Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»


Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս այս տարվա սկզբին տեղեկացրել էին, որ Արևմուտքը որոշակի «բոնուսներ» է տրամադրելու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս ներքին լեգիտիմություն ստանա՝ ամբողջապես իրականացնելու այն ծրագրերը, որոնց համար նա բերվել է իշխանության: Այս փուլում խոսքը նոր Սահմանադրության հանրաքվե կազմակերպելու, Ռուսաստանին մաքսիմալ արագ տարածաշրջանից դուրս մղելու և Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր զիջումների մասին է: Նշել էինք, որ, ի թիվս այլ «բոնուսների», կարող են արագացվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները: Մինչ այդ հարցին անդրադառնալը, սակայն, շեշտենք, որ այլ բոնուսների շրջանակում կարևոր տեղ է գրավում նաև որոշակի ֆինանսական աջակցությունը՝ տարբեր օգնությունների և վարկերի տեսքով։

Բայց մի քանի միլիոն դոլարի աջակցության միջոցով անհնար է թուլացնել Հայաստանի կապը ԵԱՏՄ շուկայի հետ, քանի որ այդ աջակցությունը չնչին է՝ համեմատած այն ահռելի առևտրատնտեսական շրջանառության հետ, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ։ Ու հետաքրքիրն այն է, որ ԵՄ-ն չի ցանկանում աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իր շուկան բացել հայկական ապրանքների արտահանման համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանը դուրս մնաց ԵՄ-ի «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

ԵՄ-ից անընդհատ ընդգծում են, որ աջակցում են Հայաստանի՝ եվրոպական ձգտումները, բայց տնտեսական առումով քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Որևէ բանակցություն չի ընթանում GSP+ համակարգ Հայաստանին վերադարձնելու կամ արտոնությունների այլ համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Փոխարենն առաջին պլան է մղվել վիզաների ազատականացման հարցը, որը քննարկումների դաշտում է դեռևս 2017 թվականից, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ կնքեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Եվ, ահա, օրերս Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևի ընդունումից հետո Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։

Այդ որոշումից հետո Հայաստանի իշխանական ու արևմտամետ հատվածն այնպիսի քարոզչական ֆոն է ստեղծում, որ թվում է, թե՝ վերջ, ազատականացման հարցն ամիսների հարց է, ու Հայաստանի քաղաքացիները, ասենք, հունվարի 1-ից վերցնելու են իրենց անձնագրերն ու ազատորեն այցելեն ԵՄ անդամ երկրներ։ Բայց ովքեր չեն պատկերացնում իրական գործընթացը, նրանց սառը ցնցուղ է սպասում, քանի որ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները տևական գործընթաց են ենթադրում, իսկ արդյունքները, մեղմ ասած, միանգամից չեն երևալու։ Որոշ երկրների, օրինակ՝ Մոլդովայի դեպքում բանակցությունների համար պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։

Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ ընթացքի մեջ են, ու ամեն մի երկիր յուրովի է անցնում այդ ճանապարհը՝ կախված ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակից։ Բնական է, որ Հայաստանի դեպքում էլ կարող են բանակցությունները տարիներով շարունակվել։ Բանակցությունների ժամանակ ԵՄ-ից մտահոգություններ են հնչում նրա հետ կապված, որ Հայաստանից մեծաթիվ մարդիկ, օգտվելով վիզաների ազատականացումից, կարող են տեղափոխվել Եվրոպա և այլևս չվերադառնալ։ Մյուս խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հատուկ պահանջներ են դրվում վիզաների ազատականացման համար, իսկ դրանց շրջանակում կարող են լինել նաև այնպիսիները, որ վիզաների ազատականացման համար չարժե գնալ դրանց իրականացմանը։

Օրինակ՝ Հայաստանի առաջ դրվող պահանջների թվում կարող են լինել Ռուսաստանից ամբողջապես դիստանցավորվելը, ռուսական շուկայի հետ տնտեսական կապերը խզելը, սահմանազատման հարցում Ադրբեջանին զիջումներ կատարելը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը համաձայնելը, թուրք-ադրբեջանական պայմաններով Սահմանադրության փոփոխությունը և այդպես շարունակ։ Հնարավոր է լինեն նաև «չգրված» պահանջներ, որոնք կստիպեն Հայաստանին որոշակի քայլերի դիմել։ Մի խոսքով, ներկայում գործ ունենք պարզապես «փիառային» բլեֆի հետ, քանի որ այս հարցում հստակեցումներ չկան ու չեն կարող լինել ո՛չ ժամկետների առումով, ոչ՛ էլ, առավել ևս, ելքի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. ԱբրահամյանՌուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան. ՄԻՊ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլն արդեն պլանավորված է. Թրամփ Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»