Երևան, 16.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ» «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ» Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»


Միլիոնավոր դրամաշնորհներ. պետական բյուջեից Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին, ասպիրանտներին տրվող դրամաշնորհների հետքերով

Հարցազրույց

Հայաստանում գիտության ֆինանսավորման մասին ամենատարբեր տեղեկությունների, հաճախ՝ նաև գիտությանն ուղղվող գումարների չափից օբյեկտիվ դժգոհությունների աղմուկի մեջ 168.am-ը փորձել է փոքր-ինչ բացահայտել, օրինակ, պետական միջոցներից ասպիրանտներին՝ թեմաների իրականացման համար տրվող հսկայական դրամաշնորհների, դրանց արդյունավետության մասին հարցերը։

Հրապարակմամբ ոչ միայն անդրադարձել ենք այդ գումարներին, այլ նաև ոլորտի ներկայացուցիչներից փորձել ենք պարզել՝ որքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվում, արդյունավետության համար ի՞նչ չափման միավորներ կան, և թե ի՞նչ տեսքով են վերադառնալու պետությանն այդ ծախսերը։

Հիշեցնենք՝ ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան:

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին տրվող դրամաշնորների մասնավոր ու պայմանական ընտրությունից տեղեկանում ենք, որ, օրինակ, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և նրա մի շարք ասպիրանտների ու թեմայի ղեկավարների միջև 2021-2023թթ ընթացքում կնքվել են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» եռակողմ մի շարք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքի հանրագումարն աստղաբաշխական թիվ է կազմում՝ մոտ 889 միլիոն ՀՀ դրամ։ Առանձին դրամաշնորհներ կան, որոնց արժեքը կազմում է 155 միլիոն և ավելի դրամ։

Այսպես, օրինակ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և վերջինիս ասպիրանտ Կատյա Ավագյանի միջև կնքված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» եռակողմ պայմանագրի արժեքը կազմել է 9.600.000 ՀՀ դրամ,

Սամվել Սիրականյանի հետ կնքված եռակողմ պայմանագրի արժեքը՝ 156.000.000 ՀՀ դրամ,

Գարիկ Մարտիրոսյանի հետ կնքված եռակողմ պայմանագրի արժեքը՝ 155.020.000 ՀՀ դրամ։

Նույն եռակողմ կազմով և Աշոտ Մարկոսյանի միջև կնքված Պայմանագրի արժեքը՝ 22.350.000 ՀՀ դրամ և այլն։

08.09.2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և Աստղիկ Հովհաննիսյանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի արժեքը կազմում է 150.000.000 ՀՀ դրամ,

30.10.2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՊՈԱԿ-ի և Արփինե Հարությունյանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի արժեքը 176.000.000 ՀՀ դրամ գումար է։

Պայմանագրերից հետևում է նաև, որ նշված գումարների մեծ մասն ուղղվել է ղեկավարի ու այլ անձանց վարձատրությանը, մյուս մասը՝ այլ ծախսերի, որոնք հստակեցված չեն մանրամասնորեն, ինչպես նաև բաց է մնում հարցը, թե ինչպե՞ս են ընտրվել ծառայությունները մատուցող անձինք, և ինչպե՞ս է չափվում տրված դրամաշնորհի արդյունավետ ծախսումը։

Ըստ որոշ մասնագետների՝ նշված գործարքների մասով առկա են կոռուպցիոն բարձր ռիսկեր, ինչպես նաև հայտնի չէ, թե ինչպես են կազմակերպվել նշված պայմանագրերի առարկա հանդիսացող ծառայությունների գնման գործընթացները, և ինչպես են ընտրվել այդ ծառայությունները մատուցող անձանց շրջանակը։

Այս և այլ հարցադրումներ 168.am-ն ուղղեց «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին։

Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նախ նկատեց՝ քանի որ դրամաշնորհները Գիտության կոմիտեն է տալիս, թերևս հենց իրենք էլ ունեն այդ արդյունավետությունը չափելու ցուցանիշները, ապա հավելեց․

«Այդ ֆինանսավորումը գործնականում երիտասարդ հետազոտողին անկախության հնարավորություն է տալիս, որովհետև հստակ ֆինանսավորում է գալիս, ինչը թույլ է տալիս, որ այդ ասպիրանտը միայն գիտությամբ զբաղվելու մասին մտածի (կողքից այլ բաների մասին չմտածի)»։

Գումարի չափերի մասին մեր հարցադրումներին պատասխանելով՝ Ռոբերտ Հակոբյանը նշեց, որ տարբեր մրցույթներ են, տարբեր պայմաններով, և դրանք չեն տրվում մեկ տարվա համար։

«Այլ ծախսեր» ասվածի մասին էլ մանրամասնեց՝ դրա մեջ մտնում են սարքերը, նյութերը․ «Ամեն մրցույթի շահող ինքն է ձևակերպում, թե այդ «այլ ծախսեր»-ի մեջ ինչ է մտնում։ Այն գնահատվում է, ու հենց այդ գնահատված փաստաթղթով էլ այդ պայմանագիրը տալիս են»։ Նա նաև տեղեկացրեց՝ գնման գործընթացի հետ կապված հարցերը կազմակերպվում են տենդերով։

Քանի որ Ռոբերտ Հակոբյանի անունը ևս դրամաշնորհ ստացածների թվում էր՝ նրանից հստակեցրինք, թե ի՞նչ նպատակի է ծառայելու 152 միլիոն 500.000 դրամաշնորհը։

«Դրամաշնորհը տրվել է 5 տարի ժամկետով. 152 միլիոն 500.000 դրամ, որի մեջ 90 միլիոնը՝ 5 տարվա համար աշխատավարձ է, մնացածի մեջ՝ ինձ մոտ հիմնականում գործուղումներ են, որովհետև գործընկերս ԱՄՆ-ից է, ու 6 ամսով երեխաներ եմ ուղարկում դրսում վերապատրաստվելու, ու այդ դրամաշնորհի գումարով նրանց ծախսերն եմ փակում։ 2 հոգի գնացել-եկել են արդեն,- պարզաբանեց մեր զրուցակիցը, ապա անդրադառնալով մոնիտորինգի մասին մեր հարցադրումներին՝ ասաց,- Մենք ամեն տարի պարտավոր ենք հաշվետվություն տալ, ու եթե այդ տարվա հաշվետվությունն այս կամ այն կերպով դրամաշնորհի դեպքում չի գոհացնում կոմիտեին, զրկում են։ Ասեմ ավելին՝ հանձնաժողովներ են ստեղծվում՝ նաև տեղում ստուգումներ իրականացնելու համար»։

168.am-ն այս հարցադրումների շուրջ լսեց նաև կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին։

Քանի որ պարբերաբար պաշտոնական ներբողների տեսքով հնչեցվում են թվեր գիտության ֆինանսավորման աճերի մասին, և վերջերս մասնավորապես հայտարարվել էր, թե գիտության ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 280 տոկոսով, փորձագետին խնդրեցինք ասպիրանտների թեմաներին ուղղված գումարների օրինակով պատասխանել հարցին՝ որքանո՞վ է արդյունավետ արդարացված բյուջեի այս ծախսը, այսինքն՝ բոլոր այդ թեմաները հետագայում ի շահ պետությա՞ն են օգտագործվելու, թե՞ կարող է թեմաներն այդպես էլ մնան դարակներում։

«Ես ինչքան գիտեմ, այդ գումարները միանգամից չեն տրվում, այլ փուլ առ փուլ, և յուրաքանչյուր փուլի ավարտից հետո այդ գիտական խումբը ներկայացնում է համապատասխան հաշվետվություն, ապա ստանում երկրորդ մասը։ Դա արվում է իրենց նախնական ներկայացրած ծրագրին համապատասխան,- արձագանքեց Ատոմ Մխիթարյանը՝ այդուհանդերձ չհերքելով արդյունավետության մասին օբյեկտիվ մտահոգությունները,- Ես բազմիցս ասել եմ, որ այդ գումարների արդյունավետության չափման միավոր չկա Հայաստանում սովորական թվեր են, և դրանց արդյունավետության, տնտեսության մեջ կիրառելիության մասին ոչ ոք չգիտի»։

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ որևէ փորձագիտական եզրակացություն չի տրվում, որ կառավարությունը գլուխ է գովում գիտության գումարների ավելացման մասին, մինչդեռ գիտնականների թիվը չի ավելանում։

 «Վերջին 5-6 տարում գիտնականների թիվը պակասել է շուրջ 20 տոկոսով, և ստացվում է, որ այդ գումարները պետք է ծախսեն, սակայն մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ երբ վերցնում ենք այդ գումարների ծախսման կատարողականը, օրինակ, 2022-2023 թվականների, տեսնում ենք, որ նույնիսկ էապես թերակատարվել են։ Այսինքն՝ գումարները մեծացրել են, բայց չեն էլ տալիս գիտնականներին, իսկ տալու ժամանակ էլ ձևական են տալիս, որովհետև որևէ հետազոտություն չկա, թե որն է, օրինակ, պետության համար առաջնահերթություն։ Նույն բանն այստեղ է կատարվում՝ թեմաների ընտրության հետ կապված։

Վերջին հաշվով, դրանք հաստատվում են գիտական խորհուրդների որոշումներով, այդ թեմաների արդիականության և մնացած հարցերը որևէ փորձաքննության չեն ենթարկվում։ Օրինակ, կա մի գիտնական, որը վերջին 60 տարին զբաղվում է որևէ թեմայով, և յուրաքանչյուր ասպիրանտ, որ ընդունվում է այդ հարգարժան գիտնականի մոտ, չի կարող ուրիշ թեմայով զբաղվել։ Մինչդեռ այդ թեմաները, որոնք արդիական էին սրանից 50-60 տարի առաջ, երբ այդ գիտնականը նոր էր մտնում գիտության բնագավառ, իրենց արդիականությունն այսօր կորցրել են ոչ ոք այդ հարցերը չի տալիս»,- մանրամասնեց մասնագետը։

Հստակեցմանը, թե՝ հնարավո՞ր է, որ այդ դրամաշնորհներն իրականում չծառայեն որևէ բանի, գումարները ծախսվեն, և պետության համար որևէ օգուտ չլինի՞, նա արձագանքեց․

«Այո, դրա հավանականությունը շատ ավելի մեծ է, քան, թե՝ օգուտ կտա, որովհետև վերջին տարիներին այդ ֆինանսավորված գիտական թեմաների արդյունքները մեր կյանքում չենք զգում, դրա դրսևորումները չենք տեսնում, դրանց մասին խոսք չկա, ու շատ արդյունքներ, եթե նույնիսկ կան էլ, մնում են թղթապանակների մեջ։

Միակ չափելի բանը, որ կա, դա ո՛չ ներդրումն է, ո՛չ ՀՀ տնտեսությանը կամ այլ բնագավառներին օգտակար լինելը, այլ միջազգային գիտական շտեմարաններում տպագրված հոդվածների թիվը։ Այդ թիվը, իհարկե, մեկ գիտական հաշվարկով մեծանում է, բայց եթե հաշվի առնենք, որ գիտնականների թիվը պակասել է, ըստ էության, այդտեղ էլ մեծ առաջընթաց չունենք։ Բայց, օրինակ, ԱՄՆ ում կամ Ավստրալիայում տպագրած գիտական հոդվածն ինչքանո՞վ է օգտակար Հայաստանին, ՀՀ տնտեսությանը, շատ կասկածելի է»։

Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերությունները Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում հանդես կգա 18-րդ համարի ներքո Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում Լեւոն Քոչարյանի մանդատը դնելու հարց չի քննարկվել եւ չի քնարկվելու. խմբակցության ղեկավար 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունվի մայիսի 20-ին. Մերց ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն Եթե պետությունը ծառն է, ապա ուսուցիչն այդ ծառի արմատն է․ Մհեր Ավետիսյան Նիկոլը գիժ չի, նա հակահայ ագենտ է. քաղաքացի Այն մասին, թե ինչու է մեզ պետք առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով․ Արմեն Հարությունյան Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար ՈւմերովըՄխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվելԱրտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)«Ինձ համար տղամարդը լսողն է, ոչ թե ենթարկվողը». Նազենի Հովհաննիսյան Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ստամբուլում ավտոբուսն ամբողջովին այրվել է երթևեկության ժամանակ Այնպես է ստացվել, որ մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է որպես հաղթանակների ամիս․ Արտակ ԶաքարյանԹրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինիԿսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԵրևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար«Թագուհու» կերպարը Հայաստանում՝ նյարդայնացրու և տիրիր«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով Կատարի վարչապետը մեկնաբանել է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկըftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Մհեր Ավետիսյանին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում ավանդի համարԵթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն ՍտեփանյանԵլույթս Ֆաշիզմի դեմ տարած մեր հաղթանակի 80-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ հայտարարության քննարկմանը․ Հայկ Մամիջանյան«ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը դստեր հետ Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. ԿոստանյանUkrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք Չալաբյան Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Թուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան