Երևան, 23.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ» «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»


«Մեր երկրում կոռուպցիոն համակարգն ակտիվ աշխատում է, պատժելիության որևէ մեխանիզմ չի գործում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրում կառավարման ճգնաժամի մասին դիտարկումներն ավելի հաճախակի են հնչում: Ոլորտային բազմաթիվ խնդիրներ, տարբեր ոլորտներում ի հայտ եկող նոր մարտահրավերներ, անկայուն տարածաշրջան: Այս ամենի ֆոնին շատերի համար է տարակուսելի է, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը մեկ ամսով արձակուրդում է լինելու, այլ պաշտոնյաներ ևս: Ոմանք կասեն՝ մարդը հանգստի իրավունք ունի. այո՝ ունի, բայց դա ևս պետք է համակարգված լինի: Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք կառավարման ճգնաժամին և դրա դրսևորումներին, զրուցել կոռուպցիայի և կառավարման համակարգի փոխկապակցվածության մասին: Նա նշում է՝ կառավարման համակարգում ճգնաժամն իրականացվում է կառավարման օղակում առկա պետական գործիչների թեթև ձեռքով:

«Ինձ թվում է, որ 6-7 տարի է, ինչ իրենք հանգստի մեջ են: Եթե պետական կառավարման համակարգում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, միայն ազգանունների, անվանումների փոփոխություն է տեղի ունեցել անձնային առումով, եթե պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերը չեն նվազեցվել, եթե պետական կառավարման համակարգում X ռազմավարությունը միայն անվամբ է փոխվել Y ռազմավարության, երբ մեր պետական կառավարման համակարգում այրերը ոչ թե ժողովրդին, պետական կառավարման համակարգին, այլ ներկուսակցական շահերին, կուսակցությանը և կուսակցության ղեկավարին են ծառայում, ապա այս ամենն իրար գումարվում է ու պետական համակարգում, կառավարման օրակարգում հանգեցնում է ճգնաժամային իրավիճակի: Պետական այրերը միաժամանակ են մեկնում արձակուրդ և երկար ժամանակով: Կասեի, որ կարող են գնալ ու էլ հետ չգալ: Դա ավելի լավ կանդրադառնա մեր կառավարման համակարգի վրա, քան իրենց ներկայությունը:

Իրենց գոյությունն ավելի է վատթարացնում մեր երկրի վիճակը, քան իրենց չլինելիությունը: Ավելի լավ է երկիրը գլուխ, ղեկավար չունենա, քան ունենա նմանատիպ անողնաշար ղեկավար ու նմանատիպ կադրեր, որոնք որևէ կերպ չեն նպաստում մեր երկրի ո՛չ զարգացմանը, ո՛չ մեր երկրի գոյության ապահովմանը: Դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, եկեղեցին է պետականությամբ զբաղվել, հիմա չունենք պետություն, չունենք ղեկավար անձ, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում այն գործիչներին, որոնք կարող են մեզ ճգնաժամից հանել: Այսօր այս ճգնաժամային կառավարման օրակարգը պետք է տանենք դեպի ազգապահպանման գործընթացի, որովհետև այսօր, որպես ազգ, պետություն, գոյություն-չգոյության մեջ ենք գտնվում: Չգիտենք՝ այսօր, որպես պետություն, Հայաստանի Հանրապետությունը կա՞, թե՞ ուղղակի անձերի կույտ է, մարդկանց համախմբում, որովհետև այսօր պետության դեմք, խորհրդանիշ չունենք, միջազգային հարթակներում՝ ևս: Այսօր ծաղրի առարկա ենք բոլոր առումներով: Պետական կառավարման համակարգի այրերը ծաղրում են մեր պետականությունը մինչև վերջ, նվաստացնում են մեր արժանապատվությունը մինչև վերջ: Մարդկանց պահում են վախի, անապահովության, անհավատության շրջանակներում: Կամ իրենց տված ապագան. ավելի լավ է ազգը չունենա ապագա, քան ունենա նմանատիպ ապագա»,-Փաստի» հետ զրույցում ասում է Սերոբյանը:

Կառավարման ճգնաժամի մասին է բարձրաձայնվում քաղաքական, տնտեսական, անվտանգային համակարգերում, անմասն չեն մնում մարդկանց առօրյա կյանքի ընթացքը ապահովող գործոնները՝ ճանապարհներ, ջրի որակ, շինարարություն և այլն: Թվում է՝ երկիրն ինքնահոսի է թողնված և դիմադրում է ինչ-որ անհատների ու օղակների շնորհիվ, ինչը հավերժ տևել չի կարող:

