Երևան, 12.Սեպտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է քանդվել ՊԵԿ-ի նախկին շենքը. «Փաստ» Ինչո՞ւ են դժգոհ բեռնափոխադրողները. «Փաստ» Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել 13 ՃՏՊ Երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է. ԿԲ ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Որքա՞ն են Հայաստանի իշխանությունները նստելու երկու աթոռի վրա. «Փաստ» Առաջիկա ընտրությունները լինելու են չափազանց կոշտ և նույնիսկ դաժան. «Փաստ» «Մեր վերջին հանդիպման ժամանակ մի փամփուշտ դրեց ձեռքիս մեջ՝ մա՛մ, պահի՛ր, մինչև գամ». Ռուսլան Թովմասյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը

Հարցազրույց

-Պարոն Կարապետյան, թույլ տվեք երախտապարտությունս հայտնեմ՝ Ալ Ջազիրա-ի հրավերն ընդունելու համար։ Կցանկանայի այս հարցազրույցում խոսել Հայաստանում տիրող առկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ Ձեր և «Համահայկական ճակատ»-ի տեսլականի մասին։ Նախ ասացեք, խնդրեմ, ինչն է հանգեցրել տվյալ իրավիճակի և ներքին ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Բողոքի ցույցերը հիմնականում կապված են երկու հանգամանքի հետ։ Առաջնինն ու ամենակարևորը բնակչության անվտանգությունն է, որը գործող իշխանությունը չի կարող ապահովել, իսկ երկրորդ մեծ խնդիրը սոցիալական հարցերն են, որոնք նույնպես լուծում չեն ստացել։ Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը Հայաստանի շուրջ կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնականում սուբյեկտիվ գործոններով․ իշխանության դիլետանտությամբ, տգիտությամբ՝ տվյալ հարցերում։ Այն պտույտէջքը, որի մեջ հայտնվեց Հայաստանը, աշխարհաքաղաքական այն փակուղին, որտեղ իշխանությունը հասցրեց երկիրը, բնականաբար, բողոքներ է առաջացնում Հայաստանում։ Վերջին 6 տարիներին, 2018 թվականից ի վեր, դիլետանտ իշխանությունը արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում մշտապես սխալներ է թույլ տվել։ Արդյունքում մենք պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, ավելի ուշ նույն իշխանությունը հանձնեց Արցախը։ Մենք կորցրեցինք մեր բարեկամներին, կորցրեցինք այնպիսի ռազմավարական գործընկեր, ինչպիսին է Ռուսաստանը, բայց նոր բարեկամներ ձեռք չբերեցինք։ Կան երկրներ, որոնք կարեկցում են Հայաստանին, բայց ո՛չ ավելին։ Եթե Ռուսաստանը տարածաշրջանային կայունության կողմնակից է, ապա այլ երկրներ տարածաշրջան մտնելու համար անկայունություն են առաջացնում։ Այս ամենը ազդում է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը խիստ դժգոհ է ազգային անվտանգության ներկա աստիճանից։ Ադրբեջանին անվերջ զիջումները ստորացնում են հայ ժողովրդին։ Դա հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայում տիրող իրավիճակը, երբ ստորագրվեց խաղաղության անարդար ու ստորացուցիչ պայմանագիրը, որը 1941 թվականին հանգեցրեց էլ ավելի մեծ պատերազմի։ Ես կարծում եմ, որ այսօր իրավիճակը տարածաշրջանում նույնանման է։

-Դուք բարձրացրեցիք շատ կարևոր մի հարց, որը հետաքրքիր է մեծ լսարանին ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի պետություններում, այլև արաբական երկրներում և ամբողջ աշխարհում Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը դեպի Ռուսաստան կամ դեպի Արևմուտք։ Այսօր, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ֆոնին, այս հարցը խիստ հրատապ է։ Կարծիք կա, որ ներկա իշխանությունը քայլեր է ձեռնարկում Արևմուտքի հետ ավելի մտերմանալու համար։ Շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ գնահատում են դա որպես Ռուսաստանից հեռացում։ Արդյոք գործող իշխանությունը ձգտում է մտերմանալ Արևմուտքի հետ, ի՞նչ կտա դա Հայաստանին։ Մյուս կողմից, որքանո՞վ է հասարարական կարծիքը կիսում կառավարության այս մտադրությունները։ Թե այն գերադասում է Ռուսաստանի հետ պատմական, դարեր տևող հարաբերություններ  պահպանե՞լ։

-Համաձայն եմ, Հայաստանի գործող իշխանությունն իրոք փորձում է շրջվել դեպի Արևմուտք։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ այնտեղ չեն սպասում։ Պաշտպանության նախարար լինելու օրոք ես հարցնում էի ղեկավար անձանց, թե ինչ հիմնավորումներ կան՝ արտաքին քաղաքականության ոլորտում դեպի Արևմուտք շրջվելու համար։ Ոչ ոք չկարողացավ ինձ պատասխանել։ Դրա միակ նպատակը զբաղեցրած պաշտոնին հնարավորինս երկար ժամանակ մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ ընդունել Հայաստանը Եվրամիություն կամ ՆԱՏՕ։ Մենք դա շատ լավ գիտակցում ենք։ Թուրքիան 15 տարի սպասում էր Եվրամիություն մտնելուն, և նրան չընդունեցին։ Վրաստանը նույնպես սպասում է, բայց, վիզային ռեժիմի չեղարկումից բացի (այն էլ՝ վերջերս գաղտնի կերպով որոշակի սահմանափակումների կիրառմամբ), ոչինչի չհասավ։ Վրացական բորժոմին Եվրոպայում չեն խմում, այն խմում են Ռուսաստանում։ Արտաքին քաղաքականության վեկտորի նման փոփոխություններ անելու համար հարկավոր են լրջագույն հիմնավորումներ։ Եվ ամենակարևորը․ արդյո՞ք մեզ սպասում են Արևմուտքում։ Ի՞նչ կարգավիճակում են մեզ այնտեղ պատկերացնում։ Դեպի Արևմուտք շրջվելու հենց առաջին փորձերից մենք կորցրեցինք Արցախը։ Հիշենք Վրաստանը․ նույն պարագաներում այն կորցրեց Աբխազիան, Հարավային Օսիան։ Նույնը՝ Ուկրաինան, որը կորցրեց Ղրիմը։ Բայց դա դեռ ամենը չէ։ Պատմականորեն մենք միշտ Ռուսաստանի հետ էինք։ Եվ, դուր է գալիս դա ոմանց թե ոչ, հենց Ռուսաստանի՛ շնորհիվ Հայաստանն այսօր պետականություն ունի։ Իշխանության այս քայլերը պարզապես արկածախնդրություն կարելի է համարել։ Ես չեմ գնահատում այս կամ այն վեկտորը, ես խոսում եմ որպես մարդ, ով վերլուծում է աշխարհագրական վիճակը։ Բացի այդ, հարևան երկրները, այդ թվում՝ նույն Թուրքիան ու Վրաստանը, դեմ են տարածաշրջանում Արևմուտքի ներկայությանը։

-Թույլ տվեք անցնել Հայաստանի համար շատ կարևոր հարցին խոսքը Ադրբեջանի հետ հարաբերությունների, Արցախի մասին է։ Առաջին հարցին Ձեր պատասխանից ես հասկացա, որ Դուք բացասական եք վերաբերվում Հայաստանի կառավարության՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած դիրքորոշմանը։ Այնուամենայնիվ, Հայաստանի ու Ադրբեջանի տեղեկատվական դաշտում այս հարցի քննարկումը հանդարտվում է։ Բայց Դուք կարծում եք, որ հարցի լուծումն անարդար է։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունները հետագայում։

-Ես կարծում եմ, որ Արցախի հարցը լուծված չէ։ Մենք նույնիսկ չենք մոտեցել այս հարցի լուծմանը։ Հակառակը, մենք այնքան խճճեցինք այն, որ ես ուղղակի չեմ տեսնում լուծումներ՝ մոտակա ապագայում։ Երբ 1994 թվականին ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, Արցախյան առաջին պատերազմից հետո 30 տարի անց այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չէր բնակվում, թվում էր, թե հարցը լուծվեց։ Սակայն խաղաղության պայմանագիր չէր կնքվել, հակառակ կողմը 30 տարի պնդում էր, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է։ Պատմության տեսակետից՝ 30 տարին շատ չէ։ Եվ ահա, Արցախը զավթեցին։ Սխալ կլինի ասել, որ այս էջը շրջված է։ Նույնիսկ եթե Հայաստանի առկա իշխանությունը ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, Արցախի հարցն անպայման նորից կծագի։ Արցախում միանշանակ հայեր են ապրելու, և մենք գիտենք, ինչպես հասնել դրան, ունենք համապատասխան ճանապարհային քարտեզ։ Արցախը վերականգնելու է իր պատմական (շեշտում եմ այս բառը) կարգավիճակը, Ադրբեջանի իշխանությունը ի զորու չէ այն չեղարկել։ Ես կարծում եմ, վաղ թե ուշ մենք, իհարկե, համաձայնության կգանք։ Սակայն Ադրբեջանի ընտրախավն այսօր գոյատևում է զուտ հակահայկականության հաշվին։ Հավատացնում եմ, առանց դրա բողոքի ներքին շարժումներն Ադրբեջանում նորից գլուխ կբարձրացնեն։

-Ուզում եմ անդրադառնալ շատ կարևոր հարցին՝ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։ Ինչպես հայտնի է, Հայաստանը Արաբական պետությունների լիգայի դիտորդ անդամ է հանդիսանում։ Հայ-արաբական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն։ Մեծ է հայկական սփյուռքը տարբեր արաբական երկրներում։ Հետաքրքիր է Ձեր կարծիքը Գազայում տեղի ունեցածի վերաբերյալ։ Այս բարդ իրավիճակից դուրս գալու ի՞նչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Հայաստանը ճանաչել է Պաղեստինը։ Ես՝ որպես հայ, ուզում եմ հարցնել․ իսկ ինչու՞ Հայաստանը չի ճանաչել Արցախը։ Եվ շատ հայերի մոտ ծագել է նույն հարցը։ Ես կարծում եմ, որ Պաղեստինի ճանաչումը ճիշտ քայլ է․ այդ ժողովուրդն իրավունք ունի ապրելու ինչպես ցանկանում է։ Այսօր պաղեստինցիներն անկախությանը հասնելու իրական հնարավորություն ունեն, ու կարծում եմ, պետք է գնալ մինչև վերջ, հիմա չի կարելի կանգ առնել, պետք է պայքարել։ Ես փոքր-ինչ նախանձությամբ եմ նայում, թե ոնց է այդ ազգը՝ զենքը ձեռքին, պաշտպանում իր երկիրը։ Իսրայելը մեկ ճանապարհ ունի՝ ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Այլ ելք չկա։ Կարծում եմ, այլապես ժամանակի ընթացքում Իսրայելը դժվար իրավիճակում կհայտնվի։ Ցանկացած ազգ գոյատևելու իրավունք ունի։ Բայց ագրեսորը պետք է պատժվի, այլընտրանք չկա։

-Պարոն Կարապետյան, շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար և հաջողություններ եմ Ձեզ մաղթում։

