Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»


«Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար

Քաղաքական

Երևանում օրերս կայացավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը պատրաստվում է քաղաքական ակտիվություն ցուցաբերել՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կուսակցության առանցքային ուղենիշներից մեկն է: Այս մասին գրում է Площадь Республики/Հանրապետության հրապարակ տելեգրամ ալիքը։

Ըստ ալիքի` կուսակցության համահիմնադիր Արսեն Վարդանյանը համագումարին հայտարարել է, որ իրենք ոչ մի շարժման մաս չեն կազմում՝ աջակցում են Բագրատ Սրբազանի շարժմանը, սակայն կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Արշակ Կարապետյանն է: Վարդանյանը շեշտեց, որ միայն Արշակ Կարապետյանը կարող է դուրս բերել ՀՀ-ն այս ծանր վիճակից: Նրա խոսքով, կուսակցության կորիզը կազմում են գործող և նախկին սպաներ՝ ուժայիններ:

Կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ արեց՝ կապված ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքականության հետ, առկա մարտահրավերների և կուսակցության հետագա ծրագրերի ու ռազմավարության:

Կարապետյանը նշել է, որ կուսակցության նպատակը՝ հայոց պետականության պահպանումն է և զարգացումը: Ըստ նրա, Փաշինյանի քայլերը հանգեցրել են «ռազմավարական տուպիկի», որի մեջ հայտնվել է Հայաստանը:

«Ռազմական ոլորտում Ռուսաստանից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներից հեռու մնալը երկիրը մենակ է թողնում արտաքին սպառնալիքի առջև։ Եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, ապա մոտ ժամանակներս մեր երկիրը կարող է զրկվել Սյունիքի մարզից և ներքաշվել տարածաշրջանային հակամարտության մեջ՝ գրեթե չունենալով հաղթանակի շանսեր առանց իրական պատմական Դաշնակիցների օգնության»,-նշել է նա:

Կարապետյանի ուղերձը կայանում է նրանում, որ Փաշինյանն ու թիմը կազմաքանդելով 30 տարի կառուցված ՀՀ-ի ռազմա-քաղաքական անվտանգության համակարգը՝ կտրելով ՀՀ-ին Մոսկվայից չեն առաջարկում այլընտրանք, որը լիարժեք կապահովի ՀՀ-ի ու հայ ազգի անվտանգությունը: Փաշինյանը վարում է դիլետանտ արտաքին քաղաքականություն կամ «ռուսական ռուլետկա» է խաղում հայոց պետականության հետ: Իսկ Սյունիքի կորուստը՝ հայոց պետականության վախճանի սկիզբն է ազդարարելու:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել դաշնակցային մակարդակի, հետևողականորեն մասնակցել համատեղ տնտեսական և ռազմաքաղաքական ինտեգրացիոն գործընթացներին: Կառուցել փոխշահավետ ռազմավարական երկխոսություն Իրանի հետ։ Հանդես գալ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի կազմով Հարավային ռազմական դաշինք ստեղծելու սեփական նախաձեռնությամբ»,-ընդգծել է Կարապետյանը:

Հարավային ռազմական դաշինքի գաղափարը նոր է՝ ՀՀ ներքաղաքական դաշտում ոչ մի քաղաքական ուժ դեռևս հանդես չէր եկել ՌԴ-ՀՀ-Իրան՝ ռազմա-քաղաքական կոալիցիա ձևավորելու գաղափարով՝ սա հստակ մեսիջ է Մոսկվային և Թեհրանին, որ «Համահայկական ճակատ» կուսակցության համար ՌԴ-ն և Իրանը՝ համարվում են հիմնական, կարևորագույն ռազմավարական դաշնակիցներ և ՀՀ-ի անվտանգությունը փոխկապակցված է այդ տերությունների հետ:

Դրան զուգահեռ, կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ազգային, ավանդական արժեքներին և կարևորում է Հայ Առաքելական եկեղեցու դերը:

««Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը հանդես է գալիս ավանդական արժեքների և բարոյական նորմերի պահպանման, ավանդական ինստիտուտների՝ ընտանիքի, սովորույթների և Հայ առաքելական եկեղեցու, հայկական ինքնության, լեզվի և մշակույթի վրա հիմնվելու, իրավունքի և օրենքի գերակայության, ձեռնարկատիրության և մասնավոր բիզնեսի բոլոր հնարավոր աջակցությամբ տնտեսության կարգավորման գործում պետության դերի ամրապնդման օգտին»,-նշել է կուսակցության առաջնորդը:

ՔՊ-ականները փորձում են հարվածել հայկական ազգային կոդին՝ պատմություն, լեզու, ազգային արժեքներ, Հայ առաքելական եկեղեցի, իսկ «Համահայկական ճակատը» պատրաստ է կանգնել այդ արժեքների պաշտպանության դիրքերում:

Այսպիսով, ՀՀ ներքաղաքական դաշտում ձևավորվել է պահպանողական, ազգային արժեքները կրող՝ պետականամետ, հստակ արտաքին քաղաքական ուղենիշներով՝ հայոց պետականության ու բանակի հզորացման «ճանապարհային քարտեզ» ներկայացնող քաղաքական ուժ, որի համար Փաշինյանի հեռացումն առաջնահերթություն է:

«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին կայուն է «Իմ սրտի մի մասը մնաց Երևանում». Զեմֆիրան համերգից հետո կիսվել է էմոցիաներով «Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից». Լուսինե Թովմասյան Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից ՔՊ-ականները բանակը քննարկում են մայկա-կլուբնիկի շրջանակում, հիմա էլ թե բա՝ զուգարանը գոմ էր Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Այս գործողությունները դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է. Լեւոն Քոչարյան Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ խոսնակՄոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես Իշխանյան Փաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ «ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զnհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Օդեսայում ռուսական դեսանտ չի եղել և չի լինի․ Զելենսկի