«Պետական կառավարման համակարգում և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր կողմերը ձեռքները լվացել են պրոցեսներից: Հանրությունն ապակողմնորոշված է, թե ի՞նչ պետք է անի: Եթե չկա ղեկավարման ինչ-որ սիստեմ, չկա պայքարի օրակարգ, չկա ճգնաժամային կառավարման օրակարգ, չկա պետականության զարգացման օրակարգ ու տեսլական, ապա քաղաքացիների ինքնառեալիզացման մակարդակն այնպիսին չէ, որ ձևավորեն ինքնաբուխ շարժում, դրա հիման վրա պետական զարգացման օրակարգ ստեղծեն, և շարժվենք առաջ: Քանի որ չունենք նմանատիպ անհատներ, այս ինքնահոսն այնքան ժամանակ կտևի, մինչև կուսակցական կամ ապակուսակցական, միջազգային կամ դրսի ուժերից ինչ-որ մեկը որոշակի ներդրում կատարի, ձևավորվի այդ շարժումը, կամ իքս կառույց իր ձեռքը վերցնի և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ ապաքաղաքական, և՛ քաղաքական դեմքերին, որոնք ի զորու են փոփոխություններ անել: Այս դադարը չի կարող երկար ժամանակ շարունակվել, այն տանում է ճգնաժամի խորացման:

Ունենք անապահովության զգացում, մարդիկ տարբեր ձևեր են գտնում դրանից դուրս գալու համար: Մեկն արտագաղթում է, մյուսն իր մասնագիտական որակներն է ակտիվացնում և արտերկրում է փնտրում կրթություն ու աշխատանք ունենալու տարբերակ, մեկն անտարբեր է, ջայլամի քաղաքականություն է վարում, ինչ լինելու է, թող լինի, մեկ ուրիշն էլ մտածում է, որ սա իր հայրենիքն է, որի համար մարդիկ արյուն են թափել, պետք է պայքարել և հաջողության հասնել: Բայց եթե ամեն ինչը կիսատ-պռատ է, մարդկանց հույս են տալիս, պայքար նախաձեռնում, հետո այդ հույսը մարում է, մոտիվացիա ենք տալիս, հետո հույսը կոտրում ենք, այդ դեպքում շատ դժվար է վերականգնվել: Պատերազմի, տարածքների կորստի, մարդկային ռեսուրսների, հերոսների կորստի արդյունքում, ճգնաժամային այս բոլոր իրավիճակներում դեռ չի ձևավորվել ազգային այն օրակարգը, որի հիման վրա պետք է տեղի ունենա անցնցում իշխանափոխություն, և դրա հիման վրա էլ տեղի ունենա ազգային զարթոնք»,-նշում է մեր զրուցակիցը:

2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հիմնական պատճառներից մեկը նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումն էր: Թե վեց տարի անց ինչպիսի պատկեր ունենք կոռուպցիայի կանխարգելման կամ ծավալների պակասեցման առումով, կփաստեն տարբեր պաշտոնյաներին վերաբերող հրապարակումները, մեկ անձից կատարվող պետական գնումները, ընդ որում՝ այդ «մեկ անձինք», չգիտես, թե ինչ զուգադիպությամբ, իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամներն են կամ էլ գոնե այս կամ այն կերպ առնչվում են նրանց: «Կառավարման ճգնաժամն առաջանում է, երբ պետական պաշտոնատար անձն իր դիրքում չէ, կոմպետենտ չէ, ռազմավարական, մարտավարական գործողություններ չեն իրականացվում, կառավարման համակարգը փոփոխություններ չի իրականացնում, նոր օրենսդրական միջոցառումներ չեն իրականացվում, չի բարելավվում քաղաքացիների կյանքի որակը, սոցիալական, տնտեսական ոլորտներում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվում, կամ գրանցվում է «այլ՝ արտաքին գործոնների» հիման վրա:

Դա չի նշանակում, որ կառավարման համակարգն արդյունավետ է գործել, և այդ իքս գործոնը բարելավվել է: Այս ճգնաժամը մեկ օրվա ընթացքում չի ձևավորվում, տարիների ընթացքում պետական համակարգն ակտիվ «աշխատում» է, որպեսզի խեղաթյուրի բոլոր համակարգերի գործառույթները, սահմանափակի գործառույթները և ճնշող լծակները, և դրսևորվի միանձնյա գործողությունների շղթա, մեկ կուսակցության ձեռքում կենտրոնանա իշխանությունը: Քանի որ անգրագետ կադրերի մեծ բազա է հավաքվել, որը կոմպետենտ չէ կառավարում իրականացնելու, ճգնաժամն առաջանում է, սկսում է խորանալ, ու մինչ օրս այդ ճգնաժամն անընդհատ խորանում է: Դրան նպաստում է նաև, երբ կոռուպցիոն ռիսկերը պետական կառավարման համակարգում շատ բարձր են լինում: Չկա որևէ պետություն, որտեղ չլինեն կոռուպցիոն ռիսկեր, սկանդալներ: Որևէ երկրում չկա նախադեպ, որ ընդհանրապես վերացված է կոռուպցիան:

Տոկոսային առումներով դրա որոշակի քանակներ կան, մի երկրում բարձր է, մյուսում՝ ցածր, մի երկրում միջինի վրա է գտնվում, մի երկրում այն «արդարացված» է լինում, մի երկրում ներգրավված են լինում պաշտոնատար անձինք, կառավարման համակարգը և այլն: Մեր երկրում փորձագիտական ուսումնասիրությունները հանգել են նրան, որ պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերը շատ ավելի բարձրացել են: Կա՛մ մեկ անձից գնում է կատարվում, կա՛մ տենդեր է հայտարարվում, իքս պետական պաշտոնատար անձի բարեկամը, կինն է հաղթում, պետական կառավարման համակարգում ներգրավված են իքս անձի բոլոր բարեկամները, նա ուր գնում է, իր բոլոր բարեկամներին տանում է: Դա էլ է կոռուպցիոն ռիսկ, դա պաշտոնական դիրքի չարաշահում է, ոչ միայն դիտարկում ենք, թե դա ինչպիսի ֆինանսական ճեղքվածքներ է առաջացնում բյուջեի վրա, այլ նաև դիտարկում ենք որպես պաշտոնական դիրքի չարաշահում՝ ԽԾԲ-ի օգտագործում: Այդ ամենը համակարգային բնույթ է կրում և հանգեցնում է ճգնաժամի խորացմանը: Այստեղ մեկ այլ հարց էլ կա՝ կոռուպցիոն ռիսկերը դրսևորվեցին, կոռուպցիոն գործողություններն իրականացվեցին, որո՞նք են պատժի մեխանիզմներն ու եղանակները:

Ձերբակալում են ինչ-որ մեկին, պահում մի քանի ժամ, ազատ արձակում: Չստացվեց, որ պատժի միջոց է կիրառվում: Կամ մեկ ամիս են ձերբակալում, հետո ազատ արձակում, արդարացնում, ասում՝ մենք էինք սխալ, կամ ինքն էր սխալ: Շոուներ են կազմակերպում, ծածկադմբոց է արվում, թեմաները փակվում են: Պետությունը կարող է մի քանի միլիարդի վնաս կրել, բայց երկամսյա կալանքից բացի պաշտոնատար անձն այլ պատասխանատվության կարող է չենթարկվել: Մեզ մոտ պատժելիության սիստեմ գոյություն չունի: Նախ՝ պետք է վերահսկման համակարգ լինի, որպեսզի կանխարգելվի կոռուպցիան, բայց եթե լինում է կոռուպցիա, պետք է պատժի մեխանիզմները գործեն, որպեսզի մյուս պաշտոնատար անձն այլևս չկրկնի այն սխալները, որոնք արվել են նախկինում: Ինչո՞ւ էին մարդիկ վստահում այս «հեղափոխությանը», որովհետև մտածում էին, որ մեր երկրում վերջապես կլինի պատժելիության մթնոլորտ, յուրաքանչյուր անձ կգիտակցի, որ իր սխալի պատճառով տուժում է կառավարման համակարգը և ժողովուրդը: Մեր երկրում կոռուպցիոն համակարգն ակտիվ աշխատում է, ինչքան էլ ներկայացնեն կոռուպցիոն շոուներ, որ այս կամ այն պետական այրը կոռուպցիոն սկանդալի մեջ է, միևնույնն է, մի քանի ամիս անց նա ազատության մեջ կլինի: Պատժելիության որևէ մեխանիզմ չի գործում»,-եզրափակում է Սիրանուշ Սերոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիԱստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան Հորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելՈւկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. ԶելենսկիԱրարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԱրցունքներ ու պայքար․ բռնցքամարտի բաց առաջնությունը` ՔաջարանումԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինԹուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է. Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանն ընտրել է քրիստոնեական հալածանքների ճանապարհը. վաղվա երթը սատարում է նաև. Մալյան Եկեղեցին մնացել է ազգային հարցեր բարձրացնող միակ կառույցը. Արմեն ՄանվելյանԵրբևէ չպետք է հաշտվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է Արթուր Ղամբարյանը «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում Երկիրը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»«ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ Սրբազան