Երևան, 18.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը Ճապոնիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ալիևը հանդիպել է Ստոլտենբերգին, Օրբանին, Վուչիչին Iko ընկերությունը ներկայացրել է իր ճկուն և գերթեթև արևային մարտկոցը ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեից չեն հրաժարվելու Ամերիկյան բանակի ներկայացուցիչ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում Ռուսական պատասխան՝ հայ ֆերմերներին Կամ այս կողմում ես, կամ՝ այն. Նաիրի Սարգսյան Վնգստացող դատավորների կոնտեքստից է Դոլմազյանի ու Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումը. Մկրտչյան (տեսանյութ)


Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 1-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 321.19 մլրդ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 82.99%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 6.22%-ով կամ 18.8 մլրդ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո»։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 16.99% կամ 65.78 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 12.94 մլրդ դրամով կամ 16.44%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 47 ընկերությամբ (-13 ընկերություն)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 12.73 մլրդ դրամ կամ 3.29%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 16.78%-ով կամ 2.57 մլրդ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 32 ընկերությամբ (+4 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.03 մլրդ դրամ կամ 3.37%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 13.58%-ով կամ 2.05 մլրդ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 13 ընկերությամբ (-9 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.52 մլրդ դրամ կամ 5.04%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 8.06%-ով կամ 1.71 մլրդ դրամով։Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 29 ընկերությամբ (+7 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.65 մլրդ դրամ կամ 2.49%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 9.31%-ով կամ 0.82 մլրդ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.95 մլրդ դրամ կամ 1.02%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 28.98%-ով կամ 1.61 մլրդ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

Շիրակի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.8 մլրդ դրամ կամ 0.98%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 31.64%-ով կամ 1.76 մլրդ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.16 մլրդ դրամ կամ 0.30%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 68.21%-ով կամ 2.49 մլրդ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն Արմենիա Վայն ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 5 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.53 մլրդ դրամ կամ 0.14%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 60.51%-ով կամ 0.81 մլրդ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (+6 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.18 մլրդ դրամ կամ 0.31%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 95.56%-ով կամ 0.58 մլրդ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.29 մլրդ դրամ կամ 0.07%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 81.45%-ով կամ 1.27 մլրդ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

Այլ՝ 1 ընկերություն, 72.3 մլն դրամ։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.4%-ը Երևանից է. 2024թ. հունվար-մարտ

Ճանապարհը, որի մասին խոսում ենք անցնելու է Սիսիանով. Արմեն Մանվելյան Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց (տեսանյութ) Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը Ճապոնիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ալիևը հանդիպել է Ստոլտենբերգին, Օրբանին, Վուչիչին Iko ընկերությունը ներկայացրել է իր ճկուն և գերթեթև արևային մարտկոցը ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեից չեն հրաժարվելու Ամերիկյան բանակի ներկայացուցիչ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում Ռուսական պատասխան՝ հայ ֆերմերներին Կամ այս կողմում ես, կամ՝ այն. Նաիրի Սարգսյան Վնգստացող դատավորների կոնտեքստից է Դոլմազյանի ու Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումը. Մկրտչյան (տեսանյութ) Փաշինյանի իրական վախերը Իսրայելի Քնեսեթը կողմ է քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ բանաձևին Երբ գրեթե ոչ ոք չէր հավատում նման «խառնուրդին»․ «Փաստ»ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻԼԻՍԻ)․ Առաջին անգամ երեխային պատվաստել են տուբերկուլյոզի դեմ, առաջին անգամ իրականացվել է փակ գաղտնի քվեարկություն. «Փաստ»Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա առաջին, իսկ հարմար աշխարհաքաղաքական առիթի դեպքում նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը. ԶաքարյանԶՊՄԿ-ն` քաջարանյան ճամբարի ամենամյա հովանավոր (տեսանյութ) Վաշինգտոնի շահերը լիովին համընկնում են միայն նրանց շահերի հետ, որոնցից Հայաստանը պետք է պաշտպանվի. «Փաստ»Ընդդիմության ճնշման արդյունքում զիջո՞ւմ. «Փաստ»«Աշխույժ էր, կենսուրախ, իր արմատներից կառչած». Աղաջան Ջանոյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»Իշխանավորները վայելքների մեջ են. «Փաստ»Հայաստանի շարունակական զիջումների՝ միջազգային «նշաձողերը». «Փաստ»«Մեր երկրում կոռուպցիոն համակարգն ակտիվ աշխատում է, պատժելիության որևէ մեխանիզմ չի գործում». «Փաստ»Փոփոխություններ սպանդանոցների ձեռքբերման պայմաններում. սահմանված 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը կսուբսիդավորվի. «Փաստ»Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ»«Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ»Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ. «Փաստ»Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները. «Փաստ»Ռուսաստանից արգելք են սահմանում հայաստանյան գյուղմթերքի նկատմամբ «Տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգանում»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ էԹողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակումԵրևանի Դավիթ Բեկի փողոցում մեքենաներ են բախվել Մենք խոզի կեր չենք, որ մեզ լցնեն խոզերի դեմ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում խոշոր հրդեհ է եղել ՌԴ 95 զինծառայողի վերադարձրել են ուկրաիանական գերությունից Հայտնի է՝ ով կփոխարինի Տոյվո Կլաարին Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը ԲԴԽ-ն շոու է անում՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցերով ՔՊ-ն պատրաստվում է իշխանությունը խլել Գյումրիում Իշխանությունը գրեթե ողջ կազմով արձակուրդի մեջ է Փաշինյանը չի կարող խոսել Հայաստանի անունից. Կարապետյան Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով ԶՊՄԿ հսկաներն աշխատանքի մեջ ենԱրևային էներգիան դեռ բավական ետ է մնում Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի ունկնդիրները ներկայացրել են իրենց անհատական աշխատանքներըՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2024-ի լավագույն գոլը Միլիոնավոր դրամաշնորհներ. պետական բյուջեից Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին, ասպիրանտներին տրվող դրամաշնորհների հետքերով