Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»


Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը բավարար չափով չդարձավ հասարակական քննարկման առարկա, որովհետև ստվերվեց արհեստականորեն առաջ բերված «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» խորհրդարանական լսումներ անցկացնելու թեմայով։ Մտածելու տեղիք է տալիս այդ անիմաստ լսումների ընթացքում Ազգային ժողովի պատկառելի ամբիոնը ԵՄ դրոշով զարդարելուց հետո նրա վրա հնամաշ կրկնակոշիկ դնելու հանգամանքը։ Զավեշտալի էր, որ դահլիճը բուռն ողջունեց այդ «խորիմաստ» քայլը։ Ինչպես կասեր լուսահոգի երգիծաբան Արամայիս Սահակյանը, անարգվեց դրոշը, ուրախացավ կալոշը։

Արդյո՞ք ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների համար նույնքան զվարճալի կլիներ տեսնել իրենց դրոշի վրա դրված ցեխոտ կրկնակոշիկը, որը հետո վերցրեցին, բայց դրոշն արդեն անարգված էր։ Թերևս հրավիրված քննարկման դրական կողմերից էր այն փաստը, որ հայ հասարակության համար բացահայտվեց լսումները նախաձեռնողների հոգևոր-բարոյական ու մտավոր կարողությունների մինուսային մակարդակը։ Այսօր, ունենալով քաղբանտարկյալներ ու ոչ ժողովրդամետ իշխանություններ, այդուհանդերձ նկատենք, որ ՀՀ պետական քաղաքականությունը առերևույթ ձգտում ունի ժողովրդավար պետություն լինելու, այլ բան է, որ այդ ճանապարհին նա ունի իր համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած անհաղթահարելի արգելքներ։ ԵՄ անդամակցության հարցը քվեարկության դնելու խնդրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իմ դիտարկմամբ, ջայլամի կեցվածք է ընդունել, բայց, ընդհանուր առմամբ, նրանց կողմից, կարծես, սթափ գնահատականներ տրվում են, նրանք հասկանում են ներկա պահին նման գործընթացներ սկսելու վտանգավոր լինելը։

Ակնհայտ է, որ ՔՊԿ-ն արդեն գիտակցել է նաև, որ վատնել է ժողովրդի վստահությունը, և, որպես նախընտրական խոստումները մեծ մասամբ կամա թե ակամա դրժելու հետևանք, հարցականի տակ է դրված իր իշխանության լեգիտիմությունը, բայց հանգիստ է, որովհետև այժմ իր դեմ դուրս եկած հզոր ընդդիմադիր քաղաքական ուժ չի տեսնում։ Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, հիմա այն, ինչ պետք է ասեմ, խնդրում եմ որպես հեգնանք կամ անհարգալից վերաբերմունք չընկալել։ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման գործողությունները քաղաքական բնույթ չեն կրում։ Նկատենք, որ Բագրատ Սրբազանը տարբեր առիթներով ազնվաբար խոստովանել է, որ շարժումը ընդդիմադիր շարժում չէ, որ ինքը ընդդիմադիր գործիչ չէ, ինքն ընդհանրապես քաղաքական գործիչ չէ, ինքն իրավաբան չէ, տնտեսագետ չէ, դիվանագետ չէ, քաղաքական վերլուծաբան չէ...

Միևնույն ժամանակ, նա ասում է, որ շարժումը ազգային-ազատագրական է։ Կարծում եմ՝ շատերս ենք լսել սրբազան հորից նման հայտարարություններ, սակայն անորոշ է մնում մի հարց։ Եթե շարժումը ազգային-ազատագրական է, բայց ընդդիմադիր շարժում չէ, ուրեմն, ի՞նչ է ստացվում, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը իշխանամետ ազգային-ազատագրական շարժո՞ւմ է։ Անտրամաբանական է։ Ազգային-ազատագրական կոչվող շարժման նպատակը ո՞րն է, ո՞ւմ և ինչի՞ դեմ է պայքարը, եթե այն ընդդիմադիր չէ։ Անշուշտ, Սրբազանն այս հարցադրումներին յուրովի պատասխանում է, և հասկանալի ու ողջունելի են Գերաշնորհ սրբազան հոր վեհագույն մտքերը՝ համեմված համաքրիստոնեական արժեքներով, բայց դրանցով ներքաղաքական ճգնաժամն ավելի է խորանում։ Քաղաքական շարժումներն ունենում են մեկ գերնպատակ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, իսկ եթե շարժումը, թեկուզ ազգային-ազատագրական թող այն լինի, իշխանափոխությունը չի դիտարկում որպես շարժման առաջնահերթ ու հենակետային նպատակ, ապա արդյո՞ք այդ շարժումը քաղաքական է։

Եթե Բագրատ Սրբազանը մտադիր չէ այլևս վերադառնալ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմ, իր համար ավելի հաճելի է կամ ավելի նպատակահարմար է Երևանում շփվել երիտասարդների հետ, քարոզել նրանց, դաստիարակել ազգային արժեքներով, ինչը, բնականաբար, շատ ողջունելի ու գնահատելի է, ապա միգուցե իմաստ ունի՞ շարժումը գրանցել որպես «Տավուշը՝ հանուն Հայրենիքի», կամ մեկ այլ անվամբ՝ օրինակ՝ «Քրիստոս Սեր է» անվամբ քրիստոնեական-հասարակական կազմակերպություն։ Այդ դեպքում կազմակերպությունը ամբողջությամբ կտեղավորվեր իր առաջնորդի քարոզների ու թեզերի տրամաբանության մեջ, ու կարծում եմ՝ հետևորդների պակաս էլ չէր լինի։ Ժողովուրդը մայիսի 9-ին իշխանությունների նկատմամբ ունեցած իր դիրքորոշումն արդեն հայտնել է, իշխանություններն էլ հունիսի 12-ին ցույց են տվել այն «սերը», որը տածում են իրենց իշխանության բերած ժողովրդի հանդեպ։

Հետևաբար, մի բան այլևս պարզ է, որ իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է, և այն կարող է տեղի ունենալ բացառապես արտահերթ կամ հերթական ընտրություններով, ցանկալի է՝ արտահերթ, որովհետև որքան շուտ այն տեղի ունենա, այնքան քիչ բան կկորցնենք, որպեսզի արյունահեղություն չլինի, և որպեսզի եկող իշխանություններն էլ ներկաների նման անպտուղ ու անկանխատեսելի չլինեն թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանը քաղաքական փորձադաշտ չէ և հեռակառավարման ենթակա չէ։ Ընդդիմադիր դաշտը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այն անհապաղ պետք է իրագործել։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավորԶովաբեր, Փարաքար, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին, Վարսեր, Գոմաձոր, Լճաշեն բնակավայրերում հայրենակիցներիս ներկայացրեցի ծրագրերի մասին. Մհեր ԱվետիսյանՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանըԳագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ) «Լեմանա ՊՐՈ»-ն ձեռք է բերել արևային էլեկտրակայան ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը