Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ» «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»


Ար­քե­պիս­կո­պո­սի ապս­տամ­բու­թյու­նը. ի՞նչ փո­խեց Բագ­րատ Գալս­տա­նյա­նը Հա­յաս­տա­նում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Արքեպիսկոպոսի ապստամբությունը. ի՞նչ փոխեց Բագրատ Գալստանյանը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է ղեկավարում Տավուշի մարզի գյուղերում տեղի ունեցած բողոքի ցույցերից առաջացած շարժումը։ Շարժումը ստացել է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» անվանումը և անմիջապես իր առաջնորդի հետ միասին հայտնվել իշխանամետ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նրանք սկսել են Գալստանյանին վերագրել բիզնես գործունեություն և մեղադրել Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի նախկին իշխանական վերնախավերի հետ կուլիսային կապերի մեջ։ Որպես ապացույց մատնանշվում է շարժման գործողություններին Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։

Բացի այդ, մեջբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը երկրի ղեկավարի պաշտոնում «հասարակությունը կոնսոլիդացնելու ունակ» հոգևոր առաջնորդի առաջադրման անհրաժեշտության մասին։ Ինքը՝ Գալստանյանն ու իր համախոհները հերքում են այդ լուրերը։ Նշենք, որ բավական կարճ ժամանակում է Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանի կողմնակցից վերածվել նրա մոլի մրցակցի։ «Ժամանակին Գալստանյանը անգամ աջակցել է Փաշինյանին, երբ նա երթով մտավ Երևան (2018 թվականին), ինչպես նաև անդամագրվել է «Սիթի օֆ Սմայլի» հոգաբարձուների խորհրդին, որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը»,dw.com-ի հետ զրույցում նշել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը։ Սակայն արքեպիսկոպոսին շրջապատողները փորձում են դա չհիշել։ «Բագրատ Գալստանյանը Հայաստանում հայտնի դեմք է, և նա միշտ էլ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով՝ ինչպես 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ, այնպես էլ դրանից հետո, դա միանգամայն տրամաբանական է»,- ասել է Գալստանյանի զինակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը dw. com-ի հետ զրույցում:

Արքեպիսկոպոսի հարաբերություններն իշխանությունների հետ վատացել էին դեռ 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, նա սկսել էր ակտիվորեն քննադատել Փաշինյանի քաղաքականությունը Ղարաբաղյան կարգավորման հարցում, ելույթ ունենալ ընդդիմության հակակառավարական հանրահավաքներում՝ աստիճանաբար շարժվելով դեպի քաղաքական առաջնորդություն։ 2024 թվականի գարնանը բողոքի շարժման ընդլայնմամբ խստացան նաև Գալստանյանի պահանջներն իշխանություններից։ Մայիսի 9-ին Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած առաջին և դեռ ամենախոշոր հանրահավաքում Գալստանյանն առաջին անգամ պահանջեց գործող վարչապետի հրաժարականը: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանը մտադիր չէ կատարել այս պահանջը, Գալստանյանը խոստացավ նրան տապալել հաշված օրերի ընթացքում, սակայն այդ խնդիրը ևս դեռևս մնում է անկատար։

Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը քաղաքական ասպարեզում եկեղեցու ներկայացուցչի հայտնվելը՝ որպես բողոքի առաջնորդ, համարում է երկրում քաղաքական ընդդիմության ապալեգիտիմացման հետևանք։ «Քաղաքական ընդդիմությունը բավարար լեգիտիմություն չունի մարդկանց մոբիլիզացնելու համար, նույնիսկ եթե կա բողոքի պահանջ: Երկրորդ պատճառն այն է, որ վերջին տարիներին հասարակությունը կորցրել է վստահությունը բոլորի նկատմամբ, և շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր ունեն այնքան բավարար հեղինակություն, որ մարդիկ հետևեն նրանց, իսկ Բագրատ Գալստանյանը նման մարդկանցից մեկն է»,- ասել է նա։

Մեկ այլ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է դրա հետ. երկրում քաղաքական համակարգն այնքան է ապալեգիտիմացված, որ եթե բողոքի շարժումը ղեկավարի որևէ մեկը «քաղաքական կոհորտայից», ապա փողոցում մարդկանց թիվը կնվազի, այլ ոչ թե կավելանա։ «Հետևաբար, մարդիկ առաջնորդներ են փնտրում քաղաքական միջավայրից դուրս, իսկ նման կերպարներ են եկեղեցականները»,- ասել է նա dw.com-ի հետ զրույցում։ Հայաստանում ընթացող բողոքի շարժման ուժեղացումը հանգեցրել է ներկայիս քաղաքական էլիտայի և եկեղեցու միջև կոնֆլիկտի սրմանը, այն աստիճանի, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին անվանել է «ազդեցության գործակալ»։ Իշխանությունները չեն էլ հերքում կոնֆլիկտը և խոստանում են օգտագործել պայքարի առկա բոլոր գործիքները։

Գալստանյանի՝ Փաշինյանին «հաշված օրերի» ընթացքում տապալելու խոստումից անցել է ավելի քան երկու ամիս, ընդդիմադիր շարժման համախոհների թիվը նկատելիորեն նվազել է, սակայն արքեպիսկոպոսը մտադիր չէ հանձնվել: Հունիսի 17-ի հանրահավաքում նա հայտարարել է երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների հերթական փուլի մասին՝ խոստանալով նոր թափ հաղորդել շարժմանը նրա վերակազմակերպմամբ։ Բողոքի ակտիվության անկումը հաստատվում է հենց ընդդիմության գործողություններով, հանրահավաքներ այլևս ամեն օր չեն անցկացվում, իսկ քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այդ թվում՝ Երևանում փողոցներ փակելը, լուրջ վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գառնիկ Դանիել յանը բողոքի ակցիայի մասշտաբների կրճատումը բացատրում է մարդկանց ուռճացված սպասումներով։ «Երբ շարժումը տեղափոխվեց Երևան, սպասելիքները շատ մեծ էին, շատերն ակնկալում էին, որ մեկ օրում կամ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի հասնել իշխանափոխության: Որոշ մարդիկ հոգնել են երկարատև պայքարից: Բացի այդ, կա պետական ճնշումը, մարդկանց վախեցնելու մեխանիզմներ են կիրառվում, որպեսզի նրանք չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին»,- պարզաբանել է Դանիելյանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ թվարկել է այն սխալները, որոնք կարող էին բողոքի ակցիայի մարման պատճառ դառնալ: «Սա 2018 թվականի քաղաքական տեխնոլոգիաների կրկնօրինակն էր՝ երթեր, փողոցներ փակել, չարի անձնավորում՝ ի դեմս Փաշինյանի, և բարու անձնավորում՝ ի դեմս Գալստանյանի: Բացի այդ, կա մի բազային խնդիր: Հանրահավաքների գաղափարախոսությունը զուտ բացասական է, չկա դրական ծրագիր, այսինքն՝ հարցի պատասխան, իսկ թե ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո»,- նշել է նա։ Փորձագետը, սակայն, կոչ է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե անգամ այս շարժումը մարում է, այն, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ Հայաստանում բողոքի մասշտաբները գնալով ընդլայնվում են, իսկ ընդդիմության նկատմամբ պահանջարկը մեծանում է։ «Դա շատ ավելի լայն է, քան այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընդդիմության ակցիաներին»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԱրցունքներ ու պայքար․ բռնցքամարտի բաց առաջնությունը` ՔաջարանումԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինԹուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է. Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանն ընտրել է քրիստոնեական հալածանքների ճանապարհը. վաղվա երթը սատարում է նաև. Մալյան Եկեղեցին մնացել է ազգային հարցեր բարձրացնող միակ կառույցը. Արմեն ՄանվելյանԵրբևէ չպետք է հաշտվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է Արթուր Ղամբարյանը «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում Երկիրը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»«ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակել