Երևան, 24.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ» Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան


Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ունեցած ելույթում Բագրատ Սրբազանը նկատեց. «Ես ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է, որպեսզի այն ավելի կենսունակ դառնա»: Հարկավ, ինչ-որ տեղ հախուռն, ընթացիկ իրավիճակից ու կոնկրետ Տավուշում իշխանության կողմից հողատվությանը դիմադրելու հենքի վրա ձևավորված «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» կամ, ինչպես նաև ասում են, «Սրբազան շարժումը» այս ընթացքում անխուսափելիորեն պիտի զուլալվեր, զտվեր, պարզ ասած՝ ինքնամաքրվեր: Միանգամից ու հընթացս չհաջողվեց հասնել նախանշած նպատակին, այն է՝ հողատու և թշնամուն շարունակական զիջումներ անող ու դա որպես մեծ նվաճումներ ներկայացնող իշխող ռեժիմից ու նրա աղետաբեր իշխանությունից ազատվելը:

Կրկնում ենք՝ առայժմ: Այս ընթացքում շարժմանը միանալու, աջակցելու մասին բազմաթիվ հայտարարություններ հնչեցին ամենատարբեր քաղաքական, հասարակական շրջանակներից, հասարակության ամենատարբեր շերտերի նարկայացուցիչների կողմից: Ավելին, շատերը հայտնվեցին շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանի կողքին կամ գոնե ձգտում էին հայտնվել: Շարժման ընթացքն ինքնին ցույց տվեց, թե ովքեր էին միացել պայքարը շարունակելու, ովքեր՝ սելֆիների հավաքածուն լրացնելու, ովքեր՝ «երևալու» համար: Ու այդ առումով դեռ «զուլալումներ» կլինեն: Դա, եթե կուզեք իմանալ, ցանկացած նման՝ ժողովրդական լայն զանգվածներ ու շերտեր ընդգրկող շարժման դեպքում անխուսափելի է, որոշակի առումով՝ միանգամայն բնական և օրինաչափ երևույթ: Ու դրանից ինչ-որ ողբերգություն սարքել կամ դրա վրա զարմանալ չարժե: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այս՝ հարաբերական դադարի փուլում շարժումը պետք է վերակազմակերպվի, վերակառուցվի, ինչպես Բագրատ Սրբազանն էր մի առիթով նշել, պետք է հնարավորինս հագեցնի իր քաղաքական բովանդակությունը, բյուրեղացնի ասելիքն ու կոնկրետացնի անելիքները:

Կարծում ենք՝ այդ ամենը կկատարվի, քանի որ դրա համար կան որոշակի նախանշումներ, բավարար նախադրյալներ: Բայց մեկ այլ՝ չափազանց կարևոր բան տեղի ունեցավ: Բացի այն, որ շարժումը զուլալվող է, այն, ինչ-որ առումով, ինքնաբերաբար, նաև բավականին ուշագրավ բացահայտումների, եթե կուզեք՝ քաղաքական լ յուստրացիայի գործիք դարձավ: Արդեն կարելի է բավականին հստակ առանձնացնել բոլոր այն գործիչներին ու շրջանակները, որոնք այս երկու ամսվա ընթացքում բացահայտվեցին կամ ինքնաբացահայտեցին իրենց: Լիարժեք պարզ, իսկ ամենից կարևորը՝ հանրությանը բացահայտ տեսանելի դարձավ, թե ով ով է: Շատերի դեմքը բացվեց: Մասնավորապես, տեսնելով շարժման հավաքած թափը, հայտնվեցին ոչ անհայտ դեմքեր (նաև քիչ հայտնի, նաև անհայտ), որոնք սկսեցին միալար նույն ծանծաղ ու մաշված ռետինը ձգել, թե՝ «նախկինները չպիտի լինեն, սրանք չպիտի լինեն, նրանք չպիտի լինեն»: Սա շատ կոնկրետ նիկոլական շահարկում է:

Որոշակիորեն ակտիվացան նաև բոլոր նախորդ դեպքերում իրենց միակ ու գլխավոր անելիքը «տիտղոսակիր ընդդիմությանը» (ինչ էլ կապակցություն են մոգոնել՝ «տիտղոսակի՜ր», այսինքն, մյուսներն էլ անտիտղոսն են, կարծես ընդդիմությունը տիտղոս է, էլի), «խորհրդարանական ընդդիմությանը», կներեք, քլնգելու մեջ են տեսնում: Դա յուրօրինակ ընդդիմության ընդդիմություն է: Նաև՝ մարդիկ, որ հրապարակային հարթակներում «կարմիրբերետություն» են անում՝ պատրաստ գզելու բոլորին, ովքեր ելնում են պայքարի, բայց երբ այս կամ այն շարժումը, այսպես ասած, մարում է, այդ աշխուժակոչականները նույնպես «իջնում են ջրի հատակը», մինչև հաջորդ անգամը: Ակնհայտ է, որ այս կատեգորիայի ներկայացուցիչները պետք է հստակ դասակարգվեն որպես նիկոլական՝ դրանից բխող հետևանքներով: Վերջին հաշվով, եթե դու պայքարում ես կապիտուլ յանտ և հողատու ռեժիմի դեմ պայքարողների դեմ, ուրեմն գործնականում այդ իշխող ռեժիմի կողմից ես: Զտվելը շարժման համար վատ չէ:

Բայց պետք է զտվեն նրանք, որոնք «նախկիններ, չնախկիններ» և նմանօրինակ տարանջատիչ գործունեություն են ծավալում ու ազդակներ տարածում: Ի միջի այլոց, երբ մանրամասն զննում ես, պարզվում է՝ «նախկինացավով» տառապողների մեծ մասը լավ էլ «թոթոլ» կամ ոչ այնքան «թոթոլ» նախկին է եղել: Ու, ընդհանրապես, դա նիկոլական նարատիվ է: Հայաստանում չեն կարող որևէ գործընթացի մեջ նախկիններ չլինել: Հակառակ դեպքում, պետք է որևէ գործընթացում ներգրավվեն բացառապես 6 տարեկան մանչուկները: Էլ չասած այն մասին, որ այս 6 տարվա մեջ ձևավորվել է նաև «նախկին նիկոլականների» շերտ, որը կազմված է Փաշինյանի ձեռքից անգամ պատերազմից հետո որևէ պաշտոն ստացած, հետո պաշտոնանկված կամ հրաժարական տված անձանցից, 6 տարի առաջ ոգևորված երկու տարի անց հիասթափվածներից: Ու՝ ի՞նչ: Որևէ մեկը, կարծես, շատ չի սևեռվում դրա վրա: Իսկ նախկինացավ ունեցողները նրանց հետ կապված չեն բորբոքվում: Ու, ընդհանրապես, պայքարը, շարժումը իր նպատակադրումներից շեղող, միավորող շարժումը անջատումների հուն մղողները, տարատեսակ խառնակիչները պետք է զտվեն կամ զատվեն:

Այդ դեմքերն ավելի վտանգավոր են, քան նույնիսկ փաշինյանական իշխանավորները: Նրանց դեպքում ամեն ինչ պարզ է. նրանք «թուրքական արտադրության» իրենց կործանարար ծրագիրն ու գիծն ունեն, առաջ են տանում: Անթաքույց, առանց սեթևեթանքների: Իսկ, այ, երկակի «խաղեր տվողների» հարցը շատ ավելի բարդ է: Դժվար է ասել, թե շարժումն ինչ հետագա ընթացք ու դրսևորումներ կունենա: Բայց հիմա արդեն պարզ է մեկ բան. գլխավոր խնդիրը լուծված չէ, հետևաբար՝ պայքարը անխուսափելիորեն շարունակվելու է: Այ, այդ շարունակության մեջ, կարծում ենք, անպայման պետք է նկատի ունենալ այս շարժման շնորհիվ տեղի ունեցած քաղաքական լյուստրացիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Այսօր առավել քան երբևէ հայ առաքելական եկեղեցին ունի իր հետևորդների համախմբման և աջակցության կարիքը. Նաիրի ՍարգսյանԱրցախի հոգեբանների միության վերածնունդն ու առաջին հավաքը՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում Կրծքով պաշտպանելու ենք Մայր Աթոռը. Արմեն ՄանվելյանՇրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՍամվել Կարապետյանի տան բակից տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Ամիր Նադերին Կրակոցներ՝ Գյումրիում. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիԱստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան