Երևան, 24.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»


Ուկրաինայից ու Վրաստանից հետո եվրոտենդն ընդգրկել է նաև Հայաստանը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «Ուկրաինայից ու Վրաստանից հետո եվրոտենդն ընդգրկել է նաև Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը տեղին չէ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի։ Բանն այն է, որ պարզապես կասկածելի է, որ Եվրամիությունը ցանկանա մերձենալ Հայաստանի հետ, լավագույն դեպքում թեկնածուի կարգավիճակ կտան, ինչպես Վրաստանին ու Ուկրաինային, բայց այդ կարգավիճակը ոչինչ չի նշանակում։ Պետք է կարծել, որ Փաշինյանը, Միրզոյանը և մյուսները դա շատ լավ հասկանում են։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է պետք «ցանկապատել այդ բոստանը»:

«ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեներ անցկացվում են յուրաքանչյուր երկրում, որը կատարել է բոլոր պայմանները, և որոնց ԵՄ-ն պատրաստ է ընդունել, - հիշեցրել է Միջազգային հարաբերությունների և արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Վադիմ Տրուխաչովը,- այնպես որ, դա նորմալ պրակտիկա է, բայց ոչ Հայաստանի դեպքում, որին ոչ ոք չի հրավիրել ԵՄ»: svpressa.ru.- Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունք կտա այդ հանրաքվեն, եթե կայանա: - Հայաստանում նեղացած են Ռուսաստանից և ամեն ինչի օգտին էլ կքվեարկեն, որ հակառակվեն նրան: Մոտավորապես նույն կերպ նախկինում իրեն պահում էր Վրաստանը, որն առավել ևս էր վիրավորված Ռուսաստանից...

Հարցն այն է, որ այդ քվեարկությամբ Եվրամիություն չես մտնի։ Հայերը ԵՄ-ն ու Ֆրանսիան են համարում «այլընտրանք» Ռուսաստանին, որն իբր դավաճանել է Հայաստանին։ Խնդիրն այն է, որ մենք չենք աշխատում հասարակական կարծիքի հետ, իսկ ԵՄ-ն աշխատում է: Եվ ոչ մի փողի փոխանցում, փող աշխատելու համար հայերի ոչ մի ուղևորություն դեպի Ռուսաստան չի կարող փոխարինել այդ գործոնին։

svpressa.ru.- ԵՄ-ն կարո՞ղ է Հայաստանին անդամակցություն առաջարկել կամ թեկնածություն՝ Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից հետո։

- Թեկնածություն՝ այո: Անդամակցություն՝ ոչ: ԵՄ համար հաջորդը Բալկաններն են։ Քանի դեռ այնտեղ չեն ավարտել, չեն մտնի հետխորհրդային տարածք։ Բացառությամբ Մոլդովայի, որը կարելի է բալկանյան երկիր համարել։

svpressa.ru.- Ինչո՞վ կարող է Հայաստանը հետաքրքրել Բրյուսելին։

- Որպես Իրանից Եվրոպա գազի տարանցման պոտենցիալ տարածք՝ շրջանցելով Թուրքիան։ Մասամբ էլ որպես հեռավոր քրիստոնեական երկիր: Ինչպես նաև որպես հերթական «գլխացավանք» Ռուսաստանի, մասամբ՝ Թուրքիայի համար։ Վերջ, ուրիշ այլ բանով հետաքրքիր չէ։ «Չի կարելի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչները վերադառնան ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու թեմային,- կարծում է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,- նման հանրաքվեի անցկացմամբ Հայաստանի վարչապետի թիմը կարող է հույսեր կապել, որ դա նոր դրական օրակարգ կստեղծի այն մարդկանց համար, ովքեր 2018 թվականին սատարել էին Նիկոլ Փաշինյանին։ Նման նախաձեռնությունը կարող է մաս կազմել այն ուղերձի տարածմանը, որ Փաշինյանի իշխանության պահպանումը կնշանակի ճանապարհ դեպի ԵՄ։ Այդ առումով երկրի գործող իշխանության համար ավելի ձեռնտու կլիներ այս թեման պահել մինչև 2026 թվականի խորհրդարանական քարոզարշավը։ Բայց կա ևս մեկ հնարավոր պատճառ, թե ինչու կարող է այդ թեման բարձրացնել հիմա: Ինչպես հայտնի է, Երևանի հետ բանակցությունների շրջանակներում Բաքուն պնդում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Եթե Սահմանադրության փոփոխություններ տեղի ունենան միայն այն հարցերով, որոնք դե ֆակտո պնդում է Բաքուն, դա կառաջացնի բողոքի ակտիվության նոր ալիք՝ ուղղված Փաշինյանի դեմ։ Այս դեպքում, ավելի լայն լսարան մոբիլիզացնելու համար կարող է առաջարկվել հանրաքվեի մեկ փաթեթով ներկայացնել նշված փոփոխությունները և, օրինակ՝ Սահմանադրությամբ ամրագրել ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությունը»:

svpressa.ru.- Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունք կտա հանրաքվեն, եթե կայացվի:

- Հիմա բավականին մեծ է այն հավանականությունը, որ ձայների մեծամասնությամբ կպաշտպանվի ԵՄ-ին անդամակցելու՝ երկրի քաղաքականությունը, քանի որ երկրի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա ԵՄ-ից տնտեսական օգնություն ստանալու, առանց վիզայի ռեժիմի հեռանկարների վրա, ինչպես նաև կփորձի ապացուցել, որ թեև ԵՄ-ն ռազմական բլոկ չէ, սակայն ԵՄ անդամ երկրի հետ զինված հակամարտությունը կապված կլինի լրացուցիչ մարտահրավերների հետ այն պետության համար, որը կհամարձակվի նման հակամարտության:

svpressa.ru.- Եվրամիությունը կարո՞ղ է Հայաստանին տալ գոնե թեկնածուի կարգավիճակ, ինչպես Վրաստանին։

- Հասկանալի է, որ Հայաստանում նման հարցի շուրջ հանրաքվեն ինքնին ԵՄ-ին ոչ մի բանի չի պարտադրի։ Իհարկե, եվրոպական երկրների մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ կոչ են արել Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել, բայց պաշտոնական եվրոպական կառույցների մակարդակով նման կարգավիճակի տրամադրումը սովորաբար կապված է ներքին բարեփոխումների հետ, որոնց առումով կպնդի Բրյուսելը։ Այսինքն, նույնիսկ Երևանի համար իրադարձությունների ամենանպաստավոր զարգացման դեպքում, ամենայն հավանականությամբ, նկատելի ժամանակ կանցնի մինչև թեկնածուի պաշտոնական կարգավիճակ շնորհվելը։

svpressa.ru.- Ինչպե՞ս պետք է Մոսկվան վերաբերվի այս ամենին։ Արդյո՞ք պետք է ձեռքը թափ տալ:

- Մոսկվայի և Երևանի հարաբերություններն արդեն իսկ շատ բարդ են։ Հասկանալի է, որ ինչքան ակտիվորեն աշխատի Բրյուսելը Հայաստանի հետ, այնքան ավելի շատ մարտահրավերներ կլինեն Մոսկվայի համար։ Ամենայն հավանականությամբ, այս իրավիճակը Ռուսաստանի համար լրացուցիչ դրդապատճառ կդառնա Հայաստանում ընդդիմությանը սատարելու և նոր՝ խոստումնալից ընդդիմության որոնման համար։ Ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել, որ կարող է իշխանությունը պահել նույնիսկ իր համար վտանգավոր ճգնաժամային իրավիճակներում։ Բայց միգուցե Հայաստանի գործող վարչապետի համար ներքաղաքական ռիսկերը սրվեն 2026 թվականին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Այսօր առավել քան երբևէ հայ առաքելական եկեղեցին ունի իր հետևորդների համախմբման և աջակցության կարիքը. Նաիրի ՍարգսյանԱրցախի հոգեբանների միության վերածնունդն ու առաջին հավաքը՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում Կրծքով պաշտպանելու ենք Մայր Աթոռը. Արմեն ՄանվելյանՇրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՍամվել Կարապետյանի տան բակից տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Ամիր Նադերին Կրակոցներ՝ Գյումրիում. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիԱստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան Հորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. Մերկել