Երևան, 17.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ» Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ» Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ» Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ» Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ»


«Արտյոմն իմ միակն էր, հիմա «մամ» ասող չկա, անտանելի ծանր է». Արտյոմ Պարունակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արտյոմն աշխույժ երեխա էր, բայց մեծանալով՝ շատ լուրջ տղա դարձավ: Կատակներ անել չէր սիրում, ծիծաղելիս իրեն այնքան հազվադեպ ենք տեսել, կարծես ինչ-որ տարիքից արդեն մեծ լիներ: Երազելով էի մնում, որ իրեն գրկեի, համբուրեի, իրեն էլ էի ասում՝ արի գրկեմ, համբուրեմ: Բայց չէ, ինքն այնքան լուրջ էր, այս տեսակի երեխա էր մեծանում: Անհամբեր էր նաև: Երբ ուզում էր ինչոր բան անել, անպայման պետք է շուտ աներ, արդյունքը տեսներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Արտյոմի մայրիկը:

Արտյոմը ծնվել է 2003 թ.-ին Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում: 2007թ.-ին վերադարձել է Հայաստան։ 2009 թ.-ին ընդունվել է Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է վեց տարի և կրկին ծնողների հետ մեկնել է Ռուսաստան։ Այնտեղ է ավարտել տասնամյա դպրոցը: Սովորելու հանդեպ սերը տիկին Քրիստինեն այնքան էլ մեծ չի կոչում, բայց ասում է՝ որդին ընդունակ էր: Նկարչության հանդեպ սերն է ընդգծում: Արտյոմը նաև բռնցքամարտով է զբաղվել: Ընտանիքը Ռուսաստանում էր բնակվում, բայց մայրիկն ասում է՝ Արտյոմը ձգտում էր դեպի Հայաստան, ուզում էր ծառայել: «Շատ խնդրեցինք երեխուս մնալ, անգամ առաջարկեցինք, որ Ռուսաստանում ծառայի, բայց չէր ուզում. «Չեմ ուզում օտար հողի վրա ծառայել, ինձ դա պետք չի»:

Բնական է, որ 44-օրյա պատերազմից հետո շատ էինք վախենում, անկեղծ կլինեմ՝ չէինք ուզում, որ վերադառնա Հայաստան, գուցե կանխազգացում ունեինք, չգիտեմ: Անընդհատ վիճում էինք այդ հարցի շուրջ, իրեն թույլ չէինք տալիս մեկնել՝ ա՛յ բալես, միակն ես, մի գնա: Բայց ոչ մեկիս չլսեց: Որոշումը կայացրեց, միայն ավիատոմսը գնելուց հետո մեզ ասաց, որ մեկնում է Հայաստան»: Մայրիկը նշում է՝ որդուն շատ էր գերում զինվորական համազգեստը, իսկ փոքր տարիքից՝ զինվոր դառնալու միտքը: «Զինվորական համազգեստով բազմաթիվ նկարներ ունի, համակարգիչը բացում էիր, նման տեսակի խաղեր էին: Բայց իր հիմնական հետաքրքրությունը ծրագրավորման հանդեպ էր, ինչ իրենից հարցնեին, արագ կբացատրեր կամ կօգներ խնդրին լուծում գտնել: Երբ արդեն ծառայում էր, զրույցների ժամանակ ասում էր՝ զորացրվելուց հետո ուսումս կշարունակեմ, պետք է անպայման ծրագրավորող դառնամ: Ծառայելու ամիսներին իրեն անընդհատ գրքեր էինք ուղարկում, կարդում էր, պարապում, նաև ամեն ինչ անում էր, որ ռուսերենը չմոռանա: Ձգտում էր արդյունքի հասնել իմ բալեն, այն էլ չստացվեց»:

2021 թ.-ին Արտյոմը վերադառնում է Հայաստան բանակ զորակոչվելու նպատակով, նույն թվականի հուլիսի 20-ին մեկնում է ծառայության: «Հրաշալի տպավորություններ ուներ ծառայությունից, անբացատրելի: Անգամ մեզ ասում էր՝ չէիք թողնում, որ ծառայեմ, բայց տեսեք, թե ինչքան լավ է այստեղ, այնքան բաներ եմ սովորել, ընկերներ ունեմ: Ասաց, որ գուցե զորացրվելուց հետո մնա Հայաստանում, էլ Ռուսաստան չվերադառնա: Ամեն ինչ այնքան լավ էր, մեկ օր անգամ չի տրտնջացել: Մենք էլ էինք հանգիստ իր համար, երբ զանգահարում էր՝ թե՛ ծառայության ժամանակ, թե՛ քաղաքացիական կյանքում, քանի որ նախքան զորակոչվելը, մի քանի ամիս շուտ վերադարձավ Հայաստան, որ ծանոթանա միջավայրին, ամեն դեպքում բավականին երկար ժամանակ օտար երկրում էր բնակվել, այլ միջավայրում, ձայնն ուղղակի զրնգում էր»: Արտյոմը զորակոչվելուց հետո առաջին վեց ամիսը ծառայել է Վանաձորի զորամասում, ապա տեղափոխվել Ջերմուկ։ Ջերմուկն այն ուղղություններից մեկն էր, որտեղ 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին ռազմական գործողություններ սկսեց: «Սեպտեմբերի 9-ին է մեզ վերջին անգամ գրել, չի զանգել: Ուղղակի գրեց՝ մա՛մ ջան, չեմ կարող ձեզ հետ կապի դուրս գալ, կապը լավը չի, մենք դիրքերում ենք, ես ձեզ կզանգեմ կամ կգրեմ: Ընդ որում, ուրիշի համարից էր գրել: Ու այդ օրվանից ո՛չ զանգ ստացանք, ո՛չ էլ նամակ: Իրենից այլևս լուր չունեցանք: Քիչ-քիչ համոզվում ենք, որ իրենք հարյուր տոկոսով իմացել են, որ կռիվ է լինելու: Դրանից մի քանի օր առաջ, երբ ինձ հետ խոսեց, ասաց՝ մա՛մ, անհանգիստ եմ, սիրտս մի տեսակ է, բայց կոնկրետ ոչինչ չասաց. «Չեն թողնում օտպուսկ գանք, ասել են՝ կբարձրանաք դիրքեր, կիջնեք, հետո նոր կգնաք արձակուրդ»: Երեխեքին դավաճանեցի՞ն, թե՞ ինչ արեցին: Երևի թե գիտեր՝ ինչ է լինելու, ուղղակի մեզ չասաց: Իսկ ամսի 9-ին գրեց, զգուշացրեց, որ կապ չի լինելու, չանհանգստանանք»:

Արտյոմը մահացու վիրավորում է ստացել դիպուկահարի կրակոցից սեպտեմբերի 13-ի լուսադեմին Ջերմուկի պաշտպանության համար մղվող մարտերում: Ընտանիքը նրան շատ երկար չի փնտրել, Արտյոմը շուտ է տուն «վերադարձել»՝ մեր 95 տղաների հետ: Ապրելու ուժի մասին: «Արտյոմն իմ միակն էր, էլ երեխա չունեմ: Երեխես է ինձ պահում, իր համար ենք ապրում: Ես ու ամուսինս իրար թիկունք եղանք, որ կարողանանք այս ցավը հաղթահարել: Շատ դժվար է, կարծես շոկի մեջ ապրենք: Պահ է լինում, քեզ թվում է, որ ոչինչ չի եղել, մեկ էլ, երբ քո հետ մենակ ես մնում, հասկանում ես, թե այս ինչ եղավ, սկսում ես խելագարվել: Մայրիկներով շփվում ենք իրար հետ, մեկս մյուսիս հույս տալիս, փորձում թիկունք լինել, կարծես դա էլ մեզ ուժ տա, «պահի», որ ամուր մնանք: Շատ դժվար է, միայնակ ես: Առավոտը լույսը բացվում է, նստում ես ու սկսում նայել պատերին: Կողքիդ երեխա չկա, «մամ» ասող չկա, դա անտանելի է: Որդի կորցրած ընտանիքներից մեկն, օրինակ՝ մի զավակ էլ ունի, մյուսը՝ թոռնիկներ, գոնե նրանցով են մի քիչ սփոփվում, իսկ մեր դեպքում լիակատար միայնություն է: Չգիտեմ, թե ինչքան կդիմանանք: Մինչև հիմա սպասում ենք իմ բալին»:

Հ. Գ. - Արտյոմ Պարունակյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Չարենցավանի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ»ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԱրարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա Կոստանյան «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա․ ինչ է կատարվել գիշերը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացի Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»«Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ»Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ»Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ»Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ»«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել․ հայտնի են ապաքինման ժամկետները Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Դասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ավստրիական Ալպերում 10 շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետոԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի Էդքան միամի՞տ եք. Նիկոլը Հայաստանի կառավարումն արդեն արտապատվիրակել է Թուրքիային. Էդուարդ Շարմազանով Փաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա Սողոմոնյան Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան «Ռեալը» հրաժեշտ է տալիս Լուկաս Վասկեսին Ամենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոց Այս վարչախումբը բերել է թե տեխնիկական, թե կառավարչական բազմապիսի խնդիրներ. Հրայր Կամենդատյան Ոսկու գինը կրկին աճել է ՌԴ դաշնակիցը մասնակցելու է ՆԱՏՕ-ի վարժանքներին Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Իսրայելը հարվածել է Դամասկոսում Սիրիայի ԶՈՒ ԳՇ համալիրին Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ«ՀայաՔվեն» բացեց Արաբկիրի տարածքային կառույցի գրասենյակը