Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»


Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը «նախանձելի» հետևողականությամբ հանրային դաշտ է ներմուծում ադրբեջանա-թուրքական նարատիվները։ Այդպես, օրինակ՝ նա խոսում է Սահմանադրության փոփոխության, նոր զինանշան ընդունելու անհրաժեշտության և մեր հայրենիքի տարածքներից հրաժարվելու մասին։ Թերևս միայն կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե նախկինում որևէ ղեկավար խոսեր այս թեմաներից ու կասկածի տակ դներ հայ ժողովրդի ունեցած անօտարելի իրավունքները։ Փաշինյանը զուգահեռ հասարակությանը վախեցնում է պատերազմով: Եվ, ըստ էության, նա «հաջողում» է: Եվ մինչ հասարակությունը պատերազմի սպառնալիքից վախեցած կուլ է տալիս Փաշինյանի առաջ քաշած թեզերը, վերջինս էլ, օգտվելով առիթից, ավելի է թնդացնում դրանց դոզան ու ներկայացնում նոր սոուսով։

Այս անգամ էլ նա հայտարարում է. «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես. պիտի վրեժս քեզանից լուծեմ»։ Այսպիսով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի շուրթերով արդարացվում է ադրբեջանական ագրեսիան։ Չէ՞ որ Ադրբեջանը վրեժի է ձգտում։ Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը, իր սովորության համաձայն, մանիպուլացնում է փաստերը։ Այդ ինչպե՞ս Հայաստանն Ադրբեջանին չի թողել ապրել, որ այդ երկիրը կարողացել է հարստություն կուտակել ու միլիարդավոր դոլարների սպառազինություն ձեռք բերել։ Իրականում Հայաստանը ոչ միայն Ադրբեջանին 30 տարի թողել է ապրել, այլև առաջարկել է արժանապատիվ խաղաղության հասնել։

Իսկ այդ խաղաղությունը կարող էր լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդուներ արցախահայության՝ իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Ու պետք է նկատի ունենալ, որ երբ Արցախյան հակամարտության՝ կողմերի համար քիչ թե շատ ընդունելի տարբերակ է առաջ քաշվել, ապա վերջում Ադրբեջանը մերժել է այդ առաջարկները և միանգամից պահանջել ամբողջը։ Այդ Ադրբեջանն ու Թուրքիան են, որ 30 տարի չեն թողել Հայաստանին ապրել, քանի որ շրջափակման մեջ են պահել։ Անկարայի ու Բաքվի ջանքերի արդյունքում է, որ տարածաշրջանային հիմնական խոշոր նախագծերը շրջանցում են Հայաստանի տարածքը։ Ավելին՝ Ադրբեջանը 30 տարուց ավելի շարունակ հակահայկականությունը դարձրել է ներքաղաքական կրեդո։ Ըստ այդմ էլ, հայության՝ հատկապես արցախահայության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրագործվել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ադրբեջանի հիմնական նպատակը հայկական պետականության վերացումն ու կլանումն է։

Պատահական չէ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու մասին խոսակցությունների ակտիվացումը։ Անգամ քարտեզներ են հրապարակվում, որտեղ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է անվանվում։ Հարցն այն է, որ Փաշինյանը ոչ միայն մերժում է մեր անցյալի սխրագործությունները, այլև հավասարության նշան է դնում 90-ականների Արցախյան հերոսամարտի և ներկայում Ադրբեջանի կողմից ագրեսիվ ու հանցավոր գործելակերպի միջև։ Ադրբեջանը ցանկանում է տիրանալ նրան, ինչն իրեն չի պատկանում ու երբեք էլ չի պատկանել, և թելադրել, թե ինչպես պետք է հայ ժողովուրդն ապրի, իսկ Արցախյան հերոսամարտի ժամանակ պայքարը մղվում էր արցախահայության ինքնորոշման ու իր հողի վրա ապրելու իրավունքի համար։ Թերևս ստացվում է, որ Փաշինյանի հայտարարության գլխավոր միտքն այն է, որ այլ ելք չկա, քան հայրենիքի կորստի հետ համակերպվելն ու մեր իրավունքներից հրաժարվելը։ Ու այսպիսի քարոզչությունը տարվում է պատմությունը սրբագրելու ջանքերի հետ մեկտեղ։ Օրինակ՝ նշվում է, թե օտար կայսրություն է ուզել, որ մենք Արցախը գրավենք, իսկ հետո տառապենք։

Ըստ իշխանությունների տրամաբանության, մեր պատմությունն էլ կայսրությունն է գրել, որ մենք հայրենիք ունենք, պատմական տարածքներ ու իրավունքներ ունենք, իրականում դա էլ չունենք։ Ուստի, այն պատմությունը, որ ձևավորվել է հարյուրամյակների ու հազարամյակների ընթացքում, պետք է մի կողմ դնել ու այնպիսի պատմություն գրել, որը հաճո կլինի թուրքերին ու ադրբեջանցիներին։ Ու երբ պատմությունը գլխիվայր շրջում ենք, ստացվում է, որ Ադրբեջանն իրավունք ունի Հայաստանին պահանջներ ներկայացնելու։ Այս պարագայում էլ պետք է անկլավները տալ, բոլոր զիջումներն անել, իսկ վերջում Ադրբեջանը կարող է վրեժ լուծել ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պահանջել, չէ՞ որ, ըստ Փաշինյանի, դրա իրավունքն ունի, «30 տարի չի ապրել»։ Ամենացավալին այն է, որ տրամաբանորեն Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվել է մեր պետության և ժողովրդի շահերը պաշտպանելու համար, բայց ոչ թե հայության շահերն է սպասարկում, այլ թշնամու։

Մնում է, որ ադրբեջանցիները նրան իրենց ազգային շքանշանով պարգևատրեն, քանի որ քարոզչական առումով այն, ինչ տասնամյակներ շարունակ ադրբեջանական պետությունը չի կարողացել անել, Փաշինյանը հմտորեն իրականացնում է. հայ հասարակության շրջանում «ընկալելի» է դարձնում կեղծ թեզերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին կայուն է «Իմ սրտի մի մասը մնաց Երևանում». Զեմֆիրան համերգից հետո կիսվել է էմոցիաներով «Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից». Լուսինե Թովմասյան Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից ՔՊ-ականները բանակը քննարկում են մայկա-կլուբնիկի շրջանակում, հիմա էլ թե բա՝ զուգարանը գոմ էր Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Այս գործողությունները դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է. Լեւոն Քոչարյան Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ խոսնակՄոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես Իշխանյան Փաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ «ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զnհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Օդեսայում ռուսական դեսանտ չի եղել և չի լինի․ Զելենսկի Մի քանի նիստ հետո դուք բերելու եք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք․ Դանիելյան Գազ չի լինի հուլիսի 8-ին և հուլիսի 9-ին․ հասցեներ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Հուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը