Երևան, 23.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի զինծառայող է զոհվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկում է գրանցվել. Համաշխարհային բանկ Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Կոտայքում 8-ամյա աղջկան 1,000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված Բաքվում ջրհեղեղ է` տներն ու մեքենաները ջրի տակ (տեսանյութ) Արդյո՞ք իրականում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է. «Փաստ» «Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա». «Փաստ» «Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ» Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ» Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ»


Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմից հետո ՀՀ իշխանությունները ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին խաղաղության դարաշրջանի կոնցեպտը, որի իրականացումը ենթադրում է, թե վերջապես հայ ժողովուրդը կապրի ու կստեղծագործի խաղաղության պայմաններում։ Ու այս համատեքստում, կարծես թե, միտում դարձավ յուրաքանչյուր նշանակալից ծրագիր խաղաղության հետ կապելը։ Դրանցից մեկն էլ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, ինչը ենթադրում է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և տեղաշարժի ապահովում։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե օր առաջ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Օրերս էլ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե պատրաստ են մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Բայց խաղաղություն քարոզելով հանդերձ՝ ՀՀ իշխանություններն արձանագրում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական COP 29 համաժողովից հետո նոր ագրեսիայի դիմել։ Մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում այն մասին, թե ինչ մեծ արագությամբ է տարբեր երկրներից Ադրբեջանը սպառազինություններ ներկրում։ Իսկ ադրբեջանական զինուժը հաճախակի զորավարժություններ է իրականացնում, որտեղ խաղարկվում են նաև հարձակողական սցենարներ։ Ինչ ինչո՞ւ է Ադրբեջանը սպասում կլիմայական համաժողովն անցնի, որից հետո միայն լայնամասշտաբ ագրեսիան ձեռնարկի։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձելու է կլիմայական համաժողովին մեծ ներկայացուցչական կազմ ապահովել միջազգային դիվանագիտական շրջանակներից՝ սկսած տարբեր երկրների ղեկավարների մասնակցությունից։

Ու այդպես Բաքուն նախ կլեգիտիմացնի իր գործողությունները։ Ու չնայած որ տարբեր հանցագործություններ ու ագրեսիվ քայլեր է իրականացնում, այդուհանդերձ, միջազգային հանրությունը մտադիր չէ մեկուսացնել Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել։ Ավելին, տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Ադրբեջան, ինչի առիթն օգտագործելով՝ Բաքուն նրանց կարող է տանել նաև օկուպացված Արցախ այցելության։ Այսպիսի քայլերով Բաքուն ձգտում է հասնել նրան, որ իր ագրեսիայի համար միջազգային հանրության կողմից վառվի հերթական կանաչ լույսը։ Ընդ որում, նկատի ունենանք, որ COP 29 կլիմայական համաժողովը Բաքվում չէր անցկացվի, եթե Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները համաձայնություն չտային դրան։

Ու այսքանից հետո էլ ՀՀ իշխանությունները հույսեր են կապում միջազգային հանրության և մասնավորապես Եվրոպայի հետ։ Անգամ խոսվում է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարի մասին, բայց նույն եվրոպական համայնքն անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկում Բաքվի սանձարձակությունների դեմ: ԵՄ-ից նույնիսկ փաղաքշում են Ալիևի բռնապետական ռեժիմին: Եթե մեկ այլ երկիր այդպիսի միջազգային ու պատերազմական հանցանքներ գործեր, ինչպես Ադրբեջանը, ապա առնվազն այդ կիմայական համաժողովը ԵՄ երկրները կբոյկոտեին ու այդ երկիրը կծածկեին պատժամիջոցներով, բայց հիմա դրա մասին ուղղակի խոսք անգամ չկա։ Դրա փոխարեն Եվրոպայից Ադրբեջանին խնդրում են ավելացնել գազի մատակարարումները և այդ նպատակի համար են փորձում ծառայեցնել ռուսական գազի մատակարարման համար նախատեսված խողովակները։ Ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ միջազգային իրավունք։

Դրանք երկրորդական պլան են մղվում՝ ի հակադրումն եվրոպական էներգետիկ շահերի։ Մյուս կողմից էլ՝ Եվրոպայից դատարկ կոչեր են հնչեցնում Արցախի հայերի իրավունքների պաշտպանության մասին։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վերջերս նորից նշել էր, թե ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին՝ ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը։ Բայց մինչ ԵՄ-ից դեկլարատիվ կոչեր են հնչում, Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր սև գործը և Արցախից ջնջել հայկական հետքը։ Եթե այսպես գնա, ապա արդեն Բաքվի կլիմայական համաժողովից հետո Հայաստանի մի շարք հատվածների բնակչությունը կարող է հայտնվել արցախահայության կարգավիճակում։ Ուղղակի հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները հանրությանը պատերազմի պատրաստելու փոխարեն վախեցնում են ժողովրդին պատերազմով, որպեսզի ինչ հնարավոր է՝ Բաքվին զիջեն։ Բայց, միևնույն է, Ադրբեջանը այդ զիջումներով էլ չի բավարարվելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունի ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելու Փաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը. ՀայաՔվեФильм режиссера Татев Мкртчян «Папа» получил специальный диплом на фестивале «Евразия-Кинофест» за лучшее режиссерское решениеՌեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի«Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենքԱրեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներինԱդրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում. ՀայաՔվեՕկուպացված Արցախում ադրբեջանցի զինծառայող է զոհվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկում է գրանցվել. Համաշխարհային բանկ Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել ՀԱՄԱՍ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի բացահայտի նոր առաջնորդի ինքնությունը Կոտայքում 8-ամյա աղջկան 1,000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ. Բագրատ Սրբազան Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի աշնանային կերպարը Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակումՆադալը հայտնել է, թե ով է եղել իր ամենաբարդ մրցակիցը Բաքվում ջրհեղեղ է` տներն ու մեքենաները ջրի տակ (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանը ծնկաչոք վիճակի է բերել․ Ավետիք Չալաբյան ՀՀԿ ԳՄ-ն տարակուսելի է համարում այն, որ փաստաթուղթը անցկացվում է պայմանագրի վավերացման ընթացակարգով Ես իմ անձնական զանգերը հրապարակային չեմ քննարկում. Մամիջանյան Մայա Սանդուն Փաշինյան չէ, չկեղտոտված, պինդ և գաղափարական կին է, որը Բրյուսելում իրոք հեղինակություն է վայելում․ Աշոտյան Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել Քպականները դեմ են արտահերթ ընտրություններին՝ վասն իրենց հիփոթեքների Բյուջեի հավաքագրման խնդիրները սրվելու են Մոլդովայի զարգացումներն ահաբեկել են հայաստանյան արևմտամետներին Անհնար է առողջ պետություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը Ներկայացված է ներկառուցված ֆոտոքիմիական կուտակման մարտկոցով արևային մարտկոց, որն օր ու գիշեր էներգիա է ապահովում Ինչպե՞ս էին հին ժամանակներում շների ու պտտանիվի միջոցով միս խորովում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում կնոջ կողմից իրականացված առաջին միայնակ թռիչքը. «Փաստ»Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար․ «ՀայաՔվե» Արդյո՞ք իրականում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է. «Փաստ»«Թրամփի հաղթանակը չի ազդի ԱՊՀ-ում նախագծերի ֆինանսավորման վրա». «Փաստ»«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ»Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ»Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ»Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ»Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ»Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ»Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ»«Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ»Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Toyota Corolla»-ն. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց