետ-երեք գիծ-երեք կետ») ոչ մի բան էլ չի նշանակում և չի վերծանվում։ Իրականում շատերն են համոզված, որ SOS ազդանշանը թարգմանաբար վերծանվում է «փրկեք մեր հոգիները» (անգլերեն՝ Save Our Souls), բացի դա, որոշներն ասում են, որ SOS նշանակում է «փրկեք մեր նավը» (անգլերեն՝ Save Our Ship), տարածված է նաև «լողալ կամ խեղդվելը» (անգլերեն՝ Swim Or Sink), ամենայուրահատուկ վերծանումն է՝ «դադարեցրեք այլ ազդանշանները» (անգլերեն՝ Stop Other Signals)։

Բայց սրանցից որևէ մեկը իրականության հետ կապ չունի: Այն, որ այս տագնապի ազդանշանը՝ երեք կետ (S), երեք գիծ(O) և երեք կետ (S) Մորզեի այբուբենով է, նշանակում է, որ այն հայտնվել է անլար հեռագրի ժամանակաշրջանում, քանզի հենց այն ժամանակներում են սկսել օգտագործել Մորզեի այբուբենը։ Իրականում, ով ծանոթ է Մորզեի այբուբենին, կարող է փաստել, որ հավաքել այս երեք տառերի կոմբինացիան՝ շատ հեշտ է և հիշվող։ Հավանաբար, հենց այդ պատճառով են տագնապի այս ազդանշանը սիրել նավերի ռադիստները։ Այնուամենայնիվ, նշենք, որ տագնապի SOS ազդանշանը մասսայական և բոլորի համար հասկանալի է դարձել ոչ միանգամից։ Տագնապի համընդհանուր որոշակի ազդանշան մտցնել փորձել են դեռևս 1903 թվականին։ Այն ժամանակ Բեռլինում ընթացող Ռադիոհեռագրորդների միջազգային առաջին գիտաժողովի ժամանակ համաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի, որոշվել է, որ անլար հեռագրի կայանները պետք է հնարավորության սահմաններում առաջնահերթություն տան ծովում լողացող նավերից ստացվող տագնապի ազդանշաններին։

Որպես տագնապի համընդհանուր ազդանշան՝ այն ժամանակ որոշվել է CQD (գիծ, կետ, գիծ, կետ, երկու գիծ, կետ, երկու գիծ, երկու կետ) ազդանշանը։ Պետք է նշել, որ այս տառերի համակցությունը պատահական չէր։ Բանն այն է, որ CQ-ն բոլոր հեռագրային կայանների ընդհանուր կանչի նշանն է, որին ավելացված է D-ն՝ «վտանգը» (անգլերեն՝ danger): Այս իմաստով ազդանշանը վերծանվում է որպես «բոլոր հեռագրային կայաններին հայտնում եմ տագնապի մասին»։ Սակայն դժվար չէ նկատել, որ այս ազդանշանը արագ հավաքել դժվար է անգամ արհեստավարժ ռադիստի համար, առավել ևս պետք է հաշվի առնել այն, որ այդ ազդանշանը ուղարկողը պետք է գտնվի խորտակվող նավի վրա։ Արդյունքում այդ ազդանշանը մասսայական չդարձավ։ Այն օգտագործում էին միայն այն նավերը, որոնք օգտագործում էին Markoni ընկերության հեռագրային սարքերը, իսկ այն նավերը, որոնք ունեին այլ սարքեր, չէին հասկանում այդ ազդանշանը։

Արդյունքում 1906 թվականին Բեռլինում Ռադիոհեռագրորդների միջազգային երկրորդ գիտաժողովի ընթացքում այդ հարցը դարձավ քննարկման առարկա։ Այս գիտաժողովին մասնակցում էին 29 երկրի ներկայացուցիչներ։ Սկզբից Markoni ընկերության ներկայացուցիչները կրկին առաջարկեցին CQD ազդանշանը, բայց ԱՄՆ-ի ներկայացուցիչները առարկեցին դրան, քանի որ, ըստ նրանց, տվյալների այդ ազդանշանը հաճախ շփոթում են ընդհանուր CQ ազդանշանի հետ։ Բացի դա, պարզվեց, որ նույն ազդանշանը օգտագործում են նաև ցամաքային ծառայություն ն ե րը եր կ աթու ղու վթար ն ե րի և դժբախտ դեպքերի ժամանակ, որն էլ կարող էր խառնաշփոթ առաջացնել։ Հետո գերմանացի մասնագետները առաջարկեցին SOE ազդանշանը (երեք կետ, երեք գիծ, կետ), սակայն սա ևս շատերին դուր չեկավ, քանի որ համարվեց, որ մեկ կետով նշվող E-ն վերջում կարող է կորչել և չնույնականացվել հեռու տարածությունների և եթերի ծանրաբեռնվածության դեպքում։

Մերժվեց նաև անգլիացիների առաջարկը՝ դրոշակներով ազդանշանային համակարգում օգտագործվող NC-ն («աղետի եմ ենթարկվել, պետք է օգնություն»), քանի որ այն ևս դժվար էր հավաքել Մորզեի այբուբենով։ Արդյունքում գերմանացի ռադիստները գտան, որ ամենահարմարը այն է, որ SOE ազդանշանում մի տառ փոխվի։ Եվ այդպես ծնվեց SOS ազդանշանը։ Այն բոլորին դուր եկավ, քանի որ այն հեշտ է հավաքել, բացի դա, հեշտ է նաև ընդունել և նույնականացնել անգամ ծանրաբեռնված եթերի պայմաններում։ Տագնապի SOS ազդանշանը առաջին անգամ հնչեցվել է 1909 թվականի օգոստոսի 9-ին, երբ Նյու Յորքից Ջեկսոնվիլ լողացող ամերիկյան «Արապաոե» շոգենավը կորցրել էր ընթացքը և լողում էր ծովի հոսանքով։ SOS տագնապի ազդանշանը ընդունել է Հյուսիսային Կարոլինայի Խատտերաս կղզում գտնվող անլար հեռագրի Միավորված ընկերության կայանը և ուղարկել նավատիրոջ ընկերության գրասենյակ։ Ավելացնենք, որ «Տիտանիկի» ուղարկած SOS տագնապի ազդանշանը եղել է թվով 8-րդը ազդանշան ուղարկած նավերի շարքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ներկայացված է ներկառուցված ֆոտոքիմիական կուտակման մարտկոցով արևային մարտկոց, որն օր ու գիշեր էներգիա է ապահովում Ինչպե՞ս էին հին ժամանակներում շների ու պտտանիվի միջոցով միս խորովում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում կնոջ կողմից իրականացված առաջին միայնակ թռիչքը. «Փաստ»Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար․ «ՀայաՔվե» Արդյո՞ք իրականում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է. «Փաստ»«Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա». «Փաստ»«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ»Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ»Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ»Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ»Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ»Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ»Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ»«Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ»Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Toyota Corolla»-ն. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Իրանը ՄԱԳԱՏԷ-ին պաշտոնական ծանուցում է ուղարկել Իսրայելի կողմից իր միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին Երգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ)Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. փոխվարչապետ IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ումԿանաչապատ պուրակ՝ Նորք-Մարաշում«Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին Ծաղկաձորում իրականացվում են խոշոր սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵՆ Յամալը կրկնել է Մեսսիի 10 տարի առաջ գրանցած նվաճումը ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի գնդակոծությունների մասին. կան վիրավորներ Ռազմագիտության դասին ինչ վարժություններ են իրականացրել երեխաները, որ հնչել է կրակոց (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինելու Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար ԶՊՄԿ-ն խրախուսում է ճանաչողական այցերը Ի՞նչ պետք է և կարող են անել, բայց չեն անում․ Նաիրի Սարգսյանը՝ կառավարության աշխատանքի մասին ՀՀՄ կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե Ակադեմիական քաղաքի ծրագիրը որևէ մեկի հետ չի քննարկվել․ Մենուա Սողոմոնյան Ամերիկյան հարցումները վկայում են հանրային անվստահության մասին Փաշինյանի թեկնածուն Վահե Գրիգորյանն է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 ՏՄԱԿ-ի վերանորոգման համար Տեխասում բացվեց ԱՄՆ-ի խոշորագույն արևային նախագծերից մեկը Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, և հետամուտ ենք լինելու, որ նա կանգնի դատարանի առջև․ Ավետիք Չալաբյան IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից Ցորենի ալյուրը ինչպե՞ս են փոխարինելու բրնձի ալյուրով․ Նաիրի Սարգսյանը՝ պարենային անվտանգության մասին Այս ռեժիմը գերիների վերադարձի հարց չի քննարկում․ Արմեն Մանվելյան Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը. «ՀայաՔվե»Ո՛չ ԵՄ-ին անդամակցությանը, այո՛ ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը. տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության «Բարեկամության պատմություն» միջոցառումըՀարցազրույց. Տրիբունալի աշխատանքները շարունակվում են ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ առիթ ունեցանք հանդիպելու նաև ՔՊ կուսակցության Լոռու մարզի կանանց հետ. Անահիտ ԱվանեսյանՍերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի մասին. Էդուարդ Շարմազանով Էներգիայի արտադրության համար լողացող «կղզի» է բաց թողնվել ծով. Ի՞նչը կարող է զարմացնել Հանրակրթության որակն այսօր զարհուրելի է․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»