Երևան, 13.Սեպտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր որոշում. Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն Աշխարհում մարդկանց մոտ թռչնագրիպի դեպքերի թիվը գերազանցել է 2023 թվականի ցուցանիշները Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ» Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են պահանջում Վրաստանի և Հայաստանի համար. «Փաստ» «Իրանը չափազանց բացասաբար է ընկալում Հայաստանն իրենից կտրելու ցանկացած փորձ». «Փաստ» «Հայկի զոհվելու օրվանից մինչ օրս հայրիկս տան դուռը կողպեքով չի փակում, կարծես սպասի, որ նա գալու է». Հայկ Թունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ. նախագիծ. «Փաստ» Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ» Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ» Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ»


Հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև․ Արշակ Կարապետյան

Քաղաքական

Տակավին օրեր առաջ Ադրբեջանը հայտարարեց, թե Երևանն ու Բաքուն փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանել են տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Այդ մասին ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովը, Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին տեղեկությունը։

Չէին հասցրել վերլուծաբանները գնահատել այս որոշումը, երբ նույն այդ Ամիրբեկովը հայտարարել է, որ, եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կնքվի։ Նա նաև ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր Սահմանադրությունը:

Հայաստանի ԱԳՆ-ից ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցմանը միայն նշել են, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ ԱԳՆ-ն որևէ բառով չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։ Ադրբեջանը, նշենք, խնդրահարույց է համարում ՀՀ Սահմանադրության ներածական մասը, որում վկայակոչվում է 1990 թ. ընդունված Անկախության հռչակագիրը։ Իսկ այդ հռչակագրով ճանաչվում էր Արցախի ինքնիշխանության իրավունքը։

Այս տարվա մայիսին վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել:

Սահմանադրական փոփոխություններ պահանջելով՝ Ադրբեջանը հերթական անգամ վկայում է, որ մտադիր չէ որևէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Նույնիսկ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածի հանումը համաձայնագրի նախագծից Ադրբեջանն օգտագործելու է որպես միջազգային հանրության մոտ կառուցողական կեցվածք բեմադրելու համար, իսկ Հայաստանին մեղադրելու է տարածքային նկրտումներ ունենալու մեջ՝ այդկերպ պատրվակներ որոնելով նոր ռազմական էսկալացիա սկսելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, որևէ մեկը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու։ Լավագույն դեպքում շրջանակային ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, որը խախտելը մեկից մեկ է լինելու։ «Հայաստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ»,- մի առիթով ասել էր գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա կարծիքով, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռանալու պատճառով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։ Եվ այժմ Ադրբեջանը, օգտագործելով ՀՀ գործող իշխանությունների ապիկար և դավաճանական էությունը, հետևողականորեն զիջումներ է պարտադրում։

Արշակ Կարապետյանի կարծիքով, մշտական զիջումներն Ադրբեջանին նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941 թ.։ «Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Սփյուռքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու լուրջ ներուժ ունի. Կարապետյան Լուկաշենկոն որոշել է վերջնականապես փչացնել հայ-բելառուսական հարաբերությունները Ընդդիմությունը մեղմացրե՞լ է հռետորաբանությունը Փաշինյան-Բլինքեն. ի՞նչ են պարտադրում ՀՀ իշխանություններին Արևային էներգիան կարող է դառնալ Բրազիլիայի տնտեսական աճի շարժիչներից մեկը Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը Փոթորիկ մի բաժակ ջրում կամ հեքիաթ` պետությանը հասցված վնասի մասին. Past.am Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ. Վահե Հովհաննիսյան Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի․ քաղաքապետարան (տեսանյութ) «Չելսիի» կիսապաշտպանին զրկել են վարորդական իրավունքից Նոր որոշում. Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն34 պետություն արդեն ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկություն է հայտնել. Պուտին Կհամաֆինանսավորվի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը. որոշումը կայացվել է այսօրվա նիստումԼուսառատի դպրոցի մոտ դանակաhարություն է եղել․ ինչ է հայտնի «Երբ իմացա, որ հայր եմ դառնալու, ինձ համար սթրես էր». Սոս Ջանիբեկյան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանը կանգնած է կրիտիկական խաչմերուկում, ԱՄՆ-ն կարող է բացառիկ և որոշիչ դերակատարում ունենալ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ֆուտբոլիստ լինելն այնքան էլ հաճելի չէ, որքան շատերն են կարծում. Պիկե Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Աշխարհում մարդկանց մոտ թռչնագրիպի դեպքերի թիվը գերազանցել է 2023 թվականի ցուցանիշները Իրանի խորհրդարանը կոչ է արել առաջնահերթ ուշադրություն դարձնել հարեւան երկրների հետ հարաբերություններին Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա Իմ մասով հարուցված քրեական վարույթը ենթատեքստ ունի՝ խոչընդոտելու իմ պատգամավորական գործունեությանը․ Թ․ ԹովմասյանԱրևմտամետները պատրաստվում են ստորագրահավաքի Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում Պետական գաղտնիք համարված բաղադրատոմս, որը հիմա հայտնի է բոլորին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Տիեզերք է արձակվել Լուսնի մակերևույթ հասած առաջին կայանը. «Փաստ»Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք. Տիգրան ԱվինյանԳագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան ԶՊՄԿ-ն երբևէ պատժամիջոցների տակ չի եղել Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ»Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են պահանջում Վրաստանի և Հայաստանի համար. «Փաստ»Վարչախումբը մտադիր է սահուն կերպով փակել ատոմակայանը․ Արմեն Մանվելյան«Իրանը չափազանց բացասաբար է ընկալում Հայաստանն իրենից կտրելու ցանկացած փորձ». «Փաստ»Բրիտանացին տարեկան 1270 դոլար է վաստակում արևային մարտկոցների շնորհիվ. ինչպե՞ս է նա հասել դրան «Հայկի զոհվելու օրվանից մինչ օրս հայրիկս տան դուռը կողպեքով չի փակում, կարծես սպասի, որ նա գալու է». Հայկ Թունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ. նախագիծ. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության հովհանավորությամբ մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ հոսքի ընդունելությունը. Չալաբյան Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ»Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ»Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ»«Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ»ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար. «Փաստ»Պետրակովյան խայտառակություն. «Փաստ»Շիլաշփոթ դպրոցներում՝ նաև արվեստի առարկաների դասագրքերի հետ կապված. «Փաստ»Վերքաննիչը նորից բեկանեց Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը. «Փաստ»