Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»


Վաշինգտոնի շահերը լիովին համընկնում են միայն նրանց շահերի հետ, որոնցից Հայաստանը պետք է պաշտպանվի. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը «Հայաստանը դառնում է ԱՄՆ 51-րդ նահանգը» վերնագրով հոդվածում գրում է, որ Բագրատ Սրբազանը Երևանում Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ ասել է. «Միջազգային հանրությունը պետք է իր ցանկությունները կատարի իր երկրներում և հեռու մնա մեզանից։ Կարևորն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Այդ մոտեցումը կյանքի իրավունք ունի, եթե մենք կախված չենք այս կամ այն կենտրոնից, եթե մեր վերլուծական, քաղաքագիտական, դիվանագիտական միտքը նյութապես և գաղափարապես չի սնվում այս կամ այն աղբյուրից»։ Հոգևորականը վստահ է, որ Հայաստանի բնակիչները պետք է օգտագործեն Սփյուռքի ներուժը. «Մենք այն ամբողջությամբ բացառել ենք մեր դիվանագիտական կյանքից»:

Ըստ նրա, ազգը պետք է կազմավորի ընդունակ մարդկանց համայնք, բայց ոչ անձնական ամբիցիաներից կախված։ Բողոքի առաջնորդի՝ ինքնիշխանության պահպանման և առողջ արտաքին քաղաքականության վերաբերյալ նման դիրքորոշումը պաշտպանել է «Բենիամին Մաթևոսյան» տելեգրամյան ալիքի հեղինակը. «Միջանցքը հետաքրքրում է ԱՄՆ-ին, նրանք ցանկանում են Հայաստանով մտնել Եվրոպա, հետաքրքրված են Կենտրոնական Ասիայի երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ Նրանք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունով մուտք գործել Սև ծով: ԱՄՆ-ն այնպես է անում, որ «Ռուսաստանի ոտքը կտրվի այդ ճանապարհից»: Եթե Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի նման ինչ-որ մեկը ձեզ ասի, որ «Զանգեզուրի միջանցքը» մոսկով յան նախագիծ է, ապա իմացեք, որ նա ձեզ ուղղակի ապուշի տեղ է դնում։

Դադարեք շփվել նրա հետ, որն այդքան ցածր կարծիք ունի ձեր մտավոր ունակությունների մասին: ՀՀ իշխանությունները, ըստ ամենայնի, արդեն գործարկել են այս միջանցքը փակ դռների հետևում: Հիմա հասկացա՞ք, թե ինչի մասին էր Վաշինգտոնում Բլինքենի, Միրզոյանի, Բայրամովի հանդիպումը։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են «ամերիկյան դիվանագիտական զորքերը» մեկը մյուսի հետևից վայրէջք կատարում Հայաստանում։ Հայկական պետականությունը վերացնելու ավելի արդյունավետ մեխանիզմ, քան այն, ինչ հիմա տեսնում ենք, դժվար է մտածել: Ամերիկացիներին կարելի է հոտնկայս ծափահարել իրենց նպատակներին այդքան ցինիկորեն հասնելու համար, եթե նույնիսկ դրա արդյունքում միանգամից երկու հայկական պետություններ լուծարվեն...»:

Ռուսական «Rybar» տելեգրամյան ալիքը նույնպես գրել է բավականին կանխատեսելի պլաններով ամերիկյան վայրէջքների մասին. «Անցյալ շաբաթ Հայաստան էր այցելել ամերիկյան երկկուսակցական պատվիրակությունը՝ սենատոր Ռոջեր Ուիկերի գլխավորությամբ։ Ամերիկյան պատվիրակության կազմն ավելի քան ցուցիչ է: Վիկերը Հելսինկյան հանձնաժողովի նախագահն է (ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ-ում), իսկ Բեն Քարդինը նրա համանախագահն է։ Հանձնաժողովը նպաստում է «մարդու իրավունքներին» և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությանը՝ այլ երկրների հետ լոբբինգ իրականացնելով Ուկրաինա զենքի մատակարարման համար։ Պատվիրակության մյուս մասը ԱՄՆ Կոնգրեսում ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչներ են և դրա համանախագահ Ռոբերտ Ադերհոլտը և Ջո Ուիլսոնը, ինչպես նաև Էնդի Հարիսը, որոնք դեմ են քվեարկել հակաթուրքական պատժամիջոցներին և դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Հայտնի է, որ կողմերը քննարկել են խորհրդային ժամանակներից գործող և Ռուսաստանի Դաշնության կողմից սպասարկվող հայկական ատոմակայանի փակման հարցը։ Լրատվամիջոցներում նաև տեղեկություններ հայտնվեցին, որ իրականում ատոմակայանի փակումը Արևմուտքի պահանջն է, որն առաջ է քաշվել ապրիլի 5-ին Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ գագաթաժողովում։ Ավելին, Թուրքիան և Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ լոբբինգ են անում կայանի լուծարման համար՝ դրա անապահովության քողի տակ։ Ամերիկացիներն առաջարկում են դրա փոխարեն փոքր մոդուլային ռեակտոր կառուցել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, քննարկումն արդեն թևակոխել է բովանդակային փուլ, և «գնդակը ԱՄՆ դաշտում է»։ Պատվիրակության ղեկավար Վիկերը նաև կոչ է արել հայերին արագ հաշտության պայմանագիր կնքել Բաքվի հետ և ավարտին հասցնել սահմանների սահմանազատումը, ինչը իրականում նշանակում է Հայաստանի կողմից կարևորագույն հենակետերի անվերահսկելի հանձնում։

Ամերիկացիները վերջերս շտապում են Երևան՝ Ադրբեջանի պայմաններով խաղաղություն ստորագրելու համար։ «Խաղաղության» փաթեթը ներառում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ինչը պահանջում են նաև Բաքվում։ Իսկ Վիկերը բավականին թափանցիկ ուրվագծել է ամերիկյան պատվիրակության Հայաստան կատարած վերջին այցի նպատակը, այն է՝ հանրապետությունը Ռուսաստանից հեռացնելը։ Ավելին, պաշտոնյան դիմել է նաև Ադրբեջանին՝ կոչ անելով «հեռու մնալ մեծ ռուսական արջից», որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը վերջնականապես դուրս մղվի Հարավային Կովկասի տարածաշրջանից։ ԱՄՆ պատվիրակության այցից հետո Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է մերձեցումը խթանելու նպատակով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին։ Հետաքրքիր է, որ կոնկրետ այդ ժեստը պետք է ամրապնդի Միացյալ Նահանգների՝ որպես Հայաստանի մեկ այլ պաշտպանի իմիջը, սակայն Վաշինգտոնի շահերը լիովին համընկնում են միայն նրանց շահերի հետ, որոնցից Հայաստանը պետք է պաշտպանվի»։

Արձագանքել է նաև «Ընկեր գեներալ» տելեգրամյան ալիքը՝ նշելով. «ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստանում գտնվելու ամեն օրը սպառնալիք է կառավարության համար։ Նա եկել էր փրկելու Փաշինյանի թշվառ վարկանիշը, բայց իրականում խեղդում է նրան։ Նա չի կարող կանգ առնել: Նա ընդամենը 24 ժամում 11 տարբեր խոստում է տվել: Իսկ հաջորդը Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։ Ակնկալվում են բողոքի ակցիաների դատապարտումներ և աջակցություն ոստիկանության՝ կարգուկանոն հաստատելու հերոսական ջանքերին։ Այս կերպ Հայաստանի կառավարությունն ու վարչապետը շուտով անելիք չեն ունենա։ Ո՞ւմ են պետք այդ լրացուցիչ օղակները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»