Ինչո՞ւ է քանդվել ՊԵԿ-ի նախկին շենքը. «Փաստ»Ինչո՞ւ են դժգոհ բեռնափոխադրողները. «Փաստ»Սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Իրանի հետ. Շոյգու Քրիստինա Օրբակայտեն խոսել է Ռուսաստանում հրաժեշտի համերգի մասին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱմերիկյան Ատլանտայում բախվել է երկու օդանավՀամաշխարհային պրեմիերա՝ գրված Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› հիման վրա Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել 13 ՃՏՊ Երևանի կենտրոնում ձերբակալել են լիցքավորված ատրճանակով և թմրամիջոցով տղամարդու (տեսանյութ) Ծանր հանդիպում էր, hաղթել ենք որակյալ հավաքականի․ Միովսկին՝ Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին Երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը Էրդողանը կմեկնի Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Գ.Ծառուկյանի գավաթ՝ Սամբոյի միջազգային մրցաշար մարզական իրադարձությունն տեղի կունենա սեպտեմբերի 28-ին «Միկա» մարզահամալիրում Հայաստանի իշխանությունը պարտավոր էր այնպես անել, որ Արցախի ղեկավարությունը չնստեր Բաքվի դատարանում. Թովմասյան«Եվրասիա»-ի ակտիվիստները՝ Արարատի գագաթինԱյսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց իմ տխրահռչակ գործով Առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի դատավճիռը․ Ավետիք Չալաբյան Հայաստան եւ Վրաստան. երկու հարեւանների պատմության մասին Ադրբեջանը մերժում է Փաշինյանի առաջարկները ԱՄՆ կառավարությունը ավելացնում է իր «փափուկ ուժը» Հայաստանում Պետական համակարգի կուսակցականացումը նոր թափ է ստանալու Մանե Թանդիլյանի հայտարարությունը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարության վերաբերյալFastex-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության գլխավոր գործընկեր Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա․ Արշակ Կարապետյան Այս իշխանությունն անմիջապես քաղաքականացրել է բուհերը․ Ատոմ Մխիթարյան Հայաստանը միացել է Միջազգային արևային դաշինքին Ինձ վիճակված է ապրել Քաջարանում և վստահված է աշխատել ԶՊՄԿ-ում. Հայկ Պողոսյան Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ․ Երևանի քաղաքապետարանԲելառուսում էլեկտրական սկուտերները կհավասարեցվեն տրանսպորտային միջոցներին Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է. ԿԲ «Մի քանի սիրելի պահեր մեր հիանալի ճամփորդությունից». Լուսինե Թովմասյանի ընտանեկան լուսանկարները ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Դեպայը կարիերան կշարունակի Բրազիլիայում. պաշտոնական Գյումրին նոր տոնածառ կունենա73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին Կկայանա «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը Յամալը լավագույնն է 2024 թվականին գոլային փոխանցումներով, Դե Բրույնեն երկրորդն է Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Մանրէաբանական անհամապատասխանություններ մարինացված պահածոներում. ՍԱՏՄ-ից զգուշացնում են Արդարադատության շղթան փոխարինել են նիկոլահպատակության շղթայով. Աննա Մկրտչյան Ութ տարի առաջ Հովիկ Աբրահամյանը հեռացավ վարչապետի պաշտոնից. ինչպե՞ս են հիշում նրա պաշտոնավարումը. Past.am Մեր դպրոցներում հազարավոր ուսուցիչների թափուր հաստիքներ կան․ Ատոմ Մխիթարյան Պապիկյանը Կորեայում նաև ատոմակայանի հարցեր է քննարկելու Բաքուն ծաղրում է Փաշինյանի առաջարկները «Այստեղ հաց, այստեղ կաց». ստամոքսով մտածող իշխանության կոչը Առողջության համար ոչ պակաս վտանգավոր «կոկոս». «Փաստ»Նրա մասին, թե ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի կողմից իրականացվող սահմանազատումը, և ինչու է թշնամին ոգևորված նրանով․ Ավետիք Չալաբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվել է Հայաստանի սեփականություն. «Փաստ»Որքա՞ն են Հայաստանի իշխանությունները նստելու երկու աթոռի վրա. «Փաստ»Կորեացիները պարզել են, թե որ արևային մարտկոցներն են լավագույնս հարմար քաղաքի պայմաններում