Երևան, 23.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի Ո՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում առաջընթացի համար էական նախադրյալներ չկան. «Փաստ» ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնությունների. «Փաստ» «Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Ե՞րբ պետք է անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք հարկային մարմին ներկայացնեն տարեկան անձնավորված հաշվարկները. «Փաստ»


Իշխանավորները վայելքների մեջ են. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան 44-օրյա պատերազմից սկսած՝ Հայաստանը տուրբուլենտ վիճակում է հայտնվել, ու մինչև այժմ այս իրավիճակից դուրս գալու ելքերը չեն երևում։ Ավելին՝ ժամանակի ընթացքում օրվա իշխանությունների պատճառով Հայաստանի գլխավերևում նոր ամպեր են կուտակվում։ Պարզորոշ երևում է, որ հակառակորդի գլխավոր նպատակը հայկական պետականության քայքայումն է։ Ու ապշած իրենց կողմից շռնդալից հաղթանակից՝ Բաքվում կարծում են, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ Հայաստանի հարցերը լուծել ու այնպես անել, որ Հայաստանը դառնա կախյալ ու խամաճիկ մի կազմավորում։ Շատ փորձագետների համոզմամբ, այս շտապողականությունը գալիս է նաև Ալիևի բռնապետական վարչակարգի լուրջ անհանգստություններից, քանի որ հենց Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, հայկական պետությունը հզորացավ ու հայ ժողովուրդը ոտքի կանգեց, ապա թույլ չի տա, որ Ադրբեջանը շարունակի իր հանցագործ քաղաքականությունը, իսկ Հայաստանը վերջապես կդադարեցնի փաշինյանական շարունակական զիջումները։

Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը փորձում են գլուխ բարձրացնել։ Բացի այդ, Ալիևի ռեժիմը հենվում է հայության նկատմամբ մշտական ատելության գեներացման վրա, որպեսզի այդ ֆոնին կարողանա իշխանությունը պահել ու իր երկրում ճնշել խոսքի ազատությունը։ Հակառակորդի այսպիսի մոտեցումների պարագայում պարզ է, որ Հայաստանն էլ պետք է կանխորոշի իր անելիքները, որպեսզի խուսափի մեզ համար ամենավատ սցենարից, որը գծագրվում է Բաքվում։ Այսինքն, պարզ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս ավելացնի իր դիմադրողականությունը, այսպես ասած՝ պատնեշներ կառուցի, բայց իրականության մեջ տեղի է ունենում հակառակը։ Ու դա պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների քայլերով։ Եվ ամեն ինչ բարձիթողի է վիճակում է։ Տպավորություն է, որ բոլոր ամենակարևոր հարցերը լուծված են, ու մնացել է, որ Փաշինյանը օրերով հեծանիվ-շոու կազմակերպի։

Եթե այդպես վարվեր, օրինակ՝ Շվեյցարիայի ղեկավարը, կարելի էր հասկանալ, քանի որ այդ երկիրը հայտարարել է իր չեզոքության մասին ու անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած չէ։ Բայց Փաշինյանը ոտքուձեռ ընկած փորձում է ցույց տալ, թե ինքը կտրված չէ ժողովրդից, պաշտոնը չի փոխել իրեն, ու ինքը տրամադրված է պետական միջոցները խնայելուն։ Իսկ իրականում հակառակն է։ Եթե հանկարծ Փաշինյանը մեկնում է մարզեր կամ հեծանիվ վարելուց հանդիպում է մարդկանց, զրուցում նրանց հետ, այդ մարդիկ էլ նրա ինքնամոռաց գովքն են անում, ապա այդ ամենն ընդամենը բեմադրված շոու է։ Հասկանալի է, որ նրա անվտանգությունը պատահական մարդկանց մոտ չի թողնի նրան։ Երբ Փաշինյանը հեծանիվ է վարում, հարյուրավոր անվտանգության աշխատակիցներ աչալուրջ հետևում են, որ անվտանգությունն ապահովվի, իսկ մասնակիցները, բնականաբար, պատահական մարդիկ չեն, այլ նախապես մանրակրկտորեն ընտրված, մի զգալի մասը՝ հենց պետական ապարատից։

Մյուս կողմից էլ՝ եթե Փաշինյանի իշխանությունը խնայող լիներ, անհարկի տեղը միլիոնավոր դոլարներ չէր ծախսի կառավարական ամառանոցը վերանորոգելու ու ծառայողական նոր մեքենաներ ձեռք բերելու վրա։ Այս տեսանկյունից հեծանվավարությունն ընդամենը հերթական էժանագին բեմադրությունն է, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր շատ հեշտ են «ընդունում» քարոզչական խայծերը։ Հա, մի բան էլ. Նիկոլ Փաշինյանն իբր ցանկանում է երկրում հեծանիվ վարելու մշակույթ ձևավորել։ Այնպես չէ, որ քաղաքացիները սպորտով չեն զբաղվել ու չեն զբաղվելու, որ Փաշինյանը պետք է գար և նրանց հեծանիվ վարել սովորեցներ։ Եթե իրապես ցանկություն կա խրախուսել հեծանվային սպորտը կամ ուղղակի հեծանիվ վարելը, իշխանությունները կարող են ձեռնամուխ լինել հեծանվորդների համար փողոցում առանձին երթևեկելի գոտու ստեղծմանը, ինչը գործում է զարգացած երկրների շատ քաղաքներում։ Դա կլիներ ռեալ գործ, այլապես հիմա հեծանվորդների համար շատ դժվար է մի կողմից՝ երթևեկելի գոտում վարել մեքենաների մեջ, մյուս կողմից էլ՝ մայթին, որով անցնում են հետիոտները։ Սա՝ իմիջիայլոց:

Իսկ ընդհանուր առմամբ, երկրի առջև ծառացած այս բարդագույն վիճակում աշխատելու փոխարեն Փաշինյանն ու իր թիմն անհոգ կերպով պարզապես վայելում են իշխանությունը։ Օրինակ՝ ՔՊ-ի ղեկավարև հեծանվասպորտը «զարգացնելուց» հետո մեկնում է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու, ձեռքի հետ էլ այնտեղ հեծանվային սպորտը «զարգացնելու»։ Ավելին, հիմա էլ որոշել է մեկ ամսով արձակուրդ գնալ։ Չէ, հասկանալի է, որ ամեն մարդ արձակուրդի ոչ միայն կարիք, այլև իրավունք ունի: Բայց ինչ-որ չենք հիշում, որ Հայաստանի որևէ նախկին ղեկավար միանգամից մեկ ամսով արձակուրդ մեկներ: Ավելին, նույնիսկ 1-2 շաբաթով մեկնելու դեպքում Փաշինյանը քարը քարի վրա չէր թողնում, թե՝ այդ ինչ եք արել, որ մի հատ էլ արձակուրդ եք գնում: Դե, ինքը երևի կարգին աշխատել ու հոգնել է:

Կատակ բան չէ՝ այսքան զիջումներ անելը, այսքան մանիպուլ յացիա ամեն օր հորինելը, այսքան լարի վրա խաղալը, հանրության կողմից այսքան անընդունելի լինելը: Դե, պարզ է, մյուս քպականներն էլ հետևում են Փաշինյանի օրինակին։ Անգործության պարագայում առատ պարգևավճարներ ստանալուց հետո էլ երկարատև արձակուրդ են գնում ու, ընդհանրապես, վայելում են կյանքը։ Չէ, կյանքը չէ: Նրանց կյանքն ի՞նչ կյանք է: Իշխանությունն են վայելում: Դե, ինչ իմանաս վաղը կամ հենց արձակուրդից վերադառնալուն պես ինչ կլինի: Դրա համար էլ, որքան հնարավոր է՝ վայելում են պաշտոնները, օգտվում կարգավիճակի ընձեռած հնարավորություններից: Իսկ թե ինչ տեղի կունենա երկրի հետ, իրենց քիչ է հետաքրքրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիԹանկագին երիտասարդներ, հիշեք՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքներին․ Մհեր ԱվետիսյանՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Քաղաքացիներիս քերելով են բյուջե լցնում «Հրապարակ». Չմտածեք, թե գրպանում պատրաստի թեկնածուներ ունենք,  հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենքԹշնամին և գերեզմանը պիտի ստանան իրենց պատիժը. Հրայր ԿամենդատյանՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահել Շուրջ 20 ժամ ջուր չի լինի Այսօր Ալեքսանդր Արզումանյանի Վերջին զանգն է Խաղաղության համաձայնագիրը չպե´տք է կապիտուլյացիա լինի. Մենուա Սողոմոնյան Ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ճգնաժամ առաջացնի. Ավետիք Քերոբյան Բառեր չկան՝ նկարագրելու ձեր աշխատանքի կարևորությունն ու ձեր առաքելության իմաստը հայ ժողովրդի ինքնության պահպանման և հարատևման գործում․ Մհեր Ավետիսյանի ուղերձն ուսուցիչներին Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն. Հայկ ԿոստանյանԲանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով ԶՊՄԿ-ն գրավիչ գործատու է․ Կապանի Պոլիտեխնիկի մասնաճյուղում հանքարդյունաբերության մասին քննարկում էր Թրամփի նախագիծը հարված է հասցրել արևային էներգիային Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում Փաշինյանն այս յոթ տարում որևէ խոստում չի կատարել. Լևոն Արշակյան «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը․ Միքայել Գրիգորյան Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին. Չալաբյան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանՖլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական ՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էրՄոսկվայում Փաշինյանը չկարողացավ առանձին հանդիպել Պուտինի հետ. Արմեն ՄանվելյանBahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրել