Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


Ինչ է ասել Կարապետյանը և ինչու են աղմկում նիկոլական «թնդանոթները»

Վերլուծական

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ ինքը բազմիցս մասնակցել է եռակողմ բանակցություններին, որի ընթացքում ռուս գործընկերները միշտ եղել են Հայաստանի կողքին։

Կարապետյանի այս հայտարարությունը ցնցել է փաշինյանական համացանցը, նիկոլական տելեգրամ-թնդանոթները հակառուսական ու հակակարապետյանական հիստերիայի մեծ ալիք են բարձրացրել, խոսում են «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի պետական շահերից»։

Չէ, բայց սա արդեն զավեշտից անդին է: Փաշինյանի ՔՊ-ն, ուրեմն, խոսում է «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի պետական շահերից»: Սա ի՞նչ է, սենսացիա՞, թե՞ ինքնասարկազմ: Փաստացի «կեղծ օրակարգից» խոսում է փաշինյանական ՔՊ-ն, որի գործունեությունն ամբողջովին հիմնված է կեղծիքի, ստի, խաբեության վրա: Օրինակների կարիք չկա, դրանք ամենօրյա ռեժիմով հասարակության աչքի առջև են արդեն ավելի քան վեց տարի:

Երկրորդը. «Հայաստանի պետական շահերի» մասին խոսում է Փաշինյանի գլխավորած մի քաղաքական խումբ, որն իր իշխանավարման տարիների ընթացքում գերազանցապես սպասարկել է օտարների, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի ուղղակի թշնամիների շահերը՝ ի վնաս, հասկանալի է, Հայաստանի պետական շահերի:

Ամենից հետաքրքիրը նա է, որ հակառուսականության այս այլանդակ աղմուկի ու պետական մակարդակով հակառուսական ամենանողկալի քարոզչության պարագայում անգամ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը, գլխավոր կերակրողը, միակ ստրատեգիական գործընկերը։ Խոսենք բացառապես թվերով, գուցե նիկոլական ստերից արբեցած հանրության ոչ ադեկվատ հատվածը հասկանա, թե ինչ կլինի, եթե Արշակ Կարապետյանի նման մարդիկ ձեռքները ծալած նստեն և չփորձեն բալանսավորել Արևմուտքի շահերի հորձանուտ նետված ու հակառուսական ստեր տիրաժավորող Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականությունը։

Ի տարբերություն քաղաքական հարաբերություններում առկա արհեստականորեն սնուցվող ճգնաժամի, 2023 թ. հայ-ռուսական տնտեսական հարաբերություններն աննախադեպ աճ են արձանագրել: Հայաստանի արտաքին առևտրական ոլորտն անցած տարվա արդյունքով ցույց է տվել 42 % աճ: Այդ աճի 38 % բաժին է ընկնում Ռուսաստանին և ԵԱՏՄ գործընկերներին:

Տասն ամսվա արդյունքով Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 5,4 մլրդ. դոլար, նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ աճելով 40,8 %: Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 2,9 մլրդ դոլար, աճելով 63 %-ով: Ներկրումը Ռուսաստանից կազմել է 2,7 մլրդ. դոլար, աճելով 16,6 %-ով:

2023 թ. Հայաստան է եկել 2,3 մլն. զբոսաշրջիկ: Դրա 50 %-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդ տեղում՝ Վրաստանը (11 %), երրորդ տեղում Իրանը (6 %), չորրորդ տեղում ԱՄՆ-ն (3 %), հինգերորդ տեղում Հնդկաստանը (1,5 %) և վեցերորդ տեղում Չինաստանը (1 %):

Ուղիղ տրանֆերտների հարցում նույնպես առաջին տեղում Ռուսաստանն է: Տասն ամսվա կտրվածքով այնտեղից Հայաստան է եկել 3,2 մլրդ. դոլար: Աճը նախորդ տարվա հետ համեմատ կազմել է 1,1 անգամ: ԱՄՆ-ից ուղիղ փոխանցումները նույն ժամանակահատվածում նվազել են, կազմելով 529 մլն. դոլար:

Այսինքն ամբողջովին նստած լինելով ռուսական փողի վրա նիկոլական իշխանությունը հակառուսականություն է քարոզում։ Նույն կերպ ամբողջովին կախված լինելով անվտանգության ռուսական հովանոցից թիկունքում ամենաայլանդակ խաղերն էին խաղում, ինչի արդյունքում մսխեցին Արցախն ու Հայաստանի անվտանգությունը։

Հիմա էլ, երբ ինչ որ մեկը փորձում է այդ հարաբերություններում կոտրել սառույցը հիստերիայի մեջ են ընկնում։ Արևմտյան տերերը, երևի, բարկանում են։

Սարգիս Գրիգորյան

Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»«Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ»ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներինԲագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ»Